понедельник, 20 декабря 2021 г.

ՏԵՐ ՇԻՎԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

Այսօրվա Իմ Ուղերձը շատ քչերին հասկանալի կլինի

Տեր Շիվա

19 դեկտեմբերի, 2021 թ.

ԵՍ ԵՄ Շիվան... Ես եկա...

Այսօր Ես պատրաստ եմ լուրջ խոսակցության և հստակ հասկանում եմ, որ այն, ինչի մասին այսօր կխոսեմ, կհասկանան շատ քչերը նույնիսկ նրանցից, ովքեր երկար տարիներ կարդում էին Մեր Ուղերձները:

Եվ այսպես՝ հայտնի է, որ Տիեզերքում ամենայն ինչ գոյություն ունի Աստծո էներգիայի շնորհիվ: Աստծո էներգիան առկա է համայն Արարվածում և ապահովում է դրա գոյությունը: Երբ Աստծո էներգիան բացակայում է, ամեն ինչ ցրիվ է գալիս, քանի որ այլևս չի լինում այն, ինչով կապակցվում է մատերիան:

Աստծո էներգիան ձեր աշխարհ մուտք է գործում լուսակիրների չակրաների միջով և ապա բաշխվում ամբողջ ֆիզիկական աշխարհում՝ ապահովելով նրա գոյությունը:

Մենք ասել ենք, որ այժմ Երկիրն ապրում է իր կրիտիկական, բեկումնային ժամանակը: Որպեսզի անցումային շրջանը հաջող ընթանա, մարմնավորման էին ուղարկվել մարդկության լավագույն ներկայացուցիչները: Մենք խոսել ենք 144 հազար մարդկային անհատականությունների մասին, որոնք օժտված էին քրիստոս-էակներ դառնալու ներուժով: Դա հենց այդպես էր այն ժամանակ, երբ Մենք սկսեցինք աշխատել Մեր Դեսպանորդ Տատյանայի միջոցով: Մեր Ուղերձների և մարմին առած լուսակիրների օգնությամբ Մենք պլանավորել էինք մոլորակում իրականացնել արագ ու անցավ աստվածային կերպափոխություն:

Սակայն հետո չպլանավորված բաներ տեղի ունեցան: Լուսակիրները կարդում էին Մեր Ուղերձները, լսում էին Մեր Դեսպանորդին, բայց չէին առաջնորդվում Մեր հանձնարարականներով: Մեր Ուղերձներում եղան հարյուրավոր հանձնարարականներ ու խորհուրդներ, որոնք փոխանցեցինք Մեր Դեսպանորդի միջոցով: Գործնականում բոլոր  դրանք անտեսվեցին լուսակիրների մեծ մասի կողմից:

Ի՞նչ է դա նշանակում. ամեն մի ոչ ճիշտ ընտրությունից հետո չակրաները թեթևակի փակվում են, ինչի հետևանքով բարակում է ձեր աշխարհ մուտք գործող Աստծո էներգիայի հոսքը: Ամբողջ 18 տարվա ընթացքում, երբ Մեր Դեսպանորդի միջոցով բացված էր աստվածային հնարավորություն, գործնականում բոլոր լուսակիրները կատարեցին իրենց ընտրությունը, այդ թվում և վերջնական ընտրությունը: Լուսակիրների չակրաները դադարեցին Աստծո Լույսը փոխանցել աշխարհին: Իսկ Ուսմունքից ձեզ հայտնի է, որ այն աշխարհը, որն աստվածային էներգիա չի ստանում, ենթակա է ոչնչացման: Ուստի մոտակա ժամանակներում աշխարհը կփլուզվի:

Իհարկե, մարմնավորման մեջ դեռևս մնացել են առանձին անհատականություններ, որոնց ներսում դեռ բոցկլտում է Աստծո Կայծը: Սակայն այդպիսի անհատականությունների քանակը չափազանց փոքր է:

Այն բանին համընթաց, երբ լուսակիրները կատարում էին իրենց ընտրությունը, և չակրաներն էլ մեկը մյուսի հետևից փակվում էին՝ նրանք կորցնում էին զանազանման շնորհն ու մյուս աստվածային հատկանիշները: Նրանց սկսում էր թվալ, թե Աստծո Ճշմարտություն և՛ այստեղ կա, և՛ անտեղ: Մեր Ուղերձների ընթերցանությամբ նրանք այլևս բավարարվածություն և էներգիա չէին ստանում, քանի որ հետաճ էին ապրել իրենց այն օրգանները, որոնցով ընկալում էին Մեր էներգիաները:

Մեր էներգիաները յուրացնելու անկարողությունը հանգեցրեց ուժերի անբավարարության, ընկճախտի, ապրելու ցանկության կորստի: Լուսակիրները պասիվացան և ենթարկվեցին հոգեվիճակը քայքայող արտաքին ազդեցությունների ու ներշնչումների:

Նրանցից շատերը նույնիսկ համաձայնեցին փոխել իրենց աստվածային էությունը՝ ենթարկվելով, այսպես կոչված, պատվաստման: Փաստորեն դա հրաժարում էր Աստծո տված կերպից՝ ԴՆԹ-ի կառուցվածքը փոխելու համաձայնություն, հրաժարում Աստծո կոդից:

Մարդիկ կամովին հրաժարվեցին աստվածակերպ լինելուց: Հոգու մահից հետո վրա է հասնում ֆիզիկական մարմնի մահը:

Սկզբում մարդիկ հրաժարվում են աստվածային հատկանիշներից, դավաճանում Մեզ, Մեր Ուսմունքին և Մեր Դեսպանորդին, հետո փակվում են չակրաները և վրա է հասնում Հոգու մահը:

Այնուհետև մոլորակն ամբողջությամբ հայտնվում է հակադիր ուժերի տիրապետության տակ, որոնց գործը՝ աստվածային բարեշրջությանը ոչ պիտանի մարդկության ոչնչացումն է:

Դա արվում է ամենաճարտար մեթոդներով: Սննդով, օդով ու ջրով մարմինը հագեցվում է այնպիսի վնասակար նյութերով, որոնք վերջնականապես քայքայում են մարդու էներգետիկական կառուցվածքը: Զանազան ճառագայթումների ազդեցությամբ անհնար է դառնում նույնիսկ այն մարդկանց չակրաների համակարգի գործառությունը, որոնց չակրաները երբևէ բաց են եղել:

Աշխարհն ավելի ու ավելի է կտրվում Աստծո էներգիայից և ավելի ու ավելի է մոտենում լիակատար ավերման սահմանագծին:

Պատճառը լուսակիրների ոչ ճիշտ ընտրությունն է՝ այն 144 հազար լուսակիրների, որոնք պետք է դառնային քրիստոս-էակներ, սակայն իրենց այդ ընտրությամբ կորցրին աստվածայնությունը և դադարեցին կատարել իրենց գործառույթը՝ աշխարհին փոխանցել Աստծո էներգիան:

Նրանք կորցրին զանազանելու կարողությունը և բռնեցին դավաճանության, բամբասանքի, խեղաթյուրման, ստի, խաբեության, խաբեբայության ու գողության ուղին:

Ելք կա՞ արդյոք... Եվ ի՞նչ անեն նրանք, ովքեր դեռ չեն կորցրել Աստծո Կայծը...

Քանի որ լուսակիրների մեծ մասի էներգետիկական համակարգը քայքայված է, նրանք այլևս հնարավորություն չունեն գործելու նուրբ ոլորտում: Այդ ոլորտում ճակատամարտը տանուլ է տրված: Մնում է գործել ֆիզիկական ոլորտում: Դուք նաև չեք կարող կիրառել բռնություն չգործելու սկզբունքը, քանի որ արդեն չունեք դրա համար անհրաժեշտ Ոգու ուժը: Աշխարհում սպասվում են կույր, եղբայրասպան պատերազմներ: Սակայն սեփական հողի, սեփական ընտանիքի և սեփական տան պաշտպանության նպատակով արդարացի պատերազմ վարելը կարող է ձեզ համար Ուղի բացել:

Ես շատ լավ եմ հասկանում, որ զանազանման, ինտուիցիայի և այլ աստվածային հատկանիշերի բացակայության պարագայում շատ դժվար է ճիշտ ընտրություն կատարել և շարժվել ճիշտ ուղղությամբ: Մնում է, որ հույսներդ դնեք ձեր հիշողության վրա, ըստ դրա գցեք-բռնեք և գուշակեք ճիշտ ուղղությունը:

Հարկ կլինի, որ մարդանման էակը վերագտնի իր մարդկային կերպարանքը, վերագտնի իր ինտելեկտը և դրան հատուկ քննադատական մտածողությունը, ազատամտությունը, պարզ և անկախ մտածելակերպը:

Հարկ կլինի կյանքին վերադարձնել բարոյականությունն ու խղճի մտոք կենսակերպը, վերհիշել մարգարեների ու դեսպանորդների տված Պատվիրանները:

Հարկ կլինի կյանքի բոլոր դրսևորումները զարդարել գեղեցկությամբ, վերհիշել երաժշտության, ճարտարապետության, գեղարվեստի ճիշտ կերպերը:

Աստվածային Ուղուն վերադառնալը հեշտ չի լինի: Բայց դա հնարավոր կլինի նրանց համար, ովքեր ցանկություն կունենան պահպանել իրենց Հոգին և լինել Աստծո հետ:

Պաշտելի Ալֆան, ով 2002-2003 թվականների սահմանագծում այս դեսպանորդին՝ Տատյանային 18 տարի առաջ աստվածային հնարավորություն տվեց, Ինձ խնդրեց ձեզ հաղորդել, որ Ինքը հետ է վերցնում այդ աստվածային հնարավորությունը:

18 տարվա՝ մեկուկես 12-ամյա շրջափուլի ընթացքում, մեր նախաձեռնություններից և ոչ մեկը լուսակիրներն իրականություն չդարձրին: Այն, ինչ չի օգտագործվում՝ հետ է վերցվում:

Այսօրվա Իմ Ուղերձը հասկանալի կլինի նրանցից շատ քչերի համար, ովքեր կարդում են Մեր Ուղերձները, և բացարձակապես հասկանալի չի լինի նրանց համար, ովքեր դեռևս չեն սկսել կարդալ Մեր Ուղերձները:

Ի դեպ, ներկայումս Մեր Ուղերձները կարդալ սկսող հարյուր մարդուց միայն մեկն է, որն ունակ է դրանք կարդալ մինչև վերջ: Մարդիկ կարդալուց հետ են վարժվում և, հետևաբար, մտածելուց են հետ վարժվում և, հետևաբար, դադարում են մարդ լինել...

Բայց դա ձեր սեփական ընտրությունն էր, որ կատարեցիք ձեր ազատ կամքով...

Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ:

ԵՍ ԵՄ Շիվան...

Տատյանա Միկուշինա, 2021 թ.

                                                                                                   թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий