воскресенье, 20 декабря 2020 г.

ՆՈՐ ՈՒՂԵՐՁ ՍԱՆԱՏ ԿՈՒՄԱՐԱՅԻՑ (19.12.2020 թ.)

 

Մոլորակի ապագան կախված է այն բանից, թե որքանով կկարողանաք խավար ժամանակներում պահպանել ձեր Բոցը

 


Սանատ Կումարա

19 դեկտեմբերի, 2020 թ.

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Այսօր, սիրելինե՛րս, Ինձ հաջողվեց Կարմայական Վարչությանը համոզել, որ այս Ուղերձը տալն անհրաժեշտություն է: Մեր Ուսմունքն ամբողջական չէր լինի, եթե Մենք չշոշափեինք ևս մեկ կարևոր ասպեկտ:

Նախ՝ Ես կուզենայի, որ դուք հասկանաք, որ Մեր ամբողջ Ուսմունքը տրվում է Մարդկության նկատմամբ Սիրո խորագույն զգացմունքով:

Մենք արդեն ասել ենք, և Ես նորից կկրկնեմ. մարդկային գործունեության ամենակարևոր ոլորտը՝ ոգեղեն ոլորտն է: Մարդկային կյանքի մյուս բոլոր ոլորտների բարեհաջողությունը կախված է այն բանից, թե որքանով է կարգուկանոն հաստատված ոգեղեն ոլորտում:

Ուստի այսօր Մենք կանդրադառնանք մի նրբին ու չափազանց կարևոր թեմայի՝ Մեր Ուսմունքի հետևորդների շրջանում որոմը հատիկից ջոկելու խնդրին:

Ուսմունքը Մեր դեսպանորդի միջոցով ձեր աշխարհ մուտք գործեց արտակարգ թողության շնորհի միջոցով, որը շնորհված էր Տիեզերական Խորհուրդի կողմից:

Այս կրիտիկական ու բեկումնային ժամանակահատվածում Երկիրը կարիք ուներ Հինավուրց Ուսմունքի նորացված մատուցման, որպեսզի ոգեղեն ոլորտում կարգուկանոն հաստատվելուց հետո նույնը տեղի ունենար նաև մարդկային գործունեության մյուս բոլոր ոլորտներում:

Մեր Ուսմունքի մատուցման հենց առաջին տարիներից Մենք բախվեցինք այն բանին, որ այն անհատականությունների 90 տոկոսը, որոնց Մենք նախապատրասել էինք այդ առաքելության համար, և որոնք նախքան մարմին առնելը որոշակի պարտավորություններ էին ստանձնել, այդ պարտավորություններն ի կատար ածելու ժամանակի վրա հասնելուն պես մեկը մյուսի հետևից սկսեցին լքել Մեր դեսպանորդին: Երևի հասկանում եք, որ Մեր առաքելության իրականացումը չի կարող միայն մի մարդու հույսին թողնված լինել: Լավ ուսուցանված ու նախապատրաստված լուսակիրների մի ամբողջ ջոկատ որոշակի ուղղություններով պետք է օգներ Մեր դեսպանորդին:

Եվ ահա առաջին մի քանի տարվա ընթացքում գործնականում բոլոր նրանք սկսեցին չկատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Ըստ էության, հրեշավոր դավաճանություն տեղի ունեցավ: Այդ դավաճանությունն անուղղելի ծանր բեռի պես նստեց նշված անհատականությունների հոգիների վրա: Ավելի մեծ ցավ չկա, քան այն պահը, երբ նրանք կկանգնեն Կարմայական Վարչության առջև ու կիմանան իրենց կատարած հանցանքի մասին:

Մենք ստիպված եղանք շտապ կարգով՝ տառացիորեն հընթացս, փոխել առաքելության պլանը՝ իրականացնել այն, բայց կրճատված ձևով:

Հաջորդը, որին Մեզ վիճակվեց բախվել, այն անահատականություններն էին, որոնք մտան Մեր Ուսմունքի դրոշի տակ, գեղեցիկ խոսքեր ասացին և նույնիսկ փորձեցին զբաղվել մեր գործերով: Սակայն նրանք գառան մորթի հագած գայլերն էին:

Դարեր շարունակ այդ անհատականությունները ձախողել են Մեր առաքելությունները՝ գործելով հոգևոր համայնքներում, վանքերում ու մեր առաքելություններին կից կառույցներում:

Եվ ահա նրանք վերջապես մարմին են առել որոմը հատիկից ջոկելու այս ժամանակահատվածում: Վտանգն այն է, որ այդ անհատականությունները կործանարար ձևով են ազդում թույլ հոգիների վրա և նույնիսկ սպանում են այդ հոգիներին: Այս անգամ մենք արդեն տեսնում ենք նրանց գործունեության բացահայտ պտուղները: Ըստ էության, հենց նրանց անմիջական միջամտությամբ էր, որ մեր առաքելությունը Ռուսաստանում չիրականացավ, և մյուս երկրներն էլ էապես տուժեցին:

Բայց հիմա արդեն Կարմայական Մեծ Վարչությունն անհերքելի փաստերի է տիրապետում, որոնք թույլ կտան Մեզ հակադիր ուժերին կանգնեցնել Կարմայական Դատարանի առաջ: Մեր դեսպանորդին Ես իշխանություն եմ տալիս բացահայտելու այդ անհատականությունների անունները: Դա չի նշանակում, թե ամեն ոք կարող է օգտվել նման իրավունքից: Մի՛ դատեք, որ չդատվեք: Սակայն կոնկրետ այս իրավիճակում անուններ տալն անհրաժեշտ է, քանի որ շատերն են հետևում նրանց արարմունքներին, շատերն են հավատում գառան մորթով գայլերին, ենթարկվում նրանց ու կորցնում իրենց հոգիները: Որոշներն էլ, տեսնելով այդ անհատականությունների գործած ապօրինությունները՝ տարակուսում են, թե ինչու՞ են նրանք գտնվում Մեր Ուսմունքի հետևորդների շարքերում: Եվ դա շատ լուսավոր հոգիների հեռու է վանում Մեր Ուսմունքից:

Ես շատ լավ հասկանում եմ, որ այդ անհատականությունները կարող են վրեժ լուծել Մեր դեսպանորդից՝ կիրառելով իրենց փորձված հնարքները՝ սուտը, զրպարտանքը, հեղինակազրկումը: Բայց քանի որ Մեր դեսպանորդն անբաժան է Մեր Ուսմունքից, ապա նրանց վրեժը հարվածի տակ կդնի Մեր Ուսմունքը: Իսկ դա կնմանվի այն բանին, թե ինչպես Մովսեսը, սարից իջնելով, տեսավ Ոսկե Հորթի շուրջ պար բռնածներին և զայրացած ջարդուխուրդ արեց Աստծո ձեռքով գրված և Աստծո Օրենքները պարունակող քարե տախտակները:

  Երևում է դեռ չէր հասել այն ժամանակը, որ Մեր Ուսմունքը տրվի ձեր աշխարհին: Ներկայիս աշխարհը չափազանց խավար ու անհյուրընկալ եղավ բարձր Ուսմունքի համար:

Մենք չենք կարող թույլ տալ, որ Մեր Ուսմունքի շուրջ խռնվեն այնպիսի զազրելի բաներ, ինչպիսիք են՝ գողությունն ու թալանը, խաբեբայությունը, դավաճանությունը, զրպարտանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունքը Մեր դեսպանորդի նկատմամբ:

Հարկ է նշել նաև, որ մեր, այսպես կոչված, հետևորդների մեծ մասը բոլորովին չեն տարբերվում Մովսեսի օրոք Ոսկե Հորթի շուրջ պար բռնածներից: Նրանք Մեր Ուսմունքը սպառողների դերում են և Մեր Ուղերձները կարդում են այնպես, կարծես դա հերթական զվարճանք լինի իրենց համար, որից հետո անմիջապես վազում են ուրիշ, ավելի նրբակազմ հոգևոր հաճույքների հետևից: Նման հոգևոր սպառողներն արժանի չեն, որ մոտենան Մեր Ուսմունքին: Ժամանակն է, որ ապականված հոտից առանձնացվեն առողջները:

Ճիշտ ժամանակն է, որ Մեր դեսպանորդը Մովսեսի նման բացականչի. «Ով Աստծունն է, թող մոտենա ինձ...»: Երևի հիշում եք, թե ինչ կատարվեց նրանց հետ, ովքեր շարունակեցին պարել Ոսկե Հորթի դիմաց[1]:

Սակայն ձեր ժամանակներում դավաճաններին սրով պատժելու կարիք չի զգացվի: Բավական է թուլացնել կարմայի զսպօղակը, և Երկիրը կթաղվի խավարի ծածկոցի տակ: Ոսկե Հորթի պաշտպանները մարդկության ոչնչացման համար բազմաթիվ նրբակերտ զենքեր են ստեղծել: Հենց այդ զենքերով էլ կոչնչացվեն Ոսկե Հորթի շուրջ ժամանակակից պարողները:

Ընդամենը մի բուռ ընտրյալներ կան, որոնք հավատարիմ են մնացել Աստծուն, Վեհապետներին ու Մեր դեսպանորդին: Քանի դեռ Մեր հավատարիմ սպասավորների չակրաներում վառվում են լուսատու ջահերը՝ Երկիր մոլորակի կենսահոսքերի փրկության հույսը չի մարի:

Ուստի այսօր Ես ձեզ եմ դիմում, ո՜վ, իմ արծվաբնի սիրելի ձագե՛ր: Հենց ձեզ է վիճակված, որ վիթխարի չափերով լարեք ձեր բոլոր ուժերն ու կարողությունները, որպեսզի փրկվեն ձեր շրջապատում եղած այն հոգիները, որոնք դեռ պահպանել են իրենց հավատն ու նվիրվածությունը:

Առանց ոգեղեն ոլորտում կարգուկանոն հաստատելու՝ հնարավոր չէ կարգուկանոն հաստատել մարդկային գործունեության մնացած ոլորտներում: Անազնիվ, ստաբարո մարդիկ և նրանք, որոնք հարգանք չունեն Հիերարխիայի և Մեր դեսպանորդի նկատմամբ, չեն կարող անհրաժեշտ փոփոխություններ մտցնել ոգեղեն ոլորտում: Իսկ առանց այդ փոփոխությունների՝ հնարավոր չէ աստվածային փոփոխություններ իրականացնել համայն աշխարհում:

Ծանր ժամանակներ են սկսվում: Հիշեցնեմ, որ դրանք պայմանավորված են մարդկային հանրության առավել գիտակից ու առաջավոր հատվածի կատարած ընտրությամբ: Այս բարդ ժամանակներում մարմնավորման էին ուղարկվել լավագույնները: Շատ ցավալի է, որ նրանց մեծ մասը կա՛մ դավաճանություն գործեցին, կա՛մ Ուղուց շեղվեցին՝ գայթակղվելով Ոսկե Հորթի շուրջ պար գալու գործով:

Փոխարենը հիմա պարզորոշ տեսանելի է, թե ինչպես է մարդկության լավագույն մասի կատարած ընտրությունն անդրադառնում ոչ միայն ամբողջական երկրների, այլ նաև ամբողջ աշխարհի ճակատագրի վրա:

Վերջում կոչ եմ անում Մեր նիրյալներին ու հավատարիմ մնացածներին, որ պատրաստվեն ծանր ժամանակներին: Մոլորակի ապագան կախված է այն բանից, թե որքանով կկարողանաք խավար ժամանակներում պահպանել ձեր Բոցը:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Եվ եթե մարդկության նկատմամբ իմ մեծագույն Սերը չլիներ, Ես այսօր չէի գա, որպեսզի աշխարհի իրավիճակը պարզաբանող Ուղերձ տամ:

ՕՄ

Տատյանա Միկուշինա, 2020 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը



[1] հատվածներ Աստվածաշնչից

четверг, 17 декабря 2020 г.

ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏԻՆԻ ԱՆՊԱՏԿԱՌ ՍՈՒՏԸ

 

ՌԴ նախագահ Պուտինը լկտիորեն խաբեց մամուլի ասուլիսի մասնակիցներին՝ փլուզված ԽՍՀՄ վարչատարածքային ապօրինի սահմանագծերը ներկայացնելով որպես միջազգային իրավունքին իբր համապատասխանող։
Հայաստանի իրական սահմանների հարցը կհստակեցվի և միջազգային իրավունքին համապատասխանող լուծում կստանա միայն այն բանից հետո, երբ Հայաստանը կունենա իրապես ազգային նոր կառավարություն։ Այդ կառավարության առաջին գործը կլինի այն, որ Հայաստանը հռչակի Հայաստանի 1-ին հանրապետության իրավահաջորդ, որի միջազգայնորեն ընդունված տարածքներն առ այսօր հատվածաբար շարունակում են օկուպացնել ցեղասպան Թուրքիան և գաղութարար Ռուսաստանը։
Խաչիկ-Ապեր
17․12․2020թ․

вторник, 8 декабря 2020 г.

ԶԳՈՒՇԱՆԱԼ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՑ

 

Covid-19 վիրուսից դնչկալով «պաշտպանվող» ցանկացած հայ քաղաքական գործիչ պոտենցիալ դավաճան է, ուստի անթույլատրելի է նմաններին ընդգրկել ազգային ժամանակավոր կառավարության կազմում: Այդպիսիները գտնվում են գլոբալիստական սատանայապաշտական միջազգային խավարի ուժերի կողմից ներարկվող վախի ու թելադրանքի մշտական ազդեցության տակ և այդ պատճառով չեն կարող, կառավարական լծակներ ունենալով, որևէ ազգաշահ որոշում կայացնել կամ գործողություն իրականացնել: Կամա թե ակամա՝ շատ շուտով նրանք կդառնան նույնպիսի դավաճաններ, ինչպիսին այսօր Նիկոլն է և նրան նախորդած բոլոր առաջին դեմքերը՝ իրենց թիմակիցներով ու կամակատարներով հանդերձ:
Անկասկած է, որ Նաթանյահվեի հլու կամակատարներ են նաև Պուտինը, Էրդողանը, Ալիևը, Ջոնսոնը, Թրյուդոն, Մակրոնը, Մերկելը, ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Բայդենը և աշխարհի շատ պետությունների առաջին դեմքեր ու բազում կարևոր պաշտոնատար անձինք:
Նպատակահարմար չեմ համարում, որ մինչև 2021 թ-ի հունվարի 21-ը Հայաստանում որևէ իշխանափոխություն տեղի ունենա: Թերևս ճիշտ կլինի համբերությամբ սպասել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերջնական հաղթանակին: Դրանից հետո աշխարհում շատ բան կփոխվի՝ ի նպաստ մեզ և մեր ազգային նպատակների իրականացման:
Խաչիկ-Ապեր
08.12.2020թ.

четверг, 3 декабря 2020 г.

ՈՎՔԵՐ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ

 Հայաստանի նոր ղեկավարին պետք է ընտրի ոչ թե հայ ժողովրդի կուսակցական ազգադավ ու պառակտիչ փոքրամասնությունը, այլ՝ ուղիղ ժողովրդավարության գործընթացով, Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված անկուսակցական մեծամասնությունը:

Բոլոր նախկին կուսակցապետերն ու առաջին դեմքերը մերժելի են: Հայաստանի նոր ղեկավարը պետք է լինի անկուսակցական և իր կենսագրության մեջ չունենա կուսակցական գործունեության որևէ դրվագ կամ շրջան:
Համախմբված հայ ժողովուրդը պետք է մի մեծ խաչ քաշի սերժական կուսակցապետական սահմանադրության վրա: Այն այլևս չպետք է գործի:
Ուղիղ ժողովրդավարությամբ (համաժողովրդական հավաքներով) հնարավորինս պետք է արագացնել ազգային ժամանակավոր կառավարության կազմավորման գործընթացը, որը պետք է գլխավորի Հայաստանի նորընտիր ղեկավարը (նախագահը, վարչապետը, թագավորը՝ ինչպես կուզեք):
Խաչիկ-Ապեր
03.12.2020թ.

ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՐԹ

 Երեկ երեկոյան կողմ Հ2-ով դիտեցի մայրաքաղաքում տեղի ունեցած քաղաքական անցուդարձի ամփոփ պատկերը: Տեսա, այսպես կոչված, «արժանապատվության երթի» մասնակիցներին, որոնց գերակշիռ մասն իրենց դեմքը խնամքով ծածկել էին մորթապաշտական դնչկալներով: Լսեցի նաև ՀՅԴ առաջնորդներից մեկի՝ Արծվիկ Մինասյանի հուսահատ բողոքներն ու անվստահ հոխորտանքը:

Տարաբա՜խտ իմ հայ ազգ, ի՞նչ արժանապատվության մասին կարող է խոսք լինել, եթե այսօրվա հայ ժողովրդի գերակշիռ մասը ստրկամիտ մորթապաշտներ են, մի զգալի հատվածն էլ՝ նյութապաշտ ու իշխանատենչ կուսակցականներ...


Լույսի և Հույսի միակ շողը՝ Մատենադարանի մոտ հավաքված սակավաթիվ հայերն էին, որոնք համառոտ կերպով ներկայացրին հայ ազգի և հայոց պետականության փրկության լուսավոր ուրվագիծը: Ահա նրանք են իսկապես արժանապատիվ և հայրենասեր հայերը: Միացե՛ք նրանց:


Խաչիկ-Ապեր
03.12.2020թ.

четверг, 12 ноября 2020 г.

ԱՆՀԵԹԵԹ ԻՆՔՆԱՐԴԱՐԱՑՈՒՄ

 

Հայ ազգն իր բազմահազարամյա պատմության ընթացքում հաճախ ունեցել է դավաճաններ, որոնք շահադիտական կամ իշխանատենչ շարժառիթներով դավաճանել են թագավորին, նախարարին, բանակին, զորախմբին, դավանանքին, ազգային արժեհամակարգին. միով բանիվ՝ հայ ազգին:
Պատերազմական իրավիճակներում հաճախ ունեցել ենք նաև դասալիքներ, որոնք կա՛մ պատժվել են, կա՛մ ճարպիկ հնարքներով խուսափել պատժից:
Այս վերջին հայրենական պատերազմի գլխավոր հրամանատարներից մեկը՝ Արցախի «նախագահ» Արայիկ Հարությունյանը, փորձելով մի խումբ մարդկանց ակնհայտ դավաճանական վարքագիծը մեղմորեն «ծածկադմփոց» անել, չտեսնված ու չլսված նոր հասկացություն է մտցնում՝ ազգովի ենք դավաճանել...
Հարց է ծագում՝ ազգովի ու՞մ կամ ինչի՞ն ենք դավաճանել:
Ազգովի հնարավոր է դավաճանել միայն Աստծուն, ինչը մեր պատմության մեջ տեղի է ունեցել, օրինակ, 1700 տարի առաջ, երբ Գրիգոր Պարթևի դրդմամբ և հայոց թագավոր Տրդատի առաջնորդությամբ ավերեցինք Հայր Արամազդի և Մայր Անահիտի վեհաշուք ու հինավուրց տաճարներն ու սրբավայրերը:
Ինչպես ընդունված է ասել՝ «մինչև հիմա դրա քաշվածն ենք», այդ ահավոր ազգովի դավանափոխության կամ դավաճանության հետևանքների կրողները:
Այսօրվա մեր թշնամին անխնա ոչնչացնում կամ պղծում է մեր նոր դավանանքի տաճարներն ու կոթողները: Եթե մենք ժամանակին ինքներս ենք հենց մեր նկատմամբ արել, ապա իրենք հիմա կանեն ու կանեն:
Կանեն ու կմնան անպատիժ, ինչպես որ հավանաբար անպատիժ կմնան մեր ազգի այսօրվա դավաճանները՝ այն վայ-իշխանավորներն ու գեներալները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կազմակերպել ազգի ողջ ներուժը, կանխել հնարավոր դասալքությունները և գլխովին ջախջախել թշնամուն. ավա՜ղ, կեսից հետ կանգնեցին ու դա չարեցին: Մինչդեռ այնքա՜ն մոտ էինք դրան...
Ռուսահպատակ իշխանության կռիվ, նյութապաշտություն...
Խաչիկ-Ապեր
12.11.2020թ.

суббота, 10 октября 2020 г.

Ի՞ՆՉ «ՀՐԱԴԱԴԱՐԻ» ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ...

 Հնարավոր չէ Երկրով մեկ տարածվող Արդարադատության Հուրը դադարեցնել:

«Ադրբեջանում» դադարեցնեն՝ Թուրքիայում կսկսվի. Թուրքիայում դադարեցնեն՝ Ռուսաստանում կսկսվի. Ռուսաստանում դադարեցնեն՝ ԱՄՆ-ում կսկսվի. ԱՄՆ-ում դադարեցնեն՝ Անգլիայում կսկսվի. Անգլիայում դադարեցնեն՝ Իսրայելում կսկսվի:
Ուրիշ բան մտածեք, եթե դեռևս իսպառ չեք զրկվել բանական արարածներ կոչվելու աստվածային իրավունքից:
Դե՛ն նետեք դիմակները, որ գլուխներդ աշխատի և առաջվա պես նորմալ դատել կարողանաք...
Խաչիկ-Ապեր
10.10.2020թ.

ԱՐՅՈՒՆԱՀԵՂ ՀՐԱԴԱԴԱՐ

Մինչ Կարմիր Խաչը հրադադարի գոտում զբաղված կլինի դիակների ու գերիների փոխանակման հարցեր լուծելով՝ ազերա-թուրքական ցեղասպան մեքենան, «միջազգային հանրության մարդասեր» աչքից հեռու, կզբաղվի «Ադրբեջան» կոչված արհեստածին պետության տարածքում ապրող բնիկ ժողովուրդներին բնաջնջելու գործով:

Բա, հո այդ երկիր ներմուծված մարդասպան ահաբեկիչները պարապ չե՞ն մնալու: Ի՞նչ կասի Նաթանյահվեն, եթե հանկարծ նրանց պարապ թողնեն... Հայերին ուժները չպատեց՝ գոնե մյուս բնիկներին կոտորեն, որոնք անզեն են, բոլորից լքված ու մոռացված...
Խաչիկ-Ապեր
10.10.2020թ.

воскресенье, 23 августа 2020 г.

ՈՐՏԵՑԻ՞Ց ՄԵԶ ՆՄԱՆ ԲԱԽՏ

(մոշամշակված տարբերակ) 

Քանի որ ես ու կինս ազգությամբ հայ ենք ու ահագին լավ հայերեն գիտենք, այգուս ցանկապատի երկայնքով "պոլիգլոտ" սորտի մոշ եմ տնկել։

Մեր թաղի համարյա բոլոր երեխաները դպրոցում անգլերեն են սովորում, դրա համար էլ ամեն տարի ցանկապատի դրսի կողմի բոլոր հասած մոշերը գողեգող գալիս քաղում են և ուտում։

Ես ու կինս քիչումիչ ֆրանսերեն գիտենք, դրա շնորհիվ այգու ներսի կողմի մոշերը լցնում ենք 20 լիտրանոց ապակե տարայի մեջ ու գինի սարքում։

Կինս մինչև ինձ հանդիպելը գերմաներենի ուսուցչուհի էր աշխատում ու դեռ էն ժամանակներից բավականաչափ տիրապետում է մոշի մուրաբա եփելու հունարին:

Այ, որ գոնե մի երկու բառ էլ ռուսերեն իմանայինք, հաստատ ձմեռվա համար մի քանի բանկա մոշի կոմպոտ էլ կփակեինք՝ ի նշան լիակատար երջանկության։

Բայց դե, որտեղի՞ց մեզ նման բախտ․․․

Խաչիկ-Ապեր

23․08․2020թ․

вторник, 4 августа 2020 г.

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

Առնվազն 4-5 լրջագույն պատճառ կարելի է նշել, որոնցից ամեն մեկն առանձին վերցրած բավարար է, որպեսզի ՀՀ գործող իշխանությունը տապալվի՝ հնարավոր ազգային ընդվզման և իրական հեղափոխական շարժման արդյունքում:

Ծագումնաբանորեն բոլոր այդ պատճառների հիմքում ընկած է ապազգային գլոբալիզմը, որի դեմ այսօր պայքարի դրոշ են բարձրացնում աշխարհի համարյա բոլոր ազգերն ու ժողովուրդները: Մեր բոլոր ազգային խնդիրները նույնպես լավագույնս կարող են լուծվել հակագլոբալիստական համազգային պայքարի դրոշով: Դա մեր ազգային համախմբման բանալին է նաև:

Կառչած մնալ ժողովրդավարական համակարգին և կուսակցականությանը՝ նշանակում է խաչ քաշել հակագլոբալիստական պայքարի հաջող ավարտի և մեր համազգային հնարավոր հաղթանակների վրա:

Խաչիկ-Ապեր

04.08.2020թ.

пятница, 26 июня 2020 г.

ՏԵՐ ՄԱՅՏՐԵՅԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁԸ

Ես եկել եմ, որպեսզի մեկ անգամ ևս ձեզ հիշեցնեմ Մեր Ուսմունքի հիմնադրույթները

Տեր Մայտրեյա
19 հունիսի, 2020 թ.

Ես եմ Մայտրեյան: Ես եկա...

Այս բարդ ժամանակներում Ես չէի կարող չգալ, որպեսզի ուղու ամենադժվարին հատվածում նեցուկ կանգնեմ իմ նվիրյալ Բոդհիսատվաներին:

Ցավոք սրտի, աշխարհը չընդունեց հեշտ ուղով գնալու Մեր ցուցումներն ու հանձնարարականները: Մենք աննախադեպ ջանքեր գործադրեցինք. Մենք և Մեր Դեսպանորդը Մեր ուժերի սահմաններում հնարավոր ամեն ինչ արեցինք, որպեսզի ֆիզիկական ոլորտին փոխանցենք այն գիտելիքներն ու հանձնարարականները, որոնցով կհեշտանար հոգիների անցումը դեպի գիտակցության ավելի բարձր մակարդակ, դեպի Նոր Դարաշրջան, Մայտրեյայի Դարաշրջան, Աշխարհի Մոր դարաշրջան:

Մարդկությունը չի շտապում հրաժեշտ տալ իր կապվածություններին ու արատներին: Մենք այս Ուսմունքը բազմիցս ենք կրկնել, սակայն ժամանակի տվյալ պահին, երբ նոր էներգիաներն են մոտենում, անհրաժեշտ է մեկ անգամ ևս հիշեցնել:

Ես ուսուցանում եմ Ձեռնադրումների Ուղին: Ես եմ ձեզ Ձեռնադրողը:

Այդ Ուղու վրա կան մի քանի նշաձողեր: Դրանցից մեկը՝ ընտրությունն է:

Դուք ինքներդ, Արարչի կողմից ձեզ տրված ազատ կամքով, ընտրություն եք կատարում երկու աշխարհների միջև՝ պատրանքային և աստվածային. կա՛մ որոշում եք մնալ էվոլյուցիոն ուղու ճամփեզրին, կա՛մ հաջողությամբ շարունակում եք վեր ելնել էվոլյուցիայի աստիճաններով:

Սակայն մինչև հիմա շատերին դեռ հասկանալի չէ ընտրության մասին այս Ուսմունքը: Ես կպարզաբանեմ: Ընտրություններ դուք միշտ եք կատարում: Բայց ձեզ համար ակներև չէ, որ դուք ընտրություն եք կատարում աշխարների միջև: Դուք ձեր սովորական գործերն եք անում, զբաղվում եք ձեր մասնագիտական գործունեությամբ, և ձեր այդ գործունեության ընթացքում կատարում եք ձեր ընտրությունը:

Ասվածն ավելի հասկանալի դարձնելու համար բերեմ մի քանի կոնկրետ օրինակներ:

Ասենք, դուք բժիշկ եք, և կանգնած եք հետևյալ հարցի առջև՝ ձեր այցելուին վնասակար պատվաստանյութ ներարկե՞լ, կամ առողջությանը վնասող դեղամիջոց նշանակե՞լ, թե՞՝ ոչ: Եթե դուք կառավարվում եք աշխատանքը կորցնելու վախով, այլ ոչ թե ձեր այցելուին օգտակար լինելու ցանկությամբ, ապա ընտրում եք տվյալ այցելուի առողջության համար վտանգավոր դեղամիջոցներ կիրառելու տարբերակը: Ըստ էության, մարդասպանություն է ձեր արածը, միայն թե՝ ավելի թաքնահյուս միջոցներով: Եվ ահա դուք արդեն Մեզ հակադիր ուժերի կողքին եք կանգնած:

Կամ, ասենք, ծրագրավորող եք և ձեր մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցում եք այնպիսի մի ծրագրի մշակմանը, որի օգնությամբ մարդիկ հայտնվում են Մեզ հակադիր ուժերի գլոբալ վերահսկողության տակ: Եվ ահա դարձաք այդ ուժերի համագործակիցը. դուք ձեր ընտրությունը կատարեցիք պատրանքային ուժերի օգտին:

Կամ՝ դուք ուժային կառույցների ներկայացուցիչ եք և որոշում եք զենք կիրառել կանանց, երեխաների, ծերերի դեմ: Եվ դրանով դուք փաստացի սպանում եք ձեր սեփական հոգին. ձեր հոգուն զրկում եք էվոլյուցիան շարունակելու հնարավորությունից:

Կամ՝ պաշտոնյա եք, իշխանավոր, և սահմանում եք այնպիսի օրենքներ, որոնք կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց և նրանց կենսական պահանջմունքների՝ սննդի, կացարանի, երեխաների կրթության, բնակչության առողջության վրա: Ահա և արդեն դարձաք ոչ աստվածային գործերի մասնակից և խախտեցիք Աստծո Օրենքը:

Ահա այդպես է լինում, որ ձեզնից յուրաքանչյուրը, լինելով պաշտոնը, աշխատանքը կամ փողերը կորցնելու վախի ազդեցության տակ՝ կատարում է իր ընտրությունը: Ըստ էության, ձեր այդ ընտրությամբ ինքներդ ձեզ կապում եք նյութականության՝ մատերիայի հետ: Ինչ-ինչ միֆական բարիքներ կորցնելու ահից՝ դուք նախընտրում եք շղթայված մնալ մատերիային: Ինքներդ ձեզ զրկում եք ազատությունից: Գործելով Աստծո Օրենքներին ոչ համահունչ՝ ինքներդ ձեզ կտրում եք Աստծուց: Եվ այդ ընտրության հետևանքը լինում է այն, որ մնում եք մատերիական ոլորտում ստրկացված վիճակում:

Փաստորեն դուք հրաժարվում եք աստվածատուր ազատ կամքից միայն այն բանի համար, որ ֆիզիկական ոլորտում ինչ-ինչ բարիքներից հանկարծ չզրկվեք: Եվ ահա վերածվում եք մատերիայի ստրուկների:

Մարդկանցից շատերը՝ Մեր Ուղերձներն ընթերցողների 90 տոկոսը, նույնպես սպառողներ են: Նրանք վերցնում են Մեր տված գիտելիքները, Մեր տված էներգիան, բայց չեն օգտագործում էվոլյուցիայի աստիճաններով վեր ելնելու համար, այլ դրանք տրամադրում են իրենց կարիքները հոգալու գործին:

Կա նուրբ եզրագիծ, թե երբ են Մեր Ուղերձները նպաստում հոգևոր Ուղով առաջընթացին, և երբ՝ Մեր Ուղերձների ընթերցումն ավելի ու ավելի է ձեզ հեռացնում Աստծուց: Ամբողջ բանն այն շարժառիթի մեջ է, որով դուք ձեռնամուխ եք լինում Մեր Ուղերձների ընթերցանությանը:

Դա ևս այն Ուսմունքներից մեկն է, որը Մենք հաճախ ենք տվել՝ Ուսմունք շարժառիթի մասին, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած գործունեության:

Կա միայն մեկ ճշմարիտ շարժառիթ՝ ծառայել Աստծուն և բոլոր կենդանի էակներին, օգնել մերձավորին և համայն կյանքին:

Ավաղ, Մեր Ուղերձների հետ առնչություն ունեցած մարդկանցից շատ քչերն են, որ ճիշտ շարժառիթով են առաջ տանում իրենց հոգու զարգացումը:

Նաև շատ քիչ են Մեր այն աշակերտները, որոնք ընթանում են Ձեռնադրումների Ուղով:
Նրանց Ուղին՝ ինքնազոհողության, ինքնահրաժարման, ինքնանվիրման և սպասավորության ուղին է: Նրանք ոչ մի փոխզիջման չեն գնում իրենց խղճի հետ, երբ ֆիզիկական ոլորտում կայացնում են որևէ որոշում: Նրանք ավելի շուտ իրենց կյանքը կզոհեն, քան կենթարկվեն ֆիզիկական ոլորտի բազմաթիվ քմայքներին, որոնք վերջին հաշվով հանգեցնում են հոգու կործանմանը:

Այժմ վրա է հասել այն ժամանակը, որի մասին Մենք բազմիցս նախազգուշացրել ենք՝ հատիկը որոմից ջոկելու ժամանակը: Պատրանքային աշխարհն ընտրած որևէ հոգի չի կարողանա մուտք գործել տիեզերական բոլորաշրջանի նոր փուլի մեջ: Այն ժամանակն է հասել, երբ ամենայն հինը՝ այն ամենը, ինչի գոյատևումը հիմնված է իրեղենի, սովորությունների, կրքերի և արատների հետ կապվածության վրա, չի կարող գոյատևել Նոր Դարաշրջանում:

Բա՜րդ ժամանակներ են... Ուստի Ես եկա, որ մեկ անգամ ևս ձեզ հիշեցնեմ Մեր Ուսմունքի այն հիմնադրույթները, որոնք հիմա խիստ անհրաժեշտ են ձեզ:

Իմ դարաշրջանը՝ Մայտրեյայի դարաշրջանը, սարերի հետևում չէ: Սակայն, մինչ նորը կգա, Երկիրը պետք է մաքրված լինի ամենայն հնից:

Այո՛, բարդ ժամանակներ են: Ուստիև Ես եկա: Եկա, որ նեցուկ լինեմ Իմ նվիրյալ Բոդհիսատվաներին և ամրապնդեմ նրանց սպասավորությունը: Մեր ժամանակը մոտենում է:

Շատերը կփորձեն իրենց կյանքն ու իրենց ունեցվածքը փրկել՝ դիմելով դավաճանության ու սպանության: Իմ Բոդհիսատվաներն ավելի շուտ իրենց կյանքը կզոհեն, քան թե կնախընտրեն ծառայել Մեզ հակադիր ուժերին:

Ես եկա, որ ամրացնեմ ձեր հավատը և ձեր մեջ արթնացնեմ այն հոգևոր հերոսների որակները, որոնք գնացին խաչելության, ողջակիզման, սակայն հետ չկանգնեցին իրենց համոզմունքներից ու հավատից՝ մինչև վերջ ծառայելով Ճշմարտությանը:

Վերջում կուզեի ավելացնել հետևյալը. երկրները նույնպես անցնում են իրենց ձեռնադրումը, ինչպես առանձին մարդիկ:

Երկրների մակարդակի մասին Մենք դատում ենք՝ ելնելով Մեր ավետաբերների, Մեր դեսպանորդների նկատմամբ դրսևորված վերաբերմունքից: Շատ են եղել երկրներ, որտեղ սպանել են Մեր ավետաբերներին: Հիմա ու՞ր են այդ երկրները... Դրանք չկան:

Մեր դեսպանորդները որպես գործիք են ծառայում, որոնց օգնությամբ Մենք դատում ենք երկրների և առանձին անհատների գիտակցության մակարդակի մասին:

Եվ, իհարկե, Աստծո Օրենքը երբեք թույլ չի տա, որ անպատիժ ձևով ստորացնեն ու սպանեն Մեր դեսպանորդներին:

Հատկապես այն դեպքում, երբ Մեր Դեսպանորդի աշրամն Ուսմունք տարածելու վայրից վերածվում է Ուսմունք վարկաբեկելու վայրի:

Հնարավոր է՝ ներկա պահին դուք կարողանաք այլ կերպ նայել նրանց, խելքի գաք և փոխեք Մեր Ուսմունքի նկատմամբ ձեր ընկալումները:

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝
ձեր հոգիների նկատմամբ հոգածությամբ
Տատյանա Միկուշինա, 2020թ.
                                                                            թարգմանեց Խ. Մանասելյանը

понедельник, 8 июня 2020 г.

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ԴԻՄԱԿ ՉԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՎՈՂՆԵՐԻՆ

Դիմակ չկրելու և կորոնավիրուսային այլ կանոններ խախտելու համար ձեզ տուգանող ոստիկաններից անպայման ստացական պահանջեք:
Կարծում եմ, որ շուտով վարչապետ Փաշինյանը ստիպված է լինելու հրապարակավ հայտարարել, որ «մեծ սխալմունք» է տեղի ունեցել, կամ որ կորոնավիրուսային այս ամբողջ դիմակահանդեսն ուղղակի հետաքրքրաշարժ կատակային ներկայացում էր՝ ՀՀ հպարտ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: 
Դրանից հետո մեր սիրելի վարչապետը հավանաբար, իր մեղքի բաժինը քավելու բարի նպատակով, ԱԺ-ին հատուկ օրենք ընդունել կտա, որ բոլոր կորոնավիրուսային տուգանքները պետք է եռակի չափով հետ վճարել դիմակահանդեսից տուժածներին՝ հաշվի առնելով տուգանված ՀՀ քաղաքացիների կրած հոգեկան տագնապը, բարոյական և նյութական վնասները:
Բա, հո իր ամբողջ կառավարչական թիմով, ՀՀ նախագահով-բանով չի՞ գնալու կանգնի Նյուրնբերգյան դատարանի առաջ: Շատ շատ՝ Արսեն Թորոսյանին ու Տիգրան Ավինյանին գործուղի այնտեղ, որ մնացած մեղքի ամբողջ բաժինն իրենց վրա վերցնեն, պրծնի-գնա:
Այնպես որ՝ խոհեմ եղեք և լավ պահեք ձեր ստացականները (մուծման անդորրագրերը): Դրանք ուրիշներին չտաք և չկորցնեք...
Խաչիկ-Ապեր
08.06.2020թ.

четверг, 7 мая 2020 г.

ԱՐՑԱԽՅԱՆ ՏՆԳԼԲԱԶՈՒԹՅՈՒՆ

- Անաստա՛ս, դու էշի գլուխ ես...

Մարտիրոս Սարյան 


Թավշի բոշեն ինքը էշ է՝
Ուրիշներուն էշ կքշե:
Ասո՜ր աշե...
Էշ են ու էշ՝ էշի պապան,
Մի անկշտում քոչվոր ալբան
Եվ փալանփոխ դերվիշ բաբան:
Է՛շը կասի, թե Արցախը
Ինքնորոշվել ու անկախ է:
Այդ չորս էշին ահա նշել
Եվ ասում եմ՝ բարև, էշե՛ր...

(Արցախյան մեծ իշանց ճյուղին
Բարև հղեց Պըլը-Պուղին,
Երբ, իր անմահ էշին նստած,
Երկնից մի օր իջանեց ցած:

Այդ օրն այնտեղ ընտրություն էր
Եվ արտակարգ «շուստրություն էր».
Տեղ-տեղ անլույս մթություն էր,
Որտեղ լույս կար՝ բթություն էր:

Հաղթեց Մելիք Շահնազարը,
Գոհ են ցարն ու Քաջ Նազարը,
Փանահ Ալին, Անաստասը,
Բոլշևիկյան ամբողջ դասը:

Ապշահար են Նախշուն Բաջին
Եվ Խաչանը Տըմբլաչի,
Թե որքա՜ն շատ էշի գլուխ
Եղան հայոց երկրի գլուխ...)

Խաչիկ-Ապեր
07.05.2020թ.

понедельник, 13 апреля 2020 г.

ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ

Այսօրվա դրությամբ ՖԲ սոցիալական ցանցը թեև առայժմ դրականորեն տարբերվում է խավարի ուժերին հլու-հնազանդ ծառայող հեռուստաալիքներից, սակայն այս եթերային հարթակը նույնպես աստիճանաբար ապականվում է անորակ ու անարժեք նյութերով, մարդկանց զգոնությունը բթացնող և առանցքային կենսական հարցերից մարդկանց ուշադրությունը շեղող հրապարակումներով:
Արդյունքում ստացվում է այնպես, որ ինչքան էլ կարևոր ու հրատապ լուծում պահանջող խնդիրներ բարձրաձայնվեն ՖԲ հարթակում՝ դրանք մնում են անհետևանք, և մենք բոլորս օր-օրի ավելի ենք խրվում Երկիր մոլորակը պարուրող անթափանց խավարի հաստ շերտի տակ:
Միթե՞ ելք չկա, միթե՞ դատապարտված ենք անլույս ու անհույս կործանման...
Միթե՞ խավարի դեմ պայքարի բոլոր ձևերը սպառված են, սրերը՝ բթացված, Թուր-Կայծակին՝ հանգած...
Համարձակվում եմ պնդել, որ այդպես չէ: Ամենախավար գիշերից հետո կրկին Լուսաբաց է լինում՝ որքան էլ այդ գիշերը երկար ու տանջալից թվա:
Օրինակ՝ ներկայիս պանդեմիայի պայմաններում, երբ համաշխարհային չարի ուժերին կարծես թե հաջողվել է համարյա բոլոր գիտակից ու մտածող մարդկանց քշել իրենց տները և նրանց ընդարմացնել քնի և արթնության սահամանագծի վրա, այդ վիճակում հանկարծակի կարող են բանականության այնպիսի հզոր լույսեր առկայծել ու բռնկվել, որ աշխարհին տիրած խավարն ընդամենը մի քանի օր հետո ցրվի մշուշի պես:
Ձեր տունը ձեր Լույսի ամրո՛ցը դարձրեք, մարդի՛կ:
Ձեր պատշգամբները զարդարեք ազատության ու խավարի դեմ անհաշտ պայքարի պաստառներով:
Ձեր ունեցած ամանեղենը զնգզնգացրե՛ք ձեր բաց պատշգամբներից ու պատուհաններից: Քաղաքների փողոցներում դրանց ձայնն այս օրերին ավելի զորեղ ու ազդեցիկ պիտի հնչի, քան եկեղեցական զանգերի ձայնն էր հնչում Սարդարապատի հերոսամարտից առաջ:
Ձեր հուժկու բողոքի ձայնը բարձրացրե՛ք մեր Հայրենիքը ստրկացնող և բաժան-բաժան անող իշխանական-դավաճանական ուժերի դեմ:
Ինքնակազմակերպվե՛ք՝ ձայն-ձայնի տալով:
ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ՝ ՁԱՅՆ ԱՍՏԾՈ
Խաչիկ-Ապեր
13.04.2020թ.

четверг, 9 апреля 2020 г.

Համաշխարհային ներխոկում՝ «ՕՄ»


(ապրիլի 10-ի ժամը 13-ից մինչև ապրիլի 22-ի ժամը 13-ը)
    
     Սիրելի բարեկամներ,
     Մենք մուտք ենք գործում նոր դարաշրջան՝ Ջրհոսի Դարաշրջան:
     Ջրհոսը՝ ազատություն է, ստեղծարար գործունեություն, բերկրանք, համագործակցություն, կոլեկտիվիզմ, փոխադարձ կապ...
     Լիովին հասկանալի է, որ հասարակության կառավարման՝ վախի ու սահմանափակումների վրա հիմնված հին համակարգը դիմադրում է նոր գիտակցության ու նոր մտածողության հաստատմանը, որոնք հատուկ են Նոր Դարաշրջանին:
     Հին համակարգը վերջին փորձերն է ձեռնարկում իր իշխանությունը պահպանելու համար՝ վախ ներարկելով վիրուսներով, համաճարակներով, տնտեսության համամոլորակային ճգնաժամի սպառնալիքով: Ամեն մի առանձին անհատի նկատմամբ համապարփակ վերահսկողություն սահմանելու փորձեր են ձեռնարկվում՝ կիրառելով չիպավորում, տնտեսության թվայնացում...
     Մեր աչքի առաջ եզրափակիչ առճակատում է տեղի ունենում Լույսի և խավարի, Բարու և չարի, հին ու նոր դարաշրջանների էներգիաների միջև:
     Հինը դատապարտված է կործանման: Նորին հակադրվող ուժերը զուրկ են սեփական ռեսուրսներից: Նրանք օգտվում են մեր ռեսուրսներից՝ մեզ ներքաշելով խուճապի, վախի, ընկճվածության, պարտվողականության կամ ագրեսիվության, ատելության և հակակրանքի վիճակների մեջ:
     Այս բարդ ժամանակահատվածում մենք՝ լուսակիրներս, մարմին ենք առել հենց այն բանի համար, որպեսզի մարդկությանն օգնենք հնարավորինս սահուն ու անցավ կերպով անցում կատարելու Նոր Դարաշրջանին:
     Լույսն ու խավարը հակառակ են իրար: Այնտեղ, ուր ներկա է Լույսը, խավարը տեղ չունի:
     Ուստի մենք պարտավոր ենք Լույս հաղորդել աշխարհին՝ դառնալով Լույսի էլեկտրոդներ...
     Ես առաջարկում եմ սկսել նոր գործառություն՝ «ՕՄ» մանտրայի ընթերցում:
     Այդ մանտրայի ընթերցման համար Վեհապետների Ուղերձներին ծանոթ լինելը պարտադիր չէ: Ուստի այս գործառությանը մասնակցող մարդկանց քանակն անհամեմատ ավելի մեծ կարող է լինել աղոթքային Արթնությանը մասնակցողների քանակից:
    
Մանտրայի նկարագրությունը

    «ՕՄ»-ն այն համապիտանի ու նախասկզբնական մանտրան է, որով սկիզբ է առել համայն աշխարհակառույցը:
     «ՕՄ»-ը ամենասրբազան ձայնն է համարվում հինդուիզմում, բուդդայականության մեջ:
     Վեդաներում «ՕՄ»-ը համարվում է Արևի և Լույսի ձայնը: Այն խորհրդանշում է վերընթաց շարժում, հոգու մերձեցումը բարձրագույն ոլորտներին:
     Այս մանտրան մաքրագործող ազդեցություն ունի և գիտակցությանն օգնում է բարձրանալու ավելի բարձր մակարդակի: «ՕՄ» մանտրան մեր ուշադրությունը շեղում է ամենայն դատողականից, զգացականից ու ֆիզիկականից՝ այն ամենից, ինչը գիտակցությանը հեռացնում է ընկալման գերզգայական մակարդակից: Մանտրայի արտասանության վրա կենտրոնացվածությունը վերացնում է հոգևոր ուղու բոլոր խոչընդոտները, բանականությունը ձեռք է բերում հանդարտություն և խաղաղվածություն:
     Եվ այսպես, արտասանելով «ՕՄ» մանտրան, մենք վեր ենք հանում մեր գիտակցությունը և մեր աշխարհի համար վերածվում ենք Լույսի աղբյուրի:
     Այնտեղ, ուր Լույսն է՝ խավարը տեղ չունի...


Գործառության նկարագրությունը

     Խնդրում եմ այս գործառությանը ձեռնամուխ լինել միայն գիտակցության վերամբարձ վիճակով: Այն մասին, թե ինչպես հասնել գիտակցության աղոթքային վիճակին՝ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.


     Երբ արտաքին պայմաններն ու արտաքին իրավիճակը բավականաչափ հանգիստ են, նստե՛ք հարմար դիրքով: Իդեալականը՝ լոտոսի դիրքն է, սակայն կարող եք նաև ողնաշարի ուղիղ դիրքով նստել աթոռին և այդ դիրքը պահել ամբողջ գործառության ընթացքում:
     Փակե՛ք աչքերը, թուլացրե՛ք մարմինը և ձգտեք ոչինչ չմտածել: Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ունքերի մեջտեղում և թույլ տվեք, որ անդորրություն հաստատվի ձեր ներսում: Սկսեք ունկնդրել «ՕՄ»-ի ձայնագրությունը՝ այն ասոցացնելով անսահմանության, հավերժության, անմահության և այլ գաղափարների հետ:
     Այնուհետև սկսեք ինքներդ երգել «ՕՄ»: Պետք է «ՕՄ»-ը կրկնեք այնպիսի զգացումով, որ դուք անսահման եք ու ամենաթափանց: Ներզգացե՛ք «ՕՄ»-ը: Ձայնի հասարակ կրկնությունը ոչ մի արդյունք չի տա: Ներզգացե՛ք, որ դուք անաղարտ, կատարյալ, ամենագետ, հավերժական և ազատ Բացարձակն եք: Ներզգացե՛ք, որ դուք բացարձակ գիտակցություն եք և անսահման, անփոփոխ էություն: Ձեր մարմնի ամեն մասնիկ պետք է զորեղ թրթռա այդ գաղափարներով:
     Սկզբնական շրջանում ձայնագրությունը կարող եք որպես նմուշօրինակ օգտագործել, իսկ հետո՝ երգեք ինքնուրույն:


     Մի՛ ջանացեք երգել ձայնագրության հետ համաչափ: Երգեք ձեր ռիթմով՝ ձեր հնարավորություններին համապատասխան:
     Պատկերացրեք, որ ամեն «ՕՄ» երգելուց ձեր սրտի չակրայում Լույս է ծագում: Սկզբում՝ դա Լույսի ոչ մեծ բռնկում է: Հետո այդ Լույսը դառնում է ավելի ու ավելի պայծառ՝ արևի լույսից էլ պայծառ, և տարածվում ամբողջ սենյակում, այնուհետև՝ ձեր բնակավայրում, ձեր ամբողջ երկրում: Ապա ձեր սրտի չակրայի Լույսն ընդգրկում է ամբողջ երկրագունդը՝ ցրելով մոլորակի խավարը:
     Սկզբում բավարար է մանտրան երգել 15 րոպե՝ օրվա ընթացքում գործառությունը կրկնելով մի քանի անգամ: Եթե գործառությունը ձեզ համար դյուրին է, ապա կարելի է այն երկարաձգել մեկ ժամ և ավելի՝ այնքան, որքան ձեզ համար հոգնեցուցիչ չի լինի:
     Եթե ձեր բնակության վայրի պայմանները թույլ չեն տալիս «ՕՄ» մանտրան երգել շատ բարձր ձայնով, ապա կարող եք ձայնն իջեցնել այնքան, որ չխանգարեք ձեր մերձավորներին ու հարևաններին:
     Եթե ձեզ հաջողվի մանտրան երգել ներքուստ՝ միայն ձեզ համար, ապա դա բազմակի կուժեղացնի մանտրայի ազդեցությունը...
     Կարելի է նաև մանտրայի ձայնագրությունը շուրջօրյա միացած պահել և ունկնդրել շատ ցածր ձայնով՝ այնպես, որ ձեզնից բացի ոչ ոք չլսի:
     «ՕՄ»-ը կմաքրի տարածությունը նաև այն դեպքում, եթե ձայնագրությունը հնչեցվի նվագարկիչով, «սմարտֆոնով»...
     Մենք սկսում ենք մեր այս գործառությունն ապրիլի 10-ից, մոսկվայի ժամանակով ժամը 12-ից, մինչև ապրիլի 22-ի ժամը 12-ը:
     Ձեր մասնակցությամբ դուք կարող եք միանալ այդ ժամանակահատվածի ընթացքում ցանկացած պահի. կարևոր չէ՝ դա սկզբում կլինի, թե գործառության 12 օրերի ընթացքում ցանկացած ժամանակ:
     Նրանց համար, ում հետաքրում է, թե միաժամանակյա քանի՞ մարդ է մասնակցում գործառությանը՝ «Սիրիուս» կայքում միացած կլինի հատուկ հաշվիչ:
     Այս տեղեկատվությամբ կիսվե՛ք ձեր ընկերների ու ծանոթների հետ:
     Երգե՛ք «ՕՄ» մեզ հետ միասին...
     Հնարավոր է, որ ինչ-որ մեկը հարմար կգտնի «ՕՄ» երգել Օմրահամ Միքայելի Այվանխովի հետ՝


     Այնտեղ, ուր Լույսն է՝ տեղ չկա խավարին...
     Մենք դուրս կքշենք վախի, դատապարտվածության, ճնշվածության ընկճվածության էգրեգորին մեր բնակարաններից ու քաղաքներից, մեր երկրներից և ամբողջ մոլորակից...
     Մենք մեր էությունը կլցնենք Լույսով ու Սիրով...
     Կպարուրվենք կյանքի բերկրանքով ու Աստծո էներգիայով, որը կկերպափոխի մեզ և մեր շուրջն ամեն ինչ...
Տատյանա Միկուշինա
Լույս և Սեր...
թարգմանեց Խ. Մանասելյանը

четверг, 2 апреля 2020 г.

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՀՎԱԾՔԸ և ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Եվ այսպես, մարտի 31-ի արցախյան ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախում ընդամենը 1000 հայ կա, որ Միացման կողմնակից է՝ այն էլ ժամանակային վերապահումով՝ «մոտավորապես 2023-25-ին, եթե ստացվի...» (Վահան Բադասյան): Մնացած ընտրազանգվածի մի մասը գաղափարազուրկ ու նյութապաշտ կաշառակերներ են (ընտակաշառքով ընտրողներ), մյուս մասը՝ մոլի անջատողական-անկախականներ (հավանաբար՝ ընտրությանը մասնակցած արցախայերի կեսից ավելին):
Արցախահայերն այսօր դեռևս տխմարաբար հպարտանում են այդ չարաբաստիկ ընտրությանը մասնակցելու իրենց բարձր տոկոսով՝ չգիտակցելով, որ դրանով իրենք իրենց խայտառակեցին համայն հայության առջև: Հետևանքները երկար սպասեցնել չեն տա, արցախահայությունն աստիճանաբար կզրկվի շատ ու շատ շնորհներից ու արտոնություններից:
Ամենայն հավանականությամբ, մեկ-երկու ամիս հետո, երբ կորոնավիրուսի համավարակն ու արտակարգ դրությունն արդեն ավարտված կլինեն, ՀՀ-ում կկազմվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, իսկ արցախահայությունը կշարունակի մնալ նախկին ապազգային ուժերի թալանչիական իշխանության ճիրաններում, քանի որ դեռ նոր են իրենց սրտի ուզած իշխանությունն ընտրել:
Ենթադրում եմ, որ արցախահայերին կառաջարկվի երկքաղաքացիության ռեժիմ, եթե չհրաժարվեն ՀՀ քաղաքացիության անձնագրերից: ՀՀ տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախահայերին կտրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ, ինչպիսին ունեն եզդիները, քրդերը, հույները, ասորիները և այլք: Արցախահայե՛ր, միայն թե չասեք՝ բայց չէ՞ որ մենք ազգությամբ հայեր ենք... Ավա՜ղ, մարտի 31-ին դա չերևաց:
Արցախի հետ հեռախոսակապի (ռոումինգի) գինը կրկին կթանկանա:
Քաշաթաղի ազատագրված տարածքը կհանվի ԱՀ սամանադրական տարածքից և կմիացվի ՀՀ սահմանադրական տարածքին, քանի որ այդ հողերը պատմական Սյունիքին են պատկանում:
Եվ այլն, և այլն... Թույլ տվեք չթվարկել բոլոր այն տհաճությունները, որոնք բաժին կհասնեն արցախահայությանը՝ ի պատասխան մարտի 31-ին դրսևորած նրանց խայտառակ պահվածքի:
Ով ինչ ցանում է, այն էլ հնձում է...
Խաչիկ-Ապեր
02.04.2020թ.