Գալիս է խավարի
վերջը,
և ձեզ առջևում
միայն Լույս է սպասվում
Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ
քո առաջ:
Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ քեզ:
Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս
պահին իմ հոգու աճի համար:
Ես խնդրում եմ քո օգնությունն ու օժանդակությունը:
Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական
հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:
Թող
քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն
Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն
1.
ԵՍ ԵՄ Մայր
Մարիամը: Այսօրվա իմ գալուստն այնքան ուրախ չէ, ինչքան առաջ: Քանզի տրտմած եմ ես:
Եվ իմ տրտմնությունը պայմանավորված է հակադիր ուժերի շատ դրսևորումներով, որոնք
շփոթեցրել են մարդկությանը և թույլ չեն տալիս տեսնել Աստվածային Ուղու հեռանկարը:
Ես նայում եմ երիտասարդությանը, դիտում հասուն ու տարեց մարդկանց: Յուրաքանչյուր
սերունդ աշխարհ է գալիս իր առաքելությունն իրագործելու համար: Եվ տխուր է տեսնել,
թե ինչպես են մարդիկ տանջվում առանց Աստծո. փնտրում են Նրան և չեն կարողանում գտնել
այն աղջամուղջում, որի մեջ այժմ խորասուզված է մոլորակը:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
2.
Էվոլյուցիայի
ավելի ուրախ ընթա՛ցք է ձգտում մուտք գործել ձեր կյանքերի մեջ: Բոլորդ կարիք ունեք,
որ ձեզ համար դրսևորվեն Աստվածային էներգիաներ՝ դրանց թվում նաև Աստծո մայրական
էներգիան, որը ես եմ ձեզ բերում: Իմ հույսը չի մարում և չի կարող մարել: Ես փորձում
եմ իմ ներկայությունը զգալի դարձնել ամենուրեք, որտեղ հնարավոր է: Եթե մտնեք անտառ՝
ծառերի մեջ ինձ կտեսնեք. եթե բաց դաշտ դուրս գաք՝ ինձ կտեսնեք երկնքի ամպերի ֆոնի
վրա. եթե նայեք ճրագին՝ ես էլի ձեզ հետ եմ, և իմ ներկայությունը դուք կզգաք
պատրույգի ճարճատյունի և կրակի բոցի խաղում: Իսկ եթե սովոր եք նայել իմ
սրբապատկերին կամ նկարին, ապա իմ ներկայությունն ամեն անգամվա հետ ավելի ու ավելի
զգալի է դառնում, երբ ավելի ու ավելի շատ ժամանակ եք հատկացնում իմ պատկերի վրա
մտասևեռվելուն:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
3.
Ես ձեզ հետ եմ
ձեր կյանքերում: Եվ մեր միջև չկա որևէ պատնեշ: Իմ ներկայությունը ես ցուցաբերում
եմ ամեն մի ձգտողի՝ յուրաքանչյուրին, ով իր սիրով ունակ է իր շուրջը ստեղծելու
այնպիսի ներդաշնակ մթնոլորտ, որում ես կարող եմ ցուցաբերել իմ ներկայությունը: Ամեն
անգամ, երբ դուք մտածում եք իմ մասին և դիմում ինձ, մենք մերձենում ենք իրար: Եվ
մեր հաղորդակցությունը հնարավոր է դառնում՝ անկախ արտաքին անբարենպաստ պայմաններից,
անկախ ձեր աշխարհում անորակ էներգիաների գերիշխանությունից:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
4.
Ես ձեզ հետ
եմ՝ անկախ ամեն ինչից: Դա իմ սպասավորությունն է: Եվ ամեն անգամ, երբ դուք ժամանակ
եք հատկացնում աղոթքին կամ աղոթքային արթնությանը, ես ձեր ջանքերը հազարապատիկ
ուժեղացնելու հնարավորություն եմ ստանում: Այդ եղանակով մենք կարող ենք հաղթահարել
մութ ուժերի ցանկացած դիմադրություն: Եվ, որքան էլ ծանր լինի, որքան էլ հետին թվով
մոլեգնեն խավարի ու քաոսի կամայական դրսևորումներ, ես գիտեմ, որ իմ զավակները վաղ
թե ուշ իմ կողքին կլինեն:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
5.
Ես պարզ
տեսնում եմ այն օրը, երբ ձեզնից յուրաքանչյուրը՝ սիրելի՜ զավակներս, փրկված կլինեք
և ազատված խավարի ու պատրանքի գերությունից:
Ես պարզ տեսնում եմ այն օրը, երբ
դուք կկարողանաք հաղթահարել ձեր գիտակցության բոլոր անորակ վիճակներն ու անցյալի ոչ
ճիշտ արարքների հետևանքները:
Ես պարզ տեսնում եմ այն պահը, երբ
ձեր դեմքերը կպայծառանան Աստվածային Լույսով, և Աստվածային երանության այդ վիճակն
այլևս երբեք չի լքի ձեզ:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
6.
Ես միշտ ձեզ
հետ եմ ձեր բոլոր դժվարին կացությունների ժամանակ, որոնցում հայտնվում եք ձեր
կյանքերի ընթացքում: Եվ հիմա, երբ կարողացա ձեզ նվիրել իմ սիրո և հոգածության մի
մասնիկը, կուզենայի դիմել ձեզ մի խնդրանքով: Սիրելինե՛րս, մի՜ վհատվեք, մի՜ տրտմեք
և մի՜ թաղվեք թախծի մեջ: Ձեր ներսում մի մեխանիզմ կա պահված, որի միջոցով կարող եք
ելք գտնել ցանկացած դժվարին իարավիճակից: Ձեր ներսում կուրացուցիչ փայլատակում է
Աստծո մասնիկը: Հարկ է, որ օրվա ընթացքում միշտ ժամանակ հատկացնեք Աստծո հետ
հաղորդակցվելուն: Հարկ է, որ ձեր ներսում մշտապես աճեցնեք Աստվածայինի
զգացողություն:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
7.
Ինքներդ ձեզ
ուժով աղոթել մի՛ ստիպեք: Գիտակցության աղոթքային վիճակը բնական պետք է լինի: Եվ
դուք պարզապես միշտ պետք է հիշեք մեր համահնչունության և մեր Միասնության մասին:
Այնժամ, երբ մտածում եք իմ մասին, դուք արդեն մոտենում եք Աստծուն: Հարկ է, որ օրվա
ընթացքում ավելի շատ ժամանակ հատկացնեք Աստծո հետ ձեր հաղորդակցությանը: Եթե Աստված
ամենուրեք ձեզ հետ է՝ փողոցում լինի, աշխատավայրում, տանը, թե խանութում, ապա ձեր
շուրջն ամեն ինչ սկսում է փոխվել, Եվ ձեր կյանքը փոխում է իր հունը՝ մղվելով դեպի
զարգացման Աստվածային ուղին:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
8.
Շա՜տ քիչ ջանք
է պետք գործադրել, սիրելինե՛րս: Ես պնդում եմ, որ մշտապես պետք է ձեր
գիտակցությունը համալարված պահեք Աստվածային իրականության հետ: Օգտագործե՛ք
միջոցների այն ամբողջ զինանոցը, որը մատչելի է ձեզ՝ իմ պատկերները, աստվածային
երաժշտությունը, աղոթքը, Վարդարանները: Այն ամենը, ինչ կարող է ձեր գիտակցությունը
վեր հանել ձեր աշխարհում տիրող ունայնությունից, ձեզ կմոտեցնի այն Լուսավոր Ուղուն,
որն սպասում է ձեզ և անմիջապես կբացվի ձեր հայացքի դեմ, հենց որ ինքներդ ձեզ
նախապատրաստած կլինեք:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
9.
Այլևս
գետնախորշերում թափառելու հնար չկա: Անհրաժեշտ է դուրս գալ Լուսավոր Ուղու՝
Աստվածային Ուղու վրա: Վե՛րջ տվեք ձեր դժբախտությունների ու թշվառությունների համար
ուրիշ մարդկանց, որիշ երկրների ու ժողովուրդների, ձեր կառավարությանը, ձեր պետական
մարմիններին ու կառույցներին մեղադրելուն: Ձեր շրջապատի ամեն ինչը համապատասխանում
է ձեր գիտակցության մակարդակին: Փոխե՛ք ձեր գիտակցությունը, մոտեցրե՛ք այն Աստծուն,
և մարդկանց ընդամենը մեկ սերնդի ընթացքում ձեր կյանքերում ամեն ինչ կփոխվի:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
10.
Ես ասում եմ
ձեզ, որ Լուսավոր Աստվածային հնարավորությունը շողարձակում է ուղիղ ձեր քթի դեմ,
բայց դուք այն չեք տեսնում: Դուք պետք է ձեր շրջապատը լուսավորեք Աստվածային
Լույսով, որը դուրս է հորդում ձեր էության խորքից. այնժամ դուք կստանաք ըմբռնում և
գիտելիք, որոնք ձեզ անհրաժեշտ են, որպեսզի խավարից դուրս գաք դեպի Լույսը: Ես այսօր
եկա, որպեսզի ձեզ հիշեցնեմ, որ Աստծո հետ ամեն ինչ հնարավոր է դառնում: Եվ դեպի
Ընդհանուր Բարօրությունն ու Բարին ուղղված ձեր նկրտումը կօժանդակվի համայն Երկնքի
կողմից, ինչպես նաև վրա հասնող Նոր Դարաշրջանի էներգիաներով: Չարժե՜ տխրել և
անելանելիության կրքեր բորբոքել: Ահա ես ասում եմ ձեզ, որ գալիս է խավարի վերջը, և
ձեզ առջևում սպասվում է միայն Լու՜յս...
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
Փառք Հորը և Որդուն և
Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս:
Ամեն
Հանուն Հոր, Մոր, Որդու
և Սուրբ Հոգու:
Ամեն
Комментариев нет:
Отправить комментарий