пятница, 21 марта 2014 г.

ՀՀ և ԼՂՀ միավորման հրատապ անհրաժեշտության մասին

ՀՀ և ԼՂՀ միավորման միակ ճիշտ ճանապարհն այս պահին ոչ թե որևէ արտաքին ուժի հետ հույսեր կապելն է, այլ ՀՀ և ԼՂՀ իշխանություններից միասնական հանրաքվե պահանջելը, որը պետք է պատասխանի ընդամենը մեկ հարցի՝ կամենու՞մ են արդյոք այդ երկու պետությունների բնակիչները միավորվել մեկ ընդհանուր պետության մեջ:

Եթե այդ հարցի պատասխանը ճնշող մեծամասնությամբ լինի «Այո», ապա մենք վստահ ու համարձակ կերպով մեզ միացյալ պետություն կհռչակենք՝ անկախ այն բանից, թե դրան ինչպես կվերաբերվեն ռուսները, թուրքերը և այլք:

Նաև պետք է պատրաստ լինենք հարկ եղած դեպքում վճռականորեն, անգամ զենքի ուժով, պաշտպանելու մեր այդ միասնական հանրաքվեի արդյունքն ու համատեղ ինքնորոշման մեր իրավունքը: 

четверг, 20 марта 2014 г.

23 մարտի, 2014 թ. - Աղոթքային Արթնություն՝ «Աշխատանք Կարմայի հետ»


Описание: Земля в наших руках



Վարդարան՝
Աշխատանք կարմայի հետ

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն

Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
 
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
Քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
 
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Կարմայի Օրենքի դրսևորվելը ֆիզիկական աշխարհում
 
Հայր մեր
1. Երբ մտնում եք մարմնավորման մեջ, ապա վարագույրը փակվում է ձեր հետևից, և դուք դադարում եք հիշել, թե ինչ էր կատարվում ձեզ հետ նախքան մարմնավորվելը. դուք մոռանում եք ձեր նախկին մարմնավորումները: Իրերի այս վիճակը գոյություն է ունեցել միշտ: Եվ այդ միջոցը ձեր կենսահոսքերի նկատմամբ պետք է դիտել ավելի շուտ հումանիստական, քան սահմանափակող: Բանն այն է, որ ձեր կյանքերից շատերում դուք թույլ եք տվել ո՛չ ամենալավ արարքները, և եթե հիշեիք ձեր բոլոր ծանր արարքներն ու չարաշահումները, ապա չէիք կարողանա գործել ձեր ներկա կյանքում: Այդ պատճառով ձեր ծնվելուց անմիջապես հետո ձեր հիշողության վարագույրը փակվում է:
Աստվածամայր
2. Սակայն այդ վարագույրը թանձր չէ նրանց համար, ովքեր իրենց վաստակով ուղի են հարթել անցյալն ու ապագան տեսնելու շնորհ ձեռք բերելու համար: Դուք գիտեք, որ պայծառատեսության շնորհով են օժտված եղել շատ մարգարեներ ու սրբեր, ովքեր վաղ անցյալում և մերձակա ժամանակներում մարմնավորվել են Երկրի վրա: Վարագույրը հետ է քաշվում, երբ ձեր ստորին չորս մարմինները ձեռք են բերում որոշակի մաքրության աստիճան, և ձեր գիտակցությունը հասնում է այնպիսի մակարդակի, որի վրա այլևս վախ չի ապրում աշխարհների փոխազդեցության ժամանակ տեղի ունեցող որոշակի իրողություններից:
Աստվածամայր
3. Մարդկային գիտակցությունն իրականում շատ սահմանափակ է: Այն սահմանափակված է դերով, որը հանձն եք առնում կատարել ընթացիկ կյանքում, նաև սահմանափակված է այն կարմայով, որը դուք ձեռք եք բերել անցած կյանքերի ընթացքում: Ըստ էության, ձեր կարման այն խոչընդոտն է, որն ընկած է ձեր և ավելի նուրբ աշխարհների միջև: Ձեր կարման իրենից ներկայացնում է էներգիա՝ խիտ էներգետիկական սուբստանցիա, որի թրթռումների հաճախականությունը չափազանց ցածր է: Եվ այդ ցածր թրթռումներն են հենց այն վարագույրը, որը ձեզ բաժանում է մեր աշխարհից:
Աստվածամայր
4. Ըստ այդմ, սիրելինե՛րս, ձեր և Համբարձյալ Դասերի միջև չկա այլ տարբերություն, բացի մեր թրթռումներից: Եվ երբ ձեր ջանքերի ու ձեռքբերումների միջոցով հնարավորություն եք ստանում ձերբազատվելու ձեր կարմայից ու ձեր անկատարություններից, ապա ունակ եք դառնում հաղորդակցվելու մեր աշխարհի հետ, լինելու մեր աշխարհում: Ձեր աշխարհընկալման տիրույթն ընդարձակվում է, և դուք ձեռք եք բերում շատ ունակություններ, որոնք ընդունված է անվանել  Սուրբ Հոգու շնորհներ: Ուստի մեր ուղերձների նպատակն է՝  ձեզ հստակ պատկերացում տալ այն մասին, որ միայն ինքներդ՝ անցյալի ու ներկայի ձեր գործողություններն են ստեղծել այն վարագույրը, որը ձեզ բաժանում է Աստծո Իրական Աշխարհից: Եվ քանի որ ըստ Աստծո մտահղացման այս տիեզերքում ամեն ինչ զարգանում է էվոլյուցիոն ուղով, ապա հաջորդ փուլը, որին անխուսափելիորեն դուք կհասնեք, կլինի երկրային մարմնավորումների կարմայից ձեր ազատագրվելու փուլը:
Աստվածամայր
5. Դուք կձերբազատվեք ձեր կարմայից և կբարձրանաք էներգետիկական ավելի բարձր մակարդակի վրա: Իսկ ձեր կարմայից իրականում կարող եք ազատվել մի քանի եղանակներով: Կարելի է ճիշտ ընտրություններ կատարել: Ձեր կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավիճակների հերթագայություն, որոնցում ձեզ միշտ հնարավորություն է տրվում ընտրելու երկուսից մեկը: Մի ընտրության դեպքում դուք մոտենում եք Աստծուն, իսկ մյուս ընտրության դեպքում՝ հեռանում: Ամեն ինչ շատ պարզ է: Եվ կյանքի իրավիճակների ամբողջ բազմազանությունը կարելի է հանգեցնել այդ այլընտրանքին:
Սա այն միակ ուղին է, որով ընթանում են Երկրի վրա մարմնավորած բոլոր մարդիկ: Մնացած ուղիները լրացուցիչ դեր են կատարում:
Աստվածամայր
6. Ձեզ ծանոթ է աղոթքային գործառության ուղին է, երբ ձեր սրտերի մոմենտումի օգնությամբ դուք լրացուցիչ Աստվածային Էներգիա եք ներքաշում ձեր կյանքի մեջ և այդ Էներգիայի միջոցով ազատվում եք ձեր կարմայական բեռից:
Վերջերս ձեզ տեղյակ են պահել նաև չակրաների բաբախումների օգնությամբ կարմայի բեռնաթափման ավելի բարձր կարգի գործառության մասին: Սակայն, ցավոք սրտի, այդ գործառությունը ձեզ համար մատչելի է դառնում միայն ձեր հոգևոր նվաճումների շատ բարձր մակարդակի դեպքում: Այնուամենայնիվ, ձեզ համար գլխավորը ձեր մղումն է՝ հաղթահարելու ձեր սահմանափակ վիճակը, որում գտնվում եք կարմայական պատճառներով: Եթե ձեզ հայտնի է ախտորոշումը, ապա կարող եք հեշտությամբ գտնել ճիշտ բուժումը և այն կիրառել ձեր կյանքում:
Ըստ այդմ՝ այն ամենն, ինչ ձեր կյանքում դուք անում եք, միայն միջոց են ձեր սահմանափակ կարմայական վիճակը հաղթահարելու համար: Հենց դրա համար էլ մարմնավորվել եք:
Աստվածամայր
7. Այդպիսի՛ն է ձեր աշխարհի Օրենքը: Ինչ-որ ժամանակ դուք ընտրություն եք կատարել՝ մարմնավորման միջոցով փորձարկել ինքներդ ձեզ որպես անհատականություն: Դրա համար ձեզ ազատություն է տրվել: Եվ դուք սկսել եք Աստվածային Էներգիան օգտագործել ըստ ձեր հայեցողության: Էվոլյուցիոն զարգացման ինչ-որ փուլում ձեր անձն օժտվել է բանականությամբ: Իսկ բանականությունն ունի երկակիության առանձնահատկություն: Այն հնարավորություն ունի ընտրելու, թե ինչպես օգտագործի իր կարողությունները: Եվ ձեր խելքի հետ իրականացվող ձեր փորձերի ընթացքում դուք սկսել եք ինքներդ ձեզ պարուրել ավելի ու ավելի թանձր էներգիաներով՝ ստեղծելով կարմա, այսինքն՝ օգտագործել եք Աստվածային Էներգիան ոչ թե ըստ Աստծո մտահղացման, այլ ձեր սեփական խելքի մտահղացմանը համապատասխան:
Աստվածամայր
8. Թանձր ֆիզիկական ոլորտի ձեր գործունեությունը միլիոնավոր տարիների ընթացքում ստեղծել է շրջակա այն իրականությունը, որի մեջ այժմ գտնվում եք: Ձեզ ասվել է, որ ձեզ շրջապատող աշխարհն ընդամենը հայելի է, որի մեջ արտացոլվում է ձեր անկատար գիտակցությունը: Դուք անցել եք այն փուլը, երբ այս տիեզերքի համար նախատեսված Աստծո պլանի համաձայն՝ ձեզ թույլ էր տրված, ձեր ազատ կամքին համապատասխան, փորձեր կատարելու Աստվածային Էներգիայի հետ: Իսկ այժմ նոր փուլ է սկսվում: Առաջին փուլում դուք խորացաք պատրանքի մեջ, իսկ այժմ եկել է ժամանակը, որ վերադառնաք Աստծո Իրական Աշխարհը:
Աստվածամայր
9. Եվ, ըստ Աստծո մտահղացման, նույն այն հոգիներն, ովքեր մասնակցել են պատրանքի արարմանը, պետք է այժմ իրենց գործողություններով հաղթահարեն այդ պատրանքային դրսևորումները: Եվ առաջին հերթին պետք է ձե՛ր իսկ գիտակցության մեջ հրաժարվեք անկատարի ձեր արարումից:
Առաջին փուլում դուք ավելի ու ավելի էիք խորասուզվում մատերիայի մեջ և ավելի ու ավելի էիք հեռանում Աստծուց: Երկրորդ փուլում, Աստծո հետ ձեր Միասնությունը գիտակցելով, դուք պետք է վերադառնաք ձե՛ր իսկ իրական մասին՝ հրաժարվելով պատրանքից և շրջվելով դեպի Իրականություն:
Հաղթահարելով ձեր անկատար վիճակը, բեռնաթափելով ձեր կարման՝ դուք բարձրացնում եք ձեր թրթիռների մակարդակը և, դրան զուգընթաց, բարձրանում են նաև ձեզ շրջապատող աշխարհի թրթռանքները:
Աստվածամայր
10. Դուք հաղթահարում եք ինքներդ ձեզ, հաղթահարում եք ձեր մարդկային բնույթը և ձեռք եք բերում ավելի ու ավելի շատ Աստվածային որակներ՝ աստիճանաբար վերադառնալով այն Աստվածային Իրականությանը, որից ձեր հոգիները փորձարարության նպատակով դուրս են եկել և մուտք գործել ֆիզիկական աշխարհ: Ձեր հոգու հիշողությունն արթնացնելու, ձեր մղումներին ճիշտ ուղղություն տալու համար էլ հենց նախատեսված են այս Վարդարանները, որոնք մենք տալիս ենք այս դեսպանորդի միջոցով: Եվ ձեր զարգացմանը զուգընթաց՝ ձեր աչքերն ավելի ու ավելի շատ կբացվեն, և դուք կճանաչեք Աստվածային Ճշմարտությունն ու որոշակի փուլում միասնական կդառնաք այդ Ճշմարտության հետ:
Աստվածամայր
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Երկիրը հիմնարար մաքրման կարիք ունի
 
Հայր մեր 
1. Դուք գիտեք այն մասին, որ յուրաքանչյուր ամսի 23-ին ձեզ հնարավորություն է տրվում աղոթքների, պատվիրանների, Վարդարանների կամ մանտրաների ընթերցման միջոցով բեռնաթափելու հաջորդ ամսվա կարման:
Օգտագործե՛ք այն աղոթքներն ու պատվիրանները, որոնց սովոր եք: Ամենակարևորը ձեր գիտակցության մղվածությունն է: Ձեր ամբողջ էությամբ դուք պետք է ձգտեք ձեր ջանքերի համախմբմանը հազարավոր լուսակիրների ջանքերի հետ, որոնք սփռված են երկրագնդով մեկ: Պատկերացրեք, թե որքա՜ն Լույս կհորդա այդ օրերին, և այդ ամբողջ Լույսը կնպատակամղվի ձեր այն կոչերին համապատասխան, որոնք դուք կհղեք, և կուժեղացվի այնքան անգամ, որքան մարդ որ կմասնակցի յուրաքանչյուր հերթական ամսվա 23-ի արթնությանը:
Աստվածամայր
2. Եվ եթե դուք սովոր չեք աղոթքի ծեսի, ապա կարող եք ժամ ընտրել, և այն հատկացնել հատուկ դրա համար առաջադրված ծեսին: Կարող եք անել ձեր ամենօրյա գործերը, օրինակ՝ հավաքել բնակարանը, զբաղվել ձեր հողամասում կամ լինել սովորական աշխատանքի վայրում, բայց մշտապես պետք է գտնվեք ձեզ համար հնարավոր ամենաբարձր գիտակցության վիճակում և այն ամբողջ էներգիան, որը տվյալ պահին ձեզ է հասնում Աստվածային իրականությունից, առաքեք հաջորդ ամսվա կարմայի տրանսմուտացիայի համար:
Աստվածամայր
3. Օրվա ընթացքում կատարեք ձեր սովորական ամենօրյա աշխատանքը և միաժամանկ մշտապես տեսապատկերեք, թե բյուրեղյա լարով ինչպես է էներգիան հասնում ձեր սրտին, ապա ձեր ուշադրության կենտրոնացմամբ այդ էներգիան նպատակաուղղեք դեպի ձեր և մոլորակի այն իրավիճակները, որոնք վերափոխման կարիք ունեն:
Աստվածամայր
4. Դուք կարող եք և չիմանալ, թե ինչպես պետք է լուծվեն կյանքում ձեր առջև ծառացած խնդիրները: Պարզապես Աստվածային էներգիան առաքե՛ք դեպի այդ իրավիճակը և խնդրեք, որ այդ էներգիան օգտագործվի տվյալ իրավիճակի Աստվածային հանգուցալուծման նպատակով: Եթե ձեր կյանքի հանգամանքները թույլ են տալիս, ապա այդ արթնությանը դուք կարող եք հատկացնել մեկից ավելի ժամեր՝ այնքան, որքան ձեզ համար դա հոգնեցուցիչ չի լինի:
Երկիրը կարիք ունի հիմնարար մաքրման: Եկեք համատեղ մեր բոլոր ջանքերն ուղղենք այն բանին, որ այդ մաքրումն իրականություն դառնա մինչև տարեվերջ:
Աստվածամայր
5. Հիշեք, որ ձեր մղումների և ձեր սրտերի մաքրությունից է կախված Աստվածային էներգիայի այն հոսքի մեծությունը, որը ձեր կողմից կառաքվի և կբազմապատկվի: Իսկ  եթե դուք փորձեք այս թողության շնորհն օգտագործել ձեր շահադիտական նպատակների և ձեր անձնական հաշիվների մաքրման համար, ապա ձեզ համար կարմա կստեղծեք, որը նույնպես կբազմապատկվի այն մարդկանց քանակին համապատասխան, որոնք մասնակցում են արթնությանը: Ըստ այդմ՝ եթե ձեր շարժառիթը բավարար մաքուր չէ, ապա ավելի լավ է ձեռնպահ մնաք այդ արթնությանը մասնակցելուց:
Ցավոք սրտի, այդպիսին է ձեր աշխարհի յուրահատկությունը. յուրաքանչյուր թողության շնորհ, յուրաքանչյուր Աստվածային ողորմածություն վերածվում է երկու ծայրով մահակի: Որովհետև ձեր աշխարհն այն վայրն է, որտեղ իրագործվում է որոմը հատիկից ջոկելու գործը: Եվ ինքնե՛րդ եք ձեր ներսում բաժանում կատարում, թե ինչն է Աստծուց, ինչը՝ ոչ: Եվ ոմանց համար այս թողությունը կհանգեցնի նրանց գիտակցության աննախադեպ աճի՝ այն դեպքում, երբ որոշներն էլ վերջնական ընտրություն կկատարեն, թե ում են ծառայելու:
Աստվածամայր
6. Դուք կարող եք նույնիսկ չմտորել այն մասին, թե ուր կուղղվի ձեր էներգիան: Այն կօգտագործվի լավագույն ձևով: Պարզապես ցանկացեք այդ օրը ձեր Աստվածային էներգիան տրամադրել ձեր անձնական կարմայի, ձեր երկրի կարմայի, մոլորակի կարմայի տրանսմուտացիայի համար: Եվ որքան անշահախնդրորեն դուք զոհաբերեք ձեր էներգիան, այնքան ավելի արագ ու ճիշտ կհանգուցալուծվեն ձեր կյանքի կարմայական իրավիճակները:
Աստվածամայր
7. Թու՛յլ տվեք Բարձրագույն Օրենքին օգտագործելու ձեր էներգիան. պայմաններ մի՛ դրեք Աստծո առաջ, թե ինչպե՛ս կկամենայիք, որ լուծվեն իրավիճակները: Աստված հնարավորություն է տալիս բոլորին ուղղելու ցանկացած սխալ: Միայն թե՝ կամեցե՛ք մշտապես հետևել Աստծո Կամքին: Նույնիսկ եթե հիվանդության պատճառով գամված եք անկողնուն կամ անդամալույծի սայլակին և հնարավորություն չունեք ո՛չ աղոթք կարդալ, ո՛չ աշխատել, ապա պարզապես առաքե՛ք ձեր Սերն այն Տիրակալին, որի հետ առանձնահատուկ կապվածություն եք զգում: Թող դա լինի Մարիամ Աստվածածինը, Հիսուսը կամ Սեն-Ժերմենը: Ձեր սերն  այն ամենալավ, ամենամաքուր էներգիան է, որն անպայման կբազմապատկվի բոլոր դեպքերում:
Աստվածամայր
8. Ձեզնից յուրաքանչյուրը շանս ունի հասնելու իր գիտակցությունն ավելի բարձր մակարդակի վրա՝ ազատվելով կարմայի մի հսկայական կտորից: Սակայն դրա համար պետք է գործադրեք ձեր սրտի բոլոր ջանքերը: Դուք դա պետք է անեք բաց սրտով, անկեղծորեն: Միայն ձեր սեփական մաքրությունն ու անկեղծությունն են որոշում, թե մինչև տարեվերջ կստանա՞ք արդյոք ձեր պարգևը՝ Աստվածային գիտակցության նոր աստիճանի վրա բարձրանալու տեսքով: Աշխատեցեք ցած չսահել՝ ենթարկվելով ձեր անմաքուր մտքերին ու մղումներին:
Աստվածամայր
9. Տվյալ թողության շնորհը դուք կարող եք օգտագործել, որպեսզի նպաստեք ինչպես համամոլորակային, այնպես էլ ձեր երկրի կարմայի բեռնաթափման գործին: Բայց ես կուզենայի հիշեցնել և մեկ անգամ ևս պարզաբանել, որ այդ հնարավորությունը կարող եք նաև օգտագործել, որպեսզի բեռնաթափեք ձեր անձնական կարման և ձեր այն մոտ հարազատների կարման, որոնց հետ կապված եք կարմայորեն: Ուստի, եթե ամսի 23-ին ընդամենը մի ժամ հատկացնեք աղոթքային գործառությանն ու համապատասխան կոչ հղեք, ապա ամբողջ էներգիան կբազմապատկվի այդ թողության շնորհի օրը մասնակցություն ունեցած մասնակիցների թվով: Կուտակված էներգիան առաջին հերթին կուղորդվի այն կարմայի վերաձևափոխության համար, որը խանգարում է Երկիր մոլորակի կայուն էվոլյուցիոն զարգացմանը: Մնացած էներգիան կտրամադրվի ձեր այն անձնական կարմայական խնդիրների լուծմանը, որոնց համար հատուկ կխնդրեք:
Աստվածամայր
10. Սա ձեզ համար մի հնարավորություն է, որպեսզի թեթևացնեք ձեր կարմայական բեռը: Ուստի օգտվե՛ք դրանից, խնդրե՛ք, և ձեզ կտրվի այնքանով, որքանով ջանքեր գործադրած կլինեք ո՛չ միայն աղոթքներով, այլ նաև այն ամենով, ինչ այդ օրվա ընթացքում կանեք. այդ օրվա ձեր յուրաքանչյուր գործունեությունը կարող է ծառայեցվել հաջորդ ամսվա կարմայի բեռնաթափման գործին:
Անցկացրե՛ք ձեր միջով Աստվածային էներգիան և այն ուղղորդեք ձեր կարմայական խնդիրների լուծման համար, որոնք կարող են կապված լինել ձեր կողակցի, ձեր երեխաների, ձեր ծնողների  կամ ձեր աշխատանքային ընկերների հետ:
Աստվածամայր
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Հաջորդ ամսվա կարման թեթևացնելու հնարավորության մասին
 
Հայր մեր
1. Ամեն ամսվա 23-ն այնպիսի օր է, երբ դուք կարող եք ձեր աղոթքներով ջանքեր գործադրել և ձեր աղոթքի էներգիան ուղղորդել հաջորդ ամսվա կարմայի տրանսմուտացիայի համար: Ձեզ կտրվի ձեր խնդրածից ճիշտ այնքան, որքան թույլ է տալիս ձեր սրտի մաքրությունն ու անկեղծությունը, որքան թույլ է տալիս կարմայի Օրենքը: Ըստ այդմ՝ ես խորհուրդ եմ տալիս չծուլանալ և ջանադիր աշխատե՛լ այդ օրը: Կարող եք նույնիսկ այդ օրվա համար նախատեսված ձեր բոլոր գործերը նվիրաբերել կարմայի տրանսմուտացիային:
Աստվածամայր
2. Պատկերացրեք այսպես, որ երբ դուք լվանում եք ամանները կամ հավաքում եք ձեր բնակարանը, ապա անցյալի կարմայի շերտանստվածքները սրբում եք այն ամենի վրայից, ինչը ձեր ձեռքի տակ է ընկնում: Ջուրը ձեր օգնականն է: Դուք կարող եք շարունակել փորձը և այն տեղափոխել մենտալ հարթության վրա: Կարող եք պատկերացնել, թե ինչպես եք վերցնում ջնջոցը և սրբում ձեր բոլոր անմաքուր մտքերը, որոնք երբևէ այցելել են ձեզ: Հետո տեղափոխվեք աստեղային ոլորտ և սրբեք ձեր բացասական զգացմունքների բոլոր շերտանստվածքները:
Աստվածամայր
3. Պատկերացրեք, որ դուք իրականացնում եք ձեր բոլոր մարմինների հիմնարար մաքրում: Կարող եք պատկերացնել, որ վերցնում եք ձեր մենտալային մարմինը կամ աստրալային մարմինը, զգեստի պես հանում և թափ եք տալիս դրանց վրայից անկատար մտքերի և զգացմունքների ամբողջ փոշին: Օդը ձեր օգնականն է:
Աստվածամայր
4. Պատկերացրեք, թե արևահարում եք ձեր մարմինները՝ դնելով դրանք ամառային վառ արևի ճառագայթների տակ, որպեսզի արևը տրանսմուտացիայի ենթարկի ձեր կարմայական դրոշմները: Արևը ձեր օգնականն է:
Աստվածամայր
5. Կարող եք պատկերացնել, թե ինչպես է մանուշակագույն բոցն անցնում ձեր բոլոր մարմինների միջով և ձեր չորս ստորին մարմիններում վառում այն ամենը, ինչն Աստծուց չէ: Բոցը ձեր օգնականն է:
Աստվածամայր
6. Մարդկության գլխին կախված կարմայի բեռը չափազանց ծանր է, և Համբարձյալ Դասերն օգտագործում են տառացիորեն յուրաքանչյուր ծագած հնարավորություն, որպեսզի օգնեն ձեզ՝ Երկրի մարդկանց, որ գտնվում եք մարմնավորման մեջ: Մի՛ անտեսեք ձեզ շնորհված ողորմածությունն ու հնարավորությունները: Տիեզերական Օրենքը մեզ չի թույլատրում միջամտելու ձեր կարմային, եթե դուք հատուկ չեք խնդրում մեզ: Բայց հենց որ կանչն առկա է, և այն լսելի է դարձել, Համբարձյալ Դասերը պատրաստ են լինում ցուցաբերել ամբողջ հնարավոր օգնությունը:
Աստվածամայր
7. Սակայն չարժե, որ ամբողջ ձեր հույսը դնեք Համբարձյալ Դասերի վրա: Եթե մի անգամ մեկը խնդրում է, որ օգնենք իրեն ազատվելու իր վրա կախված ծանր կարմայից, օրինակ՝ աբորտի կարմայից, ապա մենք օգնում ենք: Սակայն, եթե որոշ ժամանակ անց այդ մարդը նորից է կատարում նույն արարքը, որը կարմա է ստեղծում, ապա այդ դեպքում Համբարձյալ Դասերի համար անհամեմատ ավելի դժվարանում է օգնություն ցուցաբերելը: Ըստ այդմ՝ ամեն անգամ, երբ դուք օգնություն եք խնդրում անցյալում կատարած ձեր սխալ գործողությունների հետևանքներից ձեզ ազատելու համար, ապա պետք է գիտակցորեն պարտավորվեք ձեր կյանքում չկրկնել այն արարքները, որոնք հանգեցրել են կարմայի առաջացման:
Աստվածամայր
8. Եվ եթե ձեզ համար դժվար է մշտապես մտքում պահել կարմա չստեղծելու ձեր պարտավորությունը, ապա մի մաքուր թուղթ վերցրեք և գրառեք դրա վրա այն ամբողջ բացասականի մասին, ինչը գիտեք, որ ձեր մեջ կա, և որից կուզենայիք ձերբազատվել: Եվ ամեն անգամ, երբ ձեռնամուխ կլինեք ձեր աղոթքի ծեսին, աղոթքի էներգիան ուղղորդեք այն էներգիաների ցրման համար, որոնք առկա են ձեր չորս ստորին մարմիններում և ծանր բեռի պես նստած են դրանցում՝ հատկապես անցյալում կատարած ձեր ծանր արարքների հետևանքով:
Աստվածամայր
9. Ձեզնից յուրաքանչյուրը, ով կամենում է, կարող է իր էներգիան ուղղել որևէ մարդու  կարմայի տրանսմուտացիայի համար, որը դանդաղեցրել է իր զարգացման տեմպերը և ունակ չէ հասկանալու շատ Աստվածային Ճշմարտություններ: Դա կարող է լինել ձեր մերձակիցը, ձեր հարազատը կամ նույնիսկ բոլորովին անծանոթ մեկը, որի նկատմամբ դուք առանձնահատուկ մոտիկություն եք զգում: Դուք կարող եք տարվա ամեն ամսվա 23-ին կոչ հղել և տրանսմուտացիայի ենթարկել կարմայի այն մասը, որը խանգարում է, որպեսզի ձեր ընտրյալ մարդը հասնի իր գիտակցության հաջորդ մակարդակին:
Աստվածամայր
10. Առայժմ ձեզնից յուրաքանչյուրն այս թողության շնորհը կարող է կիրառել ընդամենը մեկ մարդու նկատմամբ: Օրինակ՝ ձեր ամուսնու, ձեր երեխայի, ծնողներից որևէ մեկի կամ այն մարդու նկատմամբ, որին ընտրել եք, որպեսզի օգնեք:
Մենք անկեղծորեն հույս ենք տածում, որ այս նոր Աստվածային հնարավորությունը թույլ կտա մեզ ձեզ հետ միասին էլ ավելի արագ տեմպերով բարձրացնելու Երկրի մարդկության գիտակցության մակարդակը:
Աստվածամայր
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Տրամադրվեք ամենօրյա աշխատանքի
 
Հայր մեր
1. Եթե կարմայի Օրենքի կամ հատուցման Օրենքի իմացությունը լայնորեն տարածված լիներ Երկրի մարդկանց շրջանում և, հատկապես՝ երիտասարդության շրջանում, ապա հնարավոր կլիներ կանխարգելել մարդկանց շատ արարքները, որոնք նրանք թույլ են տալիս անգիտության պատճառով:
Աստվածամայր
2. Կարմայի իմացությունն առաջին քայլն է, որ պետք է կատարի յուրաքանչյուր անհատ, որպեսզի չմեղանչի և  կյանքում գործի՝ առաջնորդվելով Աստվածային սկզբունքներով: Ըստ այդմ, մոտակա ժամանակում ձեզնից յուրաքանչյուրի հիմնական խնդիրը կլինի՝ որքան հնարավոր է, ավելի շատ քանակի մարդկանց ծանոթացնել կարմայի կամ հատուցման Օրենքի հետ: Եվ լավագույնը կլինի ձեր անձնական օրինակը, որը ցույց կտաք ձեր երեխային, ձեր ընտանիքին, ձեր աշխատանքային ընկերներին:
Աստվածամայր
3. Բացասական էներգիան չի կարող ինքն իրեն չքանալ, բայց բացասական կարման կարող է տարրալուծվել ձեր աղոթքների էներգիայով, ինչպես նաև տեսապատկերացումների միջոցով: Իսկ բարի կարմայի էներգիան, որը դուք ստեղծում եք ձեր ճիշտ գործողություններով, ձեր խնդրանքով կարող է ուղղորդվել կարմայական բեռի թեթևացմանը կամ այն բանին, որ կարմայի բեռնաթափումը ձեզ համար ընթանա ամենաթեթև ճանապարհով: Դուք պարտավո՛ր եք բեռնաթափել ձեր ոչ-ճիշտ արարքների կարման, բայց կարող եք և դա անել, օրինակ՝ ընկնելով և ջարդվածք ստանալով կամ պարզապես ձեր գլուխն ազատելով թեթև վնասվածքով ու կապտուկով:
Աստվածամայր
4. Ձեր խնդիրն այն չէ, որ մեղանչեք և հետո թողություն աղերսեք ձեր մեղքերի համար: Ձեր խնդիրն այն է, որ նոր կարմա չստեղծեք: Հին կարման, այսպես թե այնպես, միևնույնն է, ձեզ հարկ կլինի բեռնաթափել: Ուստ ուշադիր եղեք, որ նոր կարմա չստեղծեք:
Աստվածամայր
5. Դուք ստեղծել եք ձեր կարման միլիոնավոր տարիների ընթացքում՝ ձեր բազմաթիվ երկրային մարմնավորումների ընթացքում: Եվ մի՞թե կարծում եք, թե հնարավոր է այդ կարմայից ակնթարթորեն ազատվել... Եթե Օրենքը թույլ տար ձեզ ակնթարթորեն կրելու ձեր կարմայի վերադարձի հետևանքները, ապա ոչ մի մարդ, նույնիսկ վայրկյանի մի կարճ պահ, չէր դիմանա վրա թափվող բացասական էներգիային: Այն տառացիորեն ցաքուցրիվ կաներ ձեզ ու ձեր մարմինները: Ուստի կարմայի Օրենքը կարմայական ձեր պարտքերը մարելու համար ձեզ է վերադարձնում աստիճանաբար՝ ժամանակի նշանակալի հատվածի ընթացքում:
Աստվածամայր
6. Ուստի տրամադրվեք ամենօրյա աշխատանքի: Ձեր կյանքում հրաշքներ հնարավոր են, բայց բարի կարմայի ամենօրյա արարմամբ ինքնե՛րդ եք նախահիմքեր ստեղծում ձեր կյանքի այդ հրաշքների համար:
Աստվածամայր
7. Աստվածային Ազատության հատկանիշն առաջին հերթին ենթադրում է Ազատություն կարմայից՝ ազատություն այն էներգիաներից, որոնք աղավաղվել են Աստծո Կամքին չհամապատասխանող, անցյալում գործած ձեր արարքներով: Այդ էներգիաները ձեզ կապկպում են Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտին և մյուս թանձր շերտերին: Եվ ձեր հիմնական խնդիրն է՝ ձերբազատվել այդ կապվածությունից: Իսկ այդ ձերբազատումը միանգամից չի կարող լինել: Եթե հանկարծ հազարամյակների ընթացքում աղավաղած ձեր էներգիաներն ակտիվանային ձեր աուրայում, ապա այդպիսի ծանրաբեռնվածությանը դուք չէիք դիմանա:
Աստվածամայր
8. Ըստ այդմ, Տիեզերական բոլորաշրջանների մարդասիրական Օրենքին համապատասխան, ձեր կյանքը բաժանվում է ժամանակի առանձին հատվածների, որոնցից ամեն մեկում ակտիվանում է նախկինում աղավաղված այս կամ այն էներգիան: Իսկ ժամանակի այդ հատվածները պատիկ են Տիեզերական ժամացույցի 12 հիմնական ճառագայթներին:
Աստվածամայր
9. Այդ ժամանակային շրջաններն իրենց հերթին ստորաբաժանվում են տարեկան շրջանների, այսպես կոչված՝ 12-ամյա շրջանների, որոնք համապատասխանում են Կենդանակերպի նշաներին: Դրանից զատ, յուրաքանչյուր տարվա ներսում կա նաև ամսական շրջանների ստորաբաժանում: Դրանք էլ այն շրջաններն են, որոնց համապատասխան ձեզ են վերադառնում այն կարմայական իրավիճակները, որոնցով պետք է անցնեք, որպեսզի հավասարակշռեք ձեր աուրաներում պարունակվող, ձեր կողմից նախկինում աղավաղված էներգիաները:
Աստվածամայր
10. Ամեն ինչ տիեզերքում տեղի է ունենում տիեզերական բոլորաշրջաններին համապատասխան, և այդ բոլորաշրջաններն Աստծո կողմից գրվել են աստղերի լեզվով: Նրան, ով կհասկանա աստղերի լեզուն, մատչելի կդառնան Աստծո պլանի մանրամասները՝ ինչպես համայն տիեզերքի, այնպես էլ առանձին մոլորակի կամ աստղի վերաբերյալ:
Աստվածամայր
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Ամենալավ քարոզը ձեր անձնական օրինակը կլինի
 
Հայր մեր
1. Ձեր ծննդյան պահին գործի է դրվում ձեր կենսահոսքի Տիեզերական ժամացույցը. լարվում է ձեր անհատական ժամացույցի զսպանակը: Եվ, գիտենալով ձեր կյանքի պլանը, որը ձեր ծննդյան պահին որոշվում է նաև աստղերով, դուք կարող եք իմանալ, թե ժամանակի ո՛ր հատվածում և ձեր անցյալի կարմայական գրառումների ո՛ր էներգիաներն են մատչելի դառնում բեռնաթափման համար: Եթե ուշադրությամբ հետևեք ձեր կյանքին, ապա կարող եք նկատել, որ նախանձելի պարբերականությամբ ձեր առջև հառնում են միևնույն խնդիրները, որոնք կապված են ձեր հոգեկան աշխարհի և ինքներդ ձեզ ու շրջապատի աշխարհի ձեր ընկալման հետ:
Աստվածամայր
2. Զսպանակը շարունակում է լարվել, և ամեն մի նոր գալարի հետ նախանձելի հաստատունությամբ ձեզ են վերադառնում միևնույն խնդիրները: Եվ դուք ստիպված եք լինում նորից ու նորից վերադառնալու ձեր չհղկված որակներին և ամեն անգամ նոր մակարդակով լուծելու ձեր առջև կանգնած կենսական խնդիրները:
Աստվածամայր
3. Դա նմանվում է օվկիանոսի ալիքների ծփանքին: Ալիքը վազում է դեպի ափ և ապա նահանջում: Իր այդ շարժմամբ ալիքը շարժման մեջ է դնում նաև օվկիանոսի ափի քարերին՝ նրանց ետ ու առաջ տանելով: Եվ հազարավոր տարիների ընթացքում քարերը ողորկ են դառում:
Աստվածամայր
4. Այդպես օրեցօր, տարեցտարի: Աստված Տիեզերական բոլորաշրջանների Օրենքի միջոցով ձեր անկատար որակները հղկում է այնքան, քանի դեռ ողորկ չեք, քանի դեռ ձեր աուրան օվալաձև չի դարձել և ձեռք չի բերել այն թափանցիկությունն ու այն գույները, որոնք ի սկզբանե՝ նախքան ֆիզիկական աշխարհում ձեր մարմնավորվելը, հատուկ են եղել ձեր հոգուն: Եվ այդ ձեր որակների հղկման ու դրանց Աստվածային որակների վերափոխելու գործընթացը միայն մի կյանք չէ, որ տևում է:
Աստվածամայր
5. Իմաստուն մարդը հասկանում է, որ տիեզերական Օրենքից խուսափել հնարավոր չէ, բայց այն արդյունքին, դեպի ուր ձեզ մղում է Տիեզերական Օրենքը, կարելի է և հասնել ավելի կարճ ժամանակում, եթե Օրենքին դիմադրելու փոխարեն նպաստվի դրա կենսագործումը: Նման դեպքում արդյունքը հասանելի է դառնում ավելի քիչ քանակի տիեզերական բոլորաշրջաններով: Եվ դա՛ է այն ասվածի իմաստը, որ ընտրյալների օրերը կկրճատվեն: Դուք հնարավորություն ունեք Երկրի վրա գտնվելու ձեր օրերը կարճել միայն այն դեպքում, եթե արագացնեք կարմայի վերադարձը: Եվ այն, ինչի բեռնաթափման համար սովորական մարդուց պահանջում է տասնյակ տարիներ, դուք կարող եք բեռնաթափել մեկ տարում: Դուք պարզապես ավելի արագ եք վերափոխման ենթարկում աղավաղված էներգիան՝ ինչպես  ձեր ցանկության, այնպես էլ Աստվածային սույն ողորմածության շնորհիվ: Ուստի մի՛ անտեսեք յուրաքանչյուր ամսի 23-ը: Եթե ձեր մղումներն անկեղծ են, ապա այդ օրը դուք կարող եք հաջորդ ամսվա կարման տրանսմուտացիայի ենթարկել ո՛չ միայն ձեր ճիշտ նախընտրանքներով, այլ նաև ձեր աղոթքային գործառությամբ:
Աստվածամայր
6. Դուք պետք է լավ յուրացնեք այն ճիշտ շարժառիթը, որով հարկ է, որ այդ օրը ձեռնամուխ լինեք աղոթքներ ընթերցելուն.
·  Դուք անկեղծորեն գիտակցում եք ձեր բոլոր մեղքերը, որոնք գործել եք անցյալում և ձգտում եք ձեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի ապագայում այլևս այդ մեղքերը թույլ չտաք;
·  Դուք պատրաստ եք, ձեր սրտերի մոմենտումի օգնությամբ, որը լցված է ամբողջ Արարվածի, բոլոր կենդանի էակների նկատմամբ սիրով՝ ձեր աշխարհ ներքաշել Աստվածային Էներգիայի այնպիսի քանակություն, որը ձեզ թույլ կտա լրիվ կարգով վերափոխելու ձեր կողմից աղավաղված էներգիան: 
Այդպիսով, եթե դուք կարողանաք Լույսի վերածել ամբողջ անկատար էներգիան ձեր ձեռք բերած մոմենտումի շնորհիվ, որն օրենքի համաձայն բացվել է տիեզերական այս ժամանակահատվածում, ապա, երբ թևակոխի հաջորդ տիեզերական ժամկետը, դուք այլևս վերափոխելու ոչինչ չեք ունենա:
Աստվածամայր
 7. Այնուամենայնիվ՝ դուք կշարունակե՛ք ձեր ծառայությունը: Քանզի քանի դեռ մարմնավորման մեջ եք գտնվում, պետք է օգտագործեք Երկրի վրա գտնվելու ձեր յուրաքանչյուր պահը, որպեսզի օգնություն ցուցաբերեք այն կենդանի էակներին, որոնք Ուղով իրենց առաջընթացում այնքան հաջողակ չեն, ինչքան դուք: Որպեսզի մեկը գիտակցի այս աշխարհում իր վիճակը, իր անկատարությունն ու մղվի դեպի Աստված, նրան այդ անելու համար անհրաժեշտ է հաղորդել սկզբնական էներգիա: Պատկերացրեք, որ մոտեցել եք մի մարդու, որն այնպես է կարմայով ծանրաբեռնված, որ չի գիտակցում իր կապը ո՛չ Աստծո հետ, ո՛չ էլ Երկրի մյուս արարածների հետ: Նա նման է մրոտված, չափազանց մրոտված անոթի: Ինչու՞ չօգտագործեք ձեր էներգիայի մի մասը, որպեսզի մրազերծեք այդ անոթը: Լաթով շփե՛ք այն, օգնե՛ք, որ նրան հասնի Աստվածային Էներգիայի մի փոքրիկ մասնիկ, Լույսի մի փոքրիկ ճառագայթ, որով կարող է արթնանալ տվյալ մարդու քնած գիտակցությունը:
Աստվածամայր
8. Ձեզնից յուրաքանչյուրը, եթե վերհիշեք, անցյալում գտնվել է այդպիսի մրոտված վիճակում: Եվ միշտ ձեր կողքին գտնվել է մեկը, որը ձեզ է ուղղել իր քնքուշ հայացքը կամ կարեկցանք է ցուցաբերել ձեր հոգու նկատմամբ: Եվ դուք ստացել եք էներգիայի այն չափաբաժինը, որը ձեզ համար բավարար է եղել, որպեսզի ձեր գիտակցությունը բարձրացնեք ավելի բարձր Իրականության գիտակցման մակարդակին: Ձեզնից յուրաքանչյուրն օգնության կարիք ունի, և ձեզնից յուրաքանչյուրը կարո՛ղ է ցուցաբերել այդպիսի օգնություն: Դուք կարող եք այդ օգնությունը ցուցաբերել անգիտակցաբար՝ ձեր հայացքով, ծագած կրիտիկական իրադրության նկատմամբ ձեր վերաբերմունքով:
Ամենալավ քարոզը կլինի ձեր անձնական օրինակը՝ այն, թե ինչպես եք ձեզ պահում կյանքում, ինչպես եք ընդունում կյանքի իրադրություններն ու փորձությունները:
Աստվածամայր
9. Ձեռնադրումների նախնական դպրոցի ձեր ավարտական քննությունը կլինի այն օրը, երբ կտեսնեք, թե ձեր շրջապատի որքա՜ն շատ մարդկանց պետք է օգնեք: Իսկ ձեր ամենամեծ նվաճումը կլինի այն պահին, երբ անկեղծորեն կուրախանաք ձեր եղբայրակիցների նվաճումներով: Երբ անկեղծորեն ուրախանում եք ձեր շրջապատի մարդկանց նվաճումներով, ապա ստանում եք, որպես ձեր սեփական նվաճումների մոմենտում՝ այն բոլոր մարդկանց նվաճումները, որոնց հաջողություններով դուք անկեղծորեն ուրախանում եք:
Աստվածամայր
10. Այդպես դուք կարող եք բազմապատկել ձեր գանձերը Երկնոլորտներում՝ ձեր կաուզալ մարմնի գանձերը: Կարող եք ինքներդ ընդհանրապես ոչինչ չանել, այլ միայն օգնել և անկեղծորեն ուրախանալ մյուսների նվաճումներով: Եվ դուք ձեռք կբերեք ավելի մեծ վաստակ ու բարի կարմա, քան նույնիսկ այն դեպքում, եթե ձեր բոլոր ջանքերն ուղղեիք ձեր անձնական թերությունների դեմ պայքարին: Կարողացե՛ք ուրախանալ ուրիշ մարդկանց նվաճումներով և հիանալ դրանցով:
Աստվածամայր
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն