ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՔՎԵ

 




ԽԱՉԻԿ-ԱՊԵՐ

 

 

                                                              ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՔՎԵ

                                                                     (Անտիպ, 2014-2022)

 

 

Թումանյանի քառյակները շատերին են լույս տվել,
Շա՜տ շատերն են Թումանյանի քառյակներից օգտվել.
Սակայն քչերն են մտորել` Հայոց վշտի ծովի մեջ
Լույսի, հույսի այդ Աղբյուրին ո՞վ է ուժ ու լիցք տվել...

 

 

 

 

 

 Ո՜վ անճառ Մին

 

ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ...

Անկեղծ ասած`
Կյանքից բացի ոչինչ չկա.
Եթե փորձեք Կյանքից անդին
Ինչ-որ մի բան գտնել անշունչ,
Ապա ներքին խորքում, անշուշտ,
Հյուլեների թրթիռը կա արարչական:

Անկեղծ ասած`
Սիրուց բացի ոչինչ չկա.
Եթե փորձեք Սիրուց անդին
Գտնել մի բան, որ չի սիրում,
Ապա դրա վերին ծիրում
Եթերային Սեր կգտնեք արարչական:

Անկեղծ ասած`
Աստծուց բացի ոչինչ չկա.
Եթե փորձեք Աստծուց իսպառ առանձնանալ,
Ապա այդ խոր մենությունը
Հենց Երկնային Արքայության
Նվիրական ու կորուսյալ
Նեղ կածանն է,
Աստվա՜ծ վկա...

Комментариев нет:

Отправить комментарий