Երևան, «Նաիրի», 1991
ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԴԻՑՈՒՀՈՒՆ
Լուսանում ես...
Լուսանում ես դանդաղ, անփույթ,
հավերժության ծովից կապույտ
ափ դուրս եկող
արփաճաճանչ հարսի նման՝
և՛ մերկ, և՛ սուրբ
խորախորհուրդ:
Աշխարհն արար՝ կղեր ու գող,
պոռնիկ անտուն, պոետ անքուն,
թե մահապարտ,
ծառ ու գազան, խաչքար ու վարդ,
թե գերեզման,
մագնիսացած աներևույթ
շրջվում են լուռ ու անարգելք
լուսավորյալ դեմքով դեպ քեզ,
դեպ Արևելք,
դեպ երբեմնի Աղոթարան...
Լուսանում ես...
Լուսանում ես դանդաղ, անփույթ,
զեփյուռումով շշունջն երգիդ՝
առաքինի տանտիկնոջ պես
տիեզերքի:
Ու ստվերներն ամեն ծուռմիտ՝
Իրենց տեղակ քո իսկ շիկնած
հայացքիցդ ամոթահար,
շրջվում են ետ կոկիկ-կոկիկ,
կենտրոնախույս,
ասես նման
ախտապաշտպան թարթիչներիդ:
Լուսանում ես...
Լուսանում ես դանդաղ, անփույթ՝
սփռելով լույս, սփռելով հույս
արցունքաշաղ,
մեղսոտ երկրի ու մթնշաղ
բախտիս վրա:
Բայց այս երկդեմ աշխարհի պես
պտույտ-պտույտ,
բազմափաթույթ սրտիս կեսը
թաղվում է այլ մի մթան մեջ
թախծակորույս՝
ո՜վ հավատի միգամած կույս.
հոգուս խորքում նստվածք դարձած
ձախորդ կյանքի կորուստներից,
ժամավաճառ կարոտներից,
ափսոսներից,
սիրեններին, կենտավրոսին,
խենթ-իմաստուն կիսամարդուն
դեռևս անհաս,
սիրո անվարձ
վեհությունից աստվածային:
Ահա նորից լուսանում ես:
Լուսանում ես դանդաղ, անփույթ...
Այսուհանդերձ ուշանում ես,
իրիկնամուտ
պատանեկան պատրանքներիս
փրկությունից,
վեդայական ո՜վ լուսավարս
հավերժ Ուշհաս...
2 մայիսի, 1991, Մարսել
Разрешите узнать, что это за книга?
ОтветитьУдалить2-го числа какого месяца 1991 года?
"Մարսել" - тут город написан?
Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьЭто сборник стихов известного ученого-этнографа Александра Варпетяна, который ныне находится в изгнании. Внизу указаны дата и место рождения приведенного стихотворения из этого сборника - 2-го мая, 1991г., Марсель. Я поднимаю свой голос за то, чтобы власти Армении разрешили его вернуться в Армению и получить гражданство.
ОтветитьУдалитьНичего себе! А за что его изгнали, за теорию Сущности? Кому-то были неугодны (неудобны) эти его взгляды?
ОтветитьУдалитьОказывается, да!
ОтветитьУдалить