Որևէ անհատ կամ ազգ չի կարող իրապես անկախ լինել, քանի դեռ չի գիտակցել Աստծո հետ իր միասնությունը:
Հավատի առումով՝ ցանկացած մարդու համար լավագույն տարբերակը կլինի այն, որ նա գերապատվություն տա Աստծո գոյության իր ներքին զգացողությանը և չենթարկվի դրսի զանազան կրոնների և դրանց ներսում ծլարձակած ու ծլարձակող տխմար աղանդների ազդեցությանը:
Նաև պետք է ասել, որ մարդու համար կարևոր է ոչ թե այն, թե նա ինչ կրոնի կամ աղանդի դավանորդ է, այլ այն, թե որքանով է նա իր ներսում և իրենից դուրս զգում կամ գիտակցում Աստծո գոյությունն ու ներկայությունը, քանի որ, ըստ էության, միայն դա է մարդու երկրային կյանքի ամենակարևոր իմաստն ու նպատակը: Տվյալ մարդու համար տվյալ կրոնը կամ դրա որևէ աղանդը լավ է այնքանով, որքանով նպաստում է դրան:
Բանն այն է, որ մարդկանց գիտակցական մակարդակները շատ ավելի խիստ են տարբերվում իրարից, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ուստի դժվար է, և մենք չէ, որ պիտի դատենք, թե տվյալ պահին ո՛րն է լավ այս կամ այն մարդու կամ ազգի համար: Դեռ ավելին՝ հայ ազգի դեմ հանցանք են գործում բոլոր նրանք, ովքեր քրիստոնեությունից բացի այլ կրոններ կամ աղանդներ դավանող հայազգիներին հայ չեն համարում և թշնամությամբ են համակվում վերջիններիս նկատմամբ:

Комментариев нет:
Отправить комментарий