Մայր Մարիամի 11-րդ փոքր Վարդարանը
Դուք պետք է առավելագույն ճիգեր գործադրեք,
որպեսզի Աստծուն վերադարձնեք ձեր կյանք
Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնում եմ
քո առաջ:
Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ քեզ:
Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս
պահին իմ հոգու աճի համար:
Ես խնդրում եմ քո օգնությունն ու օժանդակությունը:
Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական
հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:
Թող
քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն
Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում: Ամեն
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն
1.
Ես եմ Մայր
Մարիամը: Այսօրվա օրով
ես ձեզ այցի եմ եկել որպես լավագույն բախտի ու ճակատագրի նախանշան, որոնք սպասվում
են Երկրի վրա ապրող Աստծո ուստրերին ու դուստրերին: Այժմ
հյուսիսային կիսագնդում շատ քիչ է արև շողում, և միայն հույսն է ջերմացնում
մարդկանց հոգիները: Դուք գիտեք, որ կանցնի որոշ ժամանակ, և արևը հորիզոնից օր օրի
ավելի ու ավելի վերև կբարձրանա: Այդպես է նաև
ձեր հոգևոր կյանքում. մարդկային մառախլապատ գիտակցությունն անկասելիորեն պետք է
փոխվի պայծառ արևային օրով: Ձեր Աստվածայնության Արևը պետք է լուսավորի ձեր
բանականությունը, մտքերն ու զգացմունքները: Եվ դա անպայման տեղի կունենա,
սիրելինե՛րս: Ներկայումս
ձեր աշխարհում մոլեգնում են մութ ուժերն ու էներգիաները: Եվ յուրաքանչյուր ոք, ով
լուսավոր էներգիա է ներմուծում ձեր աշխարհ, ենթարկվում է մեղադրանքների և նույնիսկ
հալածանքի: Շատ տխուր բան է դա...
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
2.
Մի ժամանակ իմ
որդի Հիսուս լրիվ չափով իր վրա կրեց մարդկային ատելությունն ու հակակրանքը: Նա իր
կյանքը նվիրեց մարդկանց ծառայելուն: Շատ ու շատ անբուժելի հիվանդների նա բուժեց
Աստծո օգնությամբ: Շատ ու շատ մարդիկ էին գալիս, որ տեսնեին իմ որդի Հիսուսի գործած
հրաշքները: Սակայն որքան
շատ բան էր նա անում մարդկանց համար, այնքան մեծանում ու ամրապնդվում էր նրա և նրա
առաքելության նկատմամբ ընդդիմությունը: Մարդկային
տրամաբանության տեսակետից շատ դժվար է բացատրել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մոլեգնած
ամբոխը, որի մեջ կային և Հիսուսի կողմից բուժված մարդիկ, կատաղի կերպով իմ որդու
մահապատիժն էր պահանջում:
Սակայն եթե մեզ թույլ տանք բարձրանալու գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա,
ապա Քրիստոսի խաչելության տխուր իրողությունը միանգամայն հասկանալի կդառնա:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
3.
Հիսուս
աշխարհին բերեց հսկայական քանակությամբ Լույս՝ ոչ միայն գիտելիքի լույս, այլև
հսկայական քանակությամբ Աստվածային էներգիա: Այն ամենը,
ինչ Լույսից չէր ծնված, ենթագիտակցական մակարդակով հակակրանք էր տածում Քրիստոսի
առաքելության նկատմամբ: Այդ հակակրանքն իր արտահայտությունը գտավ Լույսին հակադիր
ուժերի դրսևորումներով: Ձեզ հայտնի է այն օրենքը, որն ասում է՝ ամեն մի
ազդեցություն ծնում է հավասար և հակառակ ուղղված հակազդեցություն: Ֆիզիկական
աշխարհի այդ օրենքը լրիվ չափով կիրառելի է նաև աշխարհում տեղի ունեցող հոգևոր
գործընթացների նկատմամբ: Եվ եթե մեկն օժտված է պատրանքային աշխարհին Աստվածային
Լույս բերելու ներուժով, ապա կբախվի այն ուժերի հակազդեցությանը, որոնք պաշտպանում
են պատրանքը: Այդպես է,
սիրելինե՛րս: Ձեր աշխարհում մինչև այժմ այդ օրենքն անխափան գործում է:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
4.
Հիսուս
Քրիստոսի օրինակով քրիստոնյաների մի քանի սերունդ հնարավորություն ունեցան իրենց
վրա զգալու և ուսումնասիրելու այդ օրենքի ազդեցությունը: Եվ առ այսօր
քրիստոնեության ճշմարիտ շատ հետևորդներ, որոնք հետևում են Քրիստոսի Ուսմունքի
էությանը, և ոչ թե դրա տառին՝ իրենց վրա զգում են հակադիր ուժերի ճնշումը: Ձեր աշխարհում
այդ հակադրությունն անխուսափելի է և միանգամից չի դադարի: Ինչպես ձեր աշխարհում
ամեն ինչը, տիեզերքում գործող այդ երկու հիմնական ուժերի հակադրությունը չի կարող
անմիջապես դադարել: Բայց ժամանակի ընթացքում այն ավելի քիչ ավերիչ բնույթ կստանա:
Իսկ հեռավոր ապագայում այդ երկու ուժերն իրենց դրսևորումներն այնքան
կհավասարակշռեն, որ նրանց հակադրությունից կծնվի համագործակցություն և
փոխօգնություն:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
5.
Պաշտելինե՛րս,
ձեզնից շատերն էլ են հակադրվում մեկը մյուսին: Եվ դա տեղի է ունենում նույնիսկ այն
դեպքերում, երբ կարծես թե ընթանում եք միևնույն հոգևոր ուղով: Այդ
հակադրությունը բացատրվում է ձեր աշխարհի անկատարությամբ: Ուստիև ձեր էությունների
միջոցով ինքնադրսևորվում են երկու հակադիր ուժեր: Տվյալ փուլում այդ դրսևորումը
թշնամանքով է արտահայտվում, կասկածամտությամբ և նույնիսկ ատելությամբ: Նույն օրվա
ընթացքում միևնույն մարդը կարող է ընկնել տարբեր ուժերի ազդեցության տակ: Այդ ամենը,
սիրելինե՛րս, տեղի է ունենում ձեր սրտերում Սիրո պակասության պատճառով: Իսկ ձեր
սրտերի Սիրո այդ պակասությունը պայմանավորված է Աստվածային աշխարհից ձեր աշխարհի
կտրվածությամբ: Չկա Աստված՝
չկա և Սեր: Ուստի դուք պետք է առավելագույն ճիգեր գործադրեք, որպեսզի Աստծուն
վերադարձնեք ձեր կյանք:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
6.
Տեսեք, թե
ինչով եք շրջապատված ձեր աշխարհում: Գովազդներ, ուրբանիստական բնապատկերներ, մռայլ
դեմքերով անցորդներ, ճղճիմ հեռուստահաղորդումներ: Ձեր աշխարհը բարյացակամ
տրամադրված աշխարհ չէ: Եվ, մշտապես գտնվելով վախի, լարվածության ու մռայլության
պայմաններում, մարդիկ համակվում են արտաքին աշխարհի այդ վիճակներով: Իսկ
երիտասարդությունն իր մատաղ հասակում կորցնում է լավատեսության և ուրախության իր
լիցքը, ինչն ի բնե հատուկ պետք է լիներ երիտասարդ մարդուն: Ճշմարիտ
ուրախությունները փոխարինվում են անկատար պատրաստուկներով՝ անկատար ֆիլմերով,
երաժշտությամբ, թմրանյութերով: Ճշմարիտ Սերը
փոխարինվում է անկատար սիրով, որը ոչ մի ընդհանուր բան չունի Սիրո մեծ զգացմունքի
հետ:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
7.
Անաստված
շրջակա աշխարհում շատ հեշտ է հոգին կորցնելը: Հենց այն
պատճառով, որ մարմնավորման մեջ գտնվող շատ մարդկանց, հատկապես երիտասարդների
հոգիների համար ձեր ժամանակները շատ վտանգավոր են, ես և մյուս Վեհապետները գալիս և
ձեզ տալիս ենք ձեր աշխարհում տեղի ունեցող պրոցեսների ըմբռնումը և հիշեցնում, որ
աշխարհը միշտ այսքան տխուր չի եղել, և որ առջևում մարդկությանը լուսավոր ապագա է
սպասվում:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
8.
Սկզբում այդ
ապագան կծլարձակի սակավաթիվ մարդկանց սրտերում՝ նրանց, ովքեր Ոգով ուժեղ են և կարող
են շրջապատի պատրանքին հակադրել իրենց հավատը և Աստծուն ու Վեհապետներին իրենց
նվիրվածությունը: Այնուհետև, երբ Աստվածային գիտակցության վիճակ ունեցող հոգիների
քանակը կմեծանա, մարդկությունն իր մեծ մասով կշրջվի Լույսի կողմը: Իսկ այն մարդիկ,
որոնք ներկայիս մարդկության մեծ մասին բնորոշ գիտակցության վիճակը կունենան,
կդիտվեն որպես բացառիկ շեղածիններ՝ արժանի անսահման Կարեկցանքի ու Սիրո:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
9.
Միայն
Կարեկցանքի, Գթասրտության ու Սիրո ազդեցությամբ է, որ ձեզնից շատերի հոգիներն ունակ
կդառնան հարթելու իրենց հոգևոր հագուստի ճմռթվածքներն ու հառնելու դեպի Կյանք: Իմ որդի
Հիսուսի սխրանքն այն էր, որ չկորցրեց իր Սերն այն մարդկանց նկատմամբ, որոնք
կտտանքների ենթարկեցին իրեն և իր մահը կամեցան: Այդ է
պատճառը, որ աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ շարունակում են խոնարհվել իմ որդու
սխրանքի առջև:
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
10.
Ես
կանխատեսում եմ, որ իմ այս Ուղերձը կարդացողներից շատերն ապագայում ունակ կլինեն
Սիրով հատուցելու պատրանքային ուժերի բոլոր ծուղակների ու խորամանկ հնարքների
դիմաց: Եվ նույնիսկ մահվան սպառնալիքի տակ իմ զավակներն ունակ կլինեն Գթասրտություն
ու Կարեկցանք տածելու այն մարդկանց հոգիների նկատմամբ, ովքեր իրենց կչարչարեն:
Քանզի շատ ու շատ են նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ են անում: Եթե իմանային, ապա
երբեք թույլ չէին տա իրենց արարքներից շատերը: Դուք կարող եք
Ուղի ցույց տալ շատ մոլորյալ հոգիների: Աղոթեցե՛ք մարդկության պայծառացման համար և
ներեցե՛ք բոլորին:
ԵՍ ԵՄ Մայր
Մարիամը
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց
մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր
հոգիների Փրկչին:
Փառք Հորը և Որդուն և
Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս:
Ամեն
Հանուն Հոր, Մոր, Որդու
և Սուրբ Հոգու:
ԱՄԵՆ
Комментариев нет:
Отправить комментарий