Շխկոց-թխկոցի, հարայհրոցի դարում այս ահեղ
Ինչպե՞ս մեր հոգին
անաղարտ պահենք...
Աղմուկն է խեղդում մեր ինքնությունը,
Աստվածահայման ունակությունը,
Անդորրության մեջ աղոթք անելու
Արժանապատիվ համբերությունը:
Գվվոց-աղմուկին մարդն առոք-փառոք
Հավելում է և ականջ ծակող ռոք,
Ահասարսուռ բաս, թմբուկ մոլեգին,
Աղեկտուր ճիչ, մորմոքներ կրքի,
Որ էժան գնով, ըստ ազատ կամքի,
Նենգ Բանսարկուին
ծախի իր հոգին:
Կա՛նգ առեք, էհե՜յ, լռեցե՜ք հապա,
Որ գոնե փորձենք հասկանալ մի պահ,
Թե ու՞ր է տանում այս ասֆալտապատ,
Սև, ծխաբույր ու աղմկոտ ճամփան:
Դժոխք չհասա՞նք, շա՞տ կա գնալու...
Այս մոլորակը ու՞մ է մնալու...
Ո՞վ է սուզվելու խորքը Երկնքի,
Ուր ծնունդ առավ անմահ իր հոգին:
Ես նույնպես շնորհակալ եմ:
ОтветитьУдалить