пятница, 27 марта 2020 г.

ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՎԱՐԴԱՐԱՆԸ


Ես  կանչում եմ ձեզ դեպի ապագա
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու, Ամեն
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
Քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
 
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
1. ԵՍ ԵՄ Միքայել Հրեշտակապետը: Ես եկել եմ կապույտ բոցի հրեշտակներով շրջապատված: Եվ կուզենայի, որ ձեր ողջ ուշադրությունը կենտրոնացնեիք իմ հաղորդման վրա: Այս և մոտակա օրերին այնպիսի ժամանակներ են, երբ դուք ձեր ջանքերը պետք է կենտրոնացնեք մոլորակին օգնելու գործի վրա: Եվ հենց դա է իմ հաղորդումն ու նախազգուշացումն ուղղված ձեզ: Ես մանրազնին կերպով խոսքեր եմ ընտրել և մտորել, թե ինչպե՞ս ձեզ հասցնեմ այն պարզ ճշմարտությունը, որ արդեն հասել եք այն տարիքին, երբ Համբարձյալ Դասերի հետ պետք է կիսեք պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա: Դուք չեք շտապում մոլորակի համար պատասխանատվություն ստանձնել, սակայն դա ձեզ կվիճակվի անել: Եվ դա գիտակցության այն հաջորդ մակարդակն է, որին պետք է հասնեք:
Աստվածամայր
2. Առաջվա պես ձեզ հուզում է միայն այն, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը. դուք կլանված եք այն պատրանքով, որը ձեզ շրջապատում է տանը, աշխատանքի վայրում, ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Սակայն կան անհամեմատ ավելի կարևոր և իրական բաներ, որոնց մասին արդեն պետք է սկսեք մտորել: Ամբողջ աշխարհը, լինելիության ֆիզիկական և նուրբ ոլորտները ցնցվում են ձեր շատ գործողություններից, մտքերից ու զգացմունքներից: Ե՛վ ես, և՛ Լույսի մյուս էակները երբեմն սարսուռով ենք ընկալում բացասական էներգիայի այն հերթական բռնկումները, որոնք մարդիկ թույլ են տալիս իրենց անմտության երեսից: Ամեն անգամ, երբ տեղի է ունենում բացասական էներգիայի անկառավարելի ժայթքում, պահանջվում է բազում Լույսի էակների ջանքերի ներդրումը, որպեսզի իրավիճակը համակշռվի և հետևանքները ֆիզիկական ոլորտի համար աղետալի չդառնան:
Աստվածամայր
3. Այժմ հասել է այն ժամանակը, երբ դուք՝ մարդկային համակեցության լավագույն ներկայացուցիչներդ, պետք է մեզ՝ Համբարձյալ Դասերիս հետ կիսեք պատասխանատվությունը Երկիր մոլորակի համար՝ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա: Եվ դա գիտակցության այն մակարդակն է, որին մոտակա ժամանակներում իրապես պետք է հասնեք:
Աստվածամայր
4. Դադարե՛ք հայացք նետել շրջապատի մարդկանց վրա և հետևել այն օրինակներին, որոնք տեսնում եք ձեր շուրջն ու հեռատեսիլի էկրանին: Քանզի մոտ է այն ժամանակը, երբ պետք է սկսեք հետևել ձեր սրտերի առաջնորդությանը: Կան ավելի նուրբ էներգիաներ ու գործընթացներ, որոնք ավելի նուրբ ոլորտներում առկա են ձեր շուրջը: Եվ այդ գործընթացներն իրենց արձագանքն են գտնում ձեր ներսում գիտակացական որոշակի վիճակների տեսքով:
Աստվածամայր
5. Նուրբ ոլորտում տեղի ունեցողը ոչ միշտ է ձեր կողմից գիտակցվում, ոչ ամեն ինչն է հասնում ձեր արտաքին գիտակցությանը, բայց դուք օժտված եք որոշակի ներըմբռնողականությամբ, կանխազգացությամբ, հոգեպայծառացմամբ: Եվ եթե անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ, եթե մուտք գործեք ձեր սիրտը և զգաք նուրբ աշխարհի թրթիռները, ապա պարզորոշ կերպով տագնապալից գվվոց կլսեք, որը ելնում է Երկիր մոլորակից: Դա տագնապի ազդանշան է: Այն ցույց է տալիս, որ մոլորակի վրա գործերը վատ են ընթանում:
Աստվածամայր
6. Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը, և ի՞նչ կարելի է անել հենց հիմա, որպեսզի ուժերի գերակշռումով նորից լուսավոր ուղու հեռանկար բացվի: Ես կարծում եմ, որ ավելորդ չի լինի հիշեցնել այն մասին, որ որքան էլ ծանր լինի իրավիճակը, որքան էլ ձեզ տիրեն ծանր մտքերն ու տրամադրությունները, պետք է ձեր մեջ ուժ գտնեք և արտաբերեք հետևյալը.
«Ես գիտեմ, որ այս վիճակներն իրական չեն: Գիտեմ, որ պատրանքն ուժեղ է, բայց ես պատրաստ եմ պատրանքային ուժերին հակադրելու իմ Սիրո ողջ զորությունը, որն իմ սրտից է բխում: Ես սիրում եմ այս աշխարհը: Ես սիրում եմ Աստծուն և Նրա արարչագործությունը և թույլ չեմ տա, որ այն ավերվի: Պաշտելի՛ Միքայել Հրեշտակապետ և պահապան հրեշտակնե՛ր, խնդրում եմ իմ կենսահոսքն օգտագործել՝ ի օժանդակոթյունւ Լույսի զորագնդերի: Ես գիտեմ, որ իմ մոլորակի հետ ոչինչ չի պատահի, քանի դեռ կա գոնե մեկ լուսակիր, ով գիտակցորեն գործում է Լույսի ուժերի կողմից»:
Աստվածամայր
7.  Հենց որ հավաքագրենք բավարար թվով անհատների, որոնք պատրաստ կլինեն վճռականորեն պաշտպանելու Լույսի դիրքերը, մենք կկարողանանք ողորմածություն խնդրել Մեծ Կենտրոնական Արևից ու բոլոր տիեզերական խորհուրդներից, որպեսզի Երկիրն օգնություն ստանա և այդ օգնությունը ստանա առանց հապաղման:
Աստվածամայր
8. Այդ պահով շատ բան է որոշվում: Մարդկային անհատների մեծ մասը պատրաստ չէ գիտակցության փոփոխությանը: Եվ գործունյա կամավորներ են պետք, որպեսզի ցուցադրվի գիտակցության նոր մակարդակը, այն գիտակցության, որը ոչ թե կապկպված է ֆիզիկական ու աստեղային ոլորտներին, այլ պատրաստ է համագործակցելու Բարձրագույն Աշխարհների հետ: Եվ այնժամ, երբ բավարար թվով անհատներ գտնվեն, որոնք ի վիճակի կլինեն ցուցաբերելու իրենց նոր գիտակցությունը, նրանց ջանքերի շնորհիվ կսկսի փոխվել նաև մյուս մարդկանց գիտակցությունը:
Աստվածամայր
9. Լինելիության նուրբ ոլորտներում դուք բոլորդ կապված եք իրար հետ: Եվ գիտակցության ավելի բարձր հաճախություն է պետք, որ կամերտոնի պես հնչի տարածության մեջ, որպեսզի այն մարդկանց հոգիները, որոնք խրված են պատրանքի մեջ, ոգի առնեն ու իրենց հայացքներն ուղղեն դեպի Երկինք: Ես նախանձում եմ ձեզ, որ մարմնավորվել եք այս բարդ ժամանակներում: Քանզի այն բանից, թե ինչպես կկարողանաք մաքուր պահել ձեր գիտակցությունը և այն համահունչ ու նկրտուն դարձնել Բարձրագույն Աշխարհների հետ, կախված է մոլորակի և այն հոգիների ապագան, որոնք թաղված են պատրանքի մեջ և ոչ մի լույսի շող չեն տեսնում:
Աստվածամայր
10. Օրինա՛կ ցույց տվեք: Խիզա՛խ եղեք ու տոկուն, եղե՛ք ճարտարամիտ: Հորինե՛ք այն եղանակները, որոնք միլիոնավոր մարդկանց գիտակցությունը կբարձրացնեն նոր մակարդակի վրա: Ղողանջե՛ք ամենաբարձր նոտայով: Օրինա՛կ ծառայեք: Ես ձեզ կանչում եմ դեպի ապագան... ԵՍ ԵՄ Միքայել Հրեշտակապետը...
Աստվածամայր
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն

Հ.Գ. Վարդարանի համացանցային ընթերցանությանը կարելի է միանալ մարտի 29-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15-ին, հետևյալ հղումով՝

четверг, 26 марта 2020 г.

ԿՈՉ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ՀՄՖ էջում զետեղված իմ այս հերթական գրառմամբ մեկ անգամ ևս պահանջում եմ Արցախի երկրամասում դեռևս գործող ազգային խորհրդի պատգամավորներից և այդ կառույցի նախագահ Աշոտ Ղուլյանից, որպեսզի մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հատուկ նիստ հրավիրեն, վերահաստատեն Արցախի՝ ՀՀ անբաժան մաս լինելու օրինական փաստը և, ըստ այդմ, մարտի 31-ին նախատեսված ընտրություններն ընդմիշտ չեղարկելու որոշում ընդունեն:
Խոնարհաբար կոչ եմ հղում համայն հայությանը, որ աշխարհի բոլոր ծայրերում գտնվող բոլոր գիտակից ու հայրենասեր հայերը միանան այս պահանջին՝ հնարավոր բոլոր ձևերով տարածելով այն:
Խնդրում եմ նաև հաշվի առնել, որ ընդամենը 5 օր է մնացել այդ ճակատագրական ու մեր ազգի համար չարաբաստիկ օրվան...
Խաչիկ-Ապեր
26.03.2016թ.

суббота, 21 марта 2020 г.

ՊԱՏՃԱՌԸ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԱՐԴԱՐԱՑԻ և ՀԻՄՆԱՎՈՐ

Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել կրճատելու Արցախին հատկացվելիք այն գումարը, որը նախատեսված էր սահմանային գոտիների ականազերծման համար։
Պատճառը հասկանալի է, արդարացի և հիմնավոր, քանի որ Արցախի և ՀՀ ներկայիս իշխանությունները հիմարաբար շարունակում են Արցախը Հայաստանից անկախացնելու անհեռանկար գործը, փոխանակ Արցախը հռչակեն ՀՀ մարզ։
Բնական է, որ մարտի 31-ի չարաբաստիկ ընտրություններից հետո (եթե դրանք անարգել կայանան) հարկ կլինի Արցախի սահմանները ոչ թե ականազերծել, այլ լրացուցիչ ականապատել՝ դժվարացնելով ազատագրված տարածքները հետ խլելուն ուղղված ռուս-թուրքական հավանական դիվերսիոն փորձերն ու ոտնձգությունները։
ԱՄՆ քաղաքագետներն ու միջազգային փորձագետները սա հրաշալի հասկանում են, իսկ մեր տեղական տխմար իշխանավորները՝ ոչ։
Դժվար չէ հասկանալ նաև, որ շարունակելով Արցախի երկրամասը ՀՀ-ից արհեստականորեն անջատելու գործը՝ հայկական կողմն ըստ էության խաչ է քաշում վիլսոնյան իրավարար վճիռը երբևէ կյանքի կոչելու հայանպաստ հեռանկարի վրա։
Խաչիկ-Ապեր
21․03․2020թ․

вторник, 17 марта 2020 г.

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԱԿԱՎԻՐՈՒՍ՝ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Չխորանալով հարևան ու հեռավոր երկրներում ստեղծված համաճարակային իրավիճակների ու դրանց պատճառների մեջ՝ պարտավորված եմ զգում կարծիքս հայտնելու հայաստանյան (նաև արցախյան) ներկայիս իրավիճակի վերաբերյալ:
Այսօր մենք գտնվում ենք երեք «վիրուսների» գրոհային ազդեցության գոտում, որոնցից միայն մեկն է չափելի ձևով ազդում հայ մարդկանց մարմնական առողջության վրա: Մյուս երկուսը հոգևոր բնույթի են և նպատակ ունեն թուլացնելու մեր ֆիզիկական գոյության իմունային-պաշտպանիչ համակարգը: Դրանցից առաջինով փորձ է արվում մեր պետական համակարգն անդառնալիորեն վերածելու բռնապետական-կուսակցապետականի (նկատի ունեմ հետաձգված հանրաքվեն), իսկ մյուսով՝ անդառնալիորեն պառակտել հայ ժողովրդին (նկատի ունեմ Արցախի իշխանական ընտրությունները):
Ընթացիկ Հայրենատիրության Տարում հայությունը կարող է հաջողությամբ և անկորուստ դիմագրավել ու հաղթահարել նշածս երեք «վիրուսները», եթե հաստատված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո հիմնականում կենտրոնանա հրատապ լուծում պահանջող հայրենատիրական խնդիրների առաջ քաշման ու դրանց լուծման վրա:
Մանրամասների մեջ շատ չեմ խորանում, քանի որ, ինչպես միշտ, քչերն են ուշադրություն դարձնում կամ բավարար խորությամբ հասկանում այս կարգի իմ «կիսաէզոթերիկ» գրառումները և անհրաժեշտ հետևություններ անում դրանցից: Միայն ասեմ, որ ոգեղեն էներգիաներն ամենազոր են և կարող են ի չիք դարձնել ցանկացած հայտնի ու անհայտ կենսաբանական վիրուս: Հայ ազգային Ոգին այդպիսի էներգիաներից մեկն է, սակայն այսօրվա դրությամբ, ցավոք, մեզ պակասում են երկու բան՝ համախմբվածություն և նպատակասլացություն:
Խաչիկ-Ապեր
17.03.2020թ.