Հարգարժան քահանա Տեր-Համբարձումն իր http://ter-hambardzum.net/archives/category/աղանդներ
համացանցային էջում, միտումնավոր, թե գիտելիքների պակասի հետևանքով,
քրիստոնեական հանրահայտ աղանդների հետ խառնել է նաև այնպիսի բաներ, որոնք
աշխարհաճանաչողության իմաստով վեր են ոչ միայն ցանկացած կրոնից, այլև
անգամ պաշտոնական, ակադեմիական գիտությունից:
Նշված քահանային օգնած լինելու նպատակով ստորև պարզ թվարկումով ներկայացնում եմ աշխարհաճանաչողության 7 հիմնական աստիճանները, որպեսզի այսուհետև նա մի փոքր ավելի զգույշ լինի ամեն ինչ իրար խառնելուց և դրանով իսկ խուսափի իրեն հարցեր ուղղող բարեպաշտ հավատացյալներին ապակողմնորոշելուց:
1. անասնական կյանք, նյութապաշտություն, սնոտիապաշտություն.
2. տգիտություն, կույր աթեիզմ, հավատի և գիտելիքի մերժում, սատանայապաշտություն.
3. կրոններ և դրանց ներսում առաջացած աղանդներ, ներքին հավատ առ Աստված.
4. գիտություն, անկենդանի ուսումնասիրություն, գիտակցված աթեիզմ.
5. կրոնափիլիսոփայական ուսմունքներ, հոգևոր և աշխարհիկ գիտելիքների համադրում.
6. թաքնագիտություն, թեոսոֆիա, էզոթերիկ ուսմունքներ, ճշմարիտ ուղու որոնումներ.
7. անմիջական կապ Աստծո հետ, ամենայնի միասնություն, բացարձակ գիտելիք:
Հարգարժան քահանայի կողմից անզգուշություն է նաև այն, որ քրիստոնեական աղանդների շարքն է դասում նաև սատանայապաշտությունը, որը սնոտիապաշտության հետ մեկտեղ աշխարհաճանաչողության ավելի ցածր աստիճանի արգասիք է: Քրիստոնեական դավանաբանության համար իր ներսում նմանատիպ աղանդ ունենալն իմ կարծիքով այնքան էլ պատվաբեր բան չէ...

Комментариев нет:
Отправить комментарий