Եթե
հայրենակիցների նկատմամբ բռնություն կիրառելու հրաման տվող իշխանավորը
մտածում է, թե մարդը միայն մեկ կյանք է ապրում, ապա պետք է մի փոքր էլ
տրամաբանի ու հասկանա, որ չարժե այդ կարճ կյանքի ընթացքում վատ հետք թողնել
ապրող հայրենակիցների սրտերում: Իսկ եթե տեղյակ է, որ մարդը մի կյանքի
փոխարեն բազմաթիվ կյանքեր է ապրում, ապա առավել ևս պետք է իմանա, որ
հնարավոր չի լինի խուսափել հատուցումից: Երկու դեպքում էլ հայրենակիցների
նկատմամբ բռնություն կիրառելն աններելի և անթույլատրելի հանցանք է:
Է՛լ
ավելի մեծ հանցանք է հայրենի հողը նվաճած կամ նվաճելու հավակնություն
ունեցող օտարների դեմ բռնություն չկիրառելն ու նրանց հետ, թեկուզ և կեղծ,
բարեկամական հարաբերություններ հաստատելը:
Ազգերի և ժողովուրդների մեջև ծագած մնացած բոլոր հարցերն ու հակասությունները լուծելի են խաղաղ ճանապարհով:
Комментариев нет:
Отправить комментарий