ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ իմ դեսպանորդի միջոցով եկածս:
Հանգամանքների բերումով՝ այսօր ես ստիպված եմ կարճ ուղերձ-խրատ տալ: Ընկալե'ք այն ամենայն ուշադրությամբ ու լրջությամբ:
Շարադրանքի սեղմությունը նպաստում է դյուրահասությանը:
Հրատապությունն ստեղծում է անհրաժեշտ լարվածություն:
Տարածությունը լարված
է: Հոսանքներն՝ ուժեղացված:
Լուրերը մեր
աշխարհից ժամանակին են տրվում:
Եղե'ք զգոն: Պատրաստվեցե'ք գործողությունների:
Երկրային գործերի ընդհանուր անդորրը խաբուսիկ է: Սպասվում են փոփոխություններ, սպասվում են իրադարձություններ, որոնք
կտպավորվեն իրենց թվացյալ դրամատիկությամբ ու անելանելիությամբ:
Սակայն՝ վերացնում ենք անպետքն ու իր դարն
ապրածը: Հոգում ենք
նորի ու առաջավորի մասին:
Նրանք, ովքեր
մեզ հետ են իրենց մղումներով ու իրենց ծառայությամբ, անհանգստանալու բան
չունեն: Նրանք, ովքեր
լկտիաբար են վերաբերվում Աստվածային մտահղացմանը և իրենց համարում են Աստված, իրենց
տեղը կդրվեն:
Չեմ ուզում
ահաբեկել իմ ուղերձով: Ամեն ոք ստանում է այն, ինչին
արժանի է, և յուրաքանչյուրը գիտե
իր սրտում, թե որքանով են իր գործողությունները համապատասխանում Բարձրագույն Օրենքին:
Կա խիզախում Լույսի, երբ սպասավորներն իրենց
ողջ էներգիան ուղղում են Ընդհանուր Բարօրությանը, Բարուն:
Կա խավար
խիզախում, երբ անհատը
մարտահրավեր է նետում
Լույսի ուժերին և անմիջապես չպատժվելու հանգամանքն ընկալում որպես
լուսավոր ուժերի անզորություն իր լկտիության հանդեպ:
Անկախ այն
բանից, թե նման
հայհոյախոսները որևէ կրոնի
շրջանակներում են, թե գերադասում են իրենց մութ
գործերն անել աշխարհիկ կառավարիչների ստվերում՝ նրանց ժամկետը սպառված է, և մոտենում է նրանց վարձահատույց լինելու ժամանակը:
Հրեշտակները խստորեն գրառում են բոլոր
հայհոյախոսություններն ու բոլոր
անաստված գործերը: Այլ
ուղի ընտրելու հնարավորությունը միշտ
էլ առկա է: Միշտ հնարավորություն կա զղջալու և հազանդորեն կրելու
հասանելիք պատիժը:
Ամեն անգամ
խոսում ենք, և ամեն անգամ
չեն հավատում, որ իրենց կվերաբերվի: Մարդկային հիշողությունը կարճ
է: Եվ, երբ
գալիս է հաշիվը
փակելու ժամանակը, զարմանում են. «Միթե՞ այդքան
պարտքեր ունենք»:
Ըստ այդմ, նախքան պարտք
անելը՝ մտածե'ք: Ժամանակը հոսում
է անընդհատ ու անողոք: Աստվածային Էներգիայի հոսքն անկասելի է: Հնարավոր չէ կանգնեցնել և ժամանակը:
Ուստի լինելիության յուրաքանչյուր պահի
մտորե'ք ձեր
ուշադրության ուղղության մասին:
Ուր ուղղված է ձեր ուշադրությունը, այնտեղ
էլ հոսում է ձեր էներգիան: Եվ եթե դուք
մի պահ կանգ
առնեք և անկողմնակալ կերպով խորհրդածեք, թե ինչի մասին
էիք մտածում օրվա
ընթացքում, ապա սարսափը կպատի ձեզ: Ձեր
ուշադրության 90 տոկոսը դուք
բևեռել էիք բաների,
որոնք նույնիսկ արժանի
չեն ձեր մեն
մի հայացքին:
Մտքերի և հույզերի նկատմամբ հսկողությունն այժմ ելում
է առաջին պլան:
Հնար չկա
հետաձգելու հատուցումը: Ձեր
արարքների կարմայի վերադարձի ժամկետը կարճացված է: Դեռ ձեր
մութ գործը չհասցրած անել՝ կստանաք հատուցումը: Եվ հարկ չի լինի որևէ
մեկին հարց ուղղել.
«Ինչի՞ համար,
Տե'ր Աստված»:
Աշխարհի դաժան
պայմանները ստիպում են թույլ տալ
կոշտ և արագ
պատասխան գործողություններ:
Ավարտվե'լ է երեխայության ժամանակաշրջանը: Եվ չի լինի
արդեն այն հոգատար մայրիկը, որ իր վրա վերցնի
ձեր հոգսի բեռը:
Արդեն հասուն
եք, և հարկ
կլինի պատասխան տալ
ամեն մի արարքի,
ամեն մտքի և գիտակցության մեջ
թույլ տրված ամեն
ինչի համար, ինչը
չի համապատասխանում Աստծո
Կամքին:
Նախքան նոր
շինարարություն սկսելն անհրաժեշտ է մաքրել տարածքն ու շինհրապարակը:
Ա'յդ է հիմա
մեր հոգսը, և այդտե'ղ ենք ջանքեր
գործադրում: Տեսե'ք, զգո'ն եղեք,
հանկարծ Աստվածային ավելի
տակ չհայտնվեք...
Նախազգուշացնում եմ,
որովհետև այս օրերին
շատ բան ձեզնից
է կախված: Նշանակություն ունի
ոչ միայն ձեր
վաստակը, այլ նաև
երկկողմանի ջանքերի հարաբերակցությունը: Սպասելու ժամանակ չկա, երբ
կարման փոխակերպության
մեջ է: Ներկա Ժամանակի առանձնահատկությունն այն
ամենի արագ վերադարձն է, ինչը կուտակված է: Չեք հասցնի
աղոթք սկսել, արդեն
կստեղծվի ձեր արագ
արձագանքը պահանջող իրադրություն:
Միշտ հիշե'ք. դուք
թեստեր
եք անցնում և կարմա եք բեռնաթափում՝ անկախ
այն բանից, որ անսպասելի իրադրության մեջ կարող եք և դրսևորել ոչ ճիշտ արձագանք: Դուք բեռնաթափում եք կարման և թեստեր եք անցնում, երբ ճիշտ դասեր
եք քաղում այն
իրադրությունից, որի հետ
կյանքում բախվում եք:
Ես հետևում եմ իմ բոլոր
խնամարկյալներին, ովքեր խնդրել
են իմ հովանավորչությունն ու պաշտպանությունը: Բայց
դա չի նշանակում, որ ես նրանց
հեռու կպահեմ դժվարություններից ու անհաջողություններից: Աստված
ամենամեծ փորձություններն առաքում է նրանց, ում
հատկապես շատ է սիրում:
Քանզի միայն
դժվարություններ հաղթահարելով է, որ դուք
աճում եք, բազմապատկում ձեր
ունակությունները, աճ ապրում
գիտակցությամբ:
Կարևոր է ձեզ տալ
այն խոչընդոտների ըմբռնումը, որոնք ձեզ հանդիպում են, և հարկ
եղած պահին ձեզ
հիշեցնել դրանց հաղթահարման կարևորության, անկոտրում կամքի,
մղվածության և խիզախության մասին:
Իմ աշակերտների մեջ չկան նվնվացողներ ու ծույլեր:
Կասեմ. «Հապճեպ
առա՜ջ»: Եվ բոլոր իմ աշակերտները պատրաստ կլինեն:
Կարելի է ընթացքու'մ գոտևորվել, և կարելի
է ընթացքու'մ կողմնորոշվել, թե ինչպես ճիշտ
գործել:
Ուստի զգո'ն եղեք: Ակնկալում եմ ձեզնից շարժունություն, հենց որ կանչեմ:
Մի' սպասեք,
որ կգամ ու կգոռամ ձեր
ականջին: Այլ նայեք
իմ պատկերին, և կիմանաք, թե որն է անհետաձգելին, ինչը
պետք է անել:
Դատարկ խոսակցությունների ժամանակ չկա: Ընթացիկ իրադրությունը գործողություններ է պահանջում:
Ըստ այդմ՝
դուք պետք է գործեք, գործեք
և էլի գործեք.
օգտագործեք Երկրի վրա
գտնվելու ձեր ամեն
մի րոպեն:
Խորհեցե'ք: Հազար տարի
սպասել եք գործել
սկսելու այս հնարավորությանը: Եվ ահա պահը
հասել է: Հասել
է գործելու ժամանակը:
Ուստի մի'
տրտնջացեք, թե չեք
հասցրել նախապատրաստվել, թե ծակ տրեխներով եք և բոլոր
իրերը դեռ չեք
հավաքել խուրջինի մեջ:
Դե'ն նետեք ձեր
բոլոր իրերը: Ձեզ
ոչինչ պետք չի գա, բացի ծառայելու ձեր ցանկությունից և ձեր սրտի
կրակից:
Հոգ մի'
տարեք այն մասին,
թե ինչ կլինի
վաղը կամ վաղը
չէ մյուս օրը:
Մի' մտածեք
այն մասին, թե ինչ է եղել երեկ
և նախանցած օրը:
Դրանք խանգարում են ուղու վրա: Մտածեք
միայն այն մասին,
ինչ տեղի է ունենում հիմա և գործադրեք բոլոր ջանքերը հնարավորին չափ որակյալ ծառայություն իրականացնելու համար:
Մի' ստիպեք
ինձ սուրհանդակ ուղարկել ձեզ մոտ, որ հիշեցնի ձեր
առաքելության մասին: Բոլոր
գիտելիքներն ու ողջ
պլանը միշտ ձեզ
հետ է՝ ձեր
սրտերում:
Կասեմ. «Հապճե'պ»: Կասեմ.
«Հրատա'պ»: Եվ կպահանջվի անել այն
ամենը, ինչ պարտավոր եք անել: Ահա
հենց հիմա է հասել այն
պահը, հանուն որի
դուք մարմնավորվել եք:
Ամեն ինչ կարելի
է փոխել: Գլխավոր աղբահանության ժամն է Երկրում: Ելեք ձեր
գիտակցության ձեղնահարկերը: Իջեք
ձեր մութ ցանկությունների նկուղները: Դուրս հանեք կեղտոտ սպիտակեղենը:
Ամեն ինչ
կլվանանք, կմաքրենք, կչորացնենք:
Ձեր հին
հագուստներից անմաքուր ու անլվա
ոչինչ չի մնա:
Եվ մի'
երկնչեք բաժանվել ձեր էգոիստական մտքերի
ու զգացմունքների փալաս-փուլուսից:
Ամեն ինչ
կվառվի ձեր ծառայության բոցի և ձեր
սրտերի կրակի մեջ:
Անկատարությունը տեղ
չունի նոր աշխարհում:
Ասում եմ ձեզ՝ լուսաբացը մոտ է. պահն է վեր կենալ
ու գործել:
Նոր ժամանակներ են գալիս... Դիմավորե՜ք...
ԵՍ ԵՄ Էլ Մորիան,
դիմեցի իմ հավատարիմ աշակերտներին
«Թողության Շնորհ» Ուղերձների ժողովածու,
Երևան, 2012
Комментариев нет:
Отправить комментарий