среда, 8 августа 2012 г.

Շինծու «ազգային անվտանգության» հարց, որն սպառնում է վերածվել ազգային խայտառակության

Մի հայորդի, որին ներկա աշխարհի առաջադեմ մարդկությունը համարում է իր մեծագույն մտածող ու գիտուն զավակներից մեկը, այսօր իր իսկ ազգի իշխանավորների կողմից արտաքսվել է և չի կարողանում վերադառնալ իր Հայրենիքը: Շատերը հավանաբար արդեն գլխի ընկան, որ խոսքս հանճարեղ ազգաբան և էաբան, ներկայումս ֆրանսահպատակ և բոլոր օրենքներով նախկին ՀԽՍՀ քաղաքացի Ալեքսանդր Արորդի Վարպետյանի մասին է: Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, որ այսօր կանգնած ենք նման խայտառակ իրավիճակի առջև. ինչու՞ է հանկարծ Ա. Վարպետյանն իշխանավորների կողմից դիտվել «անցանկալի անձ» և համապատասխան «թխված» մեքենայությունների արդյունքում հայտնվել վտարանդու կարգավիճակում: Պատճառները կարողացել է հասկանալ ու պարզաբանել հենց ինքը՝ Ա. Վարպետյանը (http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_120408_Gorik.htm), և ես, լիովին ճշմարտանման ու մեծագույն  հավանականությամբ ճշմարիտ համարելով այդ բացահայտումը՝ իմաստ չեմ գտնում շատ խորանալ դրանց մեջ: Ամեն դեպքում ասեմ, որ անձամբ ես դիտել եմ հոկտեմբերի 27-ի կապակցությամբ ունեցած նրա կրակոտ ու խիստ մտահոգ ելույթը, որում տեղի ունեցածի համար նա իրոք մեղադրում է բոլորիս, այդ թվում նաև այն ժամանակվա գործող նախագահին և հենց ինքն իրեն: Լիովին հնարավոր եմ համարում, որ այն ժամանակվա որոշ տխմար պաշտոնյաներ սխալ են ընկալել նրա այդ ելույթը և, դրանում «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ» տեսնելով, սովոր եղանակով «գործ են կազմել և հիմնավորել», որ Ա. Վարպետյանն ընդմիշտ պետք է լքի Հայաստանի Հանրապետությունը: Շառից, փորձանքից հեռու, ինքն իր համար, մենք էլ այստեղ մեզ համար...
Այդ դեպքերից արդեն անցել է բավական երկար ժամանակ, բայց այդ նույն իշխանավորները կամ նրանց փոխարինածներն կրկին շարունակում են, հավանաբար իրենք իրենց ստվերից վախենալով, խոչընդոտել Ա. Վարպետյանի վերադարձին: Մինչև ե՞րբ պետք է այսպես շարունակվի... Հավանաբար, մինչև այն պահը, երբ, աստված մի՛ արասցե, հանճարեղ հայը կնքի իր մահկանացուն, և սգավոր հայությունը հանկարծ ուշքի գա ու արցունքն աչքերին պահանջի, որ իր մեծ զավակի այլևս անկենդան մարմինը բերվի և հողին հանձնվի Պանթեոնում...
Ահա սա է, որ մեծագույն ազգային խայտառակություն է...

Комментариев нет:

Отправить комментарий