Կտրականապես չպետք է թույլ տալ, որ ներկայիս իշխանությունները նոր
Սահմանադրության փոխարեն «սահմանադրական բարեփոխումներ» դնեն հանրաքվեի: Դա
կլինի մեր վերջնական ու անդառնալի կապիտուլյացիան ու ազգային
անճարակության նոր վկայությունը: Համաժողովրդական հանրաքվեն պետք է կայանա
ՀՀ և ԼՂՀ տարածքներում միասնաբար և ընդունի որակապես նոր, միասնական
սահմանադրություն:
Վաղուց ժամանակն է, որ մենք վերջապես ավարտին հասցնենք մեր ներքին պետական շինարարությունը՝ անկախ այն բանից, թե այդ մասին ինչ կարծիք կհայտնի կամ դրան ինչպես կվերաբերվի արտաքին աշխարհը: Դա մեր ներքին հարցն է, և ինքներս էլ չպետք է վարանենք այն վերջնականապես լուծել: Միասնական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը պետք է սահմանադրորեն հռչակի նոր, միացյալ ու ինքնիշխան հայկական պետության ծնունդը, որը կլինի ՀՀ և ԼՂՀ իրավահաջորդը:

Комментариев нет:
Отправить комментарий