Ուղու ցանկացած կետից կարելի է հետ
շրջվել և վերադառնալ զարգացման Աստվածային Ուղին
Սանատ Կումարա
20 դեկտեմբերի, 2015 թ.
ԵՍ ԵՄ
Սանատ Կումարան:
Ես
կրկին եկա...
Տխուր
է դիտել այն, ինչ այս բարդ ժամանակներում տեղի է ունենում Երկրի վրա:
Կարելի՜
էր խուսափել վատթար զարգացումներից:
Եվ Մենք
պատրաստ ենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ անել, որպեսզի փրկենք
հնարավորինս շատ մարդկային հոգիների:
Սակայն,
սիրելինե՛րս, մնացածը ձեր գործն է...
Ինքներդ
ուզու՞մ եք փրկվել արդյոք...
Ի
զորու՞ եք արդյոք շարունակելու Կյանքը...
Երբեմն
որքա՜ն դժվար է լինում հասկանալ, թե ի՞նչն ձեզ խանգարում վերադառնալ Աստվածային
Ուղի:
Ի՞նչն
է խանգարում, որ ներքին վստահություն ձեռք բերեք Աստծո և Հավերժական Կյանքի
գոյության նկատմամբ:
Չէ՞ որ
հենց միայն Աստծո նկատմամբ հավատը բառացիորեն հաշված տարիների ընթացքում կարող է
ձեր կյանք վերադարձնել Ասստվածային կերպերը, Բարոյականության Օրենքը:
Սակայն
ճշմարիտ հավատ ձեռք բերելու համար հարկավոր է շատ ու շատ աշխատել: Առնվազն հարկ է,
որ կատարվեն այն հանձնարարականները, որոնք վերջին տասը տարիների ընթացքում ձեզ տրվել
են Մեր դեսպանորդի միջոցով:
Դժվա՞ր
էր հետևել մեր խորհուրդներին ու հանձնարարականներին:
Ինչու՞
եք գերադասում լողալ այն սուռոգատների պղտոր հոսանքով, որոնք հաճկատարորեն ձեզ են
մատուցում զանգվածային լրատվության միջոցները:
Ինչու՞
որևէ ջանք չեք գործադրում, որպեսզի ձեզ ու ձեր երեխաներին զերծ պահեք այն ամենից,
ինչը խեղում է ձեր հոգիները և այլևս ուժ ու կարողություն չի թողնում, որ ընթանաք
լուսավոր ուղով:
Այնուհանդերձ,
երբեք չափազանց ուշ չի լինում:
Ուղու
ցանկացած կետից կարելի է հետ շրջվել և վերադառնալ դեպի զարգացման Աստվածային Ուղին:
Մի՞թե
այս մասին Մենք ձեզ չենք ասել...
Այո,
մե՜ծ կարմա է կուտակված: Այո, դժվա՜ր է կտրվել անորակ էներգիաներից և ձեր
գիտակցության բացասական վիճակներից:
Սակայն
Մենք ուսուցանում ենք, որ մեղքերի խոստովանանքն ու թույլ տրված սխալների զղջումը
կիսով չափ թեթևացնում են կարմայական բեռը: Իսկ մյուս կեսը կարող է չեզոքացվել
աղոթքների մաքուր էներգիայով:
Բայց
եթե մարդկության առավել գիտակից հատվածը չի ընդունում Մեր հանձնարարականները և չի
հետևում Մեր խորհուրդներին, ապա բացվում է մի այլ, ավելի դժվարին ուղի՝
տառապանքների ուղին:
Պետք է
ձեզ ասեմ, որ մարդկությունն արդեն հատել է շեմը և իր առաջին քայլերն է անում այդ տառապանքների
ուղով:
Ձեզնից
շատերը դժգոհում են կյանքից՝ դրանում սիրո բերկրանքի բացակայությունից:
Բայց
դա սոսկ ձեր ընտրած տառապանքների ուղու առաջին ծաղիկներն են, և դեռ ինչե՜ր են սպասվում
առջևում...
Մենք
մշտապես մարդկությանը մատնացույց էինք անում ավելի հեշտ ուղին: Եվ հիմա ևս
շարունակում ենք ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը, որպեսզի գոնե ոչ շատ
մեծ քանակությամբ հոգիներ կարողանան ընտրել փրկության ուղին և ընթանան դրանով:
Մենք
մեր ջանքերը գործադրում ենք նույնիսկ այնժամ, երբ արդեն ավարտվել է մեր Ուղերձները
փոխանցելու թողության շնորհի ժամկետը:
Մեզնից
ամեն Ոք զոհաբերել է սեփական նվաճումների էներգիաները, որպեսզի գա և իր Ուղերձը տա
մարդկությանը:
Մեզնից
ամեն Ոք անում է հնարավորը և անգամ անհնարինը:
Մենք
գործի ենք դնում այն ամբողջ հզորությունը, որը թույլատրում է օգտագործել
Կարմայական Վարչությունը:
Սակայն
Մեր առավել նուրբ էներգիաները վրիպում են ձեր գիտակցությունից, քանի որ այն
մշտապես սուզված է շրջապատող իրականության բացասական թրթռանքների մեջ:
Ուստի
Մենք ձեզ համար անխոնջ կերպով էլի ու էլի ենք կրկնում. որպեսզի կարողանաք օգտվել
մեր օգնությունից ու օժանդակությունից, պետք է հնարավոր ամեն ինչ անեք, որ ձեր
թրթիռները պահեք հնարավոր ավելի բարձր մակարդակի վրա:
Ցավոք,
մեծ քաղաքներում դրան հասնել այլևս հնարավոր չէ:
Քաղաքներն
նեցուկ են դարձել այն ուժերի համար, որոնք բարուրել են մարդկությանը և նրան
էվոլյուցիոն ուղով ընթանալու հնարավորություն չեն տալիս:
Քաղաքների
հաշվով մենք ճակատամարտը տանուլ տվեցինք:
Սակայն
այն մարդիկ, որոնք ապրում են ոչ մեծ բնակավայրերում, դեռևս կարող են ընկալել Մեր
թրթիռները և իրենց գիտակցությունը պահել բավարար բարձր մակարդակի վրա:
Մենք
արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք կարողանաք քաղաքներից ձեր ելքն ի կատար
ածել:
Ժամանակակից
տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ ձեզ համար բավարար հարմարավետություն ապահովեք
նույնիսկ քաղաքներից շատ հեռու:
Սակայն
ֆիզիկական ոլորտում ձեր փոխարեն գործել հնարավոր չէ:
Մենք
վաղօրոք ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ քայլերը, որ դյուրին դարձնենք ձեր անցումն
ու տառապանքները: Բայց Մենք չենք կարող անել գործի այն մասը, որ ձեզ է թողնված:
Գիտցե՛ք,
որ վրա է հասել այն ժամանակահատվածը, որից հետո այլևս չեք կարողանա վերադառնալ
դեպի անվտանգ էվոլյուցիոն ուղին:
Եվ դա
ձեր ընտրությունն է:
Որքան
էլ ցավալի լինի դեպի անդունդ տանող ձեր քայլերը դիտելը՝ Մենք չենք կարող ձեզ կանգնեցնել,
եթե հաստատ որոշել եք նետվել անդունդը:
Ես
այսօր եկա այն հույսով, որ ձեր գիտակցությանը հասցնեմ այն ճշմարտությունը, որ վրա
է հասել տառապանքների ուղուց խուսափելու վերջին հնարավորության ժամը:
Եվ այդ
հնարավորությունը դեռևս բաց է ընտրյալների համար:
ԵՍ ԵՄ
Սանատ Կումարան: ՕՄ
Տատյանա Միկուշինա, 2015 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий