воскресенье, 23 августа 2020 г.

ՈՐՏԵՑԻ՞Ց ՄԵԶ ՆՄԱՆ ԲԱԽՏ

(մոշամշակված տարբերակ) 

Քանի որ ես ու կինս ազգությամբ հայ ենք ու ահագին լավ հայերեն գիտենք, այգուս ցանկապատի երկայնքով "պոլիգլոտ" սորտի մոշ եմ տնկել։

Մեր թաղի համարյա բոլոր երեխաները դպրոցում անգլերեն են սովորում, դրա համար էլ ամեն տարի ցանկապատի դրսի կողմի բոլոր հասած մոշերը գողեգող գալիս քաղում են և ուտում։

Ես ու կինս քիչումիչ ֆրանսերեն գիտենք, դրա շնորհիվ այգու ներսի կողմի մոշերը լցնում ենք 20 լիտրանոց ապակե տարայի մեջ ու գինի սարքում։

Կինս մինչև ինձ հանդիպելը գերմաներենի ուսուցչուհի էր աշխատում ու դեռ էն ժամանակներից բավականաչափ տիրապետում է մոշի մուրաբա եփելու հունարին:

Այ, որ գոնե մի երկու բառ էլ ռուսերեն իմանայինք, հաստատ ձմեռվա համար մի քանի բանկա մոշի կոմպոտ էլ կփակեինք՝ ի նշան լիակատար երջանկության։

Բայց դե, որտեղի՞ց մեզ նման բախտ․․․

Խաչիկ-Ապեր

23․08․2020թ․

вторник, 4 августа 2020 г.

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

Առնվազն 4-5 լրջագույն պատճառ կարելի է նշել, որոնցից ամեն մեկն առանձին վերցրած բավարար է, որպեսզի ՀՀ գործող իշխանությունը տապալվի՝ հնարավոր ազգային ընդվզման և իրական հեղափոխական շարժման արդյունքում:

Ծագումնաբանորեն բոլոր այդ պատճառների հիմքում ընկած է ապազգային գլոբալիզմը, որի դեմ այսօր պայքարի դրոշ են բարձրացնում աշխարհի համարյա բոլոր ազգերն ու ժողովուրդները: Մեր բոլոր ազգային խնդիրները նույնպես լավագույնս կարող են լուծվել հակագլոբալիստական համազգային պայքարի դրոշով: Դա մեր ազգային համախմբման բանալին է նաև:

Կառչած մնալ ժողովրդավարական համակարգին և կուսակցականությանը՝ նշանակում է խաչ քաշել հակագլոբալիստական պայքարի հաջող ավարտի և մեր համազգային հնարավոր հաղթանակների վրա:

Խաչիկ-Ապեր

04.08.2020թ.