Սերապիս Բեյի համառոտ
Վարդարան
Ձեր խնդիրն է՝ սովորել
հաղթանակել նուրբ ոլորտում
(համառոտ Վարդարան՝
Սերապիս Բեյի 2009 թ-ի հունիսի 23-ի
թելադրության հիման վրա)
Հանուն
Հոր,
Մոր,
Որդու
և
Սուրբ
Հոգու:
Ամեն
Հավատո
Հանգանակ
Հավատում
եմ
Միասնական
Աստծուն՝
Երկնքի
ու
Երկրի
Արարչին,
որ
ներկա
է
համայն
Կյանքում:
Հավատում
եմ
Նրա
Օրենքի
արդարությանը,
և
հնազանդորեն
ենթարկվում
եմ
Նրա
Օրենքի
Իմաստությանը:
Հավատում
եմ
Երկնքի
Արքայությանը՝
ինչպես
Երկրի
վրա,
այնպես
էլ
Երկնքում:
Հավատում
եմ
Աստծո
Միասնությանը՝
Հոր,
Մոր,
Որդու
և
Սուրբ
Հոգու:
Ամեն
Հայր
մեր
Հայր
մեր,
որ
Երկնքում
ես,
սուրբ
լինի
Քո
Անունը.
քո
Թագավորությունը
գա.
Քո
Կամքը
լինի
Երկրի
վրա,
ինչպես
որ
Երկնքում
է.
մեր
ամենօրյա
հացը
տուր
մեզ
այսօր,
և
ներիր
մեր
մեղքերը,
ինչպես
որ
մենք
ենք
ներում
մեզ
պարտք
եղողներին.
և
մի
տանիր
մեզ
փորձության,
այլ
փրկիր
մեզ
չարից,
քանզի
Քոնն
է
արքայությունը
և
զորությունը
և
փառքը
հավիտենական.
Ամեն
Աստվածամայր
Ցնծա՛,
Սուրբ
Կույսդ
Աստվածամայր,
Բարեշնորհ
Մարիամ,
Տերը
Քեզ
հետ
է.
օրհնյալ
ես
Դու
կանանց
մեջ,
և
օրհնյալ
է
պտուղը
որովայնիդ,
քանզի
ծնեցիր
մեր
հոգիների
Փրկչին:
Փառք
Հորը
և
Որդուն
և
Սուրբ
Հոգուն
և
Աստվածամորը,
այժմ
և
միշտ
հավիտյանս:
Ամեն
1. ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը:
Այս օրով ես եմ
եկել... Օրեցօր ավելի դժվար է դառնում ձեր սրտերի դուռը բախելը: Մարդկությունն
անշեղորեն շարժվում է դեպի անդունդ: Այնուամենայնիվ մենք մեր հույսը չենք կորցնում:
Քանզի հատկապես այնժամ, երբ թվում է, թե վիճակն անելանելի է, և ոչ մի ելք չկա
ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, հենց այդ պահին տեղի է ունենում մի բան,
որը կարելի է Աստծո հրաշք կոչել, և իրադրությունը կտրուկ փոխվում է:
Աստվածամայր
2.
Մարդկության
պատմության մեջ որքա՜ն հաճախ են եղել պահեր, երբ թվացել է, թե առջևում միայն
անթափանց խավար է տիրում: Սակայն ամենավերջին պահին՝ բառացիորեն կործանման եզրին,
գտնվել են անձնազոհ հոգիներ, որոնք իրենց վրա են վերցրել մարդկության համար
պատասխանատվությունը՝ հանուն երկրային էվոլյուցիայի հետագա ընթացքի:
Աստվածամայր
3. Ես գիտեմ, որ իմ այս ուղերձը կարդացողների մեջ շատ կան լուսավոր
հոգիներ: Դուք բազմաթիվ անգամ մարմնավորվել եք Երկրի պատմության ամենաճակատագրական
պահերին: Եվ հիմա կրկին ձեզնից պահանջվում է ձեր բոլոր ուժերի ու
հնարավորությունների լարումը:
Բավական է միայն, որ
ոգի առնեք և ձեր հայացքը հառեք ձեզ շրջապատող պատրանքից ավելի վեր:
Աստվածամայր
4. Մի պահ պատկերացրեք, թե վատ երազ եք տեսնում: Գիշերը կանցնի,
արևը նորից կշողա, և ցերեկվա լույսի տակ ձեր բոլոր գիշերային ահերն ու սարսափները
կթվան անիրական: Դուք այժմ քնի մեջ եք: Դուք խորասուզված եք պատրանքի քնի մեջ: Այժմ
հասել է այն ժամանակը, երբ պետք է ի մի բերեք ձեր բոլոր ուժերն ու ունակությունները
և քայլ անեք դեպի առաջ:
Դուք ասպետներ եք:
Մարտիկներ: Եվ այժմ ձեր ջանքերից շատ բան է կախված: Միայն թե հարկ չկա, որ սուր
վերցնեք և զրահ հագնեք ֆիզիկական ոլորտում: Դուք պետք է զրահավորվեք ձեր ոգու
զրահով: Եվ պետք է վեր հանեք ձեր ոգու սուրը՝ ձեր Կունդալինին: Միայն դրանո՛վ դուք
կարող եք ձեր ներսում և ձեզ շրջապատող իրականության մեջ իրականը բաժանել
անիրականից:
Աստվածամայր
5. Դուք մարտիկներ եք, բայց ձեր խնդիրն այն չէ, որ անվերջանալի
ճակատամարտ մղեք ֆիզիկական ոլորտում: Ձեր խնդիրն է, որ սովորեք հաղթանակ տանել
նուրբ ոլորտում, ձեր հույզերի ու մտքերի ոլորտում: Հատկապես այնժամ, երբ հաղթանակ
կտանեք ձեր մտքերի զգացմունքների ու բացասական վիճակների նկատմամբ, հաղթանակ կտանեք
նաև լինելիության ֆիզիկական ոլորտում: Քանզի նուրբ ոլորտների ձեր նվաճումներն
անխուսափելիորեն կձևափոխեն ֆիզիկական ոլորտը:
Աստվածամայր
6. Հարկ չկա, որ մարտիկների շարքեր փնտրեք, որպեսզի միանաք նրանց:
Քանզի նուրբ ոլորտում դուք ներկայանում եք որպես Լույսի հզոր զորք: Եվ դուք
անպարտելի ու անխոցելի կլինեք, քանի դեռ ձեր գիտակցությունը պահպանում եք
աստվածային մակարդակի վրա:
Այն ամենը, ինչ
ձեզնից պահանջվում է, իրական աստվածային գիտակցություն կրելը և չկորցնելը
գիտակցության այդ մակարդակը ողջ օրվա ընթացքում և ամեն օր:
Աստվածամայր
7.
Պատկերացրեք այնպես,
որ ֆիզիկական ոլորտում դուք հանդես եք գալիս որպես ընդօրինակման կատարյալ նմուշ:
Աննկարագրելի ջանքերի գնով և ներքին աշխատանքով դուք պահպանում եք ձեր
գիտակցությունը հնարավորինս բարձր մակարդակի վրա: Իսկ դա անելը բավականին դժվար է՝
գտնվելով անկատար միջավայրում: Բայց այն դեպքում, երբ ձեզ հաջողվում է պահպանել
գիտակցության առավելագույն մակարդակը, ձեր թրթիռներն այնքան են բարձրանում, որ ամեն
մի անկատարություն, որին բախվում եք ձեր աշխարհում, ստիպված է լինում ցույց տալ իր
դեմքը:
Աստվածամայր
8. Դուք մեր մարտիկներն եք և նմանվում եք ջահերի, որոնցով մեզ
համար լուսավորվում է պատրանքի անկատարությունը: Աստծո ողջ ուզածն այն է, որ ձեր
աշխարհում հնարավորինս արագ տեղի ունենա որոմը հատիկից ջոկելու գործընթացը:
Հատկապես այնժամ, երբ կհավաքվի բարի հատիկների բերքը, իսկ մոլախոտերը կհանձնվեն
կրակին, ձեր աշխարհի համար կգա այն ժամանակը, երբ Համբարձյալ Վեհապետները
կկարողանան մուտք գործել ձեր աշխարհ:
Ուստի մի՛
հուսահատվեք և մի՛ ասեք, թե ամեն ինչ վատ է: Ամեն ինչ ճշգրտորեն ընթանում է
համաձայն Աստծո պլանի: Եվ ձեզնից ամեն ոք, ով հանձն կառնի իր վրա կրել Լույսի բեռը,
կստանա հրեշտակային զորախմբերի պաշտպանությունը:
Աստվածամայր
9. Դուք սարսափով եք նայում ձեր շրջապատին, և դրությունը ձեզ թվում
է անելանելի: Մի՛ տրտմեք այն ամենի համար, ինչն այլևս ենթակա չէ հետագա
էվոլյուցիայի: Ձեր ոտքերով ամուր կանգնեք հողին և հղե՛ք ձեր կոչերը դեպի Երկինք:
Այս բարդ ժամանակներում ձեր դերն ու առաքելությունն այն է, որ դիմանաք ճակատամարտի
լարվածությանը և մնաք մարտադաշտում: Միայն թե մարտն ընթանում է նուրբ ոլորտում՝
աստեղային այն թանձրացած շերտերում, որոնք առավելագույնս մոտ են ֆիզիկական ոլորտին:
Այդ պատճառով ճակատամարտը զգալի է ձեզ համար: Դուք պառկում եք քնելու և արթնանում
այն զգացողությամբ, որ ողջ գիշեր եղել եք ծանր մարտի մեջ: Եվ հենց այդպես էլ կա:
Լույսի լավագույն մարտիկները դադար չունեն ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը: Քանզի չի
կարելի կորցնել թանկարժեք ժամանակը, որովհետև ժամանակ շատ քիչ է մնացել:
Փոխարենը հետագայում
դուք կհիշեք ձեր սխրանքների մասին:
Աստվածամայր
10. Անմոռանալի ժամանակներ են ձեր ապրած ժամանակները: Եվ, որքան էլ
ձեզ համար դժվար լինի, պետք է գիտակցեք, որ անհրաժեշտ է դիմանալ ու մնալ շարքերում:
Վհատվել չի՛ կարելի: Սիրե՛ք լարվածությունն ու մարտը... Ասված է, որ միայն
ամենա-ամենաներն ու նվիրվածները կկարողանան շարունակել էվոլյուցիան: Ես ուրախ եղա
ձեզ այսօրվա իմ խրատները տալուս առիթով...
ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը:
Աստվածամայր
Փառք
Հորը
և
Որդուն
և
Սուրբ
Հոգուն
և
Աստվածամորը,
այժմ
և
միշտ
հավիտյանս:
Ամեն
Комментариев нет:
Отправить комментарий