воскресенье, 30 октября 2022 г.

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ՆՈՒՅՆ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ

 Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված բազմահազար արցախցիները բուռն ծափահարություններով հավանության արժանացրին ԱՀ խորհրդարանի կողմից այսօր ընդունված Հայտարարության կիսաճշմարիտ բոլոր թեզերը՝ համայն հայությունը պարտավոր է այս փաստն ընդունել որպես արցախահայության ազատ կամքի արտահայտություն և հարգել այն։

Անձամբ ես նույնպես՝ որպես հայության մի մասնիկը, հարգում եմ Արցախի հայության ազատ կամքի իրավունքն ու ընտրած կողմնորոշումը, թեև կասկած չունեմ, որ այդ կողմնորոշումը ոչ շատ հեռավոր ապագայում աղետալի հետևանքներ կունենա Արցախի և արցախահայության համար։

Պատկերավոր ասած՝ արցախահայությունը, նույն պատմական սխալները կրկնելու պատճառով, մնաց նույն դասարանում և ստիպված կլինի արյուն-քրտինք թափելով մի անգամ ևս անցնել նույն "կրթական" դասընթացը։ 

Սրտի ցավով եմ սա ասում, սակայն տիեզերական աստվածային օրենքներն անբեկանելի են։

Ոչ պակաս ցավալի էր ականատեսը դառնալ նաև այն տխուր իրողության, որ Արցախի՝ Մեսրոպ Մաշտոցի պատվավոր անունը կրող ուսումնական հաստատությունում բարձր պաշտոն ստանձնած արցախցի տիկինը հայերեն չգիտի և ստիպված էր հանրահավաքի բարձր ամբիոնից ռուսերեն լեզվով արտահայտել իր ասիմիլյացված մտքերը։


Խաչիկ-Ապեր

30․10․2022թ․   

Комментариев нет:

Отправить комментарий