Նարեկացու դերակատարին արդեն հասցրել եմ դեմքով ճանաչել: Անուն-ազգանունն իմանալու բոլորովին ցանկություն չունեմ, որովհետև Սերվանտեսի օրինակով նրան ինքս ինձ համար կնքել եմ "Տխուր Պատկերի ասպետ" անմոռաց անունով: Տարիքով ջահել է երևում, թեև մազերն արդեն ճերմակել են: Դեռ որքա՜ն շատ սերիալներում կհասցնի խաղալ և իր անսպառ տխրությունը ջանասիրաբար փոխանցել տառապյալ հայ ժողովրդին...
Комментариев нет:
Отправить комментарий