(ապրիլի 10-ի ժամը 13-ից մինչև ապրիլի 22-ի ժամը
13-ը)
Մենք
մուտք ենք գործում նոր դարաշրջան՝ Ջրհոսի Դարաշրջան:
Ջրհոսը՝
ազատություն է, ստեղծարար գործունեություն, բերկրանք, համագործակցություն, կոլեկտիվիզմ,
փոխադարձ կապ...
Լիովին
հասկանալի է, որ հասարակության կառավարման՝ վախի ու սահմանափակումների վրա հիմնված
հին համակարգը դիմադրում է նոր գիտակցության ու նոր մտածողության հաստատմանը, որոնք
հատուկ են Նոր Դարաշրջանին:
Հին
համակարգը վերջին փորձերն է ձեռնարկում իր իշխանությունը պահպանելու համար՝ վախ ներարկելով
վիրուսներով, համաճարակներով, տնտեսության համամոլորակային ճգնաժամի սպառնալիքով: Ամեն
մի առանձին անհատի նկատմամբ համապարփակ վերահսկողություն սահմանելու փորձեր են ձեռնարկվում՝
կիրառելով չիպավորում, տնտեսության թվայնացում...
Մեր
աչքի առաջ եզրափակիչ առճակատում է տեղի ունենում Լույսի և խավարի, Բարու և չարի, հին
ու նոր դարաշրջանների էներգիաների միջև:
Հինը
դատապարտված է կործանման: Նորին հակադրվող ուժերը զուրկ են սեփական ռեսուրսներից: Նրանք
օգտվում են մեր ռեսուրսներից՝ մեզ ներքաշելով խուճապի, վախի, ընկճվածության, պարտվողականության
կամ ագրեսիվության, ատելության և հակակրանքի վիճակների մեջ:
Այս
բարդ ժամանակահատվածում մենք՝ լուսակիրներս, մարմին ենք առել հենց այն բանի համար,
որպեսզի մարդկությանն օգնենք հնարավորինս սահուն ու անցավ կերպով անցում կատարելու
Նոր Դարաշրջանին:
Լույսն
ու խավարը հակառակ են իրար: Այնտեղ, ուր ներկա է Լույսը, խավարը տեղ չունի:
Ուստի
մենք պարտավոր ենք Լույս հաղորդել աշխարհին՝ դառնալով Լույսի էլեկտրոդներ...
Ես
առաջարկում եմ սկսել նոր գործառություն՝ «ՕՄ» մանտրայի ընթերցում:
Այդ
մանտրայի ընթերցման համար Վեհապետների Ուղերձներին ծանոթ լինելը պարտադիր չէ: Ուստի
այս գործառությանը մասնակցող մարդկանց քանակն անհամեմատ ավելի մեծ կարող է լինել աղոթքային
Արթնությանը մասնակցողների քանակից:
Մանտրայի նկարագրությունը
«ՕՄ»-ն
այն համապիտանի ու նախասկզբնական մանտրան է, որով սկիզբ է առել համայն աշխարհակառույցը:
«ՕՄ»-ը ամենասրբազան ձայնն է համարվում հինդուիզմում,
բուդդայականության մեջ:
Վեդաներում «ՕՄ»-ը համարվում է Արևի և Լույսի
ձայնը: Այն խորհրդանշում է վերընթաց շարժում, հոգու մերձեցումը բարձրագույն ոլորտներին:
Այս մանտրան մաքրագործող ազդեցություն ունի և
գիտակցությանն օգնում է բարձրանալու ավելի բարձր մակարդակի: «ՕՄ» մանտրան մեր ուշադրությունը
շեղում է ամենայն դատողականից, զգացականից ու ֆիզիկականից՝ այն ամենից, ինչը գիտակցությանը
հեռացնում է ընկալման գերզգայական մակարդակից: Մանտրայի արտասանության վրա կենտրոնացվածությունը
վերացնում է հոգևոր ուղու բոլոր խոչընդոտները, բանականությունը ձեռք է բերում հանդարտություն
և խաղաղվածություն:
Եվ այսպես, արտասանելով «ՕՄ» մանտրան, մենք վեր
ենք հանում մեր գիտակցությունը և մեր աշխարհի համար վերածվում ենք Լույսի աղբյուրի:
Այնտեղ, ուր Լույսն է՝ խավարը տեղ չունի...
Գործառության նկարագրությունը
Խնդրում եմ այս գործառությանը ձեռնամուխ լինել միայն գիտակցության վերամբարձ վիճակով:
Այն մասին, թե ինչպես հասնել գիտակցության աղոթքային վիճակին՝ կարող եք ծանոթանալ հետևյալ
հղումներով.
Երբ արտաքին պայմաններն ու արտաքին իրավիճակը
բավականաչափ հանգիստ են, նստե՛ք հարմար դիրքով: Իդեալականը՝ լոտոսի դիրքն է, սակայն
կարող եք նաև ողնաշարի ուղիղ դիրքով նստել աթոռին և այդ դիրքը պահել ամբողջ գործառության
ընթացքում:
Փակե՛ք աչքերը, թուլացրե՛ք մարմինը և ձգտեք ոչինչ
չմտածել: Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ունքերի մեջտեղում և թույլ տվեք, որ անդորրություն
հաստատվի ձեր ներսում: Սկսեք ունկնդրել «ՕՄ»-ի ձայնագրությունը՝ այն ասոցացնելով անսահմանության,
հավերժության, անմահության և այլ գաղափարների հետ:
Այնուհետև սկսեք ինքներդ երգել «ՕՄ»: Պետք է
«ՕՄ»-ը կրկնեք այնպիսի զգացումով, որ դուք անսահման եք ու ամենաթափանց: Ներզգացե՛ք
«ՕՄ»-ը: Ձայնի հասարակ կրկնությունը ոչ մի արդյունք չի տա: Ներզգացե՛ք, որ դուք անաղարտ,
կատարյալ, ամենագետ, հավերժական և ազատ Բացարձակն եք: Ներզգացե՛ք, որ դուք բացարձակ
գիտակցություն եք և անսահման, անփոփոխ էություն: Ձեր մարմնի ամեն մասնիկ պետք է զորեղ
թրթռա այդ գաղափարներով:
Սկզբնական շրջանում ձայնագրությունը կարող եք
որպես նմուշօրինակ օգտագործել, իսկ հետո՝ երգեք ինքնուրույն:
Մի՛ ջանացեք երգել ձայնագրության հետ համաչափ:
Երգեք ձեր ռիթմով՝ ձեր հնարավորություններին համապատասխան:
Պատկերացրեք, որ ամեն «ՕՄ» երգելուց ձեր սրտի
չակրայում Լույս է ծագում: Սկզբում՝ դա Լույսի ոչ մեծ բռնկում է: Հետո այդ Լույսը դառնում
է ավելի ու ավելի պայծառ՝ արևի լույսից էլ պայծառ, և տարածվում ամբողջ սենյակում, այնուհետև՝
ձեր բնակավայրում, ձեր ամբողջ երկրում: Ապա ձեր սրտի չակրայի Լույսն ընդգրկում է ամբողջ
երկրագունդը՝ ցրելով մոլորակի խավարը:
Սկզբում բավարար է մանտրան երգել 15 րոպե՝ օրվա
ընթացքում գործառությունը կրկնելով մի քանի անգամ: Եթե գործառությունը ձեզ համար դյուրին
է, ապա կարելի է այն երկարաձգել մեկ ժամ և ավելի՝ այնքան, որքան ձեզ համար հոգնեցուցիչ
չի լինի:
Եթե ձեր բնակության վայրի պայմանները թույլ չեն
տալիս «ՕՄ» մանտրան երգել շատ բարձր ձայնով, ապա կարող եք ձայնն իջեցնել այնքան, որ
չխանգարեք ձեր մերձավորներին ու հարևաններին:
Եթե ձեզ հաջողվի մանտրան երգել ներքուստ՝ միայն
ձեզ համար, ապա դա բազմակի կուժեղացնի մանտրայի ազդեցությունը...
Կարելի է նաև մանտրայի ձայնագրությունը շուրջօրյա
միացած պահել և ունկնդրել շատ ցածր ձայնով՝ այնպես, որ ձեզնից բացի ոչ ոք չլսի:
«ՕՄ»-ը կմաքրի տարածությունը նաև այն դեպքում,
եթե ձայնագրությունը հնչեցվի նվագարկիչով, «սմարտֆոնով»...
Մենք սկսում ենք մեր այս գործառությունն ապրիլի
10-ից, մոսկվայի ժամանակով ժամը 12-ից, մինչև ապրիլի 22-ի ժամը 12-ը:
Ձեր մասնակցությամբ դուք կարող եք միանալ այդ
ժամանակահատվածի ընթացքում ցանկացած պահի. կարևոր չէ՝ դա սկզբում կլինի, թե գործառության
12 օրերի ընթացքում ցանկացած ժամանակ:
Նրանց համար, ում հետաքրում է, թե միաժամանակյա
քանի՞ մարդ է մասնակցում գործառությանը՝ «Սիրիուս» կայքում միացած կլինի հատուկ հաշվիչ:
Այս տեղեկատվությամբ կիսվե՛ք ձեր ընկերների ու
ծանոթների հետ:
Երգե՛ք «ՕՄ» մեզ հետ միասին...
Հնարավոր է, որ ինչ-որ մեկը հարմար կգտնի «ՕՄ»
երգել Օմրահամ Միքայելի Այվանխովի հետ՝
Այնտեղ, ուր Լույսն է՝ տեղ չկա խավարին...
Մենք դուրս կքշենք վախի, դատապարտվածության, ճնշվածության
ընկճվածության էգրեգորին մեր բնակարաններից ու քաղաքներից, մեր երկրներից և ամբողջ
մոլորակից...
Մենք մեր էությունը կլցնենք Լույսով ու Սիրով...
Կպարուրվենք կյանքի բերկրանքով ու Աստծո էներգիայով,
որը կկերպափոխի մեզ և մեր շուրջն ամեն ինչ...
Տատյանա Միկուշինա
Լույս և Սեր...
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий