четверг, 30 августа 2012 г.

Հեյրախան Բաբաջիի վերջին Ուղերձը՝ հայերեն

Ձեր գիտակցությունն ու զանազանելու ձեր կարողությունը
հնարավորություն կտան շարունակելու էվոլյուցիան

23 հունիսի, 2012 թ.

ԵՍ ԵՄ Բաբաջին:
Այս օրով ես եկել եմ, որ նորացնեմ մեր հաղորդակցությունն ու մեր զրույցները, որոնք մենք վարում ենք այս դեսպանորդի միջոցով:
Այսօր ես շատ բան կուզենայի ձեզ ասել: Եվ մեր զրույցը կշոշափի ամենագլխավոր թեմաները՝ հավերժական թեմաներ, որոնք իրենց հրատապությունը չեն կորցնում մարդկային էվոլյուցիայի միլիոնավոր տարիների ընթացքում:
Ամեն ինչ անցողիկ է: Անցողիկ են ձեր մարմնավորումները: Նույնիսկ ձեր մոլորա՛կը կդադարի գոյություն ունենալ, երբ կավարտի իր առաքելությունը:
Այժմ ես անմիջականորեն կանցնեմ մեր այսօրվա զրույցի թեմային: Ձեզ հայտնի է, որ այժմ Երկրի վրա տեղի է ունենում բոլորաշրջանների հերթափոխություն: Իսկ ամեն մի նոր բոլորաշրջան բերում է իր էներգիաները, որոնք կոչված են շտկումներ ու ճշգրտումներ մտցնելու Երկրի մարդկության էվոլյուցիայում:
Այժմ գալիս է մի բոլորաշրջան, երբ դուք պետք է ձեր գիտակցությունն անցողիկից շրջեք դեպի հավերժականի կողմը: Դա հեշտ չի լինի անելը, բայց՝ ստիպված կլինեք: Եվ այն ժամանակ, երբ ես մարմնավորման մեջ էի, գործադրում էի իմ բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհի բոլոր ծայրերից ինձ մոտ եկած մարդիկ կորցնեն իրենց հետաքրքրությունն արտաքին դրսևորումների նկատմամբ և իրենց ողջ էությամբ մղվեն դեպի անանց աշխարհը: Դեպի այն աշխարհը, որը տեսանելի չէ և չի ընկալվում մարդկային զգայարաններով, սակայն երբ հոգին ձեռք է բերում որոշակի որակներ, այդ աշխարհը զգալի է դառնում և ձեզ՝ ձեր ողջ էությունը, դեպի իրեն է քաշում, որովհետև դուք ինտուիտիվ կերպով զգում եք, որ դա հենց այն է, դեպի ուր պետք է մղվեք:
 Ձեր գիտակցության վիճակով է որոշվում այն ամենը, ինչ ձեզ հետ տեղի է ունենում ձեր կյանքում: Եվ ոչ միայն այս կյանքում տեղի ունեցածը, այլ նաև այն ամենը, ինչ ձեզ հետ կկատարվի ապագայում՝ ձեր հաջորդ կյանքերի ընթացքում: Ուստիև մենք գալիս և ձեզ հետ զրույց ենք վարում, որպեսզի դուք կարողանաք փոխել ձեր գիտակցությունը, շրջել այն դեպի Աստվածային Ճշմարտությունը՝ Աստվածային իրականությունը:
Բացատրելը դժվար է, բայց կարելի է զգալ Աստվածային աշխարհի հետ համահունչ լինելը: Առավոտյան աղջամուղջի խաղաղ ժամերին կամ մայրամուտից հետո ինձ հաջողվում էր առավոտվա և երեկոյի սպասավորության ծեսերի ընթացքում ներկաներին փոխանցել այդ վիճակը: Բոլոր ներկաների վրա ես այն տարածում էի իմ ներսից: Եվ այն բանից հետո, երբ մարդը գոնե մեկ անգամ զգում էր Աստվածային աշխարհի հետ համահնչունության վիճակ, դրանով իսկ ձեռք էր բերում Աստծո հետ հաղորդակցվելու անձնական փորձ, որը մինչև իր այդ կյանքի ավարտն այլևս չեր լքում նրան: Կարող ես մարդուն հեշտորեն համոզել, որ ոչ մի Աստված էլ չկա, բայց եթե Աստվածայինի զգացողությունը գոնե մեկ անգամ հպվել է նրա սրտին, նա երբեք չի հավատա քեզ:
Ուստի, այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է՝ Աստվածայինի հետ հաղորդակցվելու սեփական միստիկական փորձ ունենալն է: Այնժամ պատրանքային աշխարհի ոչ մի հաճույք կամ խաղալիք այլևս չի գրավի ձեր ուշադրությունը: Պատրանքի ամբողջ բազմազանությունը կխամրի հոգևոր աշխարհի այն հարստությունների կողքին, որոնք դուք պետք է ձեռք բերեք:
Ուրիշ մարդկանց պատմածներին դժվար է հավատալ, բայց երբ մարդ ինքն առնում է հավերժական աշխարհի շնչառությունը, երբ նա հպվում է հավերժությանը, ապա դրանից հետո պատրանքային աշխարհի ոչ մի գայթակղություն այլևս չի գրավի նրա ուշադրությունը:
Ուստիև ես պնդում եմ, որ ձեզ անհրաժեշտ է սեփական միստիկական փորձ ունենալ:
Այսօր մենք կանդրադառնանք այն հարցին, թե ինչպես ճանաչել, թե Լինելիության ո՛ր ոլորտին է պատկանում ձեր միստիկական փորձը, որն ունեցել եք: Աներևույթ աշխարհում բազմաթիվ շերտեր կան: Եվ դրանց մեջ կան այնպիսինները, որոնք Աստվածային չեն: Այդ պաճառով, դեպի Աստված մղվող մարդը ոչ միշտ է կարողանում զանազանել և զգալ աներևույթ աշխարհի տարբեր ոլորտների միջև եղած տարբերությունները:
Երբ ես իմ աշակերտներին հնարավորություն էի ընձեռում զգալու Աստվածային աշխարհը, վարվում էի հնարավորինս զգույշ և նրբանկատորեն: Սակայն կան այնպիսինները, որոնք մոռացել են Աստծուն, բայց չեն կորցրել աստեղային աշխարհի և նրա կենվորների հետ ձեռնածություններ անելու իրենց կարողությունը: Նման մարդիկ կարող են ձեռնածություն անել նաև Աստծուն փնտրող մարդկանց հետ՝ նրանց ընդգրկելով իրենց խմբակներում և հաղորդակից դարձնելով իրենց ծեսերին:
Ուստի ես ուզում եմ նախազգուշացնել ձեզ: Պատրանքի նրբացմանը զուգընթաց՝ ավելի ու ավելի դժվար է դառնում առանձնացնելն այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն ամբողջովին նվիրել են Աստծուն ծառայելուն՝ այն մարդկանցից, ովքեր աստծուն ծառայելը պարզապես իրենց մասնագիտությունն են դարձնում:
Զգացե՛ք Աստծուն ծառայողների և կուռքերին ծառայողների միջև եղած տարբերությունը:
Միայն ձեր Բարձրագույն Եսը, երբեմն ձեր ներզգացողությունը (ինտուիցիան) կարող են կատարել այդ նրբագույն զանազանումը: Եվ հատկապես այնժամ, երբ բոլոր ծեսերից ու արտաքին բնորոշիչներից անդին կկարողանաք  Աստծո ճշմարիտ ծառաներին զանազանել սեփական էգոյին ծառայողներից, պատրաստ կլինեք հրաժեշտ տալու ձեր աշխարհի պատրանքին և բարձրանալու դեպի Լինելիության ավելի բարձր ոլորտները:
Հիմա եկել է այնպիսի ժամանակ, երբ շատերը կխոսեն Աստծո հետ: Հազվագյուտ կլինեն այնպիսինները, որոնք կհանդգնեն մերժել Աստծուն: Սակայն աստված ասելով ամեն ոք այլ բան կհասկանա: Ձեր խնդիրն է՝ այնպես զարգացնել ու մարզել ձեր հոգևոր մկանները, որ արտաքին ցանկացած հանգամանքների առկայության դեպքում կարողանաք իրականացնել ձեր զանազանումը:
Արտաքին աշխարհի ունայնությունը պետք է նահանջի: Ժամանակի ընթացքում դուք կզգաք արտաքին ունայնի և ներքին անդորրի միջև եղած տարբերությունը: Եվ նախապատվությունը կտաք անդորրի ու ներդաշնակության ներքին զգացողությանը:
Ունայնը կլքի ձեր աշխարհը: Այնժամ դուք կկարողանաք հաղորդակցվել Աստվածային աշխարհի հետ: Ամենայն անցողիկ բան ժամանակի ընթացքում կլքի ձեր աշխարհը: Բայց դա կլինի ոչ ավելի վաղ, քան դուք կսովորեք զանազանել ճշմարիտ Աստվածային աշխարհը պատրանքային աշխարհից:
Ձեր գիտակցությունն ու զանազանելու ձեր կարողությունը հնարավորություն կտան շարունակելու էվոլյուցիան:
Ձեզ կվիճակվի ձեր գիտակցության մեջ հաղթահարել նրբին շատ շերտեր, մինչև որ կարողանաք ամուր մնալ գիտակցության Աստվածային վիճակի ժայռի վրա:
Իսկ մինչ այդ՝ դուք կընկնեք ու վեր կբարձրանաք, փորձ ձեռք կբերեք և սխալներ կգործեք:
Եվ կարևոր չէ, թե քանի անգամ կսխալվեք, այլ կարևոր է այն, որ վերադառնաք Աստծո մոտ՝ ձեր Տուն:

ԵՍ ԵՄ Բաբաջին՝ ձեր նկատմամբ սիրով լի

Տատյանա Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий