Տարվա այս շրջանին արձակուրդ եմ վերցրել, որ զբաղվեմ այգուս գարնանային աշխատանքներով: Էտում եմ ծառերի չորացած ճյուղերը, փոցխում այգուս տարածքը: Երեկոյան երբ տուն եմ գալիս և ակամա միացնում հեռուստացույցը, չնայած հոգնածությանս` անկեղծ ցանկություն եմ ունենում էտելու և փոցխելու նաև հայկական հեռուստաեթերը: Ամենուրեք ծուռումուռ աճած ճյուղեր են, վառելու ենթակա խաշամ:
Մի լավ էտել ու փոցխել է պետք...
Մի լավ էտել ու փոցխել է պետք...
Комментариев нет:
Отправить комментарий