Ես ձեզ արթնացման կանչ եմ հղում՝ դեպի Նոր Օր և նոր
իրականություն
Էլոհիմ Կիկլոպեոս
20 հունիսի, 2019թ.
ԵՍ ԵՄ Էլոհիմ Կիկլոպեոսը:
Իմ այսօրվա գալուստը կապված է վերջին ժամանակներում տեղի ունեցած
իրադարձությունների մի ամբողջ շղթայի հետ:
Դրանցից նույնիսկ ամենակարևորները շարադրելու համար հարկ կլինի, որ չափից
դուրս իջեցնեմ Իմ թրթիռները, իսկ դուք ստիպված կլինեք ձեր գիտակցությամբ
հնարավորինս մերձենալ Ինձ:
Եվ այսպես, մեզ վիճակված է վեր կանգնել առօրյա ունայնից և մեր հայացքը հառել
Երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Ես պահպանում եմ Աստծո Տեսլականը մոլորակի իրավիճակի համար: Սակայն ձեզ հայտնի
է, որ առանց Եղբայրության Երկրի վրա մարմին առած ներկայացուցիչների՝ Մեզ համար
դժվար է իրականացնել մոլորակի համար նախատեսված աստվածային պլանը:
Վիթխարի աստվածային թողության շնորհը, որն սկզբնավորվեց 15 տարի առաջ, նպատակ
ուներ փոխել մոլորակի քաղաքակրթության զարգացման ընթացքը և այն ուղղել դեպի
աստվածային հուն:
Այդ խնդրի իրականացման համար Եղբայրության Սրբազան Մենաստաններում
նախապատրաստություն էին անցել լավագույն հոգիներ: Նրանք համապատասխան ուսուցում
էին անցել և վառվում էին իրենց բոլոր ուժերն ու ունակությունները գործի դնելու
ցանկությամբ, որպեսզի Երկիր մոլորակի հնարավորինս մեծ քանակությամբ հոգիների կարողանան
օգնել հնարավորինս շուտ դուրս գալու զարգացման աստվածային ուղի:
Դրա համար պահանջվում էր ամենասեղմ ժամկետներում ընդօրինակման նմուշ ստեղծել
ֆիզիկակական ոլորտում, որին հետևելով հնարավոր կդառնար մոլորակում տարածել ճշմարիտ
կերպեր՝ նախ և առաջ երեխաների կրթության ասպարեզում:
Սակայն համայն Տիեզերքում գործող հիմնական օրենքներից մեկը՝ դա Ազատ Կամքի Օրենքն
է: Մարմին առած անհատն ընտրություն է կատարում և որոշում է կայացնում՝ ելնելով այդ
Օրենքից: Եվ նույնիսկ այնժամ, երբ Մենք հստակ տեսնում ենք, որ տվյալ հոգին սխալ
ընտրություն է կատարում և շեղվում մարմնավորումից առաջ իր իսկ ընդունած աստվածային
պլանից, Մենք չենք կարող միջամտել:
Ցավալի է գիտակցել կարմայի բեռի ողջ ծանրությունը, որն ընկավ այդ մարդկանց
ուսերին:
Մենք շարունակում ենք պահպանել Աստծո այն Տեսլականը, համաձայն որի՝ մոլորակի
էվոլյուցիան դեպի աստվածային ուղի պետք է սկսվի այն տարածքից, որը ներկայումս
զբաղեցնում է Ռուսաստանը:
Սակայն մի շարք մարդկանց նախընտրանքների շարանը հանգեցրեց կարմայական
իրավիճակի վատթարացմանը: Այդ սխալ ընտրությունների հետևանքով մարդկանց
գիտակցությունը նեղացավ: Նեղացավ այնքան, որ բազմաթիվ հոգիներ չեն հասկանում, թե
ինչ է կատարվում և դեպի ուր մղվել:
Շատերն ունակ չեն ամբողջովին ընկալելու Մեր Ուղերձներն ու Մեր
առաջնորդությունը:
Ստեղծված իրավիճակում չի հաջողվի խուսափել կորուստներից, աղետներից ու
դժբախտություններից: Հավանականություն կա, որ իր աստվածային առաքելությունը
չկատարած Ռուսաստանն իր ներկայիս տեսքով այլևս կդադարի գոյություն ունենալ:
Բայց դա չի նշանակում, որ Մենք հրաժարվել ենք այդ երկրի և համայն մարդկության
համար նախատեսված Մեր պլաններից:
Նոր Դարաշրջանն իր նոր էներգիաներով անկասելիորեն ներխուժում է Երկիր մոլորակի
կյանքի մեջ:
Հին էներգիաներն ու կառավարման հին եղանակները դատապարտված են կործանման:
Լուսակիրների նոր սերունդը՝ 21-րդ դարի սերունդը, արդեն նախապատրաստված է մեր
Սրբազան Մենաստաններում: Հենց հիմա վրա է հասնում այն ժամանակը, երբ այդ սերունդն
իր գործուն տարիքի մեջ է մտնում:
Այդ հրեղեն հոգիները զուրկ են այն դոգմաներից, որոնք կաշկանդում էին նախորդ
սերունդներին: Նրանք պատրաստ են բարեփոխություններին, և հենց Նոր Դարաշրջանի
էներգիաներն են երիտասարդությանն առաջ մղում, որ աստվածային փոփոխություններ
իրականացնեն մարդկային կյանքի բոլոր բնագավառներում:
Սակայն քանի որ նախորդ սերունդը չհոգաց մանուկների ու երիտասարդության
դաստիարակության համար, ապա գլխավոր վտանգը, որ սպառնում է երիտասարդ սերնդին՝ այն հրապուրանքներն ու գրավչություններն են, որոնք քմայքներ են հարուցում և ծնում ոչ
աստվածային սովորություններ ու կապվածություններ: Որքան դժվար են լինում փորձությունները,
այնքան շատ ձեռքբերումներ է ունենում հոգին՝ անցնելով այդ փորձություններն ու հաղթանակ
տոնելով պատրանքային դրսևորումների նկատմամբ: Նոր սերնդի կողմից ճիշտ
ընտրություններ կատարելուց մի քանի տարի հետո կարող է բացվել նոր աստվածային
հնարավորություն:
Մենք անհամբեր սպասում ենք, թե լուսակիրների նոր սերունդը երբ կյանք կմտնի և
իր իր վրա կվերցնի լիակատար կարմայական պատասխանատվություն: Սկսվում է հաջորդ
կոսմիկական բոլորաշրջանը: Էլ ավելի հզոր էներգիաներ են մուտք գործում Երկիր: Այդ
պայմաններում, երբ առկա են Նոր Դարաշրջանի էներգիաները, կկարողանա գոյատևել միայն այն,
ինչն ամեն ինչով բավարարում է աստվածային սկզբունքներին:
Եղբայրության Սրբազան Մենաստաններում ներկայումս մարմնավորման է պատրասվում
լուսակիրների նոր խումբ: Ուստի Ես չեմ հոգնում կրկնելուց, որ
մարմնավորվածներիդ վրա կարմայական պատասխանատվություն է դրված այդ հոգիներին
ընդունելու և դաստիարակելու համար:
Ուսմունքի ամրակուռ հիմքն արդեն առկա է մոլորակում: Սակայն պահանջվում է
հոգածություն և խնամք տածել նոր սերնդի մարդկանց նկատմամբ, որոնց առաքելությունը
մոլորակն ամբողջությամբ փոխելն է:
Մարմնավորված և սխալ ընտրություններ կատարծ շատ հոգիներ հիմա արդեն զղջում և
ցանկանում են գործով շտկել իրենց թույլ տված սխալները: Պաշտելի Գուան Ինը՝ Բարեգթության
ու Կարեկցանքի Աստվածուհին, արդեն հարց է
մտցրել ներկայումս ընթացող Կարմայական Վարչության նիստում, որ թեթևացվի զղջացող
այդ հոգիների կարմայական բեռը:
Սիրելինե՛րս, դուք մարմնավորվել եք, որպեսզի գիտակցեք ձեր անմահ էությունը և
հաղթեք պատրանքային ուժերին: Ձեզնից ամեն ոք պետք է հաղթանակ տոնի պատրանքային
դրսևորումների նկատմամբ: Այդ հաղթանակը պետք է լինի ձեր թերությունների, ձեր
գիտակցության ոչ աստվածային վիճակների նկատմամբ: Եվ այդ ներքին հաղթանակը պետք է
արտացոլվի ֆիզիկական դրսևորմամբ:
Որքան շատ անհատներ հաղթանակ տոնեն իրենց ներսում, այնքան ավելի արագ Երկրում
կթևակոխի Ոսկեդարը:
Ես պահպանում եմ Երկիր մոլորակի Ոսկեդարի տեսլականը:
Իսկ մոլորակի այսօրվա վիճակը հիշեցնում է գիշերային մղձավանջներ:
Ես ձեզ արթնացման կանչ եմ հղում՝ դեպի Նոր Օր և նոր իրականություն...
Միշտ Հաղթանակ...
ԵՍ ԵՄ Էլոհիմ Կիկլոպեոսը
Տատյանա
Միկուշինա, 2019թ.
թարգմանեց
Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий