понедельник, 29 апреля 2013 г.

Ալեքսանդր Վարպետյանին Հայրենիքից արտաքսելու իրական պատճառի մասին

Նյութապաշտ ու թալանչի իշխանավորները տանել չեն կարողանում չափից դուրս խելացի և հայրենասեր հայորդիներին և վախենում են նրանցից: Ուստի ամենաչնչին առիթը կարող են հաճույթով օգտագործել, որպեսզի ամենադաժան հալածանքների ենթարկեն նրանց: Էլ ավելի մեծ հաճույքով ու եռանդով նրանք կարող են նաև երկիրը լցնել անձամբ իրենց համար լրիվ անվտանգ իրանական ոչխարներով և ադրբեջանցի քոչվոր հովիվներով:

суббота, 20 апреля 2013 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Մեծարգո առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան,
Ձեր խոսքերից, մասնավորապես՝ «Անի» հյուրանոցում արտասանած ճառից, անշուշտ կարելի է եզրակացնել, որ Դուք ժողովրդի հետ և ժողովրդի անունից վերկուսակցական պայքար եք տանում՝ ի նպաստ հայ մարդու սահմանադրական իրավունքների հաղթանակի, հանուն հայ ժողովրդի իրական անկախության և ազատության: Սակայն իրար հաջորդող Ձեր գործնական քայլերից տրամաբանորեն կարելի է հետևություն անել, որ, անկախ բոցաշունչ և ազդեցիկ ելույթներից՝ Ձեզ համար առավել կարևոր է «Ժառանգություն» կուսակցության առաջխաղացումն ու հաղթանակը, մասնավորապես, Երևանի ավագանու՝ մայիսին կայանալիք ընտրություններում: Իմ համեստ կարծիքով՝ այդ հաղթանակը հազիվ թե իրականություն դառնա: Եթե նույնիսկ Ձեր կուսակցությունը հաղթի այդ ընտրություններում, ապա, միևնույնն է՝ կպարտվի հաջորդ նմանատիպ ընտրություններում, քանի որ, ըստ իս, էապես ոչնչով չի տարբերվում հայաստանյան մյուս կուսակցություններից՝ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ իմաստով: Կարծում եմ նաև, որ կուսակցությունները կամա թե ակամա ծառայում են ոչ թե սեփական ժողովրդին, այլ քողարկված զենք են ծառայում համամոլորակային չարի համար, որը հարկ եղած դեպքում օգտագործելով ֆինանսական, բանկային, քարոզչական և այլ միջոցներ՝ կարողանում է ազդել կուսակցությունների վրա և դրանց միջոցով ժողովուրդներին ու երկրները պահել իր կեղեքիչ լծի տակ: Հետևաբար, մնալով որպես Ձեր կուսակցության առաջնորդ՝ գործնականում Դուք ակամա ծառայում եք համամոլորակային չարին: Որպես ՀՀ շարքային քաղաքացի՝ իմ պարտքն եմ համարում Ձեզ մեկ անգամ ևս հիշեցնել, որ չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային: Եթե Ձեզ համար իրապես թանկ է հայ ժողովրդի ապագան, ապա Դուք պարտավոր եք վերջնական ընտրություն կատարել, թե ում եք ուզում ծառայել՝ սեփական ժողովրդի՞ն, թե՞ համամոլորակային չարի կառույցներին: Իմ համեստ խորհուրդն է Ձեզ՝ պաշտոնապես հայտարարել, որ այլևս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը չեք, և որ այսուհետև առաջնորդվելու եք միայն և միայն հայ ժողովրդի վերկուսակցական շահերով: Միայն այդ դեպքում Ձեզ անկեղծորեն կհավատան շատ շատերը և իրենց ուժերի ներածի չափով կնպաստեն ընդհանուր գործի հաղթանակին:

Խորին հարգանքով՝
Խաչիկ Մանասելյան
ռադիոֆիզիկոս, բանաստեղծ, թարգմանիչ և երգահան

пятница, 19 апреля 2013 г.

ՍԱՍՈՒՆ ՔԵՌԻՆ

Սասուն քեռին օր է հաշվում.
«Մինչև միտինգ քանի՞ օր է...»
Սասուն քեռին հալվում, մաշվում,
Մարդ է փնտրում ու մոլոր է:

Սասուն քեռին անհանգիստ է
Եվ ուզում է վերհուշ ապրել.
«Տեսնես ու՞ր են փախել-նստել
Այդքան քնած մանուշակներ...»:

ՄԱՀՆ Է ՔՈ ՈԳԻՆ


Ի՞նչ ասեմ ես քեզ, էա՛կ փոքրոգի.
Մինչև մահը նենգ բկիդ չչոքի,
Չես կանգնի կանչող քո եղբոր կողքին:
Մա՞հն է քո ոգին, էա՜կ անհոգի...

Այն, ինչ չի արվում սիրո ալիքով,
Արվում է մահվան սպառնալիքով.
Հրապարակում ո՜նց ես պարելու,
Որ առաջնորդեն բռնաբարվելու...

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Ընտրությունը կատարելուց հետո անպայման բրդերը մի լավ խուզեք, հետո նոր մորթեք:

Հ.Գ. Սույն խորհուրդը հիմնականում եզդիական համայնքի համար է: Բացի այդ, մորթի պատրաստվող ոչխարի մասին է, այլ ոչ թե՝ ընտրվող քաղաքապետի կամ թեկուզ համայնքապետի: Հուսով եմ, որ միանգամայն ճիշտ կհասկացվի և կկիրառվի:

среда, 17 апреля 2013 г.

ԲՈՒ՞ՐԳ, ԹԵ՞ ՀՐԱՊԱՐԱԿ

Բուրգը վերադաս և գերադաս կառույց է հրապարակի նկատմամբ՝ այդ բառերի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով: Բուրգը հիերարխիկ կարգավորվածություն ունի, հրապարակը՝ քաոսային համահարթվածություն: Բուրգը երևելի է շրջապատում և իշխում է իր տարածքի վրա, իսկ հրապարակը համարյա միշտ ոտատակ է տրվում՝ մնալով աննկատ: Բուրգն օժտված է կայունությամբ ու նպատակասլացությամբ, իսկ հրապարակը հեղհեղուկ է և հարմարվող:

Բրգաձև կամ հիերարխիկ կառուցվածք ունեցող և զինվորական կարգապահությամբ օժտված ոստիկանական մի դասակը կարող է զսպել և վերահսկել հրապարակում անկանոն հավաքված բազմահազարանոց ամբոխին: Պատահական չէ նաև այն, որ «ժողովրդավարության» քողի տակ ներկայացուցչական իշխանության հասած կուսակցություններն աշխատում են ներքին հիերխիկ կառուցվածք ապահովել իրենց համար և ամեն գնով այն պահպանել:

Հայերիս մեջ առավել ճարտարները ներքին բնազդով վաղուց զգացել են բրգաձև կառույցի ընձեռած առավելությունները և հաջողությամբ օգտվում են դրանցից՝ չնայած հակումներն ու շարժառիթները հիմնականում նյութապաշտական են:

Եթե ինչ-որ հրաշքով ամբողջ հայ ժողովուրդը գիտակցի և սահմանադրությամբ օրինականացնի բրգաձև կամ հիերարխիկ պետական մեկ միասնական կառույցի անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, ապա շատ արագ Հայաստանը կդառնա մեր տարածաշրջանի ամենահզոր պետությունը:

пятница, 5 апреля 2013 г.

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունն ու իրավապահ մարմինները պետք է աչքի առաջ ունենան, որ ապրիլի 5-ի Ազատության հրապարակի հանրահավաքի ավարտից հետո Մաշտոցի պողոտայից մինչև Զվարթնոց օդանավակայան ընկած երթևեկելի ճանապարհը կարող է փակվել հրատապ կազմակերպված ժողովրդական երթի պատճառով՝ ի պաշտպանություն հանրահռչակ հայագետ և էաբան Ալեքսանդր Վարպետյանի: Հրատապությունը պայմանավորված է մեծանուն գիտնականի կյանքին սպառնացող վտանգով: Որպեսզի նշված երթի կարիքը չզգացվի, հանրահավաքի մասնակիցներին ստույգ տեղեկություն պետք է հաղորդվի, որ Ալեքսանդր Վարպետյանն արդեն գտնվում է երևանյան իր բնակարանում՝ ապահով և անվտանգ պայմաններում:

четверг, 4 апреля 2013 г.

Բաց նամակ ՀՀ նախագահին


2013թ. ապրիլի 4-ի գիշերը Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանը, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների` առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը` ինքնաթիռով ժամանել է Հայաստան` իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում և մտերիմների շրջանակում նշելու համար: Սակայն հայտնում ենք, որ Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը և այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում` դեռ անհայտ ժամանակով:

Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին` հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու` անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:

Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները և ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը և հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները: