Եթե
Հայաստանի Հանրապետությունն իսկապես անկախ ու ինքնիշխան երկիր է, ապա պետք է
անհապաղ վճռական քայլեր ձեռնարկի ի պաշտպանություն սիրիահայության: Ըստ
իս, առաջին քայլն այն պետք է լինի, որ բողոքի նոտա հղվի այն ռազմատենչ
երկրների (ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա) կառավարություններին, որոնց
ահաբեկությունների, սպառնալիքների ու սադրիչ գործողությունների հետևանքով
կյանքի ու մահվան հարցեր ու խնդիրներ են
ծառացել նաև սիրիահայ համայնքի առջև: Երկրորդ վճռական քայլն այն պետք է
լինի, որ Հայաստանը, ՄԱԿ-ի միջնորդությամբ և Սիրիայի կառավարության
համաձայնությամբ, հայ խաղաղարար ռազմական ուժի ներկայություն ապահովի
Սիրիայի հայաշատ շրջաններում, որի միակ նպատակը պետք է լինի հայազգի
մարդկանց կյանքի պաշտպանությունն ու անվտանգ ճանապարհներով ցանկացողների
ներգաղթը դեպի Հայաստան կազմակերպելը: Երրորդ վճռական քայլը պետք է լինի
այն, որ միջազգային կառույցների միջոցով փոխհատուցում պահանջվի սիրիական
իրադարձությունների ժամանակ հայ ժողովրդի կրած վնասների ու կորուստների դիմաց :
Եթե նշածս վճռական քայլերը չձեռնարկվեն, ապա ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է ենթարկվեն հասարակական պարսավանքի և կանգնեն ժողովրդի արդար դատաստանի առջև: Իսկ ՀՀ նախագահը պետք է կանգնի ռազմական և սահմանադրական դատարանների առջև, քանի որ հայ ժողովրդի զավակների կյանքին սպառնացող վտանգի չեզոքացումն ի պաշտոնե նրա անմիջական պարտականությունն է:

Комментариев нет:
Отправить комментарий