четверг, 30 августа 2012 г.

Հեյրախան Բաբաջիի վերջին Ուղերձը՝ հայերեն

Ձեր գիտակցությունն ու զանազանելու ձեր կարողությունը
հնարավորություն կտան շարունակելու էվոլյուցիան

23 հունիսի, 2012 թ.

ԵՍ ԵՄ Բաբաջին:
Այս օրով ես եկել եմ, որ նորացնեմ մեր հաղորդակցությունն ու մեր զրույցները, որոնք մենք վարում ենք այս դեսպանորդի միջոցով:
Այսօր ես շատ բան կուզենայի ձեզ ասել: Եվ մեր զրույցը կշոշափի ամենագլխավոր թեմաները՝ հավերժական թեմաներ, որոնք իրենց հրատապությունը չեն կորցնում մարդկային էվոլյուցիայի միլիոնավոր տարիների ընթացքում:
Ամեն ինչ անցողիկ է: Անցողիկ են ձեր մարմնավորումները: Նույնիսկ ձեր մոլորա՛կը կդադարի գոյություն ունենալ, երբ կավարտի իր առաքելությունը:
Այժմ ես անմիջականորեն կանցնեմ մեր այսօրվա զրույցի թեմային: Ձեզ հայտնի է, որ այժմ Երկրի վրա տեղի է ունենում բոլորաշրջանների հերթափոխություն: Իսկ ամեն մի նոր բոլորաշրջան բերում է իր էներգիաները, որոնք կոչված են շտկումներ ու ճշգրտումներ մտցնելու Երկրի մարդկության էվոլյուցիայում:
Այժմ գալիս է մի բոլորաշրջան, երբ դուք պետք է ձեր գիտակցությունն անցողիկից շրջեք դեպի հավերժականի կողմը: Դա հեշտ չի լինի անելը, բայց՝ ստիպված կլինեք: Եվ այն ժամանակ, երբ ես մարմնավորման մեջ էի, գործադրում էի իմ բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհի բոլոր ծայրերից ինձ մոտ եկած մարդիկ կորցնեն իրենց հետաքրքրությունն արտաքին դրսևորումների նկատմամբ և իրենց ողջ էությամբ մղվեն դեպի անանց աշխարհը: Դեպի այն աշխարհը, որը տեսանելի չէ և չի ընկալվում մարդկային զգայարաններով, սակայն երբ հոգին ձեռք է բերում որոշակի որակներ, այդ աշխարհը զգալի է դառնում և ձեզ՝ ձեր ողջ էությունը, դեպի իրեն է քաշում, որովհետև դուք ինտուիտիվ կերպով զգում եք, որ դա հենց այն է, դեպի ուր պետք է մղվեք:
 Ձեր գիտակցության վիճակով է որոշվում այն ամենը, ինչ ձեզ հետ տեղի է ունենում ձեր կյանքում: Եվ ոչ միայն այս կյանքում տեղի ունեցածը, այլ նաև այն ամենը, ինչ ձեզ հետ կկատարվի ապագայում՝ ձեր հաջորդ կյանքերի ընթացքում: Ուստիև մենք գալիս և ձեզ հետ զրույց ենք վարում, որպեսզի դուք կարողանաք փոխել ձեր գիտակցությունը, շրջել այն դեպի Աստվածային Ճշմարտությունը՝ Աստվածային իրականությունը:
Բացատրելը դժվար է, բայց կարելի է զգալ Աստվածային աշխարհի հետ համահունչ լինելը: Առավոտյան աղջամուղջի խաղաղ ժամերին կամ մայրամուտից հետո ինձ հաջողվում էր առավոտվա և երեկոյի սպասավորության ծեսերի ընթացքում ներկաներին փոխանցել այդ վիճակը: Բոլոր ներկաների վրա ես այն տարածում էի իմ ներսից: Եվ այն բանից հետո, երբ մարդը գոնե մեկ անգամ զգում էր Աստվածային աշխարհի հետ համահնչունության վիճակ, դրանով իսկ ձեռք էր բերում Աստծո հետ հաղորդակցվելու անձնական փորձ, որը մինչև իր այդ կյանքի ավարտն այլևս չեր լքում նրան: Կարող ես մարդուն հեշտորեն համոզել, որ ոչ մի Աստված էլ չկա, բայց եթե Աստվածայինի զգացողությունը գոնե մեկ անգամ հպվել է նրա սրտին, նա երբեք չի հավատա քեզ:
Ուստի, այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է՝ Աստվածայինի հետ հաղորդակցվելու սեփական միստիկական փորձ ունենալն է: Այնժամ պատրանքային աշխարհի ոչ մի հաճույք կամ խաղալիք այլևս չի գրավի ձեր ուշադրությունը: Պատրանքի ամբողջ բազմազանությունը կխամրի հոգևոր աշխարհի այն հարստությունների կողքին, որոնք դուք պետք է ձեռք բերեք:
Ուրիշ մարդկանց պատմածներին դժվար է հավատալ, բայց երբ մարդ ինքն առնում է հավերժական աշխարհի շնչառությունը, երբ նա հպվում է հավերժությանը, ապա դրանից հետո պատրանքային աշխարհի ոչ մի գայթակղություն այլևս չի գրավի նրա ուշադրությունը:
Ուստիև ես պնդում եմ, որ ձեզ անհրաժեշտ է սեփական միստիկական փորձ ունենալ:
Այսօր մենք կանդրադառնանք այն հարցին, թե ինչպես ճանաչել, թե Լինելիության ո՛ր ոլորտին է պատկանում ձեր միստիկական փորձը, որն ունեցել եք: Աներևույթ աշխարհում բազմաթիվ շերտեր կան: Եվ դրանց մեջ կան այնպիսինները, որոնք Աստվածային չեն: Այդ պաճառով, դեպի Աստված մղվող մարդը ոչ միշտ է կարողանում զանազանել և զգալ աներևույթ աշխարհի տարբեր ոլորտների միջև եղած տարբերությունները:
Երբ ես իմ աշակերտներին հնարավորություն էի ընձեռում զգալու Աստվածային աշխարհը, վարվում էի հնարավորինս զգույշ և նրբանկատորեն: Սակայն կան այնպիսինները, որոնք մոռացել են Աստծուն, բայց չեն կորցրել աստեղային աշխարհի և նրա կենվորների հետ ձեռնածություններ անելու իրենց կարողությունը: Նման մարդիկ կարող են ձեռնածություն անել նաև Աստծուն փնտրող մարդկանց հետ՝ նրանց ընդգրկելով իրենց խմբակներում և հաղորդակից դարձնելով իրենց ծեսերին:
Ուստի ես ուզում եմ նախազգուշացնել ձեզ: Պատրանքի նրբացմանը զուգընթաց՝ ավելի ու ավելի դժվար է դառնում առանձնացնելն այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն ամբողջովին նվիրել են Աստծուն ծառայելուն՝ այն մարդկանցից, ովքեր աստծուն ծառայելը պարզապես իրենց մասնագիտությունն են դարձնում:
Զգացե՛ք Աստծուն ծառայողների և կուռքերին ծառայողների միջև եղած տարբերությունը:
Միայն ձեր Բարձրագույն Եսը, երբեմն ձեր ներզգացողությունը (ինտուիցիան) կարող են կատարել այդ նրբագույն զանազանումը: Եվ հատկապես այնժամ, երբ բոլոր ծեսերից ու արտաքին բնորոշիչներից անդին կկարողանաք  Աստծո ճշմարիտ ծառաներին զանազանել սեփական էգոյին ծառայողներից, պատրաստ կլինեք հրաժեշտ տալու ձեր աշխարհի պատրանքին և բարձրանալու դեպի Լինելիության ավելի բարձր ոլորտները:
Հիմա եկել է այնպիսի ժամանակ, երբ շատերը կխոսեն Աստծո հետ: Հազվագյուտ կլինեն այնպիսինները, որոնք կհանդգնեն մերժել Աստծուն: Սակայն աստված ասելով ամեն ոք այլ բան կհասկանա: Ձեր խնդիրն է՝ այնպես զարգացնել ու մարզել ձեր հոգևոր մկանները, որ արտաքին ցանկացած հանգամանքների առկայության դեպքում կարողանաք իրականացնել ձեր զանազանումը:
Արտաքին աշխարհի ունայնությունը պետք է նահանջի: Ժամանակի ընթացքում դուք կզգաք արտաքին ունայնի և ներքին անդորրի միջև եղած տարբերությունը: Եվ նախապատվությունը կտաք անդորրի ու ներդաշնակության ներքին զգացողությանը:
Ունայնը կլքի ձեր աշխարհը: Այնժամ դուք կկարողանաք հաղորդակցվել Աստվածային աշխարհի հետ: Ամենայն անցողիկ բան ժամանակի ընթացքում կլքի ձեր աշխարհը: Բայց դա կլինի ոչ ավելի վաղ, քան դուք կսովորեք զանազանել ճշմարիտ Աստվածային աշխարհը պատրանքային աշխարհից:
Ձեր գիտակցությունն ու զանազանելու ձեր կարողությունը հնարավորություն կտան շարունակելու էվոլյուցիան:
Ձեզ կվիճակվի ձեր գիտակցության մեջ հաղթահարել նրբին շատ շերտեր, մինչև որ կարողանաք ամուր մնալ գիտակցության Աստվածային վիճակի ժայռի վրա:
Իսկ մինչ այդ՝ դուք կընկնեք ու վեր կբարձրանաք, փորձ ձեռք կբերեք և սխալներ կգործեք:
Եվ կարևոր չէ, թե քանի անգամ կսխալվեք, այլ կարևոր է այն, որ վերադառնաք Աստծո մոտ՝ ձեր Տուն:

ԵՍ ԵՄ Բաբաջին՝ ձեր նկատմամբ սիրով լի

Տատյանա Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

среда, 29 августа 2012 г.

Բաց նամակ Հրանուշ Հակոբյանին

Մեծարգո նախարար Հրանուշ Հակոբյան,

Տարիներ առաջ, երբ ես դեռ 8-րդ դասարանում սովորող աշակերտ էի, իսկ Դուք՝ ՀԼԿԵՄ ճանաչված ակտիվիստուհի, ինչ-որ առիթով հայտնվեցիք մեր դպրոցում, դրվատանքի խոսքեր ասացիք իմ հասցեին և մեծ ապագա կանխագուշակեցիք ինձ համար: Եվ այսօր, երբ Դուք զբաղեցնում եք ՀՀ Սփյուռքի հետ կապերի նախարարի բարձր աթոռը, կարելի է ասել, որ Ձեր մարգարեությունը «դե ֆակտո» իրականացել է: Ես այսօր բանաստեղծությունների 9 ժողովածուի հեղինակ եմ, ռուսերենից և անգլերենից թարգմանել եմ բազմաթիվ բանաստեղծների և փիլիսոփաների արժեքավոր գործեր և հրատարակել դրանց մեծ մասը, հորինել եմ մի շարք հոգևոր ու աշխարհիկ երգեր, որոնք ձայնապնակի տեսքով հայտնի են դարձել և լսվում են արտասահմանյան շատ երկրներում, գիտական իմ բնագավառում ունեմ մի շարք գյուտեր, որոնցից մեկը վերաբերում է բնության նոր երևույթի և գիտական շրջանակներում կոչվել է իմ անունով: Սակայն Դուք այդ ամենի մասին բոլորովին չեք լսել և հավանաբար ցանկություն էլ չունեք լսելու, քանի որ Ձեր ներկայիս դիրքն ամբողջովին մթագնել է Ձեր տեսադաշտն ու լսողությունը: Դեռ ավելին՝ այսօր Դուք ի պաշտոնե ասում եք մի բան և անում դրա ճիշտ հակառակը: Օրինակ՝ Դուք ասում եք, որ մեր հարազատ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում և չի խնայելու, որպեսզի աշխարհասփյուռ հայերը հնարավորություն ունենան գալ Հայրենիք և իրենց կարողություններն ու ունակություններն ի նպաստ դնեն Հայաստանի Հանրապետության բարգավաճմանն ու առաջընթացին, բայց և միաժամանակ բոլորովին չեք մտահոգվում և ոչինչ չեք ձեռնարկում, որպեսզի մեր մեծագույն և աշխարհահռչակ մտավորականներից մեկը՝ ազգագետ և էաբան Ալեքսանդր Վարպետյանը, վերջապես դուրս գա անհիմն ու երկարատև վտարանդիության վիճակից և ստանա ՀՀ քաղաքացիություն:

Խոնարհաբար խնդրում եմ, որ  հայ հանրությանը բացատրեք Ձեր խոսքի և գործի այս անհամապատասխանության պատճառը:

ռադիոֆիզիկոս, բանաստեղծ,  թարգմանիչ և երգահան
Խաչիկ Մանասելյան

вторник, 28 августа 2012 г.

Դենիս Սոկոլով - «Երկնային հեքիաթ»

(«Ավետարանի կորսված էջերը» գրքից)

«Ես եւ իմ Հայրը մի ենք»:
«Ես իմ Հօր մէջ եմ,
եւ դուք՝ իմ մէջ, ու ես՝ ձեր մէջ»:
(Հ.10:30,14:20)

Հավերժ երիտասարդ օվկիանոսի վրա գլուխը հակած դարավոր ժայռի լայն մեջքին սիրում էին ապաստանել անձրևի կաթիլները: Դրանք շատ խելացի կաթիլներ էին և պատահաբար չէին նման տեղ ապաստարան ընտրել: Ժայռի քարակուռ մակերևույթը ոչ ոքի թույլ չէր տալիս թափանցել իր խորքը, և այդ պատճառով կաթիլները, առանց ներծծվելու վախի, երկար գոյատևում էին այնտեղ: Նրանք քամահրանքով էին նայում իրենց այն հարևաններին, որոնք աչքի առաջ հալվում էին՝ սուզվելով ավազի մեջ կամ ներծծվելով հողում: «Ինչու՞ եք այդ անպետք տեղերում հանգրվանում»- ասում էին նրանց խելացի կաթիլները: Իրենք հո լավ գիտեին, թե ինչ պետք է անել կյանքը երկարացնելու համար: Նույնիսկ փոքրիկ հովանոցներ ունեին, որոնցով պաշտպանվում էին արևի ճառագայթներից, նաև բուրավետ խոնավացուցիչով լի սրվակներ, որոնցով լրացնում էին իրենց պակասած խոնավությունը: Այնուհանդերձ ժամանակն առաջ էր ընթանում, և քամին ու արևն անում էին իրենց գործը. կաթիլները փոքրանում էին և ի վերջո անհետանում:
Բոլոր կաթիլները վախենում էին մահից և պաշտում անձրևը, որն իրենց ծնունդ էր տալիս: Երբ անձրև էր սկսվում, նրանք, իրար ընդհատելով և ուժգին շփշփալով, իրենց հավատարմությունն էին հայտնում անձրևին: Որոշներն այնպես անկեղծորեն էին հավատում, թե անձրևն ի վիճակի է իրենց նորից երկիր վերադարձնել, որ նույնիսկ փորձում էին հովանոցների ծալքերում պահել իրենց փրկարար սրվակները, հուսալով, որ դրանք կօգտագործեն նաև հաջորդ կյանքում: Կային նաև ուրիշ կաթիլներ, որոնք համարում էին, որ մահից հետո այնտեղ՝ երկնքում, կհայտնվեն թանկարժեք քարերից կերտված հրաշագեղ մի պալատում, որտեղ կդրվեն ոսկե սկուտեղների վրա ու կծածկվեն կախարդական բյուրեղյա զանգով, որպեսզի հավերժորեն պաշտպանված լինեն չորանալուց: Եվ ծիծաղում էին նրանց վրա, ովքեր իրենց վերադարձին էին հավատում՝ ասելով. «Մենք հո լա՜վ գիտենք, թե իրականում ինչն ինչպես է լինում»:
Այդպես երկար դարերով կաթիլները վիճում էին իրար հետ ու հաշտվում, մեռնում էին, և  նրանց փոխարինելու էին գալիս նորերը: Բայց մի անգամ անհավանական մի բան կատարվեց. մի կաթիլ ըմբոստացավ...
«Ինձ ձանձրացրե՜լ է ամբողջ օրերով հովանոցի տակ թաքնվելը: Ես այլևս չեմ ուզում դանդաղորեն մահանալ այս քարերի վրա», - հայտարարեց նա:
Եվ բոլորի աչքի առաջ սկզբում վեր ձգվեց, հետո, փոքրիկ թրթուրի նմանվելով, կամաց-կամաց սողաց դեպի ժայռի եզրը:
«Հե՜յ, այդ ու՞ր…» - զարմացած հարցրին մյուս կաթիլները:
«Ես այլևս չեմ ուզում օգտվել խոնավացուցիչներից՝ այն դեպքում, երբ ներքևում անսպառ խոնավությամբ օվկիանոս կա», - եղավ պատասխանը:
«Բայց օվկիանոսը շա՜տ մեծ է, այն կուլ կտա քեզ» - միաձայն բղավեցին բոլորը:
«Ո՛չ,- առարկեց կաթիլը,- ես լսել եմ, որ օվկիանոսը մեր մեծ եղբայրն է և, ինչպես մենք, իր ներսում ջուր է պարունակում: Ես չեմ հավատում, թե նա կարող է նեղացնել իր փոքրիկ քրոջը»:
«Խորհի՛ր, ո՜վ թշվառ, թե ինչ օրինակ ես տալիս մեր երիտասարդությանը», հակաճառեցին հարևանները: «Երանի՜ ընդհանրապես ծնված չլինեիր... Չէ՞-որ դու մեզնից մեկն էիր, ի՞նչ կատարվեց քեզ հետ... Ուշքի՛ արի»,- համոզում էին նրանք:
«Ի՞նչս եմ վտանգում և ի՞նչս եմ կորցնում այստեղ, բացի ծակ հովանոցից, հիմար սրվակից և մահվան հավերժական երկյուղից» - պատասխանեց ըմբոստացած կաթիլը և ժայռի կատարից նետվեց ներքև:
Սկզբում օվկիանոսի ջուրը նրան սառն ու մի փոքր աղի թվաց, բայց աստիճանաբար վարժվեց, հարմարվեց և սկսեց մեծ հաճույքով լողալ օվկիանոսի լայնարձակության մեջ: Կաթիլին դուր եկավ օվկիանոսում ապրելը. երբեք նա իրեն այդքան պաշտպանված չէր զգացել: Օվկիանոսը հոգ էր տանում նրան՝ ինչպես փոքրիկ երեխայի. բարի կախարդի պես ցույց էր տալիս նրան զարմանալի հրաշքներ և նրա առաջ բացում իր մեծ գաղտնիքները: Երբ կաթիլը քնով էր անցնում, օվկիանոսը նրա համար խաղաղ երգեր էր երգում և մեղմորեն օրորում իր ալիքներով: Գորովալից ծնողի պես պաշտպանում էր նրան արևից ու քամուց և հագեցնում խոնավությամբ:
Կաթիլը շուտով նկատեց, որ կորցնում է իր նախկին տեսքը և սկսում աճել՝ արագորեն մեծանալով իր չափսերով: Բայց դրանից նա բոլորովին վախ չէր զգում, այլ, հակառակը՝ ապրում էր աննկարագրելի հրճվանք: Նա սկսեց իր ներսում զգալ օվկիանոսի մեծ ուժը, որը րոպե առ րոպե կարծես հրաշքով ներհոսում էր իր մեջ: Աստիճանաբար կաթիլն ավելի ու ավելի էր մեծանում, իսկ օվկիանոսը՝ փոքրանում: Եվ վերջապես եկավ մի օր, երբ օվկիանոսը լրիվ անհետացավ: Կաթիլը զննեց չորսկողմը, բայց չկարողացավ գտնել իր հին ընկերոջը: Մի պահ նրան թախիծ համակեց ու թեթև երկյուղ, որ մենակ է մնացել:
«Օվկիանո՜ս, օվկիանո՜ս, որտե՞ղ ես»,- կանչեց նա:
«Մի՛ վախեցիր, այստեղ եմ,- պատասխանեց օվկիանոսը,- Ես ոչ մի տեղ չեմ գնացել, պարզապես հիմա ես ու դու մեկ ենք. դու էլ ես օվկիանոս դարձել»:
Կաթիլն ուշադիր նայեց և հասկացավ, որ օվկիանոսը ճիշտ է ասում: «Ինչպե՞ս ես ինքս գլխի չընկա» - զարմացած բացականչեց նա և կյանքում առաջին անգամ ժպտաց արևին:
«Նշանակում է՝ ես հիմա ոչնչից չպետք է վախենամ և, ինչպես օվկիանոսը, կապրեմ հավերժ: Ինձ այլևս չի վիճակվի կրկին ծնվել և մեռնել: Ի՜նչ լավ է... Ի՜նչ հրաշալի բան է կյանքը...» - մտածեց կաթիլը և ծիծաղեց երջանիկ ու անհոգ: Դրանից ջրի երեսին թեթև ալիքներ առաջացան:
«Արի շուտափույթ փոթորիկ անենք, – բացականչեց նա: – Թող բոլորը լսեն, որ մենք կանք: Թող բոլորն իմանան, թե ի՜նչ հրաշալի բան է օվկիանոս լինելը...»:

понедельник, 27 августа 2012 г.

О противодействии сил тьмы


Урусвати[1] знает, что каждый добрый деятель подвергается нападениям сил темных. Один такой деятель воскликнул: «Мне кажется, что становлюсь центром хаотического водоворота!» Слова эти не были лишены основания.
Можно напомнить некоторые химические опыты, когда капля сильного вещества производила видимость водоворота и являлась как бы центром всей массы, совершенно не равноценной по своему значению. Но это будет лишь кратким состоянием, скоро ценная капля распространится и улучшит всю массу.
Совершенно то же происходит и в человеческих отношениях. Массы бросаются на высокую индивидуальность и образуют своего рода водоворот, но придет час, когда влияние личности превозможет хаос, и получится благодетельное влияние на широкие массы. Можно часто сопоставлять человеческие отношения с химическими реакциями, и выводы будут весьма убедительны.
Часто люди впадают в отчаяние от гонений несправедливостей, пусть они поймут, что их присутствие возмутило хаос. Сильный деятель поймет, что лучше оказаться возмутителем хаоса, нежели сделаться частью этой массы непроявленной. На жизненных примерах всех веков можно указать на многие столкновения хаоса с великими индивидуальностями, и можно наблюдать, какое высокое влияние оставляли эти труженики на массы.
Мыслитель постоянно напоминал, что ярость хаоса есть высшее признание деятеля.
Надземное. Братство, ч. 2, п. 240.


Никогда не следует зазывать людей на свой двор. Даже большие Учителя переполняли чашу обращения, опасаясь, что Учение останется непереданным. Между тем, каждое Учение напитывает пространство и дает эманации, которые проходят неожиданными путями.
Видим, как многое широко оповещенное тонуло в первой волне смятения. Но удивительно наблюдать, как восходит невидимый посев. Сколько раз осмеянная книга была выброшена, чтоб достичь правильного внимания. Также сожжение сочинений способствовало их укреплению. Не гонения, но признания следует остерегаться. Нужно твердить это, ибо люди проникнуты вниманием к толпе и не понимают всю бесполезность случайного общества.
Умение скупо, но мудро раздать слова Учения принадлежит йогу. Дать всем все – значит сделать все пространство несчастным. Пусть немногие, но твердые стволы образуют будущий лес, но мелкий кустарник поедает друг друга и является зарождением вредных существ. На каждом проявлении природы можете изучать пути роста высших организмов. Зарождение и воплощение мысли называем высшими организмами. Урывки мысли, конечно, ничто, но мысль непрерывная и точная может быть столбом Учения.
Агни Йога*, п. 231.


Можно заметить, что особо большие потрясения иногда гораздо меньше разрушают организм, нежели малые. Причина в том, что при больших потрясениях начинает особенно действовать психическая энергия, являя мощную защиту. При малых потрясениях и защита не будет сильна. Когда говорю – «нагружайте Меня сильней, когда иду в Сад Прекрасный», то это не будет только поэтическим образом, но практическим указанием. Давно сказано, что в больших потрясениях дух крепнет и сознание очищается. Но в таких процессах главным фактором будет всеначальная энергия. Потому не будем огорчаться, если она чем-то приводится в действие. Гораздо хуже, когда нечто маленькое подтачивает организм и спасительная сила бездействует. Такое положение надо осознать, иначе люди начнут стремиться к малому и удовольствуются ничтожным. Запас психической энергии должен быть пополняем. Без нагнетения она не получит Высшую Помощь. Даже такая энигматическая пословица – «чем хуже, тем лучше», имеет некоторое основание.
Поразительно наблюдать, как утеснения и гонения умножают силы. Можно удивляться, откуда люди черпают силы сносить и противостоять поношениям. Та же спасительная энергия, которая очищает сознание, она же создает и оборону. Полюбим же ее и не отгоним легкомысленно. Люди молятся о защите и сами разрушают лучший дар.
Братство, ч. 1. п. 240.


Йог ценит гонения земные, выпадающие на его пути. Каждое такое претерпевание называется путь ускоренный. Не могут произойти обострения чувств без преодолевания препятствий. Потому не будем презирать все пути ускоряющие.
Братство  ч. 1, п. 397.


Урусвати, можешь ли назвать хотя бы одну Сестру Братства, хотя бы одного Брата, кто не подвергался мучениям и гонениям в земной жизни? Поистине нельзя назвать таких, каждый подвиг связан с гонениями. Поединок с тьмою неизбежен, и волны хаоса должны захлестывать смелого борца. Но и такие пробные камни только содействуют непобедимости духа. Были и сожженные, были распятые, были обезглавленные, были удушенные, были зверски убитые, явлены проданные в рабство, и оправданные, и заключенные в темницы, – словом, все муки претерпели, чтобы испытать свою крепость.
Нельзя думать, что расширенное сознание дается без битвы. Каждый желающий сослужить с Нами знает, что ему придется выдержать натиски тьмы. На словах все к тому готовы, но на деле каждый или почти каждый желает по возможности уклониться. Не подумает он, что каждый такой уклон есть удлинение пути.
Земные блага очевидны, но невидимы в облаках Миры Наздемные. Каждый опыт приближения к Тонкому Миру может облегчить представление о Беспредельности. Даже обычные люди бывают видимы во снах одновременно в разных частях света. Нет ничего невозможного, что тонкое тело может одновременно появляться на дальних расстояниях. Изучение свойств человека дает направление расширения сознания. Люди естественно примкнут к Нашему берегу. Не нужны будут прежние лодки. Пусть Сантана отнесет их к новым путникам, ждущим на том берегу.
Много ждущих, пусть они прежде всего услышат о трудностях пути. Пусть они ясно представят себе битву с тьмою. Пусть они не мечтают избежать ее. Путь к радости не может быть легок.
Радость будет. О радости скажем, но теперь предстанем во всем доспехе духа.
Надземное. Братство, ч. 2, п. 14.


Урусвати знает, что в Хрониках древних Мистических Братств повествуется о многих препятствиях, которые встречались на пути посвященных. Из этих записей можно видеть, что Братства были очень осведомлены в законах Бытия. Учителя таких Братств предупреждали вступающих о неизбежности нападений сил тьмы. Явление ужасов не должно было смущать Братьев, наоборот, они знали, что по мере восхождения нападения становились сильнее.
Много советов было преподано, как избежать смущения и сомнения. Даже существовал торжественный гимн, который надлежало петь во время особых гонений. Радость должна была выражаться, когда несправедливость обрушивалась на Братьев. Также указывалось, какое сочувствие должно окружать теснимых, их должно было приветствовать, как получающих почетные знаки…
Надземное. Братство, ч. 2, п. 562.


Урусвати знает, как иногда одно слово может извратить целую космогоническую теорию. Философ говорил, чтобы устыдить сограждан: «Вы должны чувствовать, что Земля является как бы средоточием Вселенной, тогда вы осознаете весь долг и всю ответственность, лежащие на человеке». Но последователи выпустили одно малое слово, и получилось совершенно иное мировоззрение.
Можно привести много примеров, когда люди извращали смысл Учения, ибо в разных наречиях слова имели различное значение. Но наречий было много, иногда соседние роды употребляли свои выражения. Кроме того, были так называемые священные языки, которыми пользовались жрецы и иерофанты. Но отдельные слова проникали в народ и употреблялись без смысла. Впрочем, во всех веках происходила ломка языков.
Не будем чрезмерно оправдывать недостойные поступки лишь недоразумением или разноязычием. К сожалению, постыдные действия имели в основании злую волю и зависть. Проследим, за что были преследуемы лучшие люди всех народов. Можно усмотреть, что ложные обвинения были почти одинаковы и поражали своим неправдоподобием. Сравним, за что изгоняли Пифагора, Анаксагора, Сократа, Платона и других лучших людей, почти те же обвинения бросались им. Но в следующие века последовало признание, как бы и не было поношения! Можно сказать, что такие высокие деятели не умещались в людском сознании, и меч палача готов был снизить слишком высокую голову. Перикл был снова призван, когда люди довели его до слабоумия. Лишь в таком состоянии сограждане могли признать его равным себе.
Следует написать книгу о причинах гонения на великих людей. Только сопоставлением причин можно выявить путь злой воли. Советую, пусть кто-нибудь составит такую книгу. Можно будет установить, что преследования Конфуция или Сенеки походили по внутреннему смыслу. Наша память хранит много таких событий. Наши Братья и Сёстры не однажды прошли через гонения. Можно назвать и Жанну д’Арк, и Аспазию, и целый ряд славных тружениц разных веков. Мы не сожалеем о таких испытаниях, но бывают нужные раздумия, ибо при каждом гонении затрудняется спешный план, но и это Мы обращаем на пользу.
Мыслитель говорил: «Не пойму – гоните меня или подгоняете?»
Надземное. Братство ч. 2. п. 222.


Великое Служение повсюду вызывает много недоумения. Обычно люди представляют его в виде чего-то недосягаемого. Они надеются, что ответственность за такое Служение их минует. Но оглянемся на некоторых великих Служителей. Посмотрим, были ли Они недоступными сверхлюдьми? Пифагор и Платон, и Бёмэ, и Парацельс, и Томас Воган были людьми, несшими свои светильники среди собратьев, среди жизни под градом непонимания и поношения. Каждый мог приблизиться к ним, но лишь немногие умели под ликом земным усмотреть надземное сияние. Можно назвать великих Служителей Востока и Запада, и Севера, и Юга. Можно прочесть их жизнеописания, но везде мы почуем, что надземное сияние проявляется лишь в веках. Нужно из действительности поучаться.
Не сопричислим себя к хулителям Платона и гонителям Конфуция. Они были гонимы теми гражданами, которые считались украшением страны. Так Мир поднимал руку против Служителей великих. Поверьте, что Братство, образованное Пифагором, являлось опасным в глазах городской стражи. Парацельс был мишенью для насмешек и недоброжелательства. Томас Воган** оказался отверженным, и мало кто желал встречаться с ним – так проявлялись законы тьмы. Ведь и там свои законы. Очень наблюдают за опасным великим Служением. Приложим бывшие примеры ко всем дням.
Братство, ч. 1, п. 175.

Не смущайтесь видом демонов. Жалость к ним острее меча огненного. Можно отклонить самое дерзкое нападение жалостью. Не может зверь вынести взор жалости, но нападает, когда чует трепет страха. Истинно, страх есть зло. Но ничтожно зло в природе своей, ибо оно есть невежество. Уже нередко могли убедиться, что выдумки зла невежественны. Так запаситесь сундуком жалости. 
Мир Огненный, ч. 1, п. 608.

Цитаты подобрал Олег Александрович


[1] Урусвати անվան ծագումնաբանական հիմքը Արուսյակն է, որ իր իմաստով ցայգաստղ է նշանակում: Լույսի Հավերժական Հիերարխիայի (ԼՀՀ) Վեհապետները «Կենդանի Էթիկա»-ի գրքաշարում այդ անունով դիմում են Ելենա Ռերիխին, որը գրի է առել այդ գրքերը (Խ.Մ.)

* Агни Йога բառակապակցությունը հայը կարող է ընկալել որպես Վահագնի Ոգի կամ Հոգի և երկու դեպքում էլ սխալված չի լինի (Խ.Մ.)

**Thomas Vaughan /1612/1622/ – 1666/: Նրա «Բաց դուռ» վերնագրով տրակտատը եղել է Իսահակ Նյուտոնի սեղանի գիրքը, որի էջերի վրա հանրահռչակ ֆիզիկոսը բազմաթիվ գրառումներ է արել: Երևի միայն այդ է պատճառը, որ տրակտատի այդ օրինակն այժմ սրբորեն պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում (Խ.Մ.):

пятница, 24 августа 2012 г.

"Իմ մահվան մասին լուրը մի փոքր չափազանցված է..."

Այսօր երեկոյան ինձ համար բերեցին "Հայկական ժամանակ" թերթի համարներից մեկը, որում համահեղինակների խմբի մի վերլուծական հոդված կար օգոստոսի 21-ին հրապարակված Հռչակագրի և այդ հրապարակման հեղինակի մասին: Միանգամից ասեմ, որ հոդվածը խիստ հակասական ու խառնիխուռն բնույթէ կրում: Այսպես՝ հեղինակներից մեկը ցնծում է, մյուսները՝ ողբում. մեկը՝ ծիծաղում է, մյուսները՝ լացում. մեկը՝ գովում է, մյուսները՝ փնովում. մեկը՝ արդարացնում է, մյուսները՝ դատափետում և այլն: Թեև հեղինակներից միայն մեկն է շատ կարդացած ու գիտուն, բայց առանց մյուսների միջամտության և դրամական կողմն ապահովելու՝ հոդվածը տպելու գործը դժվար թե գլուխ գար: Առաջինն իր ստորագրությունը դրել է հոդվածի ամենավերջում, իսկ մյուսները՝ հոդվածի միջնամասի վերջում` գովազդի տեսքով, որով բարեհոգաբար տեղյակ են պահում ընթերցողներին, որ ազատ ժամանակ իրենք զբաղվում են նաև գերեզմանների շինարարության ու կառուցապատման գործերով: Անչա՜փ շնորհակալ եմ «բարի» ծառայություն մատուցելու պատրաստակամության համար, բայց իմ մահվան մասին լուրը, որն ինչ-որ հետարդիական փիլիսոփաներից ստացած տեղեկություններին հղում անելով տարածում են համահեղինակները, մեղմ ասած՝ մի փոքր չափազանցված է...

Վերջում ի սրտե ուզում եմ հուսալ, որ համահեղինակները կկարողանան ընդհանուր հայտարարի գալ, եթե ամեն առավոտ աղջամուղջին ոչ թե միայն շատ գիտուն ու կարդացած Հրանտ Տեր-Աբրահամյանը ակնդետ հետևի Սիրիուսի ծագմանը, այլ բոլորն իրար հետ, միաժամանակ:

Հարգանքներս՝ բոլորիդ միաժամանակ...

Հ.Գ.  "Բայղուշություն" մի՛ արեք, մեղք եք. հետո ո՞ր ծակն եք կոխելու ձեր թերթի այդ համարը, երբ ՀԱՅԱ արդեն կայացած լինի: Թե՞ պայքարելու եք, որ հանկարծ չկայանա հայ ազգի նվիրական երազանքներից մերձավորագույնը: Կներեք, բայց արդեն ուշ է. գնացքն արդեն շարժվել է և առաջ է ընթանում գլխապտույտ արագությամբ: Աչք ունեցողը կտեսնի:


четверг, 23 августа 2012 г.

Էլ Մորիա - «Դուք պետք է գործեք, գործեք և էլի գործեք»



ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ իմ դեսպանորդի միջոցով եկածս:
Հանգամանքների բերումով՝ այսօր ես ստիպված եմ կարճ ուղերձ-խրատ տալ: Ընկալե'ք այն ամենայն ուշադրությամբ ու լրջությամբ:
Շարադրանքի սեղմությունը նպաստում է դյուրահասությանը:
Հրատապությունն ստեղծում է անհրաժեշտ լարվածություն:
Տարածությունը լարված է: Հոսանքներն՝ ուժեղացված:
Լուրերը մեր աշխարհից ժամանակին են տրվում:
Եղե'ք զգոն: Պատրաստվեցե'ք գործողությունների:
Երկրային գործերի ընդհանուր անդորրը խաբուսիկ է: Սպասվում են փոփոխություններ, սպասվում են իրադարձություններ, որոնք կտպավորվեն իրենց թվացյալ դրամատիկությամբ ու անելանելիությամբ:
Սակայն՝ վերացնում ենք անպետքն ու իր դարն ապրածը: Հոգում ենք նորի ու առաջավորի մասին:
Նրանք, ովքեր մեզ հետ են իրենց մղումներով ու իրենց ծառայությամբ, անհանգստանալու բան չունեն: Նրանք, ովքեր լկտիաբար են վերաբերվում Աստվածային մտահղացմանը և իրենց համարում են Աստված, իրենց տեղը կդրվեն:
Չեմ ուզում ահաբեկել իմ ուղերձով: Ամեն ոք ստանում է այն, ինչին արժանի է, և յուրաքանչյուրը գիտե իր սրտում, թե որքանով են իր գործողությունները համապատասխանում Բարձրագույն Օրենքին:
Կա խիզախում Լույսի, երբ սպասավորներն իրենց ողջ էներգիան ուղղում են Ընդհանուր Բարօրությանը, Բարուն:
Կա խավար խիզախում, երբ անհատը մարտահրավեր է նետում Լույսի ուժերին և անմիջապես չպատժվելու հանգամանքն ընկալում որպես լուսավոր ուժերի անզորություն իր լկտիության հանդեպ:
Անկախ այն բանից, թե նման հայհոյախոսները որևէ կրոնի շրջանակներում են, թե գերադասում են իրենց մութ գործերն անել աշխարհիկ կառավարիչների ստվերում՝ նրանց ժամկետը սպառված է, և մոտենում է նրանց վարձահատույց լինելու ժամանակը:
Հրեշտակները խստորեն գրառում են բոլոր հայհոյախոսություններն ու բոլոր անաստված գործերը: Այլ ուղի ընտրելու հնարավորությունը միշտ էլ առկա է: Միշտ հնարավորություն կա զղջալու և հազանդորեն կրելու հասանելիք պատիժը:
Ամեն անգամ խոսում ենք, և ամեն անգամ չեն հավատում, որ իրենց կվերաբերվի: Մարդկային հիշողությունը կարճ է: Եվ, երբ գալիս է հաշիվը փակելու ժամանակը, զարմանում են. «Միթե՞ այդքան պարտքեր ունենք»:
Ըստ այդմ, նախքան պարտք անելը՝ մտածե'ք: Ժամանակը հոսում է անընդհատ ու անողոք: Աստվածային Էներգիայի հոսքն անկասելի է: Հնարավոր չէ կանգնեցնել և ժամանակը:
Ուստի լինելիության յուրաքանչյուր պահի մտորե'ք ձեր ուշադրության ուղղության մասին: Ուր ուղղված է ձեր ուշադրությունը, այնտեղ էլ հոսում է ձեր էներգիան: Եվ եթե դուք մի պահ կանգ առնեք և անկողմնակալ կերպով խորհրդածեք, թե ինչի մասին էիք մտածում օրվա ընթացքում, ապա սարսափը կպատի ձեզ: Ձեր ուշադրության 90 տոկոսը դուք բևեռել էիք բաների, որոնք նույնիսկ արժանի չեն ձեր մեն մի հայացքին:
Մտքերի և հույզերի նկատմամբ հսկողությունն այժմ ելում է առաջին պլան:
Հնար չկա հետաձգելու հատուցումը: Ձեր արարքների կարմայի վերադարձի ժամկետը կարճացված է: Դեռ ձեր մութ գործը չհասցրած անել՝ կստանաք հատուցումը: Եվ հարկ չի լինի որևէ մեկին հարց ուղղել. «Ինչի՞ համար, Տե'ր Աստված»:
Աշխարհի դաժան պայմանները ստիպում են թույլ տալ կոշտ և արագ պատասխան գործողություններ:
Ավարտվե'լ է երեխայության ժամանակաշրջանը: Եվ չի լինի արդեն այն հոգատար մայրիկը, որ իր վրա վերցնի ձեր հոգսի բեռը:
Արդեն հասուն եք, և հարկ կլինի պատասխան տալ ամեն մի արարքի, ամեն մտքի և գիտակցության մեջ թույլ տրված ամեն ինչի համար, ինչը չի համապատասխանում Աստծո Կամքին:
Նախքան նոր շինարարություն սկսելն անհրաժեշտ է մաքրել տարածքն ու շինհրապարակը:
Ա'յդ է հիմա մեր հոգսը, և այդտե'ղ ենք ջանքեր գործադրում: Տեսե'ք, զգո'ն եղեք, հանկարծ Աստվածային ավելի տակ չհայտնվեք...
Նախազգուշացնում եմ, որովհետև այս օրերին շատ բան ձեզնից է կախված: Նշանակություն ունի ոչ միայն ձեր վաստակը, այլ նաև երկկողմանի ջանքերի հարաբերակցությունը: Սպասելու ժամանակ չկա, երբ կարման փոխակերպության մեջ է: Ներկա Ժամանակի առանձնահատկությունն այն ամենի արագ վերադարձն է, ինչը կուտակված է: Չեք հասցնի աղոթք սկսել, արդեն կստեղծվի ձեր արագ արձագանքը պահանջող իրադրություն:
Միշտ հիշե'ք. դուք թեստեր եք անցնում և կարմա եք բեռնաթափում՝ անկախ այն բանից, որ անսպասելի իրադրության մեջ կարող եք և դրսևորել ոչ ճիշտ արձագանք: Դուք բեռնաթափում եք կարման և թեստեր եք անցնում, երբ ճիշտ դասեր եք քաղում այն իրադրությունից, որի հետ կյանքում բախվում եք:
Ես հետևում եմ իմ բոլոր խնամարկյալներին, ովքեր խնդրել են իմ հովանավորչությունն ու պաշտպանությունը: Բայց դա չի նշանակում, որ ես նրանց հեռու կպահեմ դժվարություններից ու անհաջողություններից: Աստված ամենամեծ փորձություններն առաքում է նրանց, ում հատկապես շատ է սիրում:
Քանզի միայն դժվարություններ հաղթահարելով է, որ դուք աճում եք, բազմապատկում ձեր ունակությունները, աճ ապրում գիտակցությամբ:
Կարևոր է ձեզ տալ այն խոչընդոտների ըմբռնումը, որոնք ձեզ հանդիպում են, և հարկ եղած պահին ձեզ հիշեցնել դրանց հաղթահարման կարևորության, անկոտրում կամքի, մղվածության և խիզախության մասին:
Իմ աշակերտների մեջ չկան նվնվացողներ ու ծույլեր:
Կասեմ. «Հապճեպ առա՜ջ»: Եվ բոլոր իմ աշակերտները պատրաստ կլինեն:
Կարելի է ընթացքու'մ գոտևորվել, և կարելի է ընթացքու'մ կողմնորոշվել, թե ինչպես ճիշտ գործել:
Ուստի զգո'ն եղեք: Ակնկալում եմ ձեզնից շարժունություն, հենց որ կանչեմ:
Մի' սպասեք, որ կգամ ու կգոռամ ձեր ականջին: Այլ նայեք իմ պատկերին, և կիմանաք, թե որն է անհետաձգելին, ինչը պետք է անել:
Դատարկ խոսակցությունների ժամանակ չկա: Ընթացիկ իրադրությունը գործողություններ է պահանջում:
Ըստ այդմ՝ դուք պետք է գործեք, գործեք և էլի գործեք. օգտագործեք Երկրի վրա գտնվելու ձեր ամեն մի րոպեն:
Խորհեցե'ք: Հազար տարի սպասել եք գործել սկսելու այս հնարավորությանը: Եվ ահա պահը հասել է: Հասել է գործելու ժամանակը:
Ուստի մի' տրտնջացեք, թե չեք հասցրել նախապատրաստվել, թե ծակ տրեխներով եք և բոլոր իրերը դեռ չեք հավաքել խուրջինի մեջ:
Դե'ն նետեք ձեր բոլոր իրերը: Ձեզ ոչինչ պետք չի գա, բացի ծառայելու ձեր ցանկությունից և ձեր սրտի կրակից:
Հոգ մի' տարեք այն մասին, թե ինչ կլինի վաղը կամ վաղը չէ մյուս օրը:
Մի' մտածեք այն մասին, թե ինչ է եղել երեկ և նախանցած օրը:
Դրանք խանգարում են ուղու վրա: Մտածեք միայն այն մասին, ինչ տեղի է ունենում հիմա և գործադրեք բոլոր ջանքերը հնարավորին չափ որակյալ ծառայություն իրականացնելու համար:
Մի' ստիպեք ինձ սուրհանդակ ուղարկել ձեզ մոտ, որ հիշեցնի ձեր առաքելության մասին: Բոլոր գիտելիքներն ու ողջ պլանը միշտ ձեզ հետ է՝ ձեր սրտերում:
Կասեմ. «Հապճե'պ»: Կասեմ. «Հրատա'պ»: Եվ կպահանջվի անել այն ամենը, ինչ պարտավոր եք անել: Ահա հենց հիմա է հասել այն պահը, հանուն որի դուք մարմնավորվել եք: Ամեն ինչ կարելի է փոխել: Գլխավոր աղբահանության ժամն է Երկրում: Ելեք ձեր գիտակցության ձեղնահարկերը: Իջեք ձեր մութ ցանկությունների նկուղները: Դուրս հանեք կեղտոտ սպիտակեղենը:
Ամեն ինչ կլվանանք, կմաքրենք, կչորացնենք:
Ձեր հին հագուստներից անմաքուր ու անլվա ոչինչ չի մնա:
Եվ մի' երկնչեք բաժանվել ձեր էգոիստական մտքերի ու զգացմունքների փալաս-փուլուսից:
Ամեն ինչ կվառվի ձեր ծառայության բոցի և ձեր սրտերի կրակի մեջ:
Անկատարությունը տեղ չունի նոր աշխարհում:
Ասում եմ ձեզ՝ լուսաբացը մոտ է. պահն է վեր կենալ ու գործել:
Նոր ժամանակներ են գալիս... Դիմավորե՜ք...

ԵՍ ԵՄ Էլ Մորիան,
դիմեցի իմ հավատարիմ աշակերտներին

«Թողության Շնորհ» Ուղերձների ժողովածու,
Երևան, 2012