понедельник, 13 августа 2012 г.

Գողգոթայից մինչև մեր օրերը ձգվող ճանապարհ

Նախանձի ու չարակամության որդերը թաքուն ու աննկատ են գործում մարդու ներսում՝ համատեղ ջանքերով դրդելով նրան, որ բամբասի, զրպարտի ու չարախոսի բոլոր նրանց հասցեին, ովքեր ինչ-որ մի հատկանիշով կամ ամբողջ վարքագծով ու մտածելակերպով գերազանցում կամ տարբերվում են մյուսներից:
Ինչպես Հուդայի մատնության, այնպես էլ Հիսուսին դեպի Գողգոթա տանող ճանապարհների սալերի տակ խլրտում էին նախանձի ու չարակամության որդեր: Եվ եթե այն ժամանակ խաչի վրայից Հիսուս հասցրեց ասել՝ «Տե՛ր, ների՜ր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում», և Տերն էլ բավարար ժամանակ ունեցավ, որպեսզի մի մասին ների, մյուս մասին՝ ոչ, ապա հիմա Տիեզերքի  ու բուն կյանքի ռիթմերն այնքան են արագացել, որ չեք հասցնի բառերով արտահայտել նախանձի ու չարակամության ձեր զեղումը, և արդեն բումերանգի հարված կստանաք ձեր սեփական ճակատին:
Զգո՛ն եղեք և զսպե՛ք ձեր ներսի որդերի խլրտոցները՝ առանձնապես այն դեպքերում, երբ հարձակման թիրախը գտնվում է մեծ քաղաքներից ու մարդկային հոծ կուտակումներից հեռու, և դուք նաև ինչ-որ աղոտ կասկածներ ունեք, որ այդ թիրախը կարող է գտնվել ձեզ համար անհայտ ու հանելուկային Վերին Ուժերի աչալուրջ պաշտպանության տակ:
Մի՛ նախանձեք և մի՛ չարախոսեք այդպիսիններին... "Не надо!..."

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить