четверг, 12 ноября 2020 г.

ԱՆՀԵԹԵԹ ԻՆՔՆԱՐԴԱՐԱՑՈՒՄ

 

Հայ ազգն իր բազմահազարամյա պատմության ընթացքում հաճախ ունեցել է դավաճաններ, որոնք շահադիտական կամ իշխանատենչ շարժառիթներով դավաճանել են թագավորին, նախարարին, բանակին, զորախմբին, դավանանքին, ազգային արժեհամակարգին. միով բանիվ՝ հայ ազգին:
Պատերազմական իրավիճակներում հաճախ ունեցել ենք նաև դասալիքներ, որոնք կա՛մ պատժվել են, կա՛մ ճարպիկ հնարքներով խուսափել պատժից:
Այս վերջին հայրենական պատերազմի գլխավոր հրամանատարներից մեկը՝ Արցախի «նախագահ» Արայիկ Հարությունյանը, փորձելով մի խումբ մարդկանց ակնհայտ դավաճանական վարքագիծը մեղմորեն «ծածկադմփոց» անել, չտեսնված ու չլսված նոր հասկացություն է մտցնում՝ ազգովի ենք դավաճանել...
Հարց է ծագում՝ ազգովի ու՞մ կամ ինչի՞ն ենք դավաճանել:
Ազգովի հնարավոր է դավաճանել միայն Աստծուն, ինչը մեր պատմության մեջ տեղի է ունեցել, օրինակ, 1700 տարի առաջ, երբ Գրիգոր Պարթևի դրդմամբ և հայոց թագավոր Տրդատի առաջնորդությամբ ավերեցինք Հայր Արամազդի և Մայր Անահիտի վեհաշուք ու հինավուրց տաճարներն ու սրբավայրերը:
Ինչպես ընդունված է ասել՝ «մինչև հիմա դրա քաշվածն ենք», այդ ահավոր ազգովի դավանափոխության կամ դավաճանության հետևանքների կրողները:
Այսօրվա մեր թշնամին անխնա ոչնչացնում կամ պղծում է մեր նոր դավանանքի տաճարներն ու կոթողները: Եթե մենք ժամանակին ինքներս ենք հենց մեր նկատմամբ արել, ապա իրենք հիմա կանեն ու կանեն:
Կանեն ու կմնան անպատիժ, ինչպես որ հավանաբար անպատիժ կմնան մեր ազգի այսօրվա դավաճանները՝ այն վայ-իշխանավորներն ու գեներալները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կազմակերպել ազգի ողջ ներուժը, կանխել հնարավոր դասալքությունները և գլխովին ջախջախել թշնամուն. ավա՜ղ, կեսից հետ կանգնեցին ու դա չարեցին: Մինչդեռ այնքա՜ն մոտ էինք դրան...
Ռուսահպատակ իշխանության կռիվ, նյութապաշտություն...
Խաչիկ-Ապեր
12.11.2020թ.