понедельник, 13 января 2014 г.

Շուրջօրյա պտտվող արևային տոնածառ

20 պտ/րոպե պտույտի արագության դեպքում տոնածառի արևային շարժիչի ծախսը կազմում է 0,008W (8mW):
Տոնածառի բարձրությունը՝ 80սմ, քաշը՝ 800 գ (տեսանյութը՝ ստորև):


пятница, 10 января 2014 г.

Գեորգի Գյուրջիևի երկրորդ գիրքը հայերեն

"Նահապետ" հրատարակչությունը պետ.պատվերի շրջանակներում լույս է ընծայել Գ. Գյուրջիևի "Ամենն ամենայնիվ" գրքաշարի Բ գիրքը (թարգմանություն ռուսերենից անգլերենի համեմատությամբ, թարգմանիչ` Խ Մանասելյան):



понедельник, 6 января 2014 г.

Մարիամ Աստվածածնի 11-րդ փոքր Վարդարանը

 

Մայր Մարիամի 11-րդ փոքր Վարդարանը

 

Դուք պետք է առավելագույն ճիգեր գործադրեք,
որպեսզի Աստծուն վերադարձնեք ձեր կյանք

 
 
Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ քո առաջ:
Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ քեզ:
Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար:
Ես խնդրում եմ քո օգնությունն ու օժանդակությունը:
Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:
Թող քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն

1. Ես եմ Մայր Մարիամը: Այսօրվա օրով ես ձեզ այցի եմ եկել որպես լավագույն բախտի ու ճակատագրի նախանշան, որոնք սպասվում են Երկրի վրա ապրող Աստծո ուստրերին ու դուստրերին: Այժմ հյուսիսային կիսագնդում շատ քիչ է արև շողում, և միայն հույսն է ջերմացնում մարդկանց հոգիները: Դուք գիտեք, որ կանցնի որոշ ժամանակ, և արևը հորիզոնից օր օրի ավելի ու ավելի վերև կբարձրանա: Այդպես է նաև ձեր հոգևոր կյանքում. մարդկային մառախլապատ գիտակցությունն անկասելիորեն պետք է փոխվի պայծառ արևային օրով: Ձեր Աստվածայնության Արևը պետք է լուսավորի ձեր բանականությունը, մտքերն ու զգացմունքները: Եվ դա անպայման տեղի կունենա, սիրելինե՛րս: Ներկայումս ձեր աշխարհում մոլեգնում են մութ ուժերն ու էներգիաները: Եվ յուրաքանչյուր ոք, ով լուսավոր էներգիա է ներմուծում ձեր աշխարհ, ենթարկվում է մեղադրանքների և նույնիսկ հալածանքի: Շատ տխուր բան է դա...

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

2. Մի ժամանակ իմ որդի Հիսուս լրիվ չափով իր վրա կրեց մարդկային ատելությունն ու հակակրանքը: Նա իր կյանքը նվիրեց մարդկանց ծառայելուն: Շատ ու շատ անբուժելի հիվանդների նա բուժեց Աստծո օգնությամբ: Շատ ու շատ մարդիկ էին գալիս, որ տեսնեին իմ որդի Հիսուսի գործած հրաշքները: Սակայն որքան շատ բան էր նա անում մարդկանց համար, այնքան մեծանում ու ամրապնդվում էր նրա և նրա առաքելության նկատմամբ ընդդիմությունը: Մարդկային տրամաբանության տեսակետից շատ դժվար է բացատրել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մոլեգնած ամբոխը, որի մեջ կային և Հիսուսի կողմից բուժված մարդիկ, կատաղի կերպով իմ որդու մահապատիժն էր պահանջում: Սակայն եթե մեզ թույլ տանք բարձրանալու գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա, ապա Քրիստոսի խաչելության տխուր իրողությունը միանգամայն հասկանալի կդառնա:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

3.  Հիսուս աշխարհին բերեց հսկայական քանակությամբ Լույս՝ ոչ միայն գիտելիքի լույս, այլև հսկայական քանակությամբ Աստվածային էներգիա: Այն ամենը, ինչ Լույսից չէր ծնված, ենթագիտակցական մակարդակով հակակրանք էր տածում Քրիստոսի առաքելության նկատմամբ: Այդ հակակրանքն իր արտահայտությունը գտավ Լույսին հակադիր ուժերի դրսևորումներով: Ձեզ հայտնի է այն օրենքը, որն ասում է՝ ամեն մի ազդեցություն ծնում է հավասար և հակառակ ուղղված հակազդեցություն: Ֆիզիկական աշխարհի այդ օրենքը լրիվ չափով կիրառելի է նաև աշխարհում տեղի ունեցող հոգևոր գործընթացների նկատմամբ: Եվ եթե մեկն օժտված է պատրանքային աշխարհին Աստվածային Լույս բերելու ներուժով, ապա կբախվի այն ուժերի հակազդեցությանը, որոնք պաշտպանում են պատրանքը: Այդպես է, սիրելինե՛րս: Ձեր աշխարհում մինչև այժմ այդ օրենքն անխափան գործում է:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

4.  Հիսուս Քրիստոսի օրինակով քրիստոնյաների մի քանի սերունդ հնարավորություն ունեցան իրենց վրա զգալու և ուսումնասիրելու այդ օրենքի ազդեցությունը: Եվ առ այսօր քրիստոնեության ճշմարիտ շատ հետևորդներ, որոնք հետևում են Քրիստոսի Ուսմունքի էությանը, և ոչ թե դրա տառին՝ իրենց վրա զգում են հակադիր ուժերի ճնշումը: Ձեր աշխարհում այդ հակադրությունն անխուսափելի է և միանգամից չի դադարի: Ինչպես ձեր աշխարհում ամեն ինչը, տիեզերքում գործող այդ երկու հիմնական ուժերի հակադրությունը չի կարող անմիջապես դադարել: Բայց ժամանակի ընթացքում այն ավելի քիչ ավերիչ բնույթ կստանա: Իսկ հեռավոր ապագայում այդ երկու ուժերն իրենց դրսևորումներն այնքան կհավասարակշռեն, որ նրանց հակադրությունից կծնվի համագործակցություն և փոխօգնություն:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

5. Պաշտելինե՛րս, ձեզնից շատերն էլ են հակադրվում մեկը մյուսին: Եվ դա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքերում, երբ կարծես թե ընթանում եք միևնույն հոգևոր ուղով: Այդ հակադրությունը բացատրվում է ձեր աշխարհի անկատարությամբ: Ուստիև ձեր էությունների միջոցով ինքնադրսևորվում են երկու հակադիր ուժեր: Տվյալ փուլում այդ դրսևորումը թշնամանքով է արտահայտվում, կասկածամտությամբ և նույնիսկ ատելությամբ: Նույն օրվա ընթացքում միևնույն մարդը կարող է ընկնել տարբեր ուժերի ազդեցության տակ: Այդ ամենը, սիրելինե՛րս, տեղի է ունենում ձեր սրտերում Սիրո պակասության պատճառով: Իսկ ձեր սրտերի Սիրո այդ պակասությունը պայմանավորված է Աստվածային աշխարհից ձեր աշխարհի կտրվածությամբ: Չկա Աստված՝ չկա և Սեր: Ուստի դուք պետք է առավելագույն ճիգեր գործադրեք, որպեսզի Աստծուն վերադարձնեք ձեր կյանք:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին: 

6. Տեսեք, թե ինչով եք շրջապատված ձեր աշխարհում: Գովազդներ, ուրբանիստական բնապատկերներ, մռայլ դեմքերով անցորդներ, ճղճիմ հեռուստահաղորդումներ: Ձեր աշխարհը բարյացակամ տրամադրված աշխարհ չէ: Եվ, մշտապես գտնվելով վախի, լարվածության ու մռայլության պայմաններում, մարդիկ համակվում են արտաքին աշխարհի այդ վիճակներով: Իսկ երիտասարդությունն իր մատաղ հասակում կորցնում է լավատեսության և ուրախության իր լիցքը, ինչն ի բնե հատուկ պետք է լիներ երիտասարդ մարդուն: Ճշմարիտ ուրախությունները փոխարինվում են անկատար պատրաստուկներով՝ անկատար ֆիլմերով, երաժշտությամբ, թմրանյութերով: Ճշմարիտ Սերը փոխարինվում է անկատար սիրով, որը ոչ մի ընդհանուր բան չունի Սիրո մեծ զգացմունքի հետ:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին: 

7. Անաստված շրջակա աշխարհում շատ հեշտ է հոգին կորցնելը: Հենց այն պատճառով, որ մարմնավորման մեջ գտնվող շատ մարդկանց, հատկապես երիտասարդների հոգիների համար ձեր ժամանակները շատ վտանգավոր են, ես և մյուս Վեհապետները գալիս և ձեզ տալիս ենք ձեր աշխարհում տեղի ունեցող պրոցեսների ըմբռնումը և հիշեցնում, որ աշխարհը միշտ այսքան տխուր չի եղել, և որ առջևում մարդկությանը լուսավոր ապագա է սպասվում:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին: 

8. Սկզբում այդ ապագան կծլարձակի սակավաթիվ մարդկանց սրտերում՝ նրանց, ովքեր Ոգով ուժեղ են և կարող են շրջապատի պատրանքին հակադրել իրենց հավատը և Աստծուն ու Վեհապետներին իրենց նվիրվածությունը: Այնուհետև, երբ Աստվածային գիտակցության վիճակ ունեցող հոգիների քանակը կմեծանա, մարդկությունն իր մեծ մասով կշրջվի Լույսի կողմը: Իսկ այն մարդիկ, որոնք ներկայիս մարդկության մեծ մասին բնորոշ գիտակցության վիճակը կունենան, կդիտվեն որպես բացառիկ շեղածիններ՝ արժանի անսահման Կարեկցանքի ու Սիրո:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին: 

9. Միայն Կարեկցանքի, Գթասրտության ու Սիրո ազդեցությամբ է, որ ձեզնից շատերի հոգիներն ունակ կդառնան հարթելու իրենց հոգևոր հագուստի ճմռթվածքներն ու հառնելու դեպի Կյանք: Իմ որդի Հիսուսի սխրանքն այն էր, որ չկորցրեց իր Սերն այն մարդկանց նկատմամբ, որոնք կտտանքների ենթարկեցին իրեն և իր մահը կամեցան: Այդ է պատճառը, որ աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ շարունակում են խոնարհվել իմ որդու սխրանքի առջև:

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին: 

10. Ես կանխատեսում եմ, որ իմ այս Ուղերձը կարդացողներից շատերն ապագայում ունակ կլինեն Սիրով հատուցելու պատրանքային ուժերի բոլոր ծուղակների ու խորամանկ հնարքների դիմաց: Եվ նույնիսկ մահվան սպառնալիքի տակ իմ զավակներն ունակ կլինեն Գթասրտություն ու Կարեկցանք տածելու այն մարդկանց հոգիների նկատմամբ, ովքեր իրենց կչարչարեն: Քանզի շատ ու շատ են նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ են անում: Եթե իմանային, ապա երբեք թույլ չէին տա իրենց արարքներից շատերը: Դուք կարող եք Ուղի ցույց տալ շատ մոլորյալ հոգիների: Աղոթեցե՛ք մարդկության պայծառացման համար և ներեցե՛ք բոլորին: 
ԵՍ ԵՄ Մայր Մարիամը

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
ԱՄԵՆ