Որքան էլ երեսին խաչ հաներ հայ ծանրորդ Առաքել Միրզոյանը, Երկնավոր Հայրը չէր նպաստի նրա ծանրաձողի վերընթաց շարժմանը, քանի որ լոնդոնյան նրա ելույթի ցուցադրությանը Հ1-ը շատ վաղ ձեռնամուխ եղավ՝ օդում կախված ու կիսատ թողնելով Հանրային խորհրդի անդամներից մեկի և Նվեր Մնացականյանի հարցազրույցը հեռուստաեթերում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ: Նույն կերպ՝ եռակի անգամ օդում կախված մնաց նաև Առաքելի ծանրաձողը: Ինչու՞ պետք է Երկնավոր Հայրն անիմաստ ծանրություն գլխավերևում պահելու համար ուժ ներարկեր մի մարզիկի բազուկներին, որի հայրենիքում ամբողջ արժեհամակարգը գլխիվայր է շրջված...
Երբ կամոքն Աստծո հայտնի դառնա 12-ի Խորհրդի լրիվ կազմը (առայժմ հայտնի են դարձել միայն մի քանի անուններ), և Խորհուրդը Հայաստանում սկսի իր լիարժեք ու նպատակասլաց գործունեությունը, Ազգային Ժողովից բացի հարկ կլինի լուծարել նաև Հանրային խորհուրդը, որն այսօր որևէ հեղինակություն չի վայելում: Հ1-ի երեկվա վերաբերմունքը՝ ձեզ օրինակ: Իսկ այն անձինք, ովքեր վիճարկման կդնեն 12-ի Խորհրդի «լեգիտիմ» լինելու կամ չլինելու, պետ. ռեգիստրում գրանցված լինելու կամ չլինելու և նմանատիպ այլ հարցեր, բազում ձախողումներ կկրեն թե՛ անձնական, թե՛ հասարակական կյանքի իրենց գործունեության մեջ: Թեև Բարձրյալը հաճախ հանդուրժում է Իր նկատմամբ անհավատության ու թերահավատության դրսևորումները, սակայն չի հանդուրժում, երբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում Իր ընտրյալների նկատմամբ:

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить