понедельник, 19 сентября 2022 г.

ՍԱՏԱՆԻ ՔԱՄԻՆ ՈՒ ՄԱՐԱԳԸ

 ՍԱՏԱՆԻ ՔԱՄԻՆ ՈՒ ՄԱՐԱԳԸ

Սատանի քամին մարագին ասաց՝ դուռ-լուսամուտդ լայն բաց արա, դարման բերեմ լցնեմ։
Մարագը պատասխանեց՝ դու իմ միջի խոտը մի՛ տար, քո բերած դարմանն ինձ պետք չի։
Առակս զի՞նչ ցուցանէ - սատանի քամին ռուս-թուրքական դաշինքն է, մարագը՝ հայոց հողը։
Ո՜վ հայ մարդ, քո երկրի դռներն ու ականջներդ պինդ փակած պահիր ռուս-թուրքական դաշինքի շողոքորթ լեզվի դեմ։ Այն ոչ թե խաղաղություն է բերում քեզ, այլ՝ ավեր ու կոտորած։ Քանի՞ անգամ քո աչքով տեսնես, ականջովդ լսես, որ վերջապես հասկանաս․․․
Խաչիկ-Ապեր
19․09․2022թ․

пятница, 16 сентября 2022 г.

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ

 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ


Ռսաթուրքական հակահայ դաշինքի շահերը սպասարկող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նպատակով 2016 թ-ին ապստամբության դրոշ պարզած Սասնա ծռերը, որոնք կրեմլի պահանջով դատապարտվեցին և բանտ նետվեցին գաղութային երկրի կեղծ ու շինծու քրեական օրենքների հիման վրա, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Խաչիկ-Ապեր
16.09.2022թ.