среда, 26 февраля 2020 г.

ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ՝ ԽՄԲԱԳՐՎԱԾ ՏԵՍՔՈՎ

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
Խմբագրված տարբերակ - «Լեռնային Ղարաբաղ» կոչվածը երբեմնի ԽՍՀՄ վարչատարածքային միավորներից է, որը լուծարվել է ԽՍՀՄ լուծարման հետ միաժամանակ, ուստի այն դե յուրե չի անկախացել և երբևէ չի կարող անկախանալ:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
Խ.տ. - Արցախյան հակամարտությունը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ժամանակակից փուլն է կամ դրվագը, որին որպես հակամարտող կողմ է հանդես գալիս թուրք զավթիչների և ռուս գաղութարարների համատեղ ջանքերով ստեղծված երկրորդ թուրքական պետության՝ Ադրբեջանի ցեղասպան կառավարությունը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
Խ.տ. - Ցեղասպանվող կողմը չի կարող բանանակցել ցեղասպանող կողմի հետ կամ որևէ զիջումով խոցելի դարձնել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
Խ.տ - Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջովին չի վերականգնվել պատմական արդարությունը, որի համար օրինական, անբեկանելի և անժամկետ հիմք է ծառայում հայտնի վիլսոնյան իրավարար Վճիռը:
5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:
Խ.տ - Արցախյան հակամարտության վերջնական լուծումն ընդունելի կդառնա մեր տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդների համար, իսկ ազերի-թուրքական զավթիչ տարրը կկորցնի իր արհեստածին և ապօրինի գերիշխանությունն ու ցեղասպան պետական կառույցները:
6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։
Խ.տ. - Արցախյան հակամարտության, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդների՝ գաղութային լծից ազատագրության հարցը միանգամայն հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով՝ թուրքական երկու պետությունների և Ռուսաստանի կառավարությունների վրա միջազգային ճնշումներ գործադրելու միջոցով:
Խաչիկ-Ապեր
26.02.2020թ.

суббота, 15 февраля 2020 г.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Իմ անձնական գնահատմամբ՝ Արցախի երկրամասում այսօր հաստատված ապազգային թշնամական և անջատողական մթնոլորտի, ինչպես նաև արցախյան զորամասերում այլ մարզերից ծառայության եկած զինվորականների նկատմամբ օր-օրի ահագնացող դաժան սպանդի հիմնական մեղավորներն են՝
  • ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
  • ՀՀ երրորդ նախագահ և ապա վարչապետ Սերժ Սարգսյանը
  • ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը
  • ՀՀ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը
Գտնում եմ, որ վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ողջ գործունեությունն իրականացրել են պետական և ազգային դավաճանության հունով և առ այսօր շարունակում են նույն կերպ գործել:
Իսկ պետական և ազգային դավաճանության հիմնական ու անփոփոխ առանցքային գիծն այն է, որ նշված բարձրաստիճան անձինք համաժողովրդական Միացումի գաղափարը շարունակաբար նենգափոխում են Արցախի «անկախացման» անհեռանկար, պետականաքանդ ու կործանարար գաղափարով:

Խաչիկ-Ապեր
15.02.2020թ.