воскресенье, 30 декабря 2012 г.

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁ

Ձեր հիմնական խնդիրն է՝
բարձրացնել Երկիր մոլորակի մարդկանց գիտակցությունը
 
Էլոհիմ Խաղաղություն
23 դեկտեմբերի, 2012 թ.
 
ԵՍ ԵՄ Էլոհիմ Խաղաղությունը՝ Երկիր մոլորակի վրա ներկայումս ապրողներիդ այցի եկածս: Խոնարհ ողջույնս եմ հղում ձեզ, որ ձեր մեջ ուժ և արիություն եք գտել անցումային այս ժամանակներում մարմնավորվելու համար:
Ձեզնից շատերը հույսով ու սրտի թրթիռով իրենց հայացքը հառում են ձեզնից նրանց, ովքեր չեն մոռացել իրենց սպասավորության ու այն երդման մասին, որը տվել են մարմնավորվելուց առաջ:
Ձեր հիմնական խնդիրն է՝ բարձրացնել Երկիր մոլորակի մարդկանց գիտակցությունը: Այդ խնդիրը հիմա ամենակարևորն է դառնում: Քանզի այն բանից, թե որքանով կհաջողվի լուծել այդ խնդիրը, կախված է ապագան: Բոլորովին չէի ցանկանա, որ վախ զգաք ապագայից: Բոլոր դեպքերում Համբարձյալ Վեհապետները ձեզ հետ են և պատրաստ են դժվար պահերին օգնության ձեռք մեկնել: Նաև ես եմ այսօր եկել, որպեսզի խաղաղության էներգիա փոխանցեմ ձեր աշխարհին:
Իմ էներգիաների զորությամբ այս գիշեր ճեղքվեցին անհասկացողության, ատելության ու թշնամանքի կապարե զրահները, որոնք հոծ օղակով շրջապատել էին մոլորակը: Իմ էներգիաները ձեզնից շատերի հոգիներում վերածնեցին ձգտումը դեպի խաղաղություն և անդորրություն:
Ամեն ոք, ով կկարողանա այս դժվար ժամանակներում ներքուստ պահպանել էներգիաների համակշռություն, ներքին անդորր ու ներդաշնակություն, երաշխիք կստեղծի ամբողջ մարդկության կայուն զարգացման համար:
Ուստի մի՛ դադարեք մտածել խաղաղության մասին, արտաքին աշխարհին առաքեք ներդաշնակություն և խաղաղության իմ էներգիաները փոխանցեք ձեր աշխարհին:
Աձժմ ես կուզենայի կանգ առնել այն հանգամանքի վրա, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է և ունակ է համակշռելու Երկիր մոլորակի իրավիճակը: Չեմ թաքցնում՝ լինում են պահեր, երբ այդ համակշռությունը դժվար է լինում պահպանելը: Եվ երբեմն մեկը, ով գտնվելով կյանքի հորձանուտում և շրջապատված լինելով անբարենպաստ պայմաններով՝ անասելի ջանքերի գնով այնուամենայնիվ կարողանում է պահպանել ներքին համակշռությունը և աշխարհին առաքել իր սրտի սերը՝ դրանով իսկ կարողանում է կանխել հերթական պատերազմը կամ սոցիալական պայթյունը:
Անցնող տարվա ընթացքում նման դեպքեր բազմիցս եղել են: Ամեն անգամ, երբ մեզ հակադիր ուժերը ճոճում էին նավակը, և թվում էր, թե հերթական պատերազմն ու արյունահեղությունն այլևս անխուսափելի են, գտնվում էր մեկը, որն իր ներքին վիճակով, ներքին նվաճումների և անկեղծ աղոթքի միջոցով հանդարտեցնում էր բացասական տարերքը:
Համակշռության պահպանումը կհեշտանա, եթե մարդկությունն ամբողջապես գտնվի գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա: Գիտակցության մակարդակն է որոշում արտաքին հանգամանքները, կառավարում արտաքին ուժերի դրսևորումները և դասավորում ֆիզիկական աշխարհի հանգամանքները:
Ուստի ամեն անգամ, նախքան ձեր էներգիան ներդնելը համակշռությունը խախտող որևէ գործունեության մեջ, մի պահ կանգ առեք և մտորեք: Կա՛մ դուք ձեր Աստվածային էներգիան ուղղորդում եք ավերածություն, բացասական դրսևորում և համակշռության խախտում առաջացնելուն, կա՛մ գերադասում եք պահպանել ներքին ներդաշնակություն և անդորրություն:
Աշխարհին երբեմն տիրում են անորակ էներգիաները, և տարերքների կույր հոսանքը բազում կենսահոսքերի քշում-տանում է անորակ ուղով: Անցած 20-րդ դարի բոլոր պատերազմներն ու ժամանակակից պատմական շատ իրադարձությունները հենց այն բանի օրինակներ են, երբ որևէ անորակ միտք տիրած է եղել որևէ երկրի բնակչության որոշակի կրիտիկական զանգվածի գիտակցությանը: Դրանից հետո մարդիկ այլևս դրության տերը չեն լինում և դառնում են անորակ էներգիաների պատանդը: Արդյունքում ինչ-որ մեկի գիտակցության մեջ ծագած անորակ մտքի զոհն են դառնում միլիոնավոր մարդկային կյանքեր:
Բայց նաև ճիշտ նույն կերպ, եթե որևէ բարեբեր միտք տիրում է զանգվածների գիտակցությանը, ապա ունակ է լինում փոխելու պատմության ընթացքը և մարդկությանն ուղղորդելու ավելի դյուրին Ուղով:
Համբարձյալ Դասերը նուրբ ոլորտում նախապատրաստում են լուսավոր ապագայի ձևանմուշներ: Այդ ձևանմուշները պատրաստ են լինում իջանելու և փնտրում են այն հոգիներին, որոնք ունակ են դրանք կյանք մտցնել:
Սակայն, որպեսզի դուք համահունչ դառնաք մեր թրթռանքին և ունակ լինեք ձեր աշխարհ իջեցնելու լուսավոր էներգիաներ, պետք է նախապես համալարվեք Բարձրագույն աշխարհների հետ:
Սակայն պատրանքային ուժերն իրենց մերձիմահ կատաղության մեջ ջանում են զավթել և Ուղուց հանել հոգիներին՝ դրա համար օգտագործելով կեղծ ձևանմուշներ և դրսևորումներ:
Դուք պետք է շատ լավ գիտակցեք, որ ձեր աշխարում գործում են բարու և չարի ուժեր: Եվ դուք ինքներդ եք ընտրում, թե ո՛ր ուժերի կողմը բռնեք: Հարկ է, որ կարողանաք գիտակից կերպով դասակարգել ձեր աշխարհի ամեն մի դրսևորում. այն է՝ ի՞նչ ուժեր են կանգնած տվյալ դրսևորման հետևում: Եթե ձեր մտքերով, հույզերով և գործողություններով աջակցում եք կեղծ, անաստված ձևանմուշներին, ապա ընդդիմություն եք դառնում զարգացման էվոլյուցիոն ուղու նկատմամբ: Դուք աջակցում եք պատրանքային ուժերին: Դուք ձեր գիտակցությամբ սահում եք դեպի ավելի ցածր մակարդակ:
Եվ հակառակը՝ եթե դուք թույլ եք տալիս, որ Աստվածային դրսևորումներն արտահայտվեն ձեր միջոցով, եթե բարձրացնում եք ձեր և ձեր շրջապատի մարդկանց գիտակցությունը, ապա ընթանում եք ճիշտ ուղղությամբ և համակշռություն եք պահպանում շատ ու շատ մարմնավորված անհատների փոխարեն:
Պետք է ձեզ ասեմ, որ Բարու և Լույսի յուրաքանչյուր այդպիսի գեներատոր ունակ է չեզոքացնելու մահվան ու դժոխքի ուժերի ամբողջական հրոսակախմբերի:
Ես ի սրտե կամենում եմ, որ դուք միշտ հանդես գաք լուսավոր ուժերի կողմից: Այդ դեպքում մենք միասին կկարողանանք կանխել ցանկացած պատերազմ, ցանկացած ագրեսիա և ցանկացած ատելություն ու հակակրանք:
Հավատացե՛ք ինձ, միայն ձեր գիտակցության մակարդակն է արգելք հանդիսանում հաջորդ էվոլյուցիոն մակարդակին անցնելու համար: Եվ դուք ինքներդ եք պատասխանատու, թե դեպի ուր եք ուղղում ձեր էներգիան: Մշտապես՝ դեպքերի 100 տոկոսով, միայն ինքներդ եք պատասխանատու ձեր այն էներգիայի ծախսման համար, որը մշտապես հոսում է ձեր էության, ձեր նուրբ մարմինների և ձեր չակրաների միջով: Միայն ինքներդ եք կրում ձեր Աստվածային էներգիան ծախսելու պատասխանատվությունը: Եվ համայն տիեզերքում չկա որևէ մարդ կամ էակ, որը ձեր փոխարեն ընտրություն կատարի:
Դուք միշտ հնարավորություն ունեք կանգ առնելու և մտորելու՝ գործում եք Աստծո կամքին համահու՞նչ, թե՞ ընդդեմ Աստծո:
Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր աշխարհում հաստատված պայմաններում շատ դժվար է ընտրություն կատարելն ու իրավիճակը գնահատելը: Այդ պատճառով ավելի հաճախ ձեր կյանքում դիմեք Աստծուն և Համբարձյալ Դասերին, Աստվածային խրատներ և Աստվածային առաջնորդություն խնդրեք, և միշտ կստանաք դրանք:
 
Ես այս օրով եղա ձեզ հետ: ԵՍ ԵՄ Էլոհիմ Խաղաղությունը
 
Տատյանա Միկուշինա, 2012թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

суббота, 29 декабря 2012 г.

Սխրանք, որն ակնկալվում է, որ կգործի գործող նախագահը

Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին մի քանի ընտրություններում ընտրակաշառքների և տարատեսակ այլ խախտումների գծով չեմպիոնը միշտ եղել է իշխող ՀՀԿ-ն: Եթե ենթադրենք, որ դրանում Սերժ Սարգսյանն առանձնապես մեղք չի ունեցել, ապա մոտակա օրերի նրա ամենաճիշտ քայլն այն կլինի, որ հետ վերցնի իր թեկնածությունը: Բնական է, որ դրան անմիջապես կհետևի հեղինակազրկված ՀՀԿ-ի կազմալուծումը, իսկ Սերժ Սարգսյանի հեղինակությունն, ընդհակառակը՝ կբարձրանա, և նա կպահպանի ՀՀ 3-րդ նախագահի իր բարի համբավը: Այդ դեպքում չի բացառվում, որ հինգ տարի հետո առաջադրվելով որպես անկուսակցական թեկնածու՝ նա իրական շանսեր ունենա նորից վերընտրվելու, ինչը չի կարելի ասել 2013 թվականի համար: Եթե եկող տարի նույնիսկ ընտրվի էլ, ապա ոչ ոք չի հավատա, որ արդար է ընտրվել, և բոլորը՝ ներսում, թե դրսում, անընդհատ կասկածի տակ կառնեն նրա լեգիտիմ նախագահ լինելը:
Ժողովուրդը կույր չէ, տեսնում է ամեն մի շարժում ու քայլ և ժամանակի ընթացքում հանգում իր ընդհանրական եզրակացությանը:

Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանում վիճակն այնպիսին է, որ որպեսզի 2013-ի նախագահական ընտրությունները կատարելապես արդար լինեն, պետք է առաջադրված լինեն միայն անկուսակցական թեկնածուներ: Թեև գործող սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել՝ անկախ կուսակցական պատկանելությունից, բայց կան չգրված բարոյական օրենքներ, որոնք անխոս պետք է հարգվեն: Հակառակ դեպքում հայոց պետականությունը կկանգնի լրիվ կորսված լինելու անխուսափելի վտանգների առջև:

пятница, 28 декабря 2012 г.

Զրադաշտի նոր Ուղերձը՝ հայերեն



Դուք ակնածալից երախտագիտությամբ պետք է
համակվեք այն մեծագույն զոհաբերության հանդեպ, որը
Սանատ  Կումարան կատարել է հանուն ձեր կենսահոսքերի

Զրադաշտ
27 դեկտեմբերի, 2012 թ.

ԵՍ ԵՄ Զրադաշտը...
Ես կրկին եկել եմ...
Այսօր մենք կդիտարկենք Աստվածային Ճշմարտության ևս մեկ եզրաշերտ:
Երբ ես մարմնավորման մեջ էի, դարձա մարգարեն մի կրոնի, որը հիմա այնքան էլ հայտնի չէ Երկիր մոլորակում: Բայց այն ժամանակվա համար ամենաառաջադեմ կրոնն էր դա: Իսկ եթե համեմատենք ներկայումս գոյություն ունեցող դավանաբանությունների հետ, ապա ինչ-որ բանով ես բավականին առաջ էի անցել ինչպես իմ ժամանակից, այնպես էլ ներկայիս դավանաբանական աշխարհայացքներից: Ես էի, որ հիմնեցի մարդկային բնույթի հրեղեն, բոցեղեն լինելու հասկացողությունը: Ես հաստատեցի հրի պաշտամունքը՝ հրեղեն, արևային Աստվածության պաշտամունքը, որին մարդկությունը պարտական է իր բանականության շնորհի համար: Ես հաստատեցի Արամազդի պաշտամունքը: Մարդկության պատմությանն այդ մեծագույն անհատականությունը հայտնի է բազմաթիվ անուններով: Իսկ հիմա այդ անհատականությունը ձեզ հայտնի է որպես Սանատ Կումարա:
Այո՛, ես եղա Սանատ Կումարայի մարգարեն: Եվ ցայսօր խոնարհվում եմ Նրա մեծության առջև՝ այդ Բարձր Ոգու մեծության առջև:
Այդ Ոգու շնորհիվ է, որ Երկրի մարդկությունը կարողացավ շարունակել իր էվոլյուցիան: Եվ չափազանց անարդար բան կլինի այդ բարձր անհատականության Ոգու սխրանքը մոռանալը: Չափազանց անարժան կլինի, եթե մոռացության մատնվի այն Էակը, որի շնորհիվ մարդկությունը մինչև այժմ շարունակում է իր էվոլյուցիան:
Հարկ է, որ պատմեմ ձեզ այդ պատմությունը: Այն, հնարավոր է, ձեզնից ոմանք շատ անգամ են լսել, ոմանք էլ գուցե առաջին անգամ կլսեն:
Անհիշելի ժամանակներ առաջ մոլորակի իրավիճակը սկսեց վատանալ: Ոչ ոք չէր կարողանում պահել ու պահպանել իր Աստվածային բնույթը: Ոգու թրթիռները չէին մնում նույնիսկ ստորին չակրաներում:
Համայն մարդկությունն անհուսալիորեն արգելափակել էր Աստվածային էներգիայի մատչելիությունը:
Դա եղել է միլիոնավոր տարիներ առաջ: Եվ այն ժամանակվա մոլորակի վիճակը շատ նման էր ներկայումս հաստատված վիճակին:
Մոլորակի վրա չկար որևէ մեկը, որ կարողանար իր չակրաներում պահպանել Կյանքի Բոցը՝ Աստվածային Հուրը: Մոլորակի վրա չկար որևէ էակ, որ կարողանար Աստվածային էներգիան փոխանցել աշխարհին:
Համաձայն Օրենքի՝ եթե աշխարհը կտրված է Աստծուց, ապա ենթակա է ոչնչացման՝ որպես ձախողված քաղաքակրթություն:
Աստված մտադրվել էր արդեն նոր խմոր հունցել Երկիր մոլորակի համար:
Սակայն գտնվեց շատ բարձր մի անհատականություն, որն իր հովանու տակ առավ մոլորակն ու նրա էվոլյուցիան:
Եվ ահա, բառացիորեն վերջին պահին, այսպիսի որոշում կայացվեց. Երկիր մոլորակի կենսահոսքերը կշարունակեն իրենց գոյությունը, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ Երկրի վրա մնացած կլինի մարմնավորման մեջ գտնվող գոնե մեկ մարդ, որը կպահպանի գիտակցության Աստվածային մակարդակը:
Առաջինը, ով հանձն առավ խավար մոլորակի վրա կրելու մարմնավորման խաչը, Սանատ Կումարան էր: Նա իր բոլոր նվաճումները զոհաբերեց, որպեսզի մարմնավորվի և Երկրի կենսահոսքերի մեջ ներարկի առաջնորդության Աստվածային սկզբունքներն ու Աստվածային Օրենքի ըմբռնումը:
Ոգու այդ սխրանքի շնորհիվ միլիոնավոր կենսահոսքեր կարողացան Երկիր մոլորակի վրա շարունակել իրենց էվոլյուցիան:
Ես պետք է ձեզ համար հատուկ նշեմ, որ Երկիր մոլորակի այդ խավար ժամանակների ինչ-որ հատվածում ձեզնից յուրաքանչյուրը մարմնավորվել է մոլորակի վրա: Եվ բոլորդ հենց Սանատ Կումարային եք պարտական, որ հիմա շարունակում եք ձեր էվոլյուցիան:
Արդյո՞ք ձեզնից շատերն են հիշում այդ մասին: Արդյո՞ք շատերիդ սրտում պահպանվում է Սանատ Կումարայի նկատմամբ երախտագիտության զգացումը:
Այդ ժամանակներից միլիոնավոր տարիներ են անցել: Սանատ Կումարան կրկին ու կրկին գալիս էր Երկիր, որպեսզի այնտեղ պահպանվի գիտակցության անհրաժեշտ մակարդակը: Եվ ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել Նրա մարգարեն լինելու:
Սանատ Կումարան՝ Արամազդը, ինձ իր մարգարեն համարելով, իմ միջոցով տվեց Օրենքի ըմբռնումը:
Դրանից հետո էլի  շատ ժամանակներ են անցել: Սակայն այն կրոնների հիմնադիրները, որոնք այս կամ այն տեղ առաջանում էին երկրագնդի վրա, իրենց ներսում ունենում էին այդ մեծ անհատականության՝ Սանատ Կումարայի ներկայությունը: Ուրիշ մեծ հոգիներ էլ են եղել, որոնք ներկա են գտնվել այս կամ այն  մարգարեի կամ կրոնի հիմնադիրի ներսում, սակայն բոլոր այդ ճշմարիտ մարգարեներից յուրաքանչյուրի ներսում, թեկուզ կարճ ժամանակով, ներկա է եղել Սանատ Կումարան: Եվ այն ներքին ուղղությունը, որը երկրագնդի տվյալ վայրում ու դարաշրջանում մարմին առած Երկնքի դեսպանը ստանում էր, դրանով իսկ կարողանում էր հաստատել Աստվածային առաջնորդող սկզբունքները և համայն Տիեզերքի Օրենքը:
Այն բանի համար, որ մարդկային էվոլյուցիան շարունակվում է, մարդկությունը պարտական է Մեծ Ոգուն՝ Սանատ Կումարային:
Ես օգտվում եմ ստեղծված հնարավորությունից, որպեսզի գամ և տամ ահա այս Ուսմունքը: Քանզի վստահ եմ, որ այս Դեսպանորդը կներդնի բոլոր ջանքերը և կանի հնարավոր ամեն ինչ, որ իմ այս Ուղերձը գրառվի ու մնա ձեր ու ձեր հետնորդների համար:
Հինավուրց Ուսմունքի իմացությունն ու դրա հիմնական դրույթները պետք է մշտապես առկա լինեն երկրագնդի վրա՝ լինեն դրանք սրբազան տեքստերի տեսքով, թե անմիջականորեն մեր դեսպանորդների ու մարգարեների աուրաներում:
Մեծ ողորմածություն է աշխարհի համար, որ Սանատ Կումարան շարունակում է իր սպասավորությունը՝ հանուն Երկիր մոլորակի կենսահոսքերի:
Եվ հիմա, երբ արդեն գիտեք, թե ում եք պարտական ձեր էվոլյուցիայի շարունակման համար, այլևս չեք կարողանա անպատասխանատու կերպով տնօրինել ձեր Աստվածային էներգիան: Միլիոնավոր տարիներ Սանատ Կումարան գամված է մատերիայի խաչին, որպեսզի ձեր հոգիներն ամրանան և կարողանան պատասխանատվություն վերցնել թե՛ մոլորակի, թե՛ իրենց սեփական էվոլյուցիայի համար:
Դուք այլևս չեք կարող այնպիսի տեսք ընդունել, թե ձեզ ոչինչ հայտնի չէ: Պարտավոր եք գիտակից լինել և ակնածալից երախտագիտությամբ համակվել այն մեծ զոհաբերության հանդեպ, որին Սանատ Կումարան գնացել է՝ հանուն ձեր կենսահոսքերի:
Ես այսօր եկա, որ բացեմ ձեզ համար այս հինավուրց պատմությունը, և որ դուք կարողանաք ավելի գիտակցված ու ակնածալից երախտագիտությամբ վերաբերվեք Երկնքի այն մեծ ողորմածությանը, որը միլիոնավոր տարիների ընթացքում ցուցաբերվում է Երկրի մարդկությանը:
Սիրո և երախտագիտության ձեր յուրաքանչյուր առաքումը Սանատ Կումարային, անցյալի ու ներկայի բոլոր մարգարեներին, որոնք Մեծ Աստվածային Ճշմարտություն են ուսուցանել մարդկությանը՝ Կարմայական Վարչությունը կդիտի որպես այն բանի նշան, որ մարդկությունը ցուցաբերում է գիտակցության այնպիսի մակարդակ, որը բավարար է նրան նոր ողորմածություններ ու թողություններ շնորհելու համար:
Ես եկա և հիմա լքում եմ ձեզ:
Աշխատեք չմոռանալ իմ այս Ուղերձը՝ ձեր աշխարհում թագավորող ունայնության ու քաոսի պայմաններում:
Իմ այս Ուղերձի փոխանցումով ձեր ուսերին մեծ պատասխանատվություն ընկավ:
Պահպանե՛ք ձեզ և ձեր ներսի Աստվածային կրակները...

ԵՍ ԵՄ Զրադաշտը

Տատյանա Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց Խ Մանասելյանը

четверг, 27 декабря 2012 г.

Զրադաշտի նոր Ուղերձը


Вы обязаны проникнуться благоговением
перед великой жертвой, которую Санат Кумара
принёс для ваших жизнепотоков.

Заратустра
27 декабря 2012 года


Я ЕСМЬ Заратустра!
Я пришёл вновь!
Сегодня мы рассмотрим еще одну грань Божественной Истины.
В то время, когда я находился в воплощении, я был пророком религии, которая сейчас не очень известна на Земле. Однако в то время это была самая передовая религия того времени. И если провести сравнение с ныне существующими религиозными системами, то в чём-то я намного опередил как своё время, так и все ныне существующие системы религиозного мировоззрения. Именно я заложил понимание основы человеческой природы как огня, пламени. И я утвердил культ огня и культ огненного, солнечного Божества, которому человечество обязано даром разума. Я утвердил культ Ахура Мазды. Под многими именами эта великая индивидуальность известна в истории человечества. Сейчас вы знаете эту индивидуальность как Саната Кумара.
Да, я был пророком Санат Кумары. И я до сих пор преклоняюсь перед Его величием, перед величием этого Высокого Духа.
Благодаря этому Духу всё человечество Земли смогло продолжить свою эволюцию. И слишком несправедливо – забыть подвиг Духа этой высокой индивидуальности. Слишком недостойно – предать забвению то Существо, благодаря которому человечество до сих пор продолжает свою эволюцию.
Я должен вам рассказать эту историю. Которую вы, возможно, много раз слышали, а некоторые из вас, возможно, услышат эту историю впервые.
В незапамятные времена ситуация на планете стала ухудшаться. Ни один человек не мог больше хранить и поддерживать свою Божественную природу. Даже нижние чакры не поддерживали более вибрации Духа.
Все человечество надежно заблокировало доступ к Божественной энергии.
Это было много миллионов лет назад. И тогда ситуация на планете очень напоминала ситуацию, которая сложилась в ваше время.
Не было никого на всей планете, кто мог бы поддерживать Пламя Жизни, Божественный огонь в своих чакрах. Не было ни одного существа на планете, которое бы проводило Божественную энергию в мир.
Согласно Закону, мир, который оторвал себя от Бога, подлежал уничтожению, как неудавшаяся цивилизация.
Бог уже задумал новую лилу для планеты Земля.
Однако нашлась очень высокая индивидуальность, которая поручилась за планету и её эволюции.
И буквально в последний момент было принято решение: эволюциям планеты Земля продолжить своё существование, но только до тех пор, пока на Земле сохранится хотя бы один человек, находящийся в воплощении, который сможет удерживать уровень Божественного сознания.
Первым, кто принял на себя крест воплощения на темной планете, был Санат Кумара. Он пожертвовал всеми своими достижениями для того, чтобы прийти в воплощение и дать эволюциям планеты Земля Божественные принципы управления и понимание Божественного Закона.
Благодаря этому подвигу Духа миллионы жизнепотоков смогли продолжить эволюцию на планете Земля.
Я должен вам заметить, что все вы когда-то воплощались на планете в то тёмное для нее время. Все вы обязаны Санат Кумаре тем, что продолжаете свою эволюцию сейчас.
Многие ли из вас помнят это? Многие ли из вас хранят благодарность Господу Санат Кумаре в своих сердцах?
С тех пор прошли миллионы лет. Санат Кумара вновь и вновь приходил на планету для поддержания необходимого уровня сознания. И я горжусь, тем что мне выпала честь быть Его пророком.
Санат Кумара, Ахура Мазда, дал понимание Закона через меня, как его пророка.
С тех пор прошло много времени. Но в каждом основателе всех религий мира, которые с тех пор образовывались тут и там на земном шаре, всегда присутствовала эта великая индивидуальность – Санат Кумара. Были другие великие души, которые присутствовали в том или ином пророке или основателе религий, но хотя бы кратковременно, хотя бы ненадолго Санат Кумара присутствовал в каждом истинном пророке. И то внутреннее направление, которое получал воплощенный посланник Небес, позволяло провести для человечества в каждую из эпох, здесь и там на земном шаре, Божественные руководящие принципы и Закон этой Вселенной.
Тем что человеческая эволюция продолжается, человечество обязано Великому Духу – Санат Кумаре.
Я использую эту возможность, чтобы прийти к вам и дать это Учение. Потому что я знаю, что этот Посланник приложит все усилия и сделает даже невозможное, чтобы это моё Послание осталось записанным для вас и ваших потомков.
Знание Древнего Учения, основные его положения, должны постоянно присутствовать на земном шаре: в виде священных текстов или непосредственно присутствовать в аурах наших посланников и пророков.
Для мира большая милость, что Санат Кумара продолжает нести свое служение во благо эволюциям планеты Земля.
И сейчас, когда вы знаете, кому вы обязаны продолжением своей эволюции, вы не сможете больше безответственно распоряжаться своей Божественной энергией. Миллионы лет Санат Кумара распят на кресте материи, чтобы ваши души могли укрепиться и принять ответственность на себя за планету и за свою собственную эволюцию.
Вы не можете больше делать вид, что вы ничего не знаете. Вы обязаны проявить всю свою сознательность и проникнуться благоговением перед великой жертвой, которую Санат Кумара принес для ваших жизнепотоков.
Я пришёл сегодня, чтобы раскрыть для вас вашу давнюю историю и чтобы вы могли более осознанно и с благодарностью подходить к той великой милости Небес, которая оказывается человечеству Земли на протяжении миллионов лет.
Каждый ваш посыл Любви и благодарности Санат Кумаре и всем пророкам и посланникам прошлого и настоящего, которые обучали человечество Великой Божественной Истине будет рассматриваться Кармическим Правлением как показатель того, что человечество демонстрирует уровень сознания, достаточный для того, чтобы явить новые милости и диспенсации.
Я приходил, и я покидаю вас.
Постарайтесь не забыть это моё Послание за царящей в вашем мире суетой и хаосом.
Большая ответственность ложится на вас вместе с передачей этого моего Послания.
Храните себя и свои Божественные пламёна внутри вас!

Я ЕСМЬ Заратустра!

среда, 26 декабря 2012 г.

ՍԵՆ-ԺԵՐՄԵՆԻ ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԵՐԵՆ



Արժանապատվորեն մուտք գործենք Նոր Դարաշրջան...

Սեն-Ժերմեն
24 դեկտեմբերի, 2012 թ.

ԵՍ ԵՄ Սեն-Ժերմենը...
ԵՍ ԵՄ կրկին ձեզ այցելողը, տիկնայք և պարոնա՛յք...
Այսօրվա իմ գալստյան նպատակը մեր համատեղ նվաճումների հաստատագրումն է:
Այո, սիրելինե՛րս, որպես Նոր Դարաշրջանի Հիերարխ՝ ես հաճույքով փաստում եմ, որ համատեղ ջանքերով մեզ հաջողվեց համայն վիթխարի ֆիզիկական աշխարհը հեռացնել անցյալի էներգիաներին վերադառնալու շրջման կետից...
Դա իրականացավ բառացիորեն մի քանի օր առաջ:
Այն ընթացքում, երբ մարդկությունը սպասում էր հերթական «աշխարհի վերջին», մենք վիթխարի աշխատանք կատարեցինք Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի էներգիաների տեղաշարժման բնագավառում:
Եվ հիմա այլևս հնարավոր չէ չտեսնելու տալ, թե ինչպես են ավելի ու ավելի բացահայտ դառնում ֆիզիկական ոլորտի փոփոխությունները:
Հետդարձի կետը հաղթահարված է...
Ի՞նչ է տալիս դա մարդկությանը... Դա նշանակում է, սիրելինե՛րս, որ այլևս ձեզ չի սպառնում այն էներգիաներին վերադառնալու վտանգը, որոնք անցյալ դարաշրջանում արդեն սպառել են իրենց:
Այլևս ձեզ չի սպառնում այն մղձավանջը, որը մարդկությունն իր վրա փորձարկեց անցած 2000 տարիների ընթացքում:
Նոր Դարաշրջանը մտավ իր իրավունքների մեջ...
Եվ ես՝ որպես Նոր Դարաշրջանի Հիերարխը, ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մարդկությունն ընդհանուր առմամբ պատրաստ է իր գիտակցությունը փոխելու ճանապարով անցում կատարելու Նոր Դարաշրջանին:
Դուք հիմա տարակուսում եք, քանի որ ձեզ թվում է, թե ոչինչ տեղի չի ունեցել, և ձեր շուրջն ամեն ինչ նույնն է մնացել: Այդպե՜ս չէ, սիրելինե՛րս: Հավաստիացնում եմ ձեզ, և ձեզնից շատերն իրենք էլ արդեն հասկացել են, որ Երկրի էներգիաները համամոլորակային փոփոխություններ են կրել:
Իհարկե, ձեզնից որոշները պատրաստ չեն ընդունելու նոր էներգիաները: Շատերը փորձում են վերադառնալ անցյալին, որտեղ իրենց համար հարմարավետ կյանք էին վարում:
Բայց արդյո՞ք ձեզ համար այդքան լավ էր ամեն ինչ, սիրելինե՛րս... Եվ արդյո՞ք անցյալի ձեր կարոտախտն պարզապես վախը չէ ապագայի նկատմամբ:
Խիզախությունն անհրաժեշտություն է ձեզ համար...
Ուրախությունը երբեք չպետք է լքի ձեզ...
Ձեր էությունը պետք է բաց լինի փոփոխությունների հանդեպ: Միթե՞ ձեզ չի հետաքրքրում, թե ինչ է նախապատրաստել ձեզ համար Նոր Դարաշրջանը...
Նոր Դարաշրջանում տեղ չեն ունենա այնպիսի եսասիրական դրսևորումները, ինչպիսիք են՝ անհանդուրժողականությունը, արատավորությունները, ատելությունը, հակակրանքը:
Նոր Դարաշրջանին բնորոշ կլինեն հանդուրժողականությունը, ազատությունն ու անկախությունը:
Անկախություն՝ արտաքին հանգամանքներից: Դուք կկարողանաք ավելի ազատ ու համարձակ դրսևորել ձեր Աստվածային բնույթը: Բայց այն ամենը, ինչը կհակասի Աստվածային Օրենքին, ավելի ու ավելի շատ խոչընդոտների կհանդիպի իր ճանապարհին:
Եվ եթե դուք կապված եք անցյալին, եթե սովոր եք ապրել ահերով, ապա ստիպված կլինեք հրաժեշտ տալ ձեր սովորություններին: Անհապա՛ղ...
Այժմ դուք պետք վճռականորեն խորհրդածեք այն մասին, թե ձեր ներսում ի՞նչն է, որ չի համապատասխանում ժամանակի պահանջներին:
Եսասիրությունը, իր բոլոր դրսևորումներով հանդերձ, կփոխարինվի կոլեկտիվիզմով՝ աշխարհի և հարազատ մոլորակի ճակատագրի նկատմամբ կոլեկտիվ պատասխանատվությամբ:
Ահը, ինչով էլ որ այն արտահայտվելիս լինի, պետք է փոխարինվի վաղվա օրվա նկատմամբ վստահությամբ և արտաքին հանգամանքներից անկախ լինելով:
Եթե ձեր կյանքն անխզելիորեն կապել եք Աստծո և Վեհապետների հետ, և Աստվածային Օրենքն է իշխում ձեր կյանքում, ապա ի՞նչը կարող է կանգնել ձեր ճանապարհին...
Այդ դեպքում ցանկացած խոչընդոտ, ցանկացած դժվարություն դուք հեշտորեն հաղթահարում եք: Եվ երեկվա կենսակերպի այն դինոզավրերը, որոնք դեռևս ջանում են ձեզ կապել անցյալին, ստիպված կլինեն լքելու համաշխարհային թատերաբեմը: Նոր Դարաշրջանի աշխարհայացք ունեցող նոր մարդիկ կգան փոխարինելու ղեկավարների հին սերնդին: Եվ համաշխարհային կառավարության մեջ շատ շուտով տեղի կունենան այնպիսի փոփոխություններ ու տեղաշարժեր, որոնք թույլ կտան կառավարման Աստվածային սկզբունքներ մտցնելու ավելի ու ավելի շատ երկրների կառավարման մակարդակներով:
Ձեզ հայտնի է, որ որպես կոմս Սեն-Ժերմեն իմ վերջին մարմնավորման ընթացքում ես մասնագիտացել էի հենց այն բանով, որ օպտիմալ ձևով կարգավորեմ աշխարհի և հատկապես Եվրոպայի քաղաքական իրավիճակը:
Թվում էր, թե իմ ջանքերն առանձնապես մեծ օգուտ չտվեցին, սակայն Համբարձյալ Դասերը հսկայական փորձ ձեռք բերեցին, որի միջոցով պատրաստ են իրականացնել ներկայիս փոփոխությունները: Տեղի ունեցող փոփոխությունների բոլոր մանրամասներին դուք իրազեկ չեք դառնա: Պարզապես ամեն տարվա հետ ավելի ու ավելի շատ կզգաք Աստվածային սկզբունքների հարաճուն ներթափանցումը ինչպես ձեր, այնպես էլ ամբողջ մոլորակի կյանքի մեջ:
Իհարկե, հինը դեռ կդիմադրի: Բայց այդ խղճուկ դառնացումներն այլևս չեն վախեցնի մարդկային համակցության հիմնական զանգվածին, որին վաղվա օրն ավելի ու ավելի մեծ վստահություն կներշնչի:
Ցավալի է, որ մեր խրատներն ու առաջնորդությունը մատչելի չեն Երկիր մոլորակի բնակչության ճնշող մեծամասնությանը: Սակայն Նոր Դարաշրջանին բնորոշ կլինի ամենայն դրականի ակնթարթային տարածումը, ինչը տեղի կունենա երկրագնդի ամենատարբեր անկյուններում՝ մարդկության լավագույն ներկայացուցիչների ուղեղներում:
Ամենայն առաջադեմ բան ակնթարթորեն կտարածվի երկրագնդի բոլոր տարածքներում ոչ միայն համացանցի շնորհիվ: Դրա նման մի բան էլ հիմա սկսում է գործել նաև մոլորակի նուրբ ոլորտում...
Դա դրական մտածողության համամոլորակային ցանցն է: Այդ ցանցով լույսի արագությամբ ողջ երկրագնդով մեկ կտարածվեն միայն Աստվածային սկզբունքներն ու մեթոդները:
Այդ համամոլորակային ցանցին դուք կարող եք միանալ անմիջապես: Ես այն ձեզ համար հիմա մատչելի կդարձնեմ:
Ձեր մուտքագրվող անունն է՝ Նոր Դարաշրջան, գաղտնաբառը՝ Գիտակցության Նոր Մակարդակ:
Հենց որ ձեր էության ներսում լրացնեք նոր համացանցի մուտքի համար անհրաժեշտ այդ բառերը, կկարողանաք օգտվել այդ ցանցի բոլոր առավելություններից:
Ձեր գիտակցությունը՝ ձեր Աստվածային գիտակցությունը, նուրբ ոլորտում փոխազդում է նմանատիպ նուրբ գիտակցությունների հետ, որոնք մղված են դեպի Աստված և հավատարիմ են Վեհապետներին: Եվ այդ նոր համամոլորակային ցանցում բազմապատկվելով մասնակիցների թվով՝ նոր գիտակցությունն ավելի ու ավելի մեծ հաջողությամբ կտարածվի Երկիր մոլորակում:
Ես ձեզ հետ եմ...
Մենք միասին ենք...
Արժանապատվորեն մուտք գործենք Նոր Դարաշրջան...
Հառա՜ջ...

ԵՍ ԵՄ Սեն-Ժերմենը

Տատյանա Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

суббота, 22 декабря 2012 г.

ՍԱՆԱՏ ԿՈՒՄԱՐԱՅԻ (ԱՐԱՄԱԶԴԻ) նոր Ուղերձը՝ հայերեն



Այժմ եկել է ձեր գործելու ժամանակը

Սանատ Կումարա
21 դեկտեմբերի, 2012 թ.

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Ես կրկին եկել եմ:
Մենք այցելում ենք ձեզ՝ մարմնավորման մեջ գտնվողներիդ, որպեսզի ցուցաբերենք այն հնարավոր օգնությունը, որն անհրաժեշտ է ձեզ:
Ամեն անգամ, նախքան գալս և եթերային օկտավաներից ձեր թանձր աշխարհին մեր Ուղերձները տալու նոր Աստվածային ողորմածության դուռ բացելս՝ երկարատև ներխոկումով մանրազնին ընտրում եմ այն խոսքերը, որոնք տվյալ պահին կարող են առավելագույն օգնություն և օժանդակություն լինել ձեզ համար: Գիտեմ, որ ձեզնից շատերն սպասում էին այս մեծ ողորմածությանը և բազմիցս մտնում էին համացանցի մեր էջը՝ համոզվելու համար, որ Աստված և Վեհապետներն իրենց չեն լքել:
Այո՜, սիրելինե՛րս, ֆիզիկական աշխարհում որքան ծանր է լինում լուսակիրների՝ մեր աշակերտների համար, այնքան ավելի մեծ ցանկությամբ  ու հաճույքով եմ ես գալիս, որպեսզի օգնության ձեռք մեկնեմ նրանց, ովքեր ծարավ են ազատագրման, ովքեր իրենց ողջ էությամբ պատրաստ են ընկալելու մեր նորացման էներգիաները, որոնք մենք անխոնջ կերպով առաքում ենք ձեր աշխարհ՝ այդ թվում նաև մեր Ուղերձների միջոցով:
Ես գիտեմ, որ ձեզնից շատերը հատուկ սպասում էին իմ այսօրվա Ուղերձին: Եվ դա կապված է շատ պատճառների հետ: Իսկ դրանցից գլխավորն այն է, որ լուսակիրների համար ավելի ու ավելի է դժվարանում մոլորակի ֆիզիկական ոլորտի համակշռությունը պահպանելը: Իրոք՝ այդպես է:
Թու՛յլ տվեք հիշեցնել նախքան ձեր մարմնավորվելը եղած այն ակնթարթները, երբ ձեզ տրվում էին հանձնարարականներ և խրատներ:
Դուք պետք է հիշեք ձեր առաքելությունը:
Պետք է հիշեք հենց հիմա:
Ամեն անգամ, երբ աշխարհի որևէ ճնշող էներգիա փորձում է տիրել ձեր էությանը, դուք պետք է հիշեք, որ պարտավոր եք չենթարկվել այդ էներգիայի ազդեցությանը: Անցյալի բոլոր այն բացասական էներգիաները, որոնք առկա են ձեր աշխարհում և հիմա թանձր օղակով շրջապատել են ձեզ, դուք պետք է հաղթահարեք ձեր ներքին ջանքերով:
Հատկապես հիմա՛ է եկել ձեր գործելու ժամանակը: Ձեր ներքին ձեռքբերումները, որոնք դրսևորվում են որպես ձեր սրտի կրակներ, որպես ձեր աուրայի շողարձակում, որպես լուսապսակ ձեր գլխավերևում՝ հենց այժմ ձեր կողմից պետք է կիրառություն գտնեն: Ցանկացած բացասական հատկանիշ, որը դուրս է լողում ձեր ներսից կամ ձեզ է հասնում շրջակա տարածությունից, պետք է ձեր աշխատանքով անհապաղ չեզոքացվի:
Դա ձեր ներքին աշխատանքն է մտքերի և զգացմունքների ոլորտներում, աստեղային ոլորտում: Դա ձեր հոգևոր թաքուն մկանների աշխատանքն է, որոնք պետք է մարզեիք այն տարիների ընթացքում, երբ կարդում էիք մեր Ուղերձները:
Հենց հիմա է, որ դուք պարտավոր եք ջանք թափել: Քանզի հենց այն աշխատանքի արդյունավետությունից է կախված Երկիր մոլորակի ապագան, որը դուք հիմա կատարում եք՝ հաղթահարելով ցանկացած բացասական վիճակ:
Եթե ձեզ հաջողվի գլուխ հանել ցանկացած բացասական վիճակից, որը պտտվում է ձեր գլխավերևում, եթե կարողանաք հաղթահարել ձեր գիտակցության բոլոր բացասական վիճակները, ապա երաշխիք կստեղծեք, որ ֆիզիկական ոլորտը չի ենթարկվի հերթական տարերային աղետի, բնապահպանական արհավիրքի կամ սոցիալական պայթյունի ազդեցությանը:
Սեփական գիտակցությունն ու ենթագիտակցությունը փոխելու ձեր նրբին աշխատանքն ունակ է կանխելու ցանկացած տարերային աղետ:
Եվ այնժամ, երբ Համբարձյալ Դասերը կհամոզվեն, որ բավարար քանակությամբ անհատականություններ կան, որոնք կարողանում են վերահսկել իրենց շրջակա տարածությունը և ղեկավարել մատերիայում առկա էներգիաները՝ Երկիր մոլորակի համար կբացվեն նոր թողության շնորհներ և Աստվածային ողորմածություններ:
Այժմ եկել է ձեր այն հիմնական աշխատանքը կատարելու ժամանակը, որի համար դուք մարմնավորվել եք: Ձեր ներքին նվաճումների միջոցով անհրաժեշտ է մշտապես պահպանել էներգիաների համակշռությունը:
Ձեր էգոն կջանա ձեզ տանել կեղծ ճանապարհով, որ մեղադրեք  ուրիշ մարդկանց, ձեր երկրի կառավարությանը, իշխանական մարմիններին: Միշտ էլ կան այնպիսի ուժեր, որոնք փորձում են է՛լ ավելի ճոճել նավակը՝ օգտվելով ամեն մի բացասական էներգիայից:
Մեր Ուսմունքի հիմնական դրույթը, որը մենք անխոնջ կերպով մատուցում ենք մարդկության զարգացման ամբողջ պատմության ընթացքում, այն է, որ եթե ձեզ հետ ինչ-որ բան է կատարվում, ապա դրա պատճառը ինչ-որ ժամանակ հենց ինքներդ եք ստեղծել:
Եվ քանի որ աշխարհը հիմա նրբանում է, ապա ձեզ համար հնարավորություն է բացվում մտքերի ու զգացմունքների ոլորտում հաղթահարելու ցանկացած բացասական էներգիա՝ նախքան դրանք կհասցնեն ֆիզիկական ոլորտում արտահայտվել փոթորիկների և համաղետների տեսքով:
Ձեզ վիթխարի հնարավորություն է տրվում, որպեսզի ձեր գիտակցությունը փոխելու միջոցով վերափոխեք ֆիզիկական ոլորտը:
Քրիստոսի գիտակցության հասած մեկ մարդը կարող է համակշռել շատերի կարման, որոնց հետ ինքը կարմայորեն կապված է և ապրում է նրանց անմիջական հարևանությամբ: Դա է պատճառը, որ մարդիկ միշտ բարեհաճությամբ էին վերաբերվում իրենց բնակության վայրում հաստատված սրբերին:
Մոր կաթի հետ նրանք գիտելիք էին ստանում, որ իրենց կողմերում բնակվող սուրբն այն բանի երաշխիքն է, որ իրենց հողի, իրենց բերք ու բարիքի հետ ոչ մի վատ բան չի պատահի: Եվ իրենց հետնորդներն էլ կլինեն առողջ ու երջանիկ:
Ձեր ժամանակներում այդպես չէ: Աշխարհը մոռացել է հինավուրց գիտելիքները: Իրենց սրբի տեղ դնողները սրբեր չեն, իսկ ով էլ որ սուրբ է՝ գրգռում է ու վանում:
Ձեր՝ լուսակիրներիդ, հիմնական խնդիրն այն է, որ աշխարհին տաք ճշմարիտ կողմնորոշիչներ: Դրա համար անհրաժեշտ է հենվել ներքին գիտելիքի վրա, որը բխում է ձեր սրտերից: Որպեսզի ներքին կապ ունենաք ձեր սրտի ներսի գաղտնախորհուրդ մարդու հետ, պետք է մշտական, ամենօրյա աշխատանք կատարեք ինքներդ ձեր ու ձեր գիտակցության հետ:
Հայտնի է տասնորդի օրենքը, համաձայն որի՝ ամեն ինչի տասներորդ մասը պետք է Աստծուն տրվի: Նմանապես՝ ձեր ժամանակի տասներորդ մասը պետք է հատկացվի հոգևոր գործառույթներին և աստվածահաճո գործերին:
Օրվա ունայնության մեջ մի՛ մոռացեք Աստծո մասին: Եթե օրվա ամենաթունդ ժամին, երբ առօրեական էներգիաները ոտից գլուխ պարուրել են ձեզ, գիտակցության ինչ-որ մի անկյունում հուշ պահեք Աստծո մասին, ապա կենսակական ոչ մի փոթորիկ կամ անհաջողություն այլևս սարսափելի չի լինի ձեզ համար:
Մշտապես պահպանե՛ք ձեր սրտի մաքրությունը՝ կենսական ինչպիսի իրավիճակում էլ որ հայտնվելու լինեք: Դա կօգնի ձեզ, որ կյանքում պահպանեք ճիշտ ուղղություն և ընթանաք այն վերին Ուղով, որն Աստված նախատեսել է ձեզ համար...

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

Տատյանա Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

четверг, 13 декабря 2012 г.

Ծանոթացեք և ինքներդ դատեք, թե ով է ում "շնիկը" և թե ով է "մասոն"

Քննադատական իմ մի գրառմանը (http://khachik-aper.blogspot.com/2012/11/blog-post_24.html) իբրև պատասխան՝ ոմն Գևորգ Հովհաննիսյան իր արտաթորանքն է շաղ տվել այստեղ, իր խղճուկ շահերից ելնելով հղում չանելով, թե հատկապես իմ ո՛ր հրապարակման դեմ է գարշահոտություն տարածում: Ստիպված եղա ինքս լրացնել այդ բացը, որպեսզի բանից անտեղյակ հայ ընթերցողը հնարավորություն ունենա ծանոթանալու նշածս երկու հրապարակումներին և ինքնուրույն կարծիք կազմելու, թե իրականում ով է ում շնիկը, և ով է աղանդավոր կամ մասոն: Եթե հղումներս հանկարծ ձեզ չբավարարեն, ապա անպայման գտեք և կարդացեք հիշյալ խելքի տոպրակի գրած գիրքը, որտեղ նա ամենայն մոլեռանդությամբ, տեղի - անտեղի զրպարտում է հայ պատմիչներին ու  քրիստոնեական գործիչներին: Դե, իր կարծիքով՝ "մեծ գյուտ" ու "բարի գործ" է արել "անտեղյակ" հայ ժողովրդի համար և հիմա ամենուրեք զբաղված է ինքնագովերգումով՝ օգտագործելով համացանցի ընձեռած լայն հնարավորությունները: Իսկ ինչ վերաբերում է իմ դեմ գրած նյութին՝ մեջը գոնե մի խելքը գլխին բան չկա, որ արժանի լինի իմ պատասխանին:

суббота, 8 декабря 2012 г.

Календарь на 2013 год "Слово Мудрости" с ликами Владык






Календарь на 2013 год "Слово Мудрости"
с ликами Владык



Дорогие друзья,

рады вам сообщить, что из печати только что вышел настенный календарь на 2013 год «Слово Мудрости»!







Каждый месяц посвящен одному из Владык Мудрости:



январь – Санат Кумара,
февраль – Гаутама Будда,
март – Кутхуми,
апрель – Иисус,
май – Сен-Жермен,
июнь – Господь Майтрейя,
июль – Мать Мария,
август – Архангел Михаил,
сентябрь – Бабаджи,
октябрь – Господь Шива,
ноябрь – Гуань Инь,
декабрь – Эль Мория.




Изображение Владык размещено на фоне природы и сопровождается короткой цитатой из диктовки каждого из Владык.
Календарь является отличным подарком к Новому году!

Особая благодарность Жанне Новичевой из Москвы за идею и ее успешную реализацию!




  

Наиболее активные распространители книг, дисков и ликов Владык получат в подарок к Новому году от Издательского Дома «СириуС» календарь на 2013 год
«Слово Мудрости»!

каждому покупателю, сделавшему в магазине до конца года покупку не менее чем на 500 рублей, календарь – в подарок!

Магазин ИД "СириуС" в Москве:

г. Москва, ул. Пилота Нестерова, д. 5, 1 этаж, ком. №108
(трехэтажное здание во второй линии).
E-mail: JUPT2008@yandex.ru
Тел. + 7-915-125-1311
Часы работы:
Вторник и четверг 16:00 – 20:00. Суббота 12:00 – 18:00


Вы можете заказать календарь для себя, своих близких и друзей
в подарок к Новому году.



Формат – A3 (297х420мм)
Цена календаря – 120 рублей (без учета стоимости пересылки).


Адрес и телефоны для заказов:


Тел. в г. Омске: (3812) 489-187, +7-908-114-2478
заказы можно присылать SMS-сообщениями






Редактор издания Татьяна Мартыненко
Мир вам, Свет и Любовь!

воскресенье, 2 декабря 2012 г.

Շաբաթօրյա դրվագ մայրաքաղաքային անցուդարձից

Երեկ, Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման անկյունի մի նստարանի վրա նստած, խաղաղ զրույցի էին բռնվել Աշտարակից եկած կյանքն ու Հյուսիսային պողոտայում զբոսանքի դուրս եկած մահը: Զրույցը քաղաքա
կան թեմաներով էր: Վերջում մահը, որ սև ակնոցներ և ծերունական ձեռնափայտ էր կրում, դանդաղ ու գլխիկոր հեռացավ՝ այդպես էլ մոռանալով (թե՞ հրաժարվելով) ստորագրել «Ալեքսանդր Վարպետյան - 70» ստորագրահավաքի բլանկի տակ:
Ուրախ լինենք, որ մոռացավ (կամ հրաժարվեց):

Ստորագրահավաքը շարունակվում է...