вторник, 17 марта 2020 г.

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԱԿԱՎԻՐՈՒՍ՝ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Չխորանալով հարևան ու հեռավոր երկրներում ստեղծված համաճարակային իրավիճակների ու դրանց պատճառների մեջ՝ պարտավորված եմ զգում կարծիքս հայտնելու հայաստանյան (նաև արցախյան) ներկայիս իրավիճակի վերաբերյալ:
Այսօր մենք գտնվում ենք երեք «վիրուսների» գրոհային ազդեցության գոտում, որոնցից միայն մեկն է չափելի ձևով ազդում հայ մարդկանց մարմնական առողջության վրա: Մյուս երկուսը հոգևոր բնույթի են և նպատակ ունեն թուլացնելու մեր ֆիզիկական գոյության իմունային-պաշտպանիչ համակարգը: Դրանցից առաջինով փորձ է արվում մեր պետական համակարգն անդառնալիորեն վերածելու բռնապետական-կուսակցապետականի (նկատի ունեմ հետաձգված հանրաքվեն), իսկ մյուսով՝ անդառնալիորեն պառակտել հայ ժողովրդին (նկատի ունեմ Արցախի իշխանական ընտրությունները):
Ընթացիկ Հայրենատիրության Տարում հայությունը կարող է հաջողությամբ և անկորուստ դիմագրավել ու հաղթահարել նշածս երեք «վիրուսները», եթե հաստատված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո հիմնականում կենտրոնանա հրատապ լուծում պահանջող հայրենատիրական խնդիրների առաջ քաշման ու դրանց լուծման վրա:
Մանրամասների մեջ շատ չեմ խորանում, քանի որ, ինչպես միշտ, քչերն են ուշադրություն դարձնում կամ բավարար խորությամբ հասկանում այս կարգի իմ «կիսաէզոթերիկ» գրառումները և անհրաժեշտ հետևություններ անում դրանցից: Միայն ասեմ, որ ոգեղեն էներգիաներն ամենազոր են և կարող են ի չիք դարձնել ցանկացած հայտնի ու անհայտ կենսաբանական վիրուս: Հայ ազգային Ոգին այդպիսի էներգիաներից մեկն է, սակայն այսօրվա դրությամբ, ցավոք, մեզ պակասում են երկու բան՝ համախմբվածություն և նպատակասլացություն:
Խաչիկ-Ապեր
17.03.2020թ.

Комментариев нет:

Отправить комментарий