2013թ. ապրիլի 4-ի գիշերը
Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանը, իրականացնելով Եվրոպական միության
անդամ պետությունների քաղաքացիների` առանց մուտքի վիզայի այցելությունների
ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը` ինքնաթիռով ժամանել
է Հայաստան` իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում և մտերիմների շրջանակում նշելու
համար: Սակայն հայտնում ենք, որ Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն
տվել հատել Հայաստանի պետական սահմանը և այժմ սահմանային հսկողություն իրականացնող
մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ
կացարանում` դեռ անհայտ ժամանակով:
Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը
քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության
գերխնդրին` հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու` անհասկանալի է, թե ինչու
է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:
Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները
և ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը և հանրությանը ներկայացնել այդ
արգելքի պատճառները:
Комментариев нет:
Отправить комментарий