воскресенье, 19 июля 2015 г.

ԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ

Ելնելով արժեհամակարգային ու բարոյական իմ սկզբունքներից՝ ի սրտե ընդունում և հյուրընկալում եմ դեպքերի բերումով «Չախչախ թագավորի» կարգավիճակում հայտնված, ազնիվ ու բացահայտ գործող գործարար Գերման Ստերլիգովին և կտրականապես չեմ ընդունում ու մերժում եմ «սարսաղ թագուհու» կարգավիճակով հանդես եկող բանսարկու Միլանա Գորենշտեյնին:

Նշածս անձանց դատական առճակատումը շատ ավելի լուրջ պատճառներ ունի, քան որոշ թեթևամիտ հայերի կարող է թվալ: Այն քաղաքակրթական, արժեհամակարգային բնույթ է կրում և կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ հայ ժողովրդի համար: Եթե արցախցիները չկարողանան ճիշտ կողմնորոշվել էպիզոդիկ թվացող այս փորձությունում, ապա շատ շուտով կկորցնեն ամեն ինչ: Որպես դրա տրամաբանական շարունակություն՝ հիմնահատակ կկործանվի նաև Հայաստանը: Այսքանը ճիշտ ժամանակին ասում և զգուշացնում եմ, որ ականջներիդ օղ անեք, հայե՛ր: