ՍԱՏԱՆԻ ՔԱՄԻՆ ՈՒ ՄԱՐԱԳԸ
Սատանի քամին մարագին ասաց՝ դուռ-լուսամուտդ լայն բաց արա, դարման բերեմ լցնեմ։
Մարագը պատասխանեց՝ դու իմ միջի խոտը մի՛ տար, քո բերած դարմանն ինձ պետք չի։
Ո՜վ հայ մարդ, քո երկրի դռներն ու ականջներդ պինդ փակած պահիր ռուս-թուրքական դաշինքի շողոքորթ լեզվի դեմ։ Այն ոչ թե խաղաղություն է բերում քեզ, այլ՝ ավեր ու կոտորած։ Քանի՞ անգամ քո աչքով տեսնես, ականջովդ լսես, որ վերջապես հասկանաս․․․
Խաչիկ-Ապեր
19․09․2022թ․
Комментариев нет:
Отправить комментарий