Նախրապանը
հորթերից մեկը կորցրեց, ընկավ դեսուդեն, բայց իզուր, և Զևսին խոստացավ, որ
մի այծ մատաղ կանի, եթե գողը գտնվի: Նա մտավ անտառ և տեսավ, որ առյուծը
խժռում է իր հորթը: Նախրապանը լեղաճաք եղած՝ ձեռքերը պարզեց դեպի երկինք և
բացականչեց. «Օ՜, մեծդ իմ Զևս, ես քեզ խոստացա մի այծ մատաղ անել, եթե
գողին գտնեմ, իսկ հիմա մի ամբողջ եզ եմ խոստանում, եթե գողից փրկվեմ»:
Առակս վերաբերում է այն 700 հայ գլադիատորներին, որոնք այսօր հայ օլիգարխներից մեկի աչքն
են մտնում, որ աշխատատեղ ունենան, իսկ վաղը խեղճացած իրար մեջ կտրտնջան, որ այդ սրիկան հայավարի խժռում է իրենց ստացած եկամտի առյուծի բաժինը:
Комментариев нет:
Отправить комментарий