Մեր Առաքելությունը Ռուսաստանում ավարտված է
Սանատ Կումարա
20 հունիսի, 2018 թ.
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
Այսօրվա իմ գալուստը, սիրելինե՛րս, պայմանավորված
է Կարմայական Վարչության նիստից ձեզ վերջին լուրեր հաղորդելու անհրաժեշտությամբ:
Ինձ տխուր պարտականություն
է վիճակվել ձեզ տեղեկացնելու, որ Մեր Առաքելությունը, որը Մենք վերջին 14 տարիների
ընթացքում Ռուսաստանում իրականացնում էինք
Մեր Դեսպանորդի միջոցով, ավարտված է:
Կարմայական Վարչությունն
ստիպված էր նման որոշում ընդունել, քանի որ Ռուսաստանի բնակիչներին Մեր Ուսմունքը հասցնելու Մեր բազմամյա փորձերը հաջողությամբ
չպսակվեցին, ինչպես նաև մերժվեցին Մեր բոլոր նախաձեռնությունները:
Ֆիզիկական ոլորտում
դրա հաստատումը եղավ այն, որ Մեր Դեսպանորդի Աշրամը պղծվեց և բազմակիորեն հրի մատնվեց
այն ամենը, ինչը երկար տարիների ընթացքում ստեղծված էր այդքա՜ն դժվարությամբ:
Նման պայմաններում
Մենք չենք կարող շարունակել Մեր Առաքելությունը: Ես ձեզ ավելին կասեմ՝ մոտ ապագայում
ոչ մի դեսպանորդ այլևս չենք առաքի Ռուսաստան, և Լույսի ոչ մի առաքելություն չենք իրականացնի
Ռուսաստանում: Եվ դա միանգամայն արդար կլինի: Արդյո՞ք դուք կշարունակեիք կրկին ու կրկին
բախել այն տան դուռը, որից ձեզ ամենակոպիտ ձևով ամեն անգամ հեռու են քշում...
Մենք երկար տարիների
ընթացքում փորձում էինք բախել ռուսաստանցիների սրտերը: Բայց ստանում էինք միայն այնպիսի
պտուղներ, որոնք վկայում էին Մեր մերժված լինելու մասին: Մեր բոլոր ջանքերն ապարդյուն
էին անցնում:
Ինչպես արդեն գիտեք
Մեր Ուղերձներից, Մեր Դեսպանորդի օգնությամբ Մենք փորձեցինք մարդկությանը տալ ամենալավ,
ամենակատարյալ Ուսմունքը, որը տվյալ պահին մարդկությունն ունակ կլիներ ընկալել: Մանրազնին
կերպով ընտրվել էին պատմական ժամկետներն ու ջանքերի գործադրման վայրը: Այս անգամ դա
Ռուսաստանն էր: Մենք հույս ունեինք, որ այդ երկրի ժողովրդին բնորոշ հավատի և Բարձրագույն
Օրենքին նվիրված լինելու հատկանիշների շնորհիվ Մեզ կհաջողվի ցույց տալ քաղաքակրթության
զարգացման այլ ուղի՝ հիմնված ոչ թե հաճույքների ու սպառման պաշտամունքի վրա, այլ բարձրագույն
հոգևոր արժեքների, հավատի ու սիրո վրա:
Մենք Մեր ուժերի ներածին
չափ ամեն ինչ արեցինք, պաշտելինե՛րս: Եվ Մեր Դեսպանորդին ևս հանդիմանելու որևէ առիթ
չունենք: Նա աննահանջ դիմակայեց բոլոր հարձակումներին ու ուխտադրուժ գործողություններին:
Սակայն մենք չենք կարող
գործել ձեր ազատ կամքին հակառակ: Ռուսաստանի ժողովուրդների հավաքական գիտակցությունը կատարեց իր ընտրությունը, և այդ ընտրությունը, ավաղ,
կապված չէ այն աստվածային Ուղու հետ, որը մենք ուսուցանում ենք Երկրի մարդկությանը:
Ուստի Մենք հիմա հեռանում
ենք: Մենք այլևս չենք փորձի կրկին ու կրկին բախել ամրապինդ փակված ձեր սրտերի դռները:
Իսկ ի՞նչ կլինի դրանից
հետո... Կսկսի գործել մեծ ու արդար օրենքը՝ Կարմայի Օրենքը:
Երբ մարդիկ ականջ չեն
դնում Մեր խրատներին, մերժում ու հալածում են Մեր դեսպանորդներին, դրանով իսկ կարմա
են կուտակում իրենց գլխին: Մենք բազմիցս ասել ենք, որ Մեր Դեսպանորդի դեմ գործելու
կարման հավասարարժեք է Աստծո դեմ գործելու կարմային: Իսկ դա Երկրի վրա եղած կարմայի
տեսակներից ծանրագույնն է:
Ահա և վրա է հասնում
այդ կարմայի էջքի ժամանակը:
Կլինեն տառապանքներ,
աղետներ, դժբախտություններ, պատերազմներ, կորուստներ, սով, հիվանդություններ...
Տառապանքները երբեմն
մաքրում են մարդկանց հոգիները, և դա ժամանակի ընթացքում կարող է նոր հնարավորություն
բացել:
Բայց հիմա Մենք հեռանում
ենք և այլևս չենք բախի այն տան դուռը, որից Մեզ հեռու են քշում ու հալածում:
Կարմայի էջքի ժամանակն
է հիմա: Սակայն Մենք երբեք դուռը չենք շրխկացնում ձեր առջև: Մենք միշտ Մեր դուռը մի
փոքր կիսաբաց ենք պահում:
Դեռևս կա իրավիճակը
փոխելու մի հնարավորություն: Եվ դա կապված է այն մարդկանց հետ, որոնք որոշակի հոգևոր
նվաճումների են հասել: Ուսմունքը բոլորի համար լրիվ ձրի է, և ամեն ոք այն կարող է օգտագործել
իր հայեցողությամբ: Սակայն ձեր մեջ կան հոգիներ, որոնք անցած մարմնավորումների ընթացքում
արդեն հասել են որոշակի հոգևոր նվաճումների: Նրանք Ոգու ասպետներ են, Լույսի մարտիկներ...
Միայն դո՛ւք կարող
են փոխել իրավիճակը: Ձեր գործելու հե՛րթն է հիմա...
Դուք պարտավոր եք պաշտպանե՛լ
Մեր Դեսպանորդին: Նրա ուղղությամբ արձակված ստի ու կեղծիքի ցանկացած նետ պետք է բախվի
ձեր Ճշմարտության վահանին:
Զրպարտության ամեն
մի շոշափուկ պետք է հատվի ձեր Ճշմարտության սրով:
Հակադիր ուժերի ամեն
մի խարդավանք ու հարձակում պետք է հետ մղեն Մեր դրոշների տակ համախմբված մարտիկները:
Դավաճանությունն ամենածանր
մեղքերից մեկն է: Ձեր ընտրության ժամն է. անձնուրացաբար ամեն գնով կպաշտպանե՞ք արդյոք
Աստծո Ճշմարտությունը, թե՞ կձևացնեք, թե դա ձեզ չի վերաբերում, և ձեր վախկոտությունն
ու ծուլությունը կքողարկեք հանգամանքների նկատմամբ ունեցած ձեր սիրով ու հնազանդությամբ...
Կրկնում եմ ևս մեկ
անգամ՝ հոգևոր Ուղու որոշակի փուլում դուք պետք է պաշտպանեք Ճշմարտությունը:
Եթե դուք դա չանեք,
ապա ձեզ համար դա հավասարազոր կլինի դավաճանության: Ներկա ժամանակահատվածում՝ դա իրադարձությունների
ընթացքը դեպի լավը փոխելու միակ հնարավորությունն է:
Աստված հայհոյանք չի
ընդունում: Ուստի ավել բարձր պատիվ չկա, քան ձեր աշխարհում Բարձրագույն Օրենքը պաշտպանելն
է:
Ընտրությունը ձերն
է՝ անմահությո՞ւնը կընտրեք, թե՞ ձեր անցողիկ աշխարհը:
Մենք ավարտեցինք Մեր
Առաքելությունը Ռուսաստանում: Եվ հիմա նրանց գործելու հերթն է, ովքեր մինչ այժմ լսում
էին Մեր խոսքերը, կարդում Մեր Ուղերձները, բայց ոչինչ չէին ձեռնարկում:
Եկել է ժամանակը, որ
ցույց տաք, թե ինչպես եք յուրացրել Մեր Ուսմունքը: Ձեր մեջ կա՞ն արդյոք Հավերժական
Կյանքին արժանիներ:
Կատարեցե՛ք ձեր պարտքը...
Իսկ Ես ավարտում եմ
իմ Ուղերձը:
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ
Տատյանա Միկուշինա,
2018թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий