Հարգելի ԱԺ պատգամավոր, երկուսից
մեկը՝ կամ դատի ենթակա թալանչի ես, կամ հարգանքի արժանի իշխանավոր: Միջին դիրք չկա:
Բոլոր այն ԱԺ պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն պետական պաշտոնյաների
աշխատավարձերի բազմակի բարձրացմանը, կհայտնվեն «թալանչիների սև ցուցակում»՝
ընդմիշտ զրկվելով հետագա ցանկացած մակարդակի ընտրություններում թեկնածու
առաջադրվելու հնարավորությունից: Անձեռնմխելիությունից զրկելուց հետո նրանց
դեմ նաև համապատասխան դատական գործեր կհարուցվեն՝ ունեցվածքի բռնագրավման նվազագույն
սպառնալիքով: ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրն այժմվանից պետք է աչքի
առաջ ունենա, որ նման հատուցման առջև կանգնելն արդեն սարերի հետևում չէ:
Комментариев нет:
Отправить комментарий