понедельник, 22 июня 2015 г.

Վեհապետ Էլ Մորիայի Ուղերձը

Ես հուսով եմ, որ իմ այս Ուղերձը կբոցավառի նրանց սրտերը,

որոնց ներսում դեռ մխում է Աստվածայնության կայծը

Վեհապետ Մորիա
21 հունիսի, 2015 թ.


ԵՍ ԵՄ Էլ Մորիան...
Հապճեպությունն Ուղերձին խիստ տոն է հաղորդում:
Մենք ասել էինք, որ մեր Դեսպանորդի միջոցով մեր Ուղերձները տալու հնարավորություն այլևս չկա:
Ոչ այն պատճառով, որ չենք ուզում, կամ որ Դեսպանորդը գործից գլուխ չի հանում: Մենք ասել էինք, որ մեր Ուղերձները տալու հնարավորություն այլևս չկա զուտ այն պատճառով, որ մեր Ուղերձներում առկա վիթխարի էներգիան պահանջարկ չունի ձեր՝ մարմնավորման մեջ գտնվող մեր սաների, շրջանում:
Մեծագույն վշտով մենք ստիպված ենք արձանագրել այդ փաստը...
Ձեր աշխարհում բազմաթիվ զանազան տեղեկատվություններ գոյություն ունեն:
Բազմաթիվ տարբեր գրքեր կան գրված, և է՛լ ավելի մեծ տեղեկատվություն սփռված է համացանցի այլևայլ էջերում:
Բայց մենք գալիս ենք ոչ այն բանի համար, որ սոսկ տեղեկատվություն փոխանցենք ձեզ: Մենք գալիս ենք, որպեսզի մեր ցուցաբերած օգնության և մեր տված գիտելիքների շնորհիվ դուք վերադառնաք Տուն:
Այն տեսքով, որ ձեր աշխարհն այժմ գոյություն ունի, չի կարող բավարարել այն հոգիներին, որոնք հիշում են մի այլ աշխարհի՝ Աստվածային աշխարհի մասին. այն հոգիներին, որոնք հիշում են եղբայրական Սիրո և Համագործակցության վրա հիմնված մարդկային անեղծ փոխհարաբերությունների մասին:
Դուք՝ ձեզնից շատերը, կորցրել եք այն անեղծն ու նվիրականը, որը բուն Լինելիության միջուկն է կազմում:
Եվ ձեր աշխարհի ոչ մի խաղալիք ու հաճույք չի կարող փոխարինել այն Ճշմարտությանը, որը մշտապես ձեզ հետ է, բայց որի մասին դուք մոռացել եք ձեր առօրյա կյանքում:
Ես եկել եմ, որ այն նվիրյալ սրտերին, որոնց հետ կապված եմ եղել շատ ու շատ մարմնավորումների ընթացքում, մեկ անգամ ևս հիշեցնեմ այն Ճշմարտության մասին, որը դրված է ձեր սրտերում, ձեր էության խորքում:
Համբարձյալ Դասերի համար ավելի ու ավելի է դժվարանում ձեր սրտերը բախելը, որոնք ծածկված են անթափանց զրահով:
Եզակի հավատարիմ ու անեղծ հոգիներ են մնացել մարմնավորման մեջ, որոնք հիշում են Աստծուն և իրենց նվիրվածության ու մարդկության նկատմամբ վիթխարի կարեկցանքի ուժով պատրաստ են զոհել անգամ իրենց բուն կյանքը՝ հանուն այն մարդկանց հոգիների փրկության, որոնք մոլորվել են պատրանքային աշխարհում և ոչ մի լույս չեն տեսնում առջևում:
Հենց այդ սակավաթիվ լուսավոր հոգիներին օգնելու և օժանդակելու համար եմ ես գալիս, թեև Կարմայական Վարչությունն արդեն որոշում է կայացրել այլևս Ուղերձներ չփոխանցել մեր Դեսպանորդի միջոցով:
Իմ կարեկցանքն ու մարդկությանն օգնելու ցանկությունը հաղթահարում են ցանկացած խոչընդոտ ու դժվարություն:
Եվ ահա ես ձեզ այցի եմ եկել այս նշանակալից օրը՝ 2015 թ-ի ամառային արևադարձին:
Այս օրը դուք կարող եք գործադրել ձեր բոլոր ջանքերը և մոլորակի իրավիճակը մտովի փոխել դեպի լավը: Բավական է ոչ մեծ քանակությամբ լուսակիրներ իրենց գիտակցության մեջ ունենան լուսավոր ապագայի պատկերը՝ կցրվի այն խավարը, որն այնքան է թանձրացել, որ մարդիկ ուղղակի չեն գտնում հետագա շարժման ուղղությունը:
Համայն այս Տիեզերքի ամբողջ էներգիան պատկանում է Աստծուն:
Աստված և միայն Աստվա՛ծ կարող է հաշված ակնթարթների ընթացքում փոխել աշխարհի ցանկացած իրադրություն:
Եվ միայն Աստծո կողմից ձեզ շնորհված ազատ կամքի Օրենքն է, որ խանգարում է դրական փոփոխություններ մտցնել ձեր աշխարհում: Ո՛չ Համբարձյալ Դասերը, ո՛չ Աստված Ինքը չեն կարող ձեզ օգնել, եթե դուք երես եք թեքում օգնությունից և անգամ Աստծո բուն անունն եք մոռացել:
Կրկին ու կրկին ձեզ հիշեցնում եմ.  ձեր ու ձեր հասարակության բոլոր պրոբլեմները կապված են միայն մի բանի հետ՝ ձեր քաղաքակրթությունն ինքն իրեն կտրել է Աստծուց:
Լրիվ ձեր հայեցողությանն է թողնված ստանալու այնքան երջանկություն, Սեր և Աստվածային էներգիա, որքան կարող է կրել ձեր էությունը:
Միակ խոչընդոտը ձեր կարման է՝ այն նեգատիվ էներգիան, որն ընկած է ձեր ու Աստծո միջև և կազմված է այն սխալներից, որոնք անցյալում գործել եք համայն Տիեզերքի Օրենքը խախտելու հետևանքով:
Վերջին տասը տարիների ընթացքում մենք տվեցինք Ուսմունք, որը մանրամասն հանձնարարականներ է պարունակում առ այն, թե ինչպես հաղթահարեք անցյալի սխալները և ձեռք բերեք ներքին երջանկության ու խաղաղվածության վիճակ:
Սակայն հիմա վրա է հասել այն փուլը, երբ դուք պետք է ցուցադրեք ուսուցանվածից ձեր յուրացրածը:
Ձեր հոգևոր գործառություններով զբաղվելու ընթացքում պետք է դրսևորեք նպատակամղվածություն և համառություն:
Պետք է ցուցադրեք, թե ինչպես եք յուրացրել մեր Ուղերձները, մեր տված թողության շնորհներն ու կարողությունները:
Այն ամենը, ինչ ներկա փուլում անհրաժեշտ է ձեր փրկության համար, տրված է, և տրված է լրիվ չափով...
Եթե մեր Ուսմունքը յուրացնելը վեր է ձեր ուժերից, ապա անմիջականորեն դիմեք Աստծուն և Վեհապետներին: Օգնություն ու թողություն խնդրեք, և կստանաք...
Իսկ եթե ձեռքներդ ծալած նստեք և հրաշքի սպասեք, ապա ինքներդ ձեզ մեծ վտանգի կենթարկեք: Քանզի ժամանակը կարճ է, և ժամանակը վերջինն է:
Ես հուսով եմ, որ իմ այս Ուղերձը կբոցավառի նրանց սրտերը, որոնց ներսում դեռ մխում է Աստվածայնության կայծը...
ԵՍ ԵՄ Վեհապետ Մորիան

Տատյանա Միկուշինա, 2015 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը


Լիտվան կոչ է անում պահպանել ավանդական ընտանեկան արժեքները

Литва – за сохранение семейных ценностей


вторник, 16 июня 2015 г.

О Боге и Нравственности

Выступление Татьяны Николаевны Микушиной
на Втором Съезде Международного Общественного Движения
«ЗА НРАВСТВЕННОСТЬ!»
Июнь 2015 года. Латвия, Рига

http://r.sirius-ru.net/2015/2015-06-02.htm

https://youtu.be/pM0ihbDh2Lc