среда, 16 ноября 2022 г.

ԹԵԲԵԻՑ ՎԵՐ

(իննագիր[1] երգ)

 

Թե դու, թե մենք թևեր չունենք, Թեհմինե,

Թե չէ, թե չէ կթևեինք ուր ասես,

Կհասնեինք Թեբե, Թեհրան, Կահիրե,

Կնվաճեինք և՛ Էվերեստ, և՛ Մասիս:

 

Բայց եթե դու, բայց եթե մենք կամենանք,

Եթերահյուս եթերաթիռ կունենանք.

Էլ ի՞նչ Թեբե, էլ ի՞նչ Թեհրան, Կահիրե,

Կթևեինք շուրջերկրյա, Թեհմինե:

 

Աստվածածին Մայր Մարիամին թե դիմենք

Եվ աղոթենք թախանձագին մեզ օրհնել,

Ապա հոգու թեթև թևով կճախրենք

Թեբեից վեր, եթերից վեր, Թեհմինե...

 

16.11.2022թ.



[1] Երգն իննագիր եմ կոչել զուտ այն պատճառով, որ «թ» տառը հայերեն այբուբենի 9-րդ տառն է, և երգի յուրաքանչյուր տուն պարունակում է ուղիղ 9 հատ «թ» տառ: Գյուրջիևյան էնեագրամի հետ որևէ կապ այստեղ չկա (հեղինակ):


понедельник, 14 ноября 2022 г.

ՍԻՐՈ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Անմարմին ու անգո

Սերը հիմքն է գոյի.

Սերը կա՞, թե՞ չկա...

 

Սերը նոր ծնունդ է

Եվ սնունդն է մանկան.

Սերը կա՞, թե՞ չկա...

 

Սերը միացում է

Եվ օղակ միացման.

Սերը կա՞, թե՞ չկա...

 

Սերը սերմնացան է

Եվ սերմն է գոգնոցի.

Սերը կա՞, թե՞ չկա...

 

Սերը սերմ ցանելն է

Եվ սնունդը սերմի.

Սերը կա՞, թե՞ չկա...

 

Սերը ամենայնն է

Եվ ինչքն ամենայնի.

Սերը կա՞, թե՞ չկա...

 

Սերը մերթ կասկած է,

Մերթ դրա փարատումը.

Սերը կա՞, թե՞ չկա...


Սերը հենց աստված է

Եվ սիրելն է աստծո.

Սերը կա, չկան՝ ոչ:

 

14.11.2022թ.

ՄԵՂՈՒՆ ՈՒ ԾԱՂԻԿԸ

 


Աղջկա հմայքը

Տղայի համար է,

Տղայի զմայլանքը

Աղջկա համար է։


Աղջկա պահվածքը

Տղայի համար է,

Տղայի հարգանքը

Աղջկա համար է։

 

Տարբերվում են այդպես

Տղան ու աղջիկը,

Անտարբեր չեն, ինչպես

Մեղուն ու ծաղիկը։

 

Այո՛, նույնն է սերը,

Սիրուց չկա՛ շեղում

Կթոշնե՜ն ծաղիկները,

Չի՜ պզպզա մեղուն։

 

Խաչիկ-Ապեր

13112022թ

пятница, 11 ноября 2022 г.

ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԵՐԿՈՒ

 

Երկու անգամ երկու

 

Երկու անգամ երկու

Ստացող աշակերտը

Իր երրորդ ու չորրորդ

Երկուսն էլ կստանա:


(Դե, չքվի՛ր, սատանա...)

Ռուսն այնքան է հային

Խաբել թե եղբայր է,

Որ նրան թշնամի

Համարել դժվա՜ր է...

 

(Երկու անգամ երկու՝

Մտածեցիք չո՞րս է...

Այդպե՜ս է ձեռնարկում

Սատանան իր որսը:

 

Փորձում է ու որսում

Ցանցով տարողունակ,

Մտքի խայծն է հոգուն

Կաշկանդում շարունակ:


Ահա, ես ուզեցի

Սոսկ փաստ բացահայտել,

Իսկ դուք շտապեցիք

Թվեր բազմապատկել:

 

Կեղծ թեզերը հաճախ

Ապրում են դարեդար,

Երբ մտնում են տաճար,

Կրկնվում բառ առ բառ:

 

Կրկնությունը բարի

Գիտելիքի մայրն է,

Բայց նաև ստերի

Ամրապնդման հայրն է):


Ուշքի՛ եկեք, հայե՛ր,

Ամո՜թ, անհարմա՜ր է․․․

Սթափվելու պահ է,

Խելքի գալու դար է։


Արթնանալու դար է,
Մեջքն ուղղելու դար է,
Մարտնչելու դար է
Եվ հաղթելու դար է։

Հետո Ոսկեդա՜ր է,
Հետո Ոսկեդա՜ր է․․․

Խաչիկ-Ապեր
11.11.2022թ.

среда, 9 ноября 2022 г.

ՄԻ՛ ՎԵՐԱԾՎԵՔ ԷՇ-ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ

 Հայե՛ր, խուսափե՛ք էշ-նահատակ դառնալուց․․․

Ցանկալի է, որ ամենափոքր հնարավորության դեպքում Հայաստան վերադառնան ոչ միայն ռուսաստանաբնակ, այլ նաև ուկրաինաբնակ հայերը։ Ոչ մի հայ զինվոր չպետք է որևէ կողմից մասնակից դառնա ռուս-ուկրաինական արյունահեղ ու դաժան պատերազմին։ Ճիշտ է, մեզ համար խիստ ցանկալի է, որ Հայաստանի ոխերիմ թշնամի Ռուսաստանը պարտվի այդ պատերազմում և հիմնովին կազմաքանդվի, բայց պաշտոնական Ուկրաինան ևս առանձնապես բարեկամաբար չի տրամադրված Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։ Ուստի բոլորովին ցանկալի չէ, որ որևէ հայ, թեկուզ պատահաբար, դառնա այդ օտար պատերազմի զոհ։ Էլ ավելի ցանկալի չէ, որ երկու կողմից կռվող հայերը, թեկուզ անգիտակցաբար, կրակեն իրար վրա։
Ուրեմն, հայե՛ր, շուտափույթ վերադարձեք Հայաստան և մի՛ վերածվեք էշ-նահատակների։
Խաչիկ-Ապեր
09․11․2022թ․

среда, 2 ноября 2022 г.

ԴՐՈՇԻ ԼՈՒՍԻՆԸ

 ԴՐՈՇԻ ԼՈՒՍԻՆԸ

Թուրքն ի ծնե զավթիչ է,
Անշուշտ, ռուսը՝ նույնպես.
Որքան հող տաս, զիջես,
Կասեն՝ նեղ է, քիչ է:
Թուրքը չունի դարպաս,
Անշուշտ, ռուսը՝ նույնպես.
Ամբողջ աշխարհն էլ տաս,
Կասեն՝ չեղա՜վ, քիչ է:
Աչք կտնկեն Լուսնին՝
Դրոշն առաջ պարզած,
Ում ինչ բաժին հասնի՝
Կխլեն մի հատված,
Հետո կծածանեն
Դրոշի լուսինը.
- Մի երեսը մերն է,
Մյուսը՝ ռուսինը:

Չասե՛ք, թե չեն անի,
Մի՛ ասեք՝ չեն ասի.
Հիշենք Կարսը, Անին,
Հայոց սարը Մասիս:

Չմնա՛նք թույլ ու հեզ.
Մի դար առաջ չասի՞ն՝
- Գետերից դեսը՝ մեզ,
Գետերից դեն՝ ռուսին:


Խաչիկ-Ապեր
02.11.2022թ.