Ես հուսով եմ, որ իմ այս Ուղերձը կբոցավառի նրանց սրտերը,
որոնց ներսում դեռ մխում է Աստվածայնության կայծը
Վեհապետ Մորիա
21 հունիսի, 2015 թ.
21 հունիսի, 2015 թ.
ԵՍ ԵՄ Էլ
Մորիան...
Հապճեպությունն
Ուղերձին խիստ տոն է հաղորդում:
Մենք ասել էինք,
որ մեր Դեսպանորդի միջոցով մեր Ուղերձները տալու հնարավորություն այլևս չկա:
Ոչ այն պատճառով,
որ չենք ուզում, կամ որ Դեսպանորդը գործից գլուխ չի հանում: Մենք ասել էինք, որ
մեր Ուղերձները տալու հնարավորություն այլևս չկա զուտ այն պատճառով, որ մեր
Ուղերձներում առկա վիթխարի էներգիան պահանջարկ չունի ձեր՝ մարմնավորման մեջ գտնվող
մեր սաների, շրջանում:
Մեծագույն վշտով
մենք ստիպված ենք արձանագրել այդ փաստը...
Ձեր աշխարհում
բազմաթիվ զանազան տեղեկատվություններ գոյություն ունեն:
Բազմաթիվ տարբեր
գրքեր կան գրված, և է՛լ ավելի մեծ տեղեկատվություն սփռված է համացանցի այլևայլ էջերում:
Բայց մենք գալիս
ենք ոչ այն բանի համար, որ սոսկ տեղեկատվություն փոխանցենք ձեզ: Մենք գալիս ենք,
որպեսզի մեր ցուցաբերած օգնության և մեր տված գիտելիքների շնորհիվ դուք վերադառնաք
Տուն:
Այն տեսքով, որ
ձեր աշխարհն այժմ գոյություն ունի, չի կարող բավարարել այն հոգիներին, որոնք
հիշում են մի այլ աշխարհի՝ Աստվածային աշխարհի մասին. այն հոգիներին, որոնք հիշում
են եղբայրական Սիրո և Համագործակցության վրա հիմնված մարդկային անեղծ
փոխհարաբերությունների մասին:
Դուք՝ ձեզնից
շատերը, կորցրել եք այն անեղծն ու նվիրականը, որը բուն Լինելիության միջուկն է
կազմում:
Եվ ձեր աշխարհի
ոչ մի խաղալիք ու հաճույք չի կարող փոխարինել այն Ճշմարտությանը, որը մշտապես ձեզ
հետ է, բայց որի մասին դուք մոռացել եք ձեր առօրյա կյանքում:
Ես եկել եմ, որ
այն նվիրյալ սրտերին, որոնց հետ կապված եմ եղել շատ ու շատ մարմնավորումների
ընթացքում, մեկ անգամ ևս հիշեցնեմ այն Ճշմարտության մասին, որը դրված է ձեր
սրտերում, ձեր էության խորքում:
Համբարձյալ
Դասերի համար ավելի ու ավելի է դժվարանում ձեր սրտերը բախելը, որոնք ծածկված են
անթափանց զրահով:
Եզակի հավատարիմ
ու անեղծ հոգիներ են մնացել մարմնավորման մեջ, որոնք հիշում են Աստծուն և իրենց
նվիրվածության ու մարդկության նկատմամբ վիթխարի կարեկցանքի ուժով պատրաստ են
զոհել անգամ իրենց բուն կյանքը՝ հանուն այն մարդկանց հոգիների փրկության, որոնք
մոլորվել են պատրանքային աշխարհում և ոչ մի լույս չեն տեսնում առջևում:
Հենց այդ
սակավաթիվ լուսավոր հոգիներին օգնելու և օժանդակելու համար եմ ես գալիս, թեև
Կարմայական Վարչությունն արդեն որոշում է կայացրել այլևս Ուղերձներ չփոխանցել մեր
Դեսպանորդի միջոցով:
Իմ կարեկցանքն ու
մարդկությանն օգնելու ցանկությունը հաղթահարում են ցանկացած խոչընդոտ ու
դժվարություն:
Եվ ահա ես ձեզ
այցի եմ եկել այս նշանակալից օրը՝ 2015 թ-ի ամառային արևադարձին:
Այս օրը դուք
կարող եք գործադրել ձեր բոլոր ջանքերը և մոլորակի իրավիճակը մտովի փոխել դեպի
լավը: Բավական է ոչ մեծ քանակությամբ լուսակիրներ իրենց գիտակցության մեջ ունենան
լուսավոր ապագայի պատկերը՝ կցրվի այն խավարը, որն այնքան է թանձրացել, որ մարդիկ
ուղղակի չեն գտնում հետագա շարժման ուղղությունը:
Համայն այս
Տիեզերքի ամբողջ էներգիան պատկանում է Աստծուն:
Աստված և միայն
Աստվա՛ծ կարող է հաշված ակնթարթների ընթացքում փոխել աշխարհի ցանկացած
իրադրություն:
Եվ միայն Աստծո
կողմից ձեզ շնորհված ազատ կամքի Օրենքն է, որ խանգարում է դրական փոփոխություններ
մտցնել ձեր աշխարհում: Ո՛չ Համբարձյալ Դասերը, ո՛չ Աստված Ինքը չեն կարող ձեզ
օգնել, եթե դուք երես եք թեքում օգնությունից և անգամ Աստծո բուն անունն եք
մոռացել:
Կրկին ու կրկին ձեզ
հիշեցնում եմ. ձեր ու ձեր հասարակության
բոլոր պրոբլեմները կապված են միայն մի բանի հետ՝ ձեր քաղաքակրթությունն ինքն իրեն
կտրել է Աստծուց:
Լրիվ ձեր
հայեցողությանն է թողնված ստանալու այնքան երջանկություն, Սեր և Աստվածային
էներգիա, որքան կարող է կրել ձեր էությունը:
Միակ խոչընդոտը
ձեր կարման է՝ այն նեգատիվ էներգիան, որն ընկած է ձեր ու Աստծո միջև և կազմված է
այն սխալներից, որոնք անցյալում գործել եք համայն Տիեզերքի Օրենքը խախտելու
հետևանքով:
Վերջին տասը
տարիների ընթացքում մենք տվեցինք Ուսմունք, որը մանրամասն հանձնարարականներ է
պարունակում առ այն, թե ինչպես հաղթահարեք անցյալի սխալները և ձեռք բերեք ներքին
երջանկության ու խաղաղվածության վիճակ:
Սակայն հիմա վրա
է հասել այն փուլը, երբ դուք պետք է ցուցադրեք ուսուցանվածից ձեր յուրացրածը:
Ձեր հոգևոր
գործառություններով զբաղվելու ընթացքում պետք է դրսևորեք նպատակամղվածություն և
համառություն:
Պետք է
ցուցադրեք, թե ինչպես եք յուրացրել մեր Ուղերձները, մեր տված թողության շնորհներն
ու կարողությունները:
Այն ամենը, ինչ
ներկա փուլում անհրաժեշտ է ձեր փրկության համար, տրված է, և տրված է լրիվ չափով...
Եթե մեր
Ուսմունքը յուրացնելը վեր է ձեր ուժերից, ապա անմիջականորեն դիմեք Աստծուն և
Վեհապետներին: Օգնություն ու թողություն խնդրեք, և կստանաք...
Իսկ եթե ձեռքներդ
ծալած նստեք և հրաշքի սպասեք, ապա ինքներդ ձեզ մեծ վտանգի կենթարկեք: Քանզի
ժամանակը կարճ է, և ժամանակը վերջինն է:
Ես հուսով եմ, որ
իմ այս Ուղերձը կբոցավառի նրանց սրտերը, որոնց ներսում դեռ մխում է
Աստվածայնության կայծը...
ԵՍ ԵՄ Վեհապետ Մորիան
Տատյանա Միկուշինա, 2015 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий