ԴՐՈՇԻ ԼՈՒՍԻՆԸ
Թուրքը չունի դարպաս,
Անշուշտ, ռուսը՝ նույնպես.
Ամբողջ աշխարհն էլ տաս,
Կասեն՝ չեղա՜վ, քիչ է:
Աչք կտնկեն Լուսնին՝
Դրոշն առաջ պարզած,
Ում ինչ բաժին հասնի՝
Կխլեն մի հատված,
Հետո կծածանեն
Դրոշի լուսինը.
- Մի երեսը մերն է,
Մյուսը՝ ռուսինը:
Չասե՛ք, թե չեն անի,
Մի՛ ասեք՝ չեն ասի.
Հիշենք Կարսը, Անին,
Հայոց սարը Մասիս:
Չմնա՛նք թույլ ու հեզ.
Մի դար առաջ չասի՞ն՝
- Գետերից դեսը՝ մեզ,
Գետերից դեն՝ ռուսին:
Խաչիկ-Ապեր
02.11.2022թ.
Комментариев нет:
Отправить комментарий