воскресенье, 29 апреля 2012 г.

Աղմկոտ ընթացք


Շխկոց-թխկոցի, հարայհրոցի դարում այս ահեղ
Ինչպե՞ս մեր  հոգին անաղարտ պահենք...

Աղմուկն է խեղդում մեր ինքնությունը,
Աստվածահայման ունակությունը,
Անդորրության մեջ աղոթք անելու
Արժանապատիվ համբերությունը:

Գվվոց-աղմուկին մարդն առոք-փառոք
Հավելում է և ականջ ծակող ռոք,
Ահասարսուռ բաս, թմբուկ մոլեգին,
Աղեկտուր ճիչ, մորմոքներ կրքի,
Որ էժան գնով, ըստ ազատ կամքի,
Նենգ Բանսարկուին  ծախի իր հոգին:

Կա՛նգ առեք, էհե՜յ, լռեցե՜ք հապա,
Որ գոնե փորձենք հասկանալ մի պահ,
Թե ու՞ր է տանում այս ասֆալտապատ,
Սև, ծխաբույր ու աղմկոտ ճամփան:

Դժոխք չհասա՞նք, շա՞տ կա գնալու...
Այս մոլորակը ու՞մ է մնալու...
Ո՞վ է սուզվելու խորքը Երկնքի,
Ուր ծնունդ առավ անմահ իր հոգին:

Պյութագորաս-Կութհումի - Ուղերձ «Եթերային օկտավաների երաժշտությունը» գրքից


Զրույց կենսականորեն անհրաժեշտի մասին

ԵՍ ԵՄ Կութհումին: Ես եկել եմ զրույց վարելու:
Ես կցանկանայի ձեզ հետ խոսել բաց ու անկեղծ: Անմիջական:
Իմ սիրտը շա՜տ բաների շուրջ է ուզում խոսել ձեզ հետ, բայց նախ և առաջ, իհարկե, այն մասին, ինչն այս փուլում ձեզ համար ամենահետաքրքիրն է ու ամենակարևորը: Եվ այն իրարանցումը, որն առկա է ձեր աշխարհում, անշուշտ առաջին հերթին հենց ձեզնով է պայմանավորված: Սկզբում դուք գործում եք անպատասխանատու արարքներ, թույլ եք տալիս անկատար մտքեր ու զգացմունքներ, որոնք տիրում են ձեր էությանը, իսկ հետո շատ եք զարմանում  այն հետևանքներով, որոնք թողնում են ձեր արարքները, մտքերն ու զգացմունքները:
Մոլորակի մենտալային դաշտը գերծանրաբեռնված է ձեր գիտակցության բացասական վիճակներով: Նույնն է վիճակը նաև աստեղային ոլորտում:
Դուք չափազանց հազվադեպ եք մտորում այն ազդեցության մասին, որ գործում են ձեր մտքերն ու զգացմունքները ձեզ շրջապատող ամեն ինչի վրա: Եվ, ըստ էության, առկա բոլոր բացասական երևույթները՝ լինեն դրանք բնության մեջ, եղանակային պայմաններում, ֆինանսական և Երկիր մոլորակի կյանքի մյուս այլ ոլորտներում, բոլորի ծնող պատճառը հենց ինքնե՛րդ եք: Որոշ ժամանակ անցնելուց հետո ձեր կողմից հղացված այլազան բաներն իջանում են Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտ՝ որպես փոթորիկ, տեղատարափ անձրև, երաշտ կամ ջրհեղեղ:
Մենք շա՜տ անգամ ենք խոսել այն ուղիղ և անմիջական կապի մասին, որը գոյություն ունի ձեր գիտակցության վիճակի և այն ամենի միջև, ինչ տեղի է ունենում Երկիր մոլորակի վրա:
Ձեր մոռացկոտությունն ու մշտապես այն բանի հետ հույս կապելը, թե ամեն ինչ ինքնըստինքյան լավ կվերջանա, ստիպում են մեզ՝ Համբարձյալ Վեհապետներիս, կասկածել, թե արդյո՞ք մարդկությունն ընդհանրապես ունակ է մեզ լսելու և ընկալելու մեր տեղեկատվությունը:
Թվում է՝ տասնյակ անգամներ արդեն ասվել է այն մասին, որ պետք է հետևեք ձեր մտքերին ու զգացմունքներին, որ պետք է ուշադրություն դարձնեք օրվա ընթացքում ձեզ հետ տեղի ունեցող ամեն ինչի վերլուծությանը: Ֆիզիկական ոլորտի համար ավելի ակնհայտ նշաններ պարզապես հնարավոր չէ կանխատեսել: Իսկ հաջորդ քայլը, որ կլինի, այնպիսի ահավոր համաղետն է, որի մասին գլխի եք ընկնում, բայց վախենում եք նույնիսկ մտածել այդ թեմայի շուրջ:
Ինչու՞ եք կարդում մեր ուղերձները, եթե ձեր կյանքում չեք գործելու համաձայն մեր տված ցուցումների ու խնդրանքների: Երևում է, մարդկությունը հասել է իր զարգացման այնպիսի մի աստիճանի, որ այլևս ունակ չէ համարժեքորեն արձագանքելու տեղեկատվությանը:
Անձամբ ես իմ ուղերձներում շատ անգամ եմ խոսել այն մասին, որ դուք տառապում եք տեղեկատվության գերկուտակումից: Ձեր միտքն այնքան եք ծանրաբեռնում տարբեր աղբյուրներից եկող զանազան լուրերով ու տեղեկատվությամբ, որ ոչ միայն անընդունակ եք դառնում զանազանելու ճշմարիտ տեղեկությունը ստից, այլ նաև կորցնում եք որևէ տեղեկատվությանն արձագանքելու կարողությունը: Ամեն ինչը պարզապես մի ականջից մտնում, մյուսով դուրս է գալիս, իսկ այն, ինչն օրվա ընթացքում մուտք է գործում ձեր գիտակցության մեջ, այնտեղ չի մնում թեկուզ մի րոպեով: Գործում է պաշտպանական մեխանիզմ:
Ուստի ես այսօր եկել եմ, որպեսզի մեկ անգամ ևս ասեմ ձեզ այն մասին, որ պետք է ընտրողաբար մոտենաք ցանկացած տեղեկատվության, որը պատրաստվում եք կարդալ: Նույնիսկ այն դեպքում, երբ ձեզ թվում է, թե տվյալ տեղեկատվությունը ձեր գիտակցության վրա որևէ հետք չի թողնում, իմացեք, որ այն նստվածք է տալիս ձեր ենթագիտակցության մեջ: Եվ դուք երբեք չեք կարող իմանալ, թե ե՞րբ և ինչպիսի՞ ազդեցություն կթողնի ձեր ենթագիտակցությունը հենց ձեզ վրա՝ ձեր նախընտրանքների ու վարքի վրա:
Ամենաթողության և ցանկացած տեղեկատվության մատչելիության ջինը բաց է թողնված շշի միջից: Եվ այդ վիճակից դուրս գալու միակ ելքն այն է, որ ինքներդ ձեզ պաշտպանեք այն ամենից, ինչը չի նպաստում ձեր էվոլյուցիոն զարգացմանը: Եվ եթե այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկեք, ապա հաջորդ սերունդն այլևս բոլորովին չի կարողանա համարժեք արձագանքել որևէ տեղեկատվության: Բազմակի կրկնությունը կոդավորող ազդեցություն է թողնում ձեր գիտակցության վրա: Ուստի դուք պետք է շատ առանձնահատուկ զգուշավորությամբ ենթակա դառնաք զանգվածային տեղեկատվության ժամանակակից միջոցների ազդեցությանը: Եկել է ժամանակը, երբ դուք պետք է որոմը հատիկից ջոկեք այն ամենում, ինչ ձեզ շրջապատում է և հրաժարվեք անաստված ամեն ինչից: Ես հասկանում եմ, որ երբ դուք գտնվում եք ժամանակակից առաջավոր տեխնոլոգիաների համակողմանի ճնշման տակ, որոնք օրվա մեջ 24 ժամ հեռուստա-ռադիոալիքներով ողջ հզորությամբ բթացնում են ձեր գիտակցությունը, ապա այդ իրավիճակում ձեզ համար դժվար է կողմնորոշվելն ու հասկանալը, թե ինչպես վարվեք:
Մենք ձեզ ուսուցանում ենք զանազանելու և ճիշտ ընտրություն կատարելու կարողություն: Եվ առաջինն ու ամենախելացին այն կլինի, որ սահմանափակեք տեղեկատվության զանգվածային միջոցների ազդեցությունը ձեր գիտակցության ու ենթագիտակցության վրա: Երբ այդ համակողմանի ճնշումը դադարեցվի, դուք ձեռք կբերեք կողմնորոշվելու ու զանազանելու կարողություն: Ձեր Բարձրագույն Ես-ը՝ ձեր ներսի Աստված, չի կարողանում ձեզ հետ խոսել: Համբարձյալ Վեհապետները չեն կարողանա ձեզ հետ խոսել, քանի դեռ գտնվում եք այն տեղեկատվական աղբի խիտ շրջափակման մեջ, որը տոննաներով օրվա ընթացքում ձեր գլխին է թափվում հեռատեսիլի էկրաններից, ռադիոընդունիչներից, թերթերից, ինտերնետից: Դուք այնպիսի զգացողություն եք ունենում, թե տեղեկացված եք աշխարհի վերջին իրադարձությունների մասին: Ձեզ տեղեկատվություն է մատուցվում բոլոր բնագավառների նոր բաների մասին: Սակայն ամենագլխավոր նորությունները մատչելի չեն Երկրի բնակչության մեծամասնության համար, քանի որ դրանք չեն հեռարձակվում որևէ ռադիո- կամ հեռուստաալիքով: Եվ ամենագլխավոր նորությունն այն «SOS» - ի ազդանշանն է, որ առաքում են մոլորակն ու նրա վրա եղած ողջ կենդանական աշխարհը:
Դուք նման եք այն խելակորույս նավապետին, որը նավը վարում է փոթորկի ժամանակ: Մարդկության ընդհանրական գիտակցությունն ու ընդհանրական ենթագիտակցականը նման են այդ խելակորույս նավապետին: Եվ ցանկացած պահի նավը՝ ձեր մոլորակը, կարող է բախվել սրածայր խութերի հետ ու խորտակվել:
Դուք փորձարկել, համտես եք արել Երկիր մոլորակի բոլոր պտուղները, և հիմա ժամանակն է, որ վերադառնաք լինելիության ավելի նուրբ վիճակներին: Ինչպե՞ս դուք կարող եք լսել իմ երգեհոնի երաժշտությունը, որը եթերային օկտավաների իմ մենաստանում ես նվագում եմ ամեն գիշեր, եթե մշտապես խլացված եք ձեր բարձրախոս սարքերից անընդհատ հնչող ձայների ֆոնով:
Բնության կենդանի ձայներն ու լռությունը լսելը ձեզ համար հոգնեցուցիչ է դարձել ու ձանձրալի: Դուք արհեստական քաղաքակրթություն եք ստեղծել, որն ինքն իրեն կտրել է այն ամենից, ինչ Աստված ստեղծել է Երկիր մոլորակում:
Ես եկա, որպեսզի փորձեմ ձեր գիտակցությանը հասցնել պարզ ճշմարտություններ: Եվ ահա  լռում եմ՝ հույս փայփայելով, որ այնուամենայնիվ ինձ լսեցիք: 

ԵՍ ԵՄ Կութհումին

Դեսպանորդ Տ. Ն. Միկուշինա, 2 հուլիսի, 2009 թ.
Թարգմանեց Խ. Մանասելյանը

воскресенье, 15 апреля 2012 г.

Էտել ու փոցխել է պետք

Տարվա այս շրջանին արձակուրդ եմ վերցրել, որ զբաղվեմ այգուս գարնանային աշխատանքներով: Էտում եմ ծառերի չորացած ճյուղերը, փոցխում այգուս տարածքը: Երեկոյան երբ տուն եմ գալիս և ակամա միացնում հեռուստացույցը, չնայած հոգնածությանս` անկեղծ ցանկություն եմ ունենում էտելու և փոցխելու նաև հայկական հեռուստաեթերը: Ամենուրեք ծուռումուռ աճած ճյուղեր են, վառելու ենթակա խաշամ:
Մի լավ էտել ու փոցխել է պետք...

суббота, 14 апреля 2012 г.

Հերոդոտոսը` կառավարման համակարգերի և այն մասին, թե ինչու խրխնջաց Դարեհի նժույգը

“…80. Երբ խռովությունը դադարեց և արդեն անցել էր հինգ օր, մոգերի դեմ ապստամբածները սկսեցին խորհրդակցել պետական գործերի մասին: Այնտեղ ասվել են ճառեր, որոնք հելլեններից ոմանց թվում են անհավանական, բայց և այնպես ասվել են: Այսպես, Օտանեսը խորհուրդ է տվել իշխանությունը հանձնել համայն պարսիկներին: Նա ասել է. “Իմ կարծիքն այն է, որ այսուհետև որևէ մեկը միանձնյա իշխանավոր չլինի. Քանզի այդ ոչ հաճելի է, ոչ բարի: Դուք տեսաք,թե ինչին հանգեցրեց Կամբյուսեսի լկտիությունը և զգացիք մոգի լկտիությունը ձեր վրա: Հիրավի, ինչպե՞ս կարող է միապետությունը բարեկարգ լինել, եթե միապետը կարող է անել իր կամեցածը, առանց որևէ պատասխանատվության: Քանզի նման իշխանությունը նույնիսկ աշխարհի լավագույն մարդուն կշեղի նրա համոզմունքներից: Առկա բարիքները նրա մեջ ծնում են անպատկառություն, իսկ նախանձն ի սկզբանե հատուկ է մարդու բնությանը: Այս երկու արատն ունեցողը կունենա բոլոր արատները: Նա շատ չարիք կգործի, մասամբ հագեցած անպատկառությունից, մասամբ էլ նախանձից: Թվում է, թե բռնապետը, ունենալով ամեն բարիք, պետք է աննախանձ լիներ, այսուհանդերձ, նրա բնույթն այնպիսին է, որ նա հակառակ մտայնությունն է ունենում իր հպատակների հանդեպ: Նա նախանձում է լավագույնների ապահով գոյությանը, սիրում է վատագույն քաղաքացիներին և առավելապես ունկնդրում զրպարտություններին: Նրան շատ դժվար է հարմարվել: Եթե նրանով ըստ արժանվույն հիանաս, զայրանում է, թե բավականաչափ հարգանքի չի արժանանում, իսկ եթե նրան շատ ես հարգում, ապա զայրանում է, թե շողոքորթում ես: Բայց այժմ ես կխոսեմ առավել վատի մասին. նա խախտում է հայրենի օրենքները, բռնաբարում կանանց և առանց դատի սպանում մարդկանց: Մինչդեռ ժողովրդի իշխանությունը բոլորից լավն է, նախ և առաջ իր իսկ անունով` հասարակապետություն. երկրորդ` նրանով, որ նա չի կատարում միապետի արարքներից և ոչ մեկը: Պաշտոնները տրվում են վիճակահանությամբ, իսկ պաշտոնատարները պատասխանատու են, և բոլոր որոշումները հաստատում է հանրային ժողովը: Արդ, իմ կարծիքն այն է, որ վերացնենք միապետությունը և իշխանությունը հանձնենք ժողովրդին, քանզի ամեն լավ բան շատի մեջ է”:
81. Օտանեսը, ահա, այսպիսի կարծիք հայտնեց, իսկ Մեգաբյուզոսը խորհուրդ տվեց իշխանությունը հանձնել սակավատիրության: Նա ասաց այսպես. “Այն  ինչ Օտանեսն ասաց բռնապետությանը վերջ տալու մասին, ես նույնպես կկրկնեմ: Բայց իշխանությունը ժողովրդին հանձնելու նրա առաջարկը հեռու է լավագույնը լինելուց. քանզի ոչինչ չկա առավել անմիտ և սանձարձակ, քան անպիտան ամբոխը: Ուստի և մեզ, բռնատիրոջ ամբարտավանությունից խուսափողներիս, անթույլատրելի է ենթարկվել անսանձ ամբոխի ամբարտավանությանը. քանզի բռնապետը գիտե, թե ինչ է անում, իսկ ամբոխը` ոչ մի դեպքում: Հիրավի, ամբոխը ի՞նչ գիտակցություն կարող է ունենալ, երբ նա անուս է և իր բարին իսկ չգիտե, այլ միշտ անմտորեն առաջ է նետվում կատաղած հեղեղի նման: Դեմոսի իշխանությունը թող կամենան նրանք, ովքեր պարսից համար վատն են ցանկանում: Իսկ մենք, լավագույն այրերի ընտրելով, նրանց կօժտենք իշխանությամբ. նրանց թվում, հարկավ, կլինենք նաև մենք. քանզի լավագույն այրերին հատուկ են լավագույն որոշումները”:
82. Մեգաբյուզոսը, ահա, այսպիսի կարծիք հայտնեց: Երրորդ կարծիքը հայտնեց  Դարեհը, ասելով. ”Իմ կարծիքով, Մեգաբյուզոսն իրավացի էր ամբոխի մասին խոսելիս, բայց սակավատիրության մասին խոսելիս` ոչ: Եթե մենք ընտրություն կատարենք առաջարկված այս երեքի` դեմոսի իշխանության, սակավատիրության և միապետության միջև, դրանց լավագույն ձևով, ապա միապետությունը, իմ կարծիքով, գերազանցում է բոլորին: Քանզի չկա ավելի լավ բան, քան մեկ լավագույն մարդու իշխանությունը: Նա լավագույնս դատելով, բազմությունը կկառավարի անբասիր կերպով, (այդպիսի իշխանության դեպքում) թշնամու դեմ ընդունված որոշումները կմնան առավել գաղտնի: Մինչդեռ սակավատիրության ժամանակ, եթե նույնիսկ բոլոր սակավները ձգտում են օգուտ բերել պետության, նրանց միջև դարձյալ ծագում է բուռն թշնամանք, քանի որ ամեն մեկը ցանկանում է ինքը լինել գլխավորը և պարտադրել իր կարծիքը. այս էլ նրանց միջև առաջացնում է մեծ թշնամանք, որից և ծագում են խռովություններ, իսկ խռովություններն առաջացնում են սպանություններ, սպանություններն էլ հանգեցնում են մենիշխանության: Այս ամենից պարզ է, որ մենիշխանությունը կառավարման լավագույն ձևն է: Դեմոսի իշխանության դեպքում ևս անխուսափելի են արատավոր գործերը. իսկ երբ պետական գործերը դառնում են արատավոր, այդ դեպքում ստոր մարդկանց  մեջ թշնամանք չի առաջանում. ընդհակառակը, նրանց մեջ առաջանում է ուժեղ բարեկամություն: Քանզի հասարակության հանդեպ չարագործություն անողները համատեղ են այդպես գործում: Այդպես շարունակվում է մինչև այն ժամանակ, երբ որևէ մեկը, դառնալով դեմոսի առաջնորդ, վերջ է տալիս նրանց: Այդ պատճառով էլ նման մարդն առաջացնում է դեմոսի հիացմունքը և շուտով դառնում միանձնյա տիրակալ: Այս դեպքում ևս պարզ է, որ մենիշխանությունը կառավարման լավագույն ձևն է: Եվ վերջապես, միով բանիվ, որտեղի՞ց մեզ այս ազատությունը և ո՞վ է այն տվել մեզ. դեմո՞սը, սակավատիրությու՞նը, թե՞ մենիշխանությունը: Իմ կարծիքն այն է, որ եթե մեզ ազատություն պարգևել է մեկ անձի իշխանությունը, ապա այդ իշխանությունը պետք է պահպանենք և չխախտենք մեր հայրենի բարի սովորույթը. քանզի այդ լավ չի լինի”:
83. Արդ, այսպիսի երեք կարծիք եղավ. իսկ յոթ այրերից մյուս չորսը հարեցին վերջին կարծիքին: Օտանեսը, որը կամենում էր Պարսկաստանում հասարակապետություն հաստատել, տեսնելով, որ իր կարծիքը մերժվեց, այսպես ասաց նրանց. “Զինակիցներ, պարզ է, որ մեզանից մեկը կդառնա թագավոր. նա կընտրվի կամ վիճակ գցելով, կամ համայն պարսիկների կողմից ընտրվելով, կամ էլ որևէ մեկ այլ եղանակով: Ես ձեզ հետ չեմ մրցակցի. քանզի չեմ ուզում ո’չ իշխել, ո’չ էլ լինել ուրիշի իշխանության տակ. հետևաբար, ես հրաժարվում եմ իշխանությունից այն պայմանով, որ ո’չ ես, ո’չ էլ իմ հետնորդները չենք ենթարկվելու որևէ մեկի իշխանությանը”: Նրա խոսքերից հետո բոլոր վեց պարսիկները համաձայնեցին նրա պայմաններին: Այսպիսով, Օտանեսը չմրցակցեց, այլ մի կողմ քաշվեց. ուստիև նրա տունն այժմ միակ ազատ տունն է Պարսկաստանում և արքային ենթարկվում է այնքան, ինչքան ինքն է կամենում, սակայն առանց խախտելու պարսից օրենքները:
84. Իսկ յոթ պարսիկներից վեցը խորհրդակցեցին, թե ինչպե՞ս առավել արդարացի իրենց համար թագավոր կարգեն: Նրանք որոշեցին այսպես. եթե իրենցից որևէ մեկը դառնա թագավոր, ապա նա Օտանեսին և նրա հետնորդներին պարտավոր է ամեն տարի պարգևել մեդական լավագույն զգեստ և պարսից մոտ ընդունված ամենապատվական ընծաներ: Այս ընծաները որոշեցին նրան պարգևել այն պատճառով, որ Օտանեսն առաջինն էր մտածել ապստամբել և նրանց մասնակից դարձնել: Նրանք այսպիսի առանձնաշնորհումեր արեցին Օտանեսին. իսկ բոլոր յոթի համար որոշեցին, որ իրենցից յուրաքանչյուրը կարող է արքունիք մտնել, առանց սենեկապետին հայտնելու, եթե արքան պառկած չէ կնոջ հետ. (որոշեցին նաև), որ թագավորը պետք է իր համար կին վերցնի միայն դավակիցներից որևէ մեկի ընտանիքից. իսկ թագավորական իշխանության մասին որոշեցին հետևյալը. թագավոր կդառնա նա, ում ձին արևածագին քաղաքից դուրս գալուց առաջինը կխրխնջա…”

пятница, 13 апреля 2012 г.

Բաղաբերդ


Քիչ բան է պետք հայ ազգին՝
Մի թագավոր իմաստուն,
Մի աչալուրջ սպարապետ:

Եվ հայն ուժով իր բազկի
Կտոնի միշտ հաղթություն,
Կշենացնի բաղ ու բերդ:

Բայց քանի դեռ կունենանք
Ամբոխավար մոլի երթ,
Ավեր, անտեր կմնան
Անի, Կամախ, Բաղաբերդ:

«Կուսակցություն» են կոչում
Ամբոխներին նորօրյա,
Որտեղ պաղում են, կորչում
Սուրբ գեները մեր արյան:

Եվ չի՜ ծնի առօրյան
Մի թագավոր իմաստուն,
Մի նվիրյալ սպարապետ...

среда, 11 апреля 2012 г.

Գարունն իմ այգում


Գարունն իմ այգում

Արթնացնում է քամին ծառերին՝
Ճյուղերը շարժելով դես ու դեն.
Թարմ լուրեր է բերում սարերից,
Թե ձյուներն ինչքան են նահանջել:

Ծիլերը ցողել են. գարու՜ն է...
Ամենուր հորդում է գարնան շունչ:
Մի մեղու հմայված պարում է
Կոկոնից ծիկրակող ծաղկի շուրջ:

Ծիրանին հենց վաղը կծաղկի՝
Ապրիլի ցրտերից աներկյուղ,
Ու բեղուն ծաղկունքով կծածկի
Լուսատենչ սաղարթի ամեն ճյուղ:

Դեղձենին տագնապի մեջ է դեռ՝
Գուցե դեռ մի քիչ է՞լ սպասի...
Արտույտը փորձում է փարատել
Այդ երկյուղն իր երգով անբասիր...


Հոգու մեղուները 
(Տ.Ն.Մ.-ին)

Աստծո դեսպանները
Նման են մեղուների.
Նրանք փոշոտում են
Ուղեղներն ու սրտերը,
Որ բեղմնավոր լինի
Երթը սերունդների:
Իսկ թե խայթում էլ են
Իրենց կյանքի գնով,
Նպատակը բուժելն է
Այն թվացյալ թույնով,
Ակունքներում որի
Վերերկրային Սերն է:

...Եվ եթե բզզում է
Աստծո դեսպան-մեղուն,
Ուրեմն սկսվում է
Տիեզերական Գարուն:

воскресенье, 8 апреля 2012 г.

Валерий Брюсов - «NOLI ME TANGERE, MARIA»


Прошел печально день субботний,

Сияет небо новым днем,

И в душах всех бесповоротней

Разуверение во всем!


Он говорил: «Как свет зарницы,

Приду, и воззову на суд…»

И вот лежит во тьме гробницы,

И стражи тело берегут.


Но женщин души не устанут,

Как горный ключ, струить любовь:

«Он обманул… иль был обманут…

Но Он страдал и пролил кровь!»


Несут ко гробу ароматы,

Но пустотой зияет он…

И тут же веет слух крылатый,

Что труп врагами унесен.


Тогда, всем горестям услада,

К Марии сходит сам Христос,

Но в нем ей мнится сторож сада, —

Она к нему: «Не ты ль унес…»


И, слыша речи роковые

Не могшей победить искус,

«Noli me tangere, Maria!» —

Ей отвечает Иисус.


«Մի՛ դիպչիր ինձ, Մարիամ...»

Թախծալի էր անցել շաբաթ օրը,
Լուսաբացն է արդեն հաջորդ օրվա,
Անսփոփ ու անհույս են բոլորը,
Անվստահ են դարձել ու անհավատ:

Նա ասում էր. «Կգամ արշալույսի ցոլքով,
Իմ գալուստով սկիզբ կտամ դատին»
Եվ պառկած է ահա տապանակում,
Պահակներն են հսկում իր դիակին:

Սակայն կանանց հոգուց աղբյուրի պես
Չի դադարում հորդալ սերը մաքուր.
«Նա խաբել է գուցե... Կամ խաբվել է,
Բայց արյունն է տվել տառապանքում»:

Գերեզման են տանում օծման յուղեր,
Սակայն դագաղը իրդատարկ ահա.
Եվ անհապաղ լուրն է առնում թևեր,
Որ չար ոսոխները Իր դին տարան:

Հետո, որպես վշտին մխիթարանք,
Երևում է Հիսուսը Մարիամին,
Բայց թվում է նրան այգու պահակ,
Հարցնում է. «Հո դու՞ չես տարել դին»:

Եվ լսելով հարցն այդ անդառնալի`
Որպես փորձությանը նոր հաղթանակ,
Հիսուս խոսք է գտնում մի դառնաղի.
«Մի՛ դիպչիր ինձ, Մարիա՛մ»,- ասում է Նա:

пятница, 6 апреля 2012 г.

Անակնկալ այցելություն

(մի դրվագ ավարտ չունեցող պոեմից)

Ներս անցավ դռնից:
Լույս կերպարանքն է ահա Հիսուսի:
Բացի մի հոգուց՝ բացակա ընդմիշտ,
բոլորն են այստեղ, հպված ուս-ուսի,
դեմքներին ծանր ու անսփոփ վիշտ:

- Խաղաղությու՜ն ձեզ: Ողջու՜յն ամենքիդ:

Մի սառն, ահազդու սարսուռ է անցնում մեկից մյուսին:
Կարկամ են երկար:  
Եվ դողդոջ ձայնն է լսվում Պետրոսի,
որ, Հիսուսի ջերմ հայացքից ազդված,
բարձրից իջնում է հազիվ լսելի, թույլ շշնջոցի.

- Ռաբբիչէ՞ որ քեզ խաչին գամեցին
ժայռափոսի մեջքո դին դրեցին
և հսկա քարովմուտքըփակեցին

Ժպտում է Հիսուս:
Հագուստը նոր է ու ձյունաճերմակ:
Աչքերում` հուր-լույս.
շողում են զվարթ, ինչպես արեգակ:

- Չէ՞-որ հարության մասին խոսեցի:
Չէ՞-որ ասացի` կհաղթեմ մահին
և այս աշխարհին:
Ահա հաղթեցի՛:
Չէ՞-որ նախքան իմ խաչելությունը
և հարությունը
գուռից հանեցի և Ղազարոսին:
Մոռացա՞ք դուք այդ բոլորի մասին:
Չէ՞- որ եղել եք դուք միշտ իմ կողքին:
Հավատ չծնվե՞ց սրտում ոչ մեկիդ

Լու՛ռ են բոլորը: Դեռ ահաբեկվա՛ծ:
Ղազարոսը` ի՞նչ
Նրան մի նոր կյանք պարգևեց Աստված
Եվ Հիսուս Ի՛նքը:
Բայց, որ վեր հանի իր գերեզմանից
հենց Ինքը իրենմենա՜կ, ինքզի՜նքը
Սողանցք է փնտրում մթին մի կասկած
Ծալքերում, նաև վհատ սրտերում,
և երկնչում են կասկածն այդ հայտնել
ու արտահայտվել:
Բոլորն ակնապիշ ցցված են կարկամ.
Թովմասն է միայն փոքր-ինչ վճռական
և բարբառում է իր ձայնով ըմբոստ
(խոժոռ աչքերում անհաշտ զայրույթ կա`
զուսպ ու մարտական).

- Չե՜մ հավատա ես, մինչև չտեսնեմ վերքերն իմ Տիրոջ:
Ո՞վ ես: Ոգի՞ ես մի աստանդական:
Իշխա՞նն ես չարի,
որ ենթարկում ես մեզ նոր փորձության
Ի՞նչ հուր է փայլում աչքերիդ անշեջ.
ի՞նչ կրակ է դա
Իզու՜ր ես եկել, հայտնվել մեր մեջ.
մեզնից ոչ մեկը չի՛ ենթարկվի քեզ,
չի՜ դառնա հուդա
- Վերքե՞րս ես ուզում հավաստիք դարձնել
հավատիդ համար, սիրելի՛ Թովմաս:
Ուրեմն` մո՛տ եկ:
Դե՞, արի ու տե՛ս: Ահա՛: Մեկ առ մեկ
կարող ես տեսնել, նաև շոշափել
և քո սրտի մեջ հավատիդ խզված
թելերը կապել:

Եվ ետ է քաշում Հիսուս թևքերը ճերմակ հագուստի
Շանթահար եղած`
փլվում է Թովմասը գետնատարած
Հիսուսի առաջ,
արտասուքներն են ժայթքում հորդառատ.

- Օ՜, ների՜ր, ների՜ր, ների՜ր, Ռաբբունի
ահավո՜ր է շատ այս ամեն ինչը
ա՜խ, այս ամենը ի՞նչ վախճան ունի
ի՞նչ պիտի լինի նվաստիս վերջը
հավատու՜մ եմ, Տեր, Դու՛ ես Փրկիչը,
Դու՛ ես Միակը և Աստծո Որդին,
որ դեռ կարող է փրկել նվաստիս
մեղավոր հոգին
օ՜, փրկի՛ր ինձ Տեր, փրկի՜ր ինձ կրկին

Եվ Հիսուս աջով
լացող Թովմասին հանում է ծնկի
(բայց դրանից վեր
բարձրանալ Թովմասն էլ չի հանդգնում`
ծնկի է մնում):

- Լավ, լա՜վ, էլ մի՛ լա, հերի՛ք է լացես
երեխայի պես: Հավատու՛մ եմ քեզ:
Դու էլ քո սրտին
առանձնահատուկ քո հավատն ունես,
և քեզ կտրվի` ըստ քո հավատի:
Ահա դու տեսար և հավատացիր,
սակայն երանի, հազա՜ր երանի
նոր եկողներին, որ չեն տեսնի ինձ
ու իմ վերքերը` խաչիս հետքերը,
բայց կհավատա՛ն. և ո՛չ միայն ինձ,
այլ նաև իրենց, որ իրենք էլ են
Աստծո որդի:
Նախահա՜յրն ես դու, սիրելի՛ Թովմաս,
գալիք դարերի այն գիտունների,
որ կհավատան լոկ իրենց փորձին
և փորձից ծնված իրենց մտքերին
երևութական,
բայց իրենց համար, անշուշտ, հավաստի`
անսխալական:

Թովմասի լացող աչքերում հանկարծ
ծլում է ժպիտ,
ու շշնջում է Թովմասը հուզված.

- Լսեցի ես ճի՞շտ,
իրա՞վ է ասված.
Նախահա՞յր եմ ես.
Աբրահամի պե՞ս
Շնորհակա՜լ եմ, բարեգու՜թ Աստված,
որ ինձ` նվաստիս,
այդպիսի բարի բախտ է վիճակված:
- Ա՜խ, Թովմա՜ս, Թովմա՜ս, միշտ էլ այդպես ես
ընկալել բոլոր իմ ասածները և իմ գործերը.
թող այդպե՛ս լինի: Ի՛նքդ ես քո տերը,
բայց մեր սրտերը հերի՛ք է հուզես:
Վե՛ր կաց, էլ մի՛ լա, դե՞, մի լա՛, բա՜վ է.
երբ դու լալիս ես, ինձ համար ցավ է

Եվ գլուխներն են մեղմիվ օրորում
արցունքոտ աչքով աշակերտները`
ապագա հզոր, սուրբ, առաքինի,
և անընկճելի Առաքյալները:
Թովմասի վիշտը իրենցն է նաև,
և իրենք էլ են ինքզինք փնովում:
Եվ որքա՜ն բարի, քաղցր են, օրորուն,
նաև հարազատ` Տիրոջ խոսքերը:
Երազի մեջ են, դեռևս մոլոր,
կասկածը միտք է ծնում նորանոր.
չարի Իշխանը մի՞թե չէր կարող
կեղծել և՛ վերքը` գամերի հետքը,
և՛ ձայնը, դեմքը
Բայց նաև Նրա խոսքերն են հիշում.
ասում էր, որ դեռ պիտի համբառնա
Մի՞թե հենց Ինքն էմի՞թե Նա՛ է, Նա՛
Եվ այնուհանդերձ`չեն կողմնորոշվում.
ո՞րն է ավելի ստույգ, հավաստի.
Հուդան, դատերն ու խաչելությու՞նը
(այնքան ահարկու, արյունոտ, դժնի),
թե՞ այս պարզ, բարի այցելությունը,
որ հետևել է վհատեցուցիչ ու անտանելի
ծանր կորստին:

Հիսուս իր հերթին տեսնում է նրանց
հոգիների խոր տվայտանքները:
Տեսնու՜մ է, այո՛, թե ինչ են զգում,
ապրում ու խորհում
այնքա՜ն հարազատ, սիրելի դարձած
և իր հարության լուսավոր օրով,
ավա՜ղ, վհատված աշակերտները`
ինքնարդարացման - դատափետումի,
ինքնամաքրման - խուսանավումի
երկակի խաղի տարուբերումից,
որից սիրտը և հոգին է պաղում,
միտքը խորամանկ ճկվում, խարդախում,
թալկանում մարմնի անլույս տաճարը:
Եվ գիտե՛ Հիսուս` որն է պատճառը.
օ՜, թանձրաշխարհը, այս թանձրաշխա՜րհը
Դեռ ճաք չեն տվել նրա երկդիմի զույգ պատնեշները,
որոնց մամլիչում դյուրի՜ն է անչափ
հուսահատվելը և վհատվելը:
Կա՛մ չար, կա՛մ բարի: Չկա արդա՛րը:
Կա՛մ առաջ, կա՛մ ետ: Չկա կատա՛րը:
Կա՛մ այս, և կա՛մ այն: Երրորդը չկա՛:
Ա՛յս կողմ կամ ա՛յն կողմ: Ուղիղը չկա՛:
Եվ դեռ չի իջել Սուրբ Հոգին` Վկան,
հրե լեզվակով նրանց գլխից վեր և սրտերի մեջ,
որ հանկարծահաս պայծառացումի լույսի զորությամբ
ըմբռնեն, տեսնեն և սրտով զգան
արևի անխաբ, հստակ լույսի պես,
որ ճիշտ են, ստույգ, անչափ իրական`
արժանահավատ հավաստիությամբ,
և հնարավոր` հավասարապես,
և՛ տառապակոծ ու խավարաբեր
խաչելությունը,
և՛ հարությունը, որին հետևեց
իր այս անհրաժեշտ, բայց անակնկալ
այցելությունը:

«Ահա և Սիմոն Պետրոսը գունատ`
հաստակող, համառ,
նաև վեհերոտ, նաև թուլակամ.
թարթիչն ու շուրթն է կախում անընդհատ,
հայացքն իմ աչքից հապշտապ շեղում:
Ինչի՞ց է նեղվում.
հա՜, ուրացա՛վ ինձ եռակի անգամ,
տագնապում է, որ երեսով կտամ,
կամ կկշտամբեմ:
Բայց նաև գիտե, վստա՛հ է արդեն,
զգում է սրտով, որ մեղմ կդատեմ,
կամ երբևիցե էլ չեմ էլ դատի,
քանզի ես իր հետ
նպատակային, անչափ կարևոր,
գալիք, հեռավոր ու խորհրդավոր
հույսեր եմ կապել.
չէ՞-որ Վեմն է նա մի նոր Հավատի:
Հեշտ չի՜ լինելու ճակատագիրը.
խաչին կգամեն գլխիվայր շրջված, կկեղծեն գիրը
Սյուներից մեկն է: Մյուսը` ջահել մի տարսոնացի`
հմուտ, խելացի,
ներկա այս պահին ելնում է արդեն,
որ նոր Ուսմունքի ջատագովներին,
որտեղ էլ լինեն,
հայտնաբերի ու տանջի, հալածի:
Հա՜, անունս է՞լ է արդեն հղացվել.
հերձվածո՜ղ եմ ես մի նազովրեցի,
աղա՜նդ եմ պստիկ
Միջոցն այս դժնի,
օ՜, դեռ շատ երկար կհարատևի.
և այնժա՛մ նույնիսկ,
երբ Ուսմունքն այս նոր
դավանանք կլինի համաշխարհային,
զենքն այդ չարաղետ դեռ կկիրառվի
ընդդեմ Լույսի նոր ամեն զեղումի:
Այրերն հոգևոր նույն այդ ավյունով
կհամարեն, որ ի՜նձ են ծառայում
և չեն գիտակցի,
որ չհանդուրժման հինավուրց թույնով
Չարն է օր օրի իրենց հմայում:
Բայց տարսոնացու` ուշիմ, դեգերող,
ամեն մի փորձը կացնի հարվածի,
ինչպես հայելուց, հենց ի՛ր միջոցով
հետ կանդրադարձվի,
որ նոր Ոսմունքը շատ երկրներով
անցնի, տարածվի:
Վախենամ, թե նա` սույն տարսոնացին,
որ ձայնիս կանսա, Լույսով կբացվի,
ի վերջո մի օր, վաղ լուսաբացին
կայսեր քաղաքի կառափնարանից
երկինք համբառնա հարվածից կացնի:
Չարի գո՛ռ Իշխան,
հետայսու ամեն քո գաղտնի, խրթին,
խորամանկ փորձը` ընդդեմ մարդկության
և Աստծո Լույսի,
դատապարտված է անզոր, թեկուզ և
դանդաղ պարտության,
մինչև գան օրեր
նախասահմանված և անփառունակ
քո ձախորդության,
քո վհատումի և Երկրի մթին ապաստարանից
անդարձ հեռացման:
Ի՛նքդ էլ գիտես դա, բայց քո էությամբ
չե՜ս կարող կրկին դավեր չնյութել,
և ցանց ես հյուսում առավե՛լ մթին,
առավե՛լ ծածուկ, ավելի՛ խարդախ
Մոռանա՛նք չարին.
թե ուզում է, թող դավերն իր նյութի:
Հովհաննե՜սն ահա, սիրեցյալ որդիս`
հոգեզավա՜կս, բարի ու ազնիվ,
որ հենում էր իր գլուխը կրծքիս
և ջերմ հավատի խոսքեր մրմնջում,
իր կամքից անկախ,
թիթեռի նման,
թևում էր դեպի մագնիսը Սրտիս,
որ խոսքիս պահին գա ու մերձենա
Աղբյուրին Լույսի:
Ի՞նչն է արդ նրա հեզ հոգին տանջում.
ինքն իրե՛ն իսկ նա էլ չի ճանաչում:
Շատ բան չգիտե, հեքիաթի մե՜ջ է,
բայց նա էլ ինձ պես այս աշխարհից չէ.
վեր կելնի անկաս, Լույսով կլցվի,
աշխարհի առաջ սրտո՛վ կբացվի
և գաղտնախորհուրդ մարգարեացմամբ:
Աշակերտներից միակն է գուցե
(թե հետ չկանգնի Չարն իր դավերից),
որ կապրի օրերն իր խոր ծերության,
զի նա է միայն անհասանելի
Չարի դավերի համար այլազան:
Մյուս սաներս,
որ այստեղ կանգնած այսպես մոլոր են,
Լույսով կլցվեն, կսրբագործվեն,
բայց և դառնորեն
դեռ կհալածվեն, օ՜, կհալածվե՜ն
Ա՜խ, Հուդա՛, Հուդա՛,
հպարտ, տարաբա՜խտ Իսկարիովտացի,
քո ազատ կամքին, խելքիդ բանական
ապավինեցիր
և ակնարկներս նախազգուշական
մերթ չընկալեցիր, մերթ Չարի դրդմամբ
լուրջ չընդունեցիր:
Ի զորու՜ էիր խույս տալ համբույրից
դավաճանական-ճակատագրական,
բայց, ավա՜ղ, շատ ուշ ետ ընկրկեցիր
և, ավա՜ղօ, ի՜նչ եղերական մահ
Թադևոսն ահա, և նրա կողքին` Բարդուղիմեոսը,
հենց ինքը` անձամբ,
որի անունով կկոչվի գիշեր`
սահմռկեցուցիչ, արյունոտ, խռով,
իմ էության շուրջ անիմաստ ծագած,
բայց սրի ուժով լուծվող վեճերով:
Հիմա կողք-կողքի ինչե՞ր են հիշել:
Մի շաբաթ առաջ կշտամբում էին,
դժգոհում ինձնից,
որ հոգ եմ տանում հեթանոսներին
և մոռացել եմ, երես եմ թեքել
իրենց ազգակից հրեաներից,
որ տառապում են կեսարի ձեռին
ու նրա անգութ, բիրտ զինվորների:
Դժվա՜ր է անշուշտ, հեշտ չէ տեսնելը
այն շատ նրբահյուս, բայց անխզելի,
անխորտակ թելը,
որ դարեր առաջ եղած, մոռացված
նախապատճառը միացնում է
ապագայի իր հանելուկային
հետևանքի հետ:
Եվ հազի՜վ նրանց ես համոզեցի
թեև մեղմորեն, բայց հաստատակամ,
թելադրեցի, ձեռամբ կնքեցի,
որ անպատասխան չմնա հանկարծ
հեթանոս արքան:
Հեթանոս արքա՜ն
Նա Թովմասի պես ձայնս չլսեց, վերքս չտեսավ,
չեղավ իմ կողքին, բայց հավատա՛ց ինձ`
իր աստվածների հավատի ուժով
և սրտի խորքից:
Կենդանագիր իմ պատկե՛րը լինի
ախտերն իր բուժող
Երանելի՜ է հեթանոս արքան,
իսկ խոհուն ու հին իր  ազգը, սակայն,
վայ-հետևորդիս խորամանկ ու մութ դավերով վայրի,
որ խոր մի հորում, իր գոյատևման կարիքից դրդված,
հավատարմության երդումն իր կտա
չարի ահազդու ու գոռ Իշխանին,
որ Սուրբ Հոր տաճարն այնտեղ ավերի,
հին-հին գրերը սուրբ, բազմախորհուրդ ջարդի կամ այրի,
և այդ ազգն, ահա, բարի արքայի,
երկա՜ր կմնա հոգով ամայի,
հալածված, տխուր ու թափառական,
մինչև որ հետ գա,
նոր փառքով բազմի իր նախկին գահին
նոր մարմին առած հեթանոս արքան:
Իսկ մինչ հեռավոր այդ օրերը գան`
Թադևոսն, ահա, Բարդուղիմեոսը
կսփռեն նրա երկրում իմ Լույսը
և զոհ կդառնան սրին չարակամ:
Օ՜, որքան դառը և արյունալի
օրեր դեռ կգան,
մինչև որ բոլորն ըմպեն թասերի
աշխարհիկ կյանքի թույնը մեղսական`
կուտակված այնտեղ կաթիլ առ կաթիլ:
Քանզի հզոր է ու անկասելի
այս աշխարհից մինչ հեռու Ծիր Կաթին
և էլ ավելի հեռու-հեռավոր,
անիմանալի ու խորհրդավոր անհունով անցնող
և աստվածային վեհ բարձունքների
գագաթը հասնող,
ոլորտ առ ոլորտ հոգուն վեր տանող
Հոր Լույսի Ճամփան:
Եվ ու՜շ է արդեն: Դժվար է տեսնել
Հար Հուրհրան Հոր Լույսի մեջ անգամ,
թե ի՜նչ նոր սլացք կստանար չքնաղ,
կապույտ Գեայի պտույտն ամեհի,
եթե հեթանոս արքայի ազգի զավակ ծնվեի,
որ խորհուրդն էր հենց Առյուծ և Արքա,
բարի, լայնախոհ և հեռուն նայող Հաութամայի:
Գուցե առավել շատ հավատային,
ընդունեին ինձ ու չխաչեին,
գուցե սիրեին
և աշխարհ գալս ի սկզբանե
մանկանց նախճիրով չմթագնեին
Ա՜խ, մա՛յր իմ Մարիամ, մա՜յր իմ գթառատ,
երբ իմ համբարձմամբ
փլվեն դռները խավար Դժոխքի,
խոստանում եմ քեզ, որ ինքս անձամբ
կմեղմեմ ցավը և ճարճատյունը պատժի կրակի,
առաջին հերթին` հենց Հերովդեսի՛,
որ մահն իր գտավ, երբ մենք ապահով
հանգրվան գտանք երկրում Նեղոսի:
Քանզի եթե ես մարմին չառնեի
հենց նրա օրոք,
հենց նրա երկրում,
իր ձեռքերը բիրտ նա չէր թաթախի
այդքան շատ մանկանց անմեղ արյունում:
Հայտնի էր քեզ, մա՛յր, հայտնի՜ էր կանխավ,
հաճախ` անհարկի մանրամասնությամբ,
ամբողջ ընթացքը Ուղուս և նաև ավարտը նրա,
բայց քաջակորով երկյուղածությամբ
և անպարտ սրտով ամբողջը տարար,
տանում ես հիմա.
բայց ասա՛` ինչպե՞ս ես լքեմ սրանց,
թողնեմ ու՞մ հույսին
այս խեղճ որբերին ու իմ գառներին.
ինչպե՞ս սրտերով մոտեցնեմ Լույսին
Օ՜, ներիր, Եղբա՛յր, օ՜, Բուդդա, ների՜ր,
որ չանսացի քո խորհուրդ-խոսքերին
Նման չե՞մ արդյոք ես էլ Թովմասին,
զի գույներով վառ ինձ պատմել էիր
Քո հուր-հրաշող վեհ Բարձունքներում
Քո Նիրվանայի,
Քո անցած Ուղու և Փորձի մասին,
Իսկ ես` համառս, գերադասեցի
դառը և ուրույն նոր Փորձի լծվել
և ողջ աշխարհի ցավոտ վերքերը`
դաս-դաս կուտակված ու խավարածին
մեղքերը, տեսնել, դրանցով խոցվել»: