Ըստ
էության ժողովրդին ոչ թե երկրի իշխանությունը պետք է պատկանի, այլ հենց
երկիրը և դրա կենսակական կարևորություն ունեցող ռեսուրսներն ու
հարստությունները: Ժողովրդավարական կառավարման համակարգի միջոցով դրան
հասնել հնարավոր չէ, քանի որ այն մշտապես պարարտ հող է ստեղծում, որպեսզի
հասարակական գիտակցության մեջ գերակշռող նյութապաշտության պատճառով մի
խումբ ճարպիկ մարդկանց ձեռքում կենտրոնանան ինչպես իշխանական լծակներն ու
ուժային կառույցները, այնպես էլ բնական ռեսուրսներն ու հարստությունները:
Մարդկանց այդ խումբն ու ուժային կառույցներն իրար հետ շատ լավ լեզու են
գտնում և սկսում համերաշխորեն թալանել երկիրն ու կեղեքել ստեղծարար
ժողովրդին: Եվ այդքանից հետո դեռ անամոթաբար շարունակում են պնդել, թե
իշխանությունը ըստ ժողովրդավարական սահմանադրության պատկանում է ժողովրդին,
ուստի ամեն ինչ լավ է ու հրաշալի...
Մնում է միայն զարմանալ նորօրյա քաղաքագետների ու որոշ մտավորականների միամտության ու անտեղյակության վրա, քանի որ դեմոսի իշխանության այս անխուսափելի հակաժողովրդական արատը մարդկությանը հայտնի է դեռևս Դարյավուշի (Դարեհ Ա-ի) ժամանակներից:
Комментариев нет:
Отправить комментарий