Ինչպես
առանձին անհատի կամ ժողովրդի վերաբերմունքն է իր բազմահազարամյա
բարձրագույն աստվածության, անանուն Աստծո և բարձրագույն Ճշմարտության
նկատմամբ, այնպես էլ տիեզերքն է համապատասխան ձևով վերաբերվում այդ անհատի
կամ ժողովրդի կյանքին ու ճակատագրին: Հիրավի, ինչ որ ցանես, այն կհնձես:
Լույսը մերժողը հայտնվում է խավարի ճիրաններում, Աստծուն և Նրա Որդուն
հայհոյողը՝ դարավոր տառապանքների ու
անհավատության միջավայրում: Եթե վստահ չեք, թե ով է իրական Որդին և որն է
իրական Ճշմարտությունը, ապա գոնե մի՛ մեծամտացեք և գնահատականներ ու
կարծիքներ մի՛ շռայլեք՝ ի լուր աշխարհի ցուցադրելով ձեր անհուսալի ու
ողբալի անտեղյակությունը, տկարամտությունն ու հոխորտանքը:
Զգուշացե՛ք, ով ինչ անում է՝ իրեն է անում:
Զգուշացե՛ք, ով ինչ անում է՝ իրեն է անում:
Комментариев нет:
Отправить комментарий