вторник, 3 июля 2012 г.

Ողջունելի և ուսանելի հարցազրույց Հ1-ի եթերում

Քիչ առաջ դիտեցի գերապատիվ հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի զրույցը փորձառու և բարձրակարգ հեռուստալրագրող Նվեր Մնացականյանի հետ՝ կապված Վահե Ավետյանի ողբերգական մահվան և դրան հաջորդած ժողովրդական հուզումների հետ:
Հիացած և խորապես ազդված եմ Կոմիտաս վարդապետի իմաստուն պատասխաններով ու սպառիչ մեկնաբանություններով: Միանգամայն համամիտ եմ դրանց հետ: Շատ կուզենայի,  որ այդ զրույցի ամբողջական տեսագրությունն ինչ-որ կերպ երևար ֆբ-ի էջերում:
Ցավալի է միայն մի բան. այդ զրույցից անմիջապես հետո Հ1-ը կրկին շարունակեց իր ապականիչ ու անբարո սերիալներից մեկի ցուցադրությունը: Նշանակում է՝ որոշ արյունարբու եթերային ուժեր դեռևս մտադիր են շարունակել իրենց սև գործը. Վահե Ավետյանի անմեղ արյունը նրանց դեռ չի կշտացրել...

Комментариев нет:

Отправить комментарий