среда, 28 августа 2013 г.

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ

Եթե Հայաստանի Հանրապետությունն իսկապես անկախ ու ինքնիշխան երկիր է, ապա պետք է անհապաղ վճռական քայլեր ձեռնարկի ի պաշտպանություն սիրիահայության: Ըստ իս, առաջին քայլն այն պետք է լինի, որ բողոքի նոտա հղվի այն ռազմատենչ երկրների (ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա) կառավարություններին, որոնց ահաբեկությունների, սպառնալիքների ու սադրիչ գործողությունների հետևանքով կյանքի ու մահվան հարցեր ու խնդիրներ են ծառացել նաև սիրիահայ համայնքի առջև: Երկրորդ վճռական քայլն այն պետք է լինի, որ Հայաստանը, ՄԱԿ-ի միջնորդությամբ և Սիրիայի կառավարության համաձայնությամբ, հայ խաղաղարար ռազմական ուժի ներկայություն ապահովի Սիրիայի հայաշատ շրջաններում, որի միակ նպատակը պետք է լինի հայազգի մարդկանց կյանքի պաշտպանությունն ու անվտանգ ճանապարհներով ցանկացողների ներգաղթը դեպի Հայաստան կազմակերպելը: Երրորդ վճռական քայլը պետք է լինի այն, որ միջազգային կառույցների միջոցով փոխհատուցում պահանջվի սիրիական իրադարձությունների ժամանակ հայ ժողովրդի կրած վնասների ու կորուստների դիմաց :
 

Եթե նշածս վճռական քայլերը չձեռնարկվեն, ապա ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է ենթարկվեն հասարակական պարսավանքի և կանգնեն ժողովրդի արդար դատաստանի առջև: Իսկ ՀՀ նախագահը պետք է կանգնի ռազմական և սահմանադրական դատարանների առջև, քանի որ հայ ժողովրդի զավակների կյանքին սպառնացող վտանգի չեզոքացումն ի պաշտոնե նրա անմիջական պարտականությունն է:

воскресенье, 25 августа 2013 г.

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ` ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ

Ըստ էության ժողովրդին ոչ թե երկրի իշխանությունը պետք է պատկանի, այլ հենց երկիրը և դրա կենսակական կարևորություն ունեցող ռեսուրսներն ու հարստությունները: Ժողովրդավարական կառավարման համակարգի միջոցով դրան հասնել հնարավոր չէ, քանի որ այն մշտապես պարարտ հող է ստեղծում, որպեսզի հասարակական գիտակցության մեջ գերակշռող նյութապաշտության պատճառով մի խումբ ճարպիկ մարդկանց ձեռքում կենտրոնանան ինչպես իշխանական լծակներն ու ուժային կառույցները, այնպես էլ բնական ռեսուրսներն ու հարստությունները: Մարդկանց այդ խումբն ու ուժային կառույցներն իրար հետ շատ լավ լեզու են գտնում և սկսում համերաշխորեն թալանել երկիրն ու կեղեքել ստեղծարար ժողովրդին: Եվ այդքանից հետո դեռ անամոթաբար շարունակում են պնդել, թե իշխանությունը ըստ ժողովրդավարական սահմանադրության պատկանում է ժողովրդին, ուստի ամեն ինչ լավ է ու հրաշալի...
Մնում է միայն զարմանալ նորօրյա քաղաքագետների ու որոշ մտավորականների միամտության ու անտեղյակության վրա, քանի որ դեմոսի իշխանության այս անխուսափելի հակաժողովրդական արատը մարդկությանը հայտնի է դեռևս Դարյավուշի (Դարեհ Ա-ի) ժամանակներից:

суббота, 24 августа 2013 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Նախախորհրդարանի հարգարժան անդամներ և առաջամարտիկնե՛ր.
մի ավելորդ անգամ իմ ձայնն եմ բարձրացնում ձեր այն թեզի դեմ, որ ժողովրդավարական բուն համակարգը պահպանելով և ներհամակարգային ինչ-որ փոփոխություններ իրագործելով հնարավոր է «լավ ժողովրդավարություն» ստանալ: Բազմիցս ասել եմ և էլի եմ կրկնում՝ ժողովրդավարության ոչ մի հին կամ նոր տարատեսակ չի կարող որևէ լավ բան տալ հայ ժողովրդին, քանի որ օտարների կողմից ներմուծված է հենց մեր ժողովրդին վնասելու, պառակտելու, թուլացնելու ու թալանելու համար: Անվերջանալի նստացույցերն ու թեկուզ բազմամարդ միտինգները, ոստիկանների հետ քաշքշուկների մեջ մտնելը, «բերման ենթարկվելն» ու ազատ արձակվելը, մանր հաղթանակներն ու նահանջները դրսի ուժերի սրտով են և կարող են անվերջ շարունակվել: Ժողովրդավարական «բարեփոխություններ», իբր ստիպված լինելով, կկատարի այդ ուժերին հլու-հնազանդ ծառայող իշխանությունը, բայց ոչ դուք կամ քաղաքացիական տարբեր խմբերի ակտիվիստները, որով էլ կերկարաձգվի ներկա իշխանության ղեկի մոտ մնալը: Իշխանությունը խլելու ցանկացած փորձ կդիտվի հակասահմանադրական և խստագույնս կպատժվի: Ուստի հույսեր մի՛ փայփայեք, թե հայ ժողովրդի իրական ընտրանին ի վերջո կմիանա ձեզ և ձեզ հետ միասին կմասնակցի փողոցային անիմաստ ու անհեռանկար քաշքշուկներին: Այնուհանդերձ չեմ բացառում, որ պայքարի ձեր ընտրած ձևին զուգահեռ, դուք կկարողանաք ձեր շուրջը համախմբել կարող ուժերի ու առանձին անհատների, որոնք կսկսեն հարկ եղած չափով լրջորեն մոտենալ իրական համակարգային փոփոխություններ կատարելու անհրաժեշտության և հրատապության հարցին՝ ստեղծելով համահայկական համապատասխան կառույց: Պետք է մշակել և ժողովրդի դատին հանձնել այն ազնվապետական սահմանադրությունը, որը պետք դրվի միացյալ ազգային նոր պետության հիմքում: Ժամանակը չի սպասում: Նոր սահմանադրության հանրաքվեն սարերի հետևում չէ...

Հաջողություն եմ մաղթում բոլոր ազգանվեր սրտերին,
ձեր Խաչիկ Մանասելյան (Խաչիկ-Ապեր)

Ինչպիսի՞ սահմանադրություն է մեզ պետք

Հայ ազգային ընտրանին և լրջախոհ մտավորականությունը պետք է հասնի նրան, որ համաժողովրդական քննարկան ու հանրաքվեի դրվի Նոր Սահմանադրության երկու տարբերակ: Դրանցից առաջինը, որը կներկայացնի ընտրանին, միտված պետք է լինի լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնելուն՝ վերջնական արդյունքում կերտելով ՀՀ և ԼՂՀ հայ ազգային միացյալ ազնվապետություն: Երկրորդ տարբերակը, որն արդեն փորձում են նախահարձակ լինելով նախաձեռնել ու հանրաքվեով անցկացնել գործող իշխանական ուժերը, ամենայն հավանականությամբ կփորձի «էլ ավելի բարեփոխել» գործող սահմանադրությունը՝ պահպանելով ժողովրդավարական համակարգը, որը մեր ժողովրդի վզին փաթաթված է դրսից և նպաստավոր հող ու պայմաններ է ստեղծում արտաքին ինչ-որ ուժերի հակահայ պլանների իրականացման համար՝

http://hayeli.am/article/351314/

пятница, 16 августа 2013 г.

Սեն-Ժերմենի Ուղերձների գիրքը՝ անգլերեն Книга «Сен-Жермен» вышла в свет на английском языке!

http://r.sirius-ru.net/2013/2013-08-04.htm
















Божий посланник, космический чародей, алхимик божественной любви. Сколько ещё эпитетов приходит в голову, читая Его послания, но ни одно из них, ни все вместе взятые, не могут выразить и вместить всю любовь и благодарность, переполняющие моё сердце от прочтения диктовок. Послания Владыки словно эликсир любви, наполняющий сердце. Хочется любить, дарить любовь всем и каждому. Хочется взлететь высоко в небо и крикнуть от всего сердца на весь мир: "Люди любите друг друга, даруйте друг другу счастье любви".
Я благодарна судьбе, за то, что живу в то время, когда Космическая Иерархия, в состоянии передавать духовные Учения через посланника Света, каковым является Татьяна Николаевна Микушина. Низкий ей поклон.

Рита Борд, США



Երևան, «Նահապետ», 2011 թ.

вторник, 6 августа 2013 г.

Բռնությունների մասին

Եթե հայրենակիցների նկատմամբ բռնություն կիրառելու հրաման տվող իշխանավորը մտածում է, թե մարդը միայն մեկ կյանք է ապրում, ապա պետք է մի փոքր էլ տրամաբանի ու հասկանա, որ չարժե այդ կարճ կյանքի ընթացքում վատ հետք թողնել ապրող հայրենակիցների սրտերում: Իսկ եթե տեղյակ է, որ մարդը մի կյանքի փոխարեն բազմաթիվ կյանքեր է ապրում, ապա առավել ևս պետք է իմանա, որ հնարավոր չի լինի խուսափել հատուցումից: Երկու դեպքում էլ հայրենակիցների նկատմամբ բռնություն կիրառելն աններելի և անթույլատրելի հանցանք է:

Է՛լ ավելի մեծ հանցանք է հայրենի հողը նվաճած կամ նվաճելու հավակնություն ունեցող օտարների դեմ բռնություն չկիրառելն ու նրանց հետ, թեկուզ և կեղծ, բարեկամական հարաբերություններ հաստատելը:
Ազգերի և ժողովուրդների մեջև ծագած մնացած բոլոր հարցերն ու հակասությունները լուծելի են խաղաղ ճանապարհով: